User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 138 հատից

Թեմա: Քրիստոնյա ծնվու՞մ են, թե՞ դառնում

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ Արիացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.03.2008
    Հասցե
    Մեծ Հայք, Սյունիք Նահանգ, Բաղք գավառ, Արծվանիկ գյուղ
    Գրառումներ
    1,587
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քրիստոնյա ծնվու՞մ են, թե՞ դառնում

    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Հայաստանում քրիստոնյա լինելը, չգիտես ինչու, համարվում է հայ լինելու անժխտելի բաղադրիչ։ Բայց ընդհանրապես ցանկացած կրոն, էդ թվում և քրիստոնեությունը, ի ծնե չի կարող լինել, ուրիշ բան, որ ի ծնե մարդուն պարտադրում են որոշակի կրոնի ձևական կողմերը (կնքվել, եկեղեցի գնալ, հաճախ առանց հասկանալու ու զգալու, անգիր արած աղոթել, խաչ կրել և այլն)։ Բայց եթե մարդը ներքուստ չընդունի տվյալ կրոնը, ի՞նչ ի ծնեի մասին է խոսքը։ Կդառնա, ասենք, շարքային ձևական քրիստոնյա, ինչպես որ հայերի ճնշող մեծամասնությունն է, քանի որ իրենց ոչ ոք չի հարցրել՝ որ կրոնն են ուզում ընտրել, ի ծնե պարտադրել են իրենցը ու վերջ։ Կրոնը մարդու ընտրությունը պետք է լինի, ոչ թե ծնողների, ազգի կամ այլ ազդեցությամբ պարտադրված բան, որ հետո էլ արդեն ուզած–չուզած համարվի, ասենք, քրիստոնյա, ու եթե մեծանալով՝ հանկարծ որոշի այլ կրոն ընտրել, օ՜, ինչպիսի՜ մոլորություն, սրբապղծություն, ազգուրացություն...
    Լրիվ համաձայն եմ: Դրա համար էլ ես շնորհակալ եմ իմ ծնողներին, որ ինձ չեն կնքել:

  2. #2
    Պատվավոր անդամ Արծիվ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.02.2009
    Հասցե
    LA
    Գրառումներ
    960
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քրիստոնյա ծնվու՞մ են, թե՞ դառնում

    Մեջբերում Արիացի-ի խոսքերից Նայել գրառումը
    Լրիվ համաձայն եմ: Դրա համար էլ ես շնորհակալ եմ իմ ծնողներին, որ ինձ չեն կնքել:
    Իհարկե հարգանքս բոլորին բայց կարծում եմ ծնողներտ լուրջ չեն մոտեցել կնքելու կամ կնքվելու լրջությանը ու կարևորությանը իսկ եթե ոչ ուրեմն նրանք անպայման քեզ կնքեին: Ոչ թող կնքվածը հպարտանա իր կնքվելով ոչ էլ չկնքվածը իր չկնքվելով:
    Վերջին խմբագրող՝ Արծիվ: 22.11.2009, 03:11:

  3. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Տրիբուն (22.11.2009)

  4. #3
    Պատվավոր անդամ Արիացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.03.2008
    Հասցե
    Մեծ Հայք, Սյունիք Նահանգ, Բաղք գավառ, Արծվանիկ գյուղ
    Գրառումներ
    1,587
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քրիստոնյա ծնվու՞մ են, թե՞ դառնում

    Մեջբերում Արծիվ-ի խոսքերից Նայել գրառումը
    Իհարկե հարգանքս բոլորին բայց կարծում եմ ծնողներտ լուրջ չեն մոտեցել կնքելու կամ կնքվելու լրջությանը ու կարևորությանը իսկ եթե ոչ ուրեմն նրանք անպայման քեզ կնքեին: Ոչ թող կնքվածը հպարտանա իր կնքվելով ոչ էլ չկնքվածը իր չկնքվելով:
    Ստեղ հպարտության հարց չի: Ամբողջ հարցը այն է, որ իմ կրոնական հայացքները ու կնքված լինելը իրար հակասում են: Իսկ քանի որ երեխաներին շատ հաճախ կնքում են փոքր տարիքում, երբ նրանց աշխարհայացքը դեռևս ձևավորված չէ, ապա ես ուրախ եմ, որ իմ հետ նման բան տեղի չի ունեցել, քանի որ հիմա կընկնեի հակասության մեջ: Իսկ մնացածը այս թեմայի քննարկման նյութ չի:

  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Chuk (22.11.2009)

  6. #4
    նստած հելած Լեռնցի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.11.2007
    Հասցե
    ՀԻմա Երևանում, բայց Գորիսից եմ
    Տարիք
    37
    Գրառումներ
    1,099
    Բլոգի գրառումներ
    47
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քրիստոնյա ծնվու՞մ են, թե՞ դառնում

    Ըստ իս Քրիստոնեությունը և նման տիպի այլ կրոնները այս դարում ապրում են մայրամուտ, քանզի մարդկությունը մի մեծ թափով խրված է նյութապաշտության մեջ, որը նշանակում է, որ կրոնական արժեհամակարգերը շատ հաճախ ընդունվում են ձևական, առանց դրա գաղափարական գիտակցության:
    Այնուամենայնիվ, մարդու ենթագիտակցության մեջ բացի նյութապաշտությունից նստած է նաև հոգեպաշտությունը, իսկ դա ենթադրում է, որ մարդկության կյանքի ընթացքում միշտ մի գիտակցությունը իշխելու է մյուսի վրա, կախված ժամանակի դրսևորումներից: Այժմ իշխողը նյութապաշտությունն է, որը և ծնունդն է բազում մարդկային չարիքների:

    Որպես կանոն, մարդու մասին կարելի է դատել նրանով, թե ինչի վրա է նա ծիծաղում:

  7. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (22.11.2009), VisTolog (22.11.2009), յոգի (23.11.2009)

  8. #5
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քրիստոնյա ծնվու՞մ են, թե՞ դառնում

    Բնականաբար, դառնում են
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Chilly (24.11.2009)

  10. #6
    Լիարժեք անդամ razmik21-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2009
    Հասցե
    深圳 - Hong Kong
    Գրառումներ
    146
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քրիստոնյա ծնվու՞մ են, թե՞ դառնում

    Մեջբերում Astgh-ի խոսքերից Նայել գրառումը
    Բնականաբար, դառնում են
    Լավ է, որ այդպես ես կարծում: Բայց հետաքրքիրն այն է, որ շատերն այդպես գրել, բայց շատերին, որ հարցնես Քրիստոնյա ես թե չէ կպատասխանեն՝ իհարկե: Այդ "իհարկե" այսօր հենց հենվում է նրա վրա, որ հայ ենք, մեր ծնողները Քրիստոնյա են, դե հետևաբար մենք էլ:

  11. #7
    Лилия долин
    Գրանցման ամսաթիվ
    11.11.2009
    Հասցե
    Երեւան
    Գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քրիստոնյա ծնվու՞մ են, թե՞ դառնում

    կարծում եմ քրիստոնյա դառնում են, դա ընտրություն է, որ մենք կատարում ենք ամեն օր...

  12. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (24.11.2009), յոգի (02.12.2009)

  13. #8
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    30.11.2009
    Գրառումներ
    52
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քրիստոնյա ծնվու՞մ են, թե՞ դառնում

    Քրիստոնյա ծնվում են միայն սրբերը, դառնում են այդ սրբերի ծնվելուն հավատացողները։ Մնացած բոլորը ոչ ծնվում են , ոչ դառնում։

  14. #9
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    35
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քրիստոնյա ծնվու՞մ են, թե՞ դառնում

    Մեջբերում Մենուա-ի խոսքերից Նայել գրառումը
    Մնացած բոլորը ոչ ծնվում են , ոչ դառնում։
    Այսի՞նքն:

  15. #10
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    13.12.2009
    Գրառումներ
    18
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քրիստոնյա ծնվու՞մ են, թե՞ դառնում

    Եթե մարդիկ քրիստոնյա ծնվեին, ապա կխախտվեր նրանց կամքի ազատությունը: Փրկության գաղափարը կիմաստազրկվեր. կստացվեր, որ կամ փրկվում են բոլորը` նույնիսկ իրենց կամքին հակառակ, կամ էլ փրկվում են միայն ընտրյալները` նրանք, ովքեր "ծնվել են քրիստոնյա": Մարդու անձնական ճիգը, սեփական թուլությունների դեմ մաքառելը, զղջալը, ապաշխարելը կդառնային ավելորդ: Ուրեմն` քրիստոնյա դառնում են:
    Ասվածը վերաբերում է նաև ազգությամբ հային, այսինքն նրան, ով, ծնվում է որպես "հայ քրիստոնյա": Այն, որ մենք քրիստոնյա ժողովրդի ներկայացուցիչ ենք, անշուշտ, հեշտացնում է քրիստոնյա դառնալու մեր ընտրությունը, մեր ճանապարհը: Բայց դա նաև մեծ պարտավորություն է դնում մեր ուսերին, որովհետև եթե վատ քրիստոնյա դառնանք կամ չդառնանք ընդհանրապես, ապա անտեսում ենք մեր ժողովրդի քրիստոնեական ամբողջ արժեհամակարգը:

  16. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    bari hoki (31.12.2009), eduard30 (31.01.2010), ranchpar (15.12.2009)

  17. #11
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քրիստոնյա ծնվու՞մ են, թե՞ դառնում

    Մեջբերում Արիացի-ի խոսքերից Նայել գրառումը
    Ստեղ հպարտության հարց չի: Ամբողջ հարցը այն է, որ իմ կրոնական հայացքները ու կնքված լինելը իրար հակասում են: Իսկ քանի որ երեխաներին շատ հաճախ կնքում են փոքր տարիքում, երբ նրանց աշխարհայացքը դեռևս ձևավորված չէ, ապա ես ուրախ եմ, որ իմ հետ նման բան տեղի չի ունեցել, քանի որ հիմա կընկնեի հակասության մեջ: Իսկ մնացածը այս թեմայի քննարկման նյութ չի:
    Կներեք, թեմայից դուրս, էս հարցի հետ կապված մի հատ անեգդոտ եմ հիշել:

    Ուրեմն, հոլանդացին երեխա է ունենում, ընկերները հարցնում են, տղա թ, թե աղջիկ, ասում ա, կմեծանա, ինքը կորոշի:

    Հայ Քրիստոնյա ծնվում են: Հայ Առաքելական Եկեղեցին մեր ինքնության անբաժան գործոննեից մեկն է: Թե որքանով է դա ճիշտ կամ սխալ, օգտակար թե անօգուտ, այլ հարց է: բայց Փաստը մնում է փաստ, հայերի մեծամասնությունը Հայ Առաքելական Եկեղեցու հետևորդներ են, ու չկան այլ ազգերի ներկայացուցիչներ, որոնք մեր եկեղեցու հոտում են: Կարծեմ մի տեղ էլ էի գրել սրա մասին, հիմա չեմ հիշում որտեղ: Անձամբ ես ռելիգիոզնի չեմ, բացարձակապես: Բայց կնքված հայ քրիստոնյա եմ, ու մեր կեղեցին համարում եմ մեր պատմության ու մշակույթի առանցքային բաղադրիչներից մեկը:

  18. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mephistopheles (23.11.2009), Yeghoyan (23.11.2009), Շինարար (23.11.2009)

  19. #12
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Քրիստոնյա ծնվու՞մ են, թե՞ դառնում

    Տրիբուն, քրիստոնյա լինելն ու կնքված լինելը իրարից էապես տարբերվող բաներ են

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  20. #13
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քրիստոնյա ծնվու՞մ են, թե՞ դառնում

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Տրիբուն, քրիստոնյա լինելն ու կնքված լինելը իրարից էապես տարբերվող բաներ են
    Ապեր, քրիստոենկան դոգմատները չեմ ուզում քննարկման առարկա դարձնել, հատկապես, որ խելքս առանձնապես չի հասնում դրանից: Բայց ես կոնկրետ իմ համար էի գրել, որ կնքված հայ քրիստոնյա եմ: կարող ա մարդ կա, չկնքված հայ քրիստոնյա ա, կամ կնքված քրիստոնյա ա, կամ չկնքված վրացի ա:

  21. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Արծիվ (24.11.2009), Շինարար (23.11.2009)

  22. #14
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Քրիստոնյա ծնվու՞մ են, թե՞ դառնում

    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Ապեր, քրիստոենկան դոգմատները չեմ ուզում քննարկման առարկա դարձնել, հատկապես, որ խելքս առանձնապես չի հասնում դրանից: Բայց ես կոնկրետ իմ համար էի գրել, որ կնքված հայ քրիստոնյա եմ: կարող ա մարդ կա, չկնքված հայ քրիստոնյա ա, կամ կնքված քրիստոնյա ա, կամ չկնքված վրացի ա:
    Տրիբուն ձյա, նորից գնամ սարեր ու ձորեր ընկնեմ, ոնց որ էս թեմայում մի անգամ արել եմ, բայց ոչինչ, կոպիտ օրինակ բերեմ:

    Եթե վերցնենք ացետոնի շշի վրա պիտակ կպցնենք ու վրան գրենք «Իսկական գինի», էդ ացետոնը գինի չի դառնա:

    Քո գրառումը քո մասին չէր, ընդհանուր էր, մեջբերում եմ. «Հայ Քրիստոնյա ծնվում են»: Բայց ինչքան էլ ուզում ես ոչ քրիստոնյա մարդու վրա էդ պիտակը (յառլիկ) կպցրու, ուզում ես անունը կնքվել դիր, ինչ ուզում ես դիր, ինքը դրանից քրիստոնյա չի դառնա, ճիշտ էնպես, ինչպես գինու պիտակով ացետոնը գինի չի դառնում:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  23. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Արիացի (23.11.2009), յոգի (23.11.2009), Ֆոտոն (23.11.2009)

  24. #15
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    35
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Քրիստոնյա ծնվու՞մ են, թե՞ դառնում

    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը

    Հայ Քրիստոնյա ծնվում են:
    Եվ ո՞րն է ասածիդ հիմնավորումը:

  25. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    յոգի (10.12.2009)

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ե՞րբ ես չափահաս դառնում
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 15
    Վերջինը: 23.03.2017, 01:58
  2. Երբ մարդը դառնում է ծանր բեռ
    Հեղինակ՝ Գալաթեա, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 131
    Վերջինը: 03.02.2014, 12:38
  3. Ինչպե՞ս են դառնում հերոս
    Հեղինակ՝ dvgray, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 1
    Վերջինը: 16.09.2012, 02:39
  4. Գուրգեն Շիրինյանը դառնում է պայքարի և նմանակման խորհրդանիշ
    Հեղինակ՝ Djavaxhq, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 25.08.2008, 05:47
  5. Գրող ծնվու՞մ են, թե՞ դառնում
    Հեղինակ՝ Apsara, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 16
    Վերջինը: 04.10.2007, 11:22

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •