Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
յոգի (24.11.2009)
Էս մի քիչ նորություն էր, բայց ըստ էության ոչ մի բան չի փոխվում: Էտ կեսից ավելին ծնվել էին հայ քրիստոնյա, բայց հետո դարձել են Եհովայի վկա ու Կրիշնայական:
Ու Չուկ ջան, որ էլի կարճ կապենք, հիշի, որ սովետի ժամանակ, հատկապես 80-ականներին, հայերի կեսը ռուսական դպրոց էր գնում, ու կենցաղում լիքը մարդ ռուսերեն էր սկսել խոսել: Բայց դա չի նշանակում, որ լեզուն որպես էնթնոսին-ազգությանը բնորոշող հատկանիշ մեջտեղից պիտի հանենք:
Ասածս ամփոփեմ: Մի հազար անգամ գրել եմ, որ կրոնը չեմ համարում որոշիչ հատկանիշ/գործոն, բայց նաև չեմ բացառում, այլ ընդունում եմ որպես կարևոր գործոններից մեկը: Վերջին հաշվով ցանկացած ազգություն բնորոշվում է որոշակի օբյեկտիվ ու սուբյեկտիվ ընդհանրություններով, ու էտ ընդհանրություններից մեկն էլ կրոնն է: Ֆրանսիացիների համար կրոնն ավելի քիչ նշանակություն ունի որպես կարևոր գործոն, քանի որ կաթոլիկ են նաև իտալացիները, իսպանացիները ու ուրիշ շատ ազգություններ: Բայց հայերի համար այդ գործոնն ավելի կարևոր է, քանի որ քրիտոնեությունը, մեզ` հայերիս համար, սերտորեն առնչվում է Հայ Առաքելական Եկեղեցու հետ, ու սա ուզենք թե չուզենք:
Տրիբուն ձյա, համեստ կարծիքովս մի քանի բան իրար ես խառնում:
Էսպես, ես կրոնը, կամ ավելի ճիշտ ՀՀ-ում քրիստոնեությունը, էլ ավելի կոնկրետ առաքելական եկեղեցու գործոնը համարում եմ ամենակարևոր հանգամանքներից մեկը, որը պետք ա շոյել ու փայփայել: Սա կարող ա լինել մեզ համախմբող բացառիկ գործոններից մեկը, իսկ թե համախմբումն ինչի համար է պետք, կարծում եմ պետք չի ծավալվել: Ինքս կնքված եմ առաքելական եկեղեցում, ինձ համարում եմ քրիստոնյա, համարում եմ, որ հետևում եմ առաքելական եկեղեցու գաղափարախոսության ու բարոյականության կրող:
Սակայն, կան որոշակի դրույթներ, որոնք ես չեմ ընդունում, ու դրանցից մեկը առանց անձի գիտակցման նրան կնքելն է, քանի որ պարտադրանքը ի վերջո ծնում է հակազդեցության մոլուցք (շատ հաճախ):
Ահա այ էս վերևիս շարադրվածը ոչ մի կապ չունի քո ասածների հետ: Որտև մարդը չի ծնվում քրիստոնյա կամ մուսուլման, ինքը լավագույն դեպքում ծնվում է այդպիսի միջավայրում: Մարդը չի ծնվում հայերենի իմացությամբ, ինքը լավագույն ծնվում է հայերեն իմացողների միջավայրում: Մարդը չի ծնվում քաղաքական որոշակի հայացքներով, ինքը լավագույն դեպքում ծնվում ա որոշակի քաղաքական հայացքներ կրողների միջավայրում: Իսկ մնացածը դա իր ընտրությունն է, թե՛ լեզուն, թե՛ կրոնը, թե՛ քաղաքական ու այլ հայացքները: Այլ հարց, որ միջավայրը իր վառ ազդեցությունը թողնում ա, լեզվի դեպքում հիմնականում մեկից-մեկ, իսկ այ կրոնի դեպքում... կարծում եմ որ ոչ միայն մեկից մեկ չի, այլև լավագույն դեպքում երկուսից մեկ, որտև կրկնում եմ, ՀՀ բնակչության մեծ մասը առաքելական եկեղեցու հետևորդ չեն:
Ու ոչ մեկը չի խոսում առաքելական եկեղեցուն մեջտեղից հանելու մասին: Հակառակը, ես ցանկանում եմ, որ դրա դիրքերը ամրապնդվեն: Բայց դրա համար նվազագույնը պետք ա գիտակցել, որ այսօր ինքը Հայաստանի մեծամասնության համար չափանիշ չէ ու փորձել այդ խնդիրը շտկել: Կնունքը ու պիտակումը, որ իբր ծնվում են որպես քրիստոնյա ու էդ կրոնին հետևող, խնդրի լուծում չի, այլ լուծումից փախնել է:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Արտահայտվել եմ այս թեմայում՝ շեշտելով , որ իրոք քրիստոնյա չեն ծնվում, այլ դառնում են...լիովին համամիտ եմ այս խոսքի հետ, որ ծնվում ես այդպիսի միջավայրում....Կուզենայի ավելացնել,որ այդպիսի միջավայրում ծնվելուց հետո առնվազն ճիշտ կլինի, որ քրիստոնյա կամ մուսուլման դառնալու ընտրության հնարավորությունը թողնեն քեզ...Ինչը, շատ դեպքերում, հազվադեպ հանդիպող երևույթ է...
Կրոնը ժառանգական չէ, այլ ձեռքբերովի..իսկ ազգությունը ժառանգական է, այն քո արյան մեջ է, ուզես թե չուզես...Լիովին համամիտ եմ վերը նշված խոսքի հետ
Չիմացությունը դեռ չի նշանակում, որ իր արյան մեջ հայի արյունը չի հոսում...Պարզապես նման կյանքի իրավիճակում հայտնված ազգությամբ իսկականից հայ, բայց որպես մաքուր ուզբեկ մեծացած մարդն, ափսոս, որ այդպես էլ հանգիստ կապրի չիմանալով, որ իրականում իր արյան մեջ բազմադարյան պատմություն, հզոր մշակույթ ունեցող, առաջին քրիստոնյա երկրի և վերջապես աշխարհի ամենահին ազգություններից մեկի մի մասնիկն է կրում
...Ուղղակի խղճալի կլինի այդ հայ-ուզբեկի վիճակը...
Աշխարհ եկած, բայց իր իրական աշխարհն չբացահայտած՝ այդպես էլ հանգիստ կհեռանա այս խրթին աշխարհքից...
Ցավոք, դա այդպես է...Ու դրա հիմնական պատճառը կարծում եմ գալիս է հենց կրոնական դաստիարակությունից...նկատի չունեմ որ պետք է լինել խորը հավատացյալ, այլ պարզապես կուզենայի, որ մեր ժամանակներում կրոնի պատմություն անցնեինք դպրոցներում...Հիմա անցնում են հայ եկեղեցու պատմություն, դրա համար էլ հայկական եկեղեցիների ՝որպես մշակությանին բարձր արժեքի մոտեցումը ոգևորիչ է, բայց կրոնի կամ կրոնների պատմությունը ավելի մանրամասն ուսումնասիրելը կհանգեցներ ճիշտ ընտրության...մի քիչ հարաբերական գուցե թվա ասածս,բայց ինչ որ տեղ այդպես է...
Այո, համամիտ եմ, որ ներքին աշխարհում է դրսևորվում նաև քրիստոնեությունը...Մարդիկ գիտեմ, որ եկեղեցի չեն գնում (հիվանդության կամ քայլելու հետ խնդիրներ ունենալու հետ կապված կամ պարզապես եկեղեցի չկա տարածքում), չեն հետևում խստորեն բոլոր եկեղեցական ծեսերին, բայց հոգով ու սրտով քրիստոնյա են ու միշտ աղոթում են առ Աստված....
Լինելով արիացի՝ ամեն դեպքում հպարտորեն ասում ես, որ ծնողներդ քրիստոնյա հավատացյալներ են… Ապրես, դա արդեն ուրիշ բան![]()
Վերջին խմբագրող՝ Հոգեվարք: 02.12.2009, 20:14: Պատճառ: Տեխնիկական վրիպակ
Любовь - история в жизни женщины и эпизод в жизни мужчины.
Ես արիացի չեմ: Արիացին ընդամենը իմ մականունն է Ակումբում` http://www.akumb.am/showpost.php?p=1...postcount=1025![]()
Հետաքրքիր է եթե ասեր անգլիացի կամ ֆրանսիացի ափսոսանք կզգայի՞ք, թե՞ կասեիք "մալադեց… տղեն կպցրել ա… գնագալիսեմ…"
այսօր եթե մեր բոլորի արյուններն ու ԴՆԹ-երը ստուգեն ապա ես 100% գարանտիա եմ տալիս որ բոլորիս արյունների մեջ էլ քրդի, թուրքի, պարսիկի, մոնղոլ-թաթարի, արաբի… ու էլ ես շատ գիտեմ ինչի արյուն կարող են գտնել ու ոչ միայն մեր այլ բոլորի… հիմա ինչ եք առաջարկում… գնանք փոխենք՞ մեր ազգությունը… աշխարհում մաքուր ազգ գոյություն չունի և արյամբ հպարտանալը նույնն ա որ մազերիդ գանգուրությամբ հպարտանաս… հպարտանալ կարելի է ձեռք բերածով ոչ թե տրվածով … իսկ քրիստոնյա չեն ծնվում… կրոնը մարդկային հատկություն չի … հետաքրքիր է քրիստոնյան էդ ի՞նչ հատկություն ունի որ անգիտակցորեն մարդու հետ ծնվում է…
Տրիբուն (04.12.2009)
Ես ազգությունների մեջ այս հարցում տարբերություն չեմ դնում…Լինի արյամբ իսկականից հայ, բայց մեծացած լինի ֆրանսիացի, անգլիացի, թե ուզբեկ՝ չիմանալով իր արմատները, ապա կրկնում եմ,որ ափսոս, որ այդպես էլ հանգիստ կապրի չիմանալով, որ իրականում իր արյան մեջ բազմադարյան պատմություն, հզոր մշակույթ ունեցող, առաջին քրիստոնյա երկրի և վերջապես աշխարհի ամենահին ազգություններից մեկի մի մասնիկն է կրում
100%-ով գարանտիա տալու համար, խնդրում եմ չհիմնավորված կարծիք չհայտնել, այլ փաստերով խոսել, եթե իրավունք ունեք նման բան ասել հերիք չի, 100%-ով էլ հաստատել, ապա միայն փաստացի:Հակառակ դեպքում ստացվում է, որ դուք ընդամենը Ձեր կարծիքն եք գրում, Ձեզանում կարծրացած գաղափարը:
Ես ոչինչ էլ չեմ առաջարկում: Բնավ առաջարկների մասին չէր խոսքս...Համենայն դեպս ես երբեք ազգություն փոխելու մասին չեմ մտածել, ես հպարտ եմ, որ հայ եմ ծնվել, հայ եմ մեծացել ու ապրում եմ իմ աննման Հայաստանում ու առավել հպարտ եմ, որ լավ գիտակցում եմ, թե ինչ է նշանակում հայ լինելը ինձ համար...
Իսկ աշխարհում մաքուր ազգ որքանով գոյություն ունի թե չունի, թող ասեն նրանք, ովքեր էթնոգրաֆիական տվյլաների վիճակագրական պատմությունից քիչ թե շատ տեղյակ են...
Շատ ծիծաղելի ու ցավալի հնչեց ինձ համար Ձեր համեմատությունը:
Ես միայն կարող եմ առնվազն ենթադրել, որ դուք մի կաթիլ էլ չեք գնահատում այն, որ հայ եք ծնվել...Իսկ հպարտանալ ձեռք բերածով միշտ էլ կարելի է ու հպարտանում ենք միշտ, դա բոլորին է հայտնի, իսկ տրվածով՝ տվյալ դեպքում հայ լինելով, շատ ավելի մեծ հպարտություն է ինձ համար համենայն դեպս,քան այն,որ ձեռք եմ բերում ու հպարտանում...Ազգությամբ հպարտանալը համեմատել գանգուր լինելու տվածուրիկ շատ հասարակ երևույթով, շատ ծիծաղելի է ու նույինսկ կասեի նվաստացուցիչ:
Շատ ափսոս, որ կան հայեր, որ թքած ունեն իրենց հայ լինելու վրա...
Любовь - история в жизни женщины и эпизод в жизни мужчины.
Բայց ինչու ափսոս եթե մարդը հանգիստ է ապրում… Հայաստանում ու սփյուռքում մոտ 10 մլն մարդ գիտի որ "իրականում իր արյան մեջ բազմադարյան պատմություն, հզոր մշակույթ ունեցող, առաջին քրիստոնյա երկրի և վերջապես աշխարհի ամենահին ազգություններից մեկի մի մասնիկն է կրում" ինչ է դա փոխում … ոնց որ տեսնում ես երկիրը ողորմելի վիճակում է… ոնց որ մեր երկիրն է՝ պետությունը, այդպիսին էլ ժողովուրդը…
կարող եմ Հոգևարք ջան, կարող ես չկասկածել օտար ժողովուրդները հյուր չեն եկել հայաստան ու մի 200 տարի մնացել, դրան ասում են արշավանք և թող տարօրինակ չթվա մենք դարեր շարունակ ապրել ենք տարբեր ժողովուրդների կողքին… սա չի կարող անհետևանք մնալ… բոլոր ժողովուրդներն են այդպես և մենք բացառություն չենք… իմիջայլոց եթե հայերը ոչ մի ազգի հետ չխառնվեին ապա ազգը գենետիկ դեգրադացիայի կենթարկվեր… սա փաստ է…
ազգությունը փոխել չի խրախուսվում ու խոսքն էլ դրա մասին չէր, պարզապես մարդը եթե չգիտի իր ազգությունը, կամ սխալ գիտի դա դժբախտություն չի մանավանդ որ հանգիստ իր համար ապրում է…
Հոգևարք ջան, մի հատ կարաս ասես հայ լինել ինչ է նշանակում… օրինակ ես չգիտեմ… մարդ լինելուց ինչքան է տարբեր…
Ճիշտ հակառակը, ձեռք բերածով հպարտանալը էդքան էլ հեշտ չի քանի որ նախ պետք է ձեռք բերել, իսկ ձեռքբերումները լինում են ամբողջ կյանքի ընթացքում և միայն վերջում կերիլի է գնահատել թե ինչ են եղել ձեքբերումները… իսկ այ հայ ծնվելու համար դու և որևէ մեկը ոչինչ չի արել… որևէ ազգի մարդ ծնվելը ձեռքբերում չի, դա ուղղակի փաստ է ուրիշ ոչինչ… իսկ եթե մարդը հայ չի ծնվել իրավունք ունի՞ հպարտանալու… ինչ է հայ ծնվելով առավելություններ ունե՞ս… իսկ եթե հայ ծնված չլինեիր տենց դժբախտ էլ պիտի մնաի՞ր… կարող ես հպարտանալ Հայաստանի քաղաքացի լինելու համար, բայց ոչ հայ… դա առնվազն ծիծաղելի է… ամեն մարդ էլ մի ազգ ծնվում է… իսկ ազգի ձեռքբերումներով հպարտանալը վատ չի բայց ավելի շուտ պարտավորեցնող է… դու էլ քո ազգի պես տաղանդավոր պիտի լինես… դրան ասում են ձեռքբերում
Վերջին խմբագրող՝ Mephistopheles: 03.12.2009, 17:10:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ