Տրիբուն ձյա, համեստ կարծիքովս մի քանի բան իրար ես խառնում:
Էսպես, ես կրոնը, կամ ավելի ճիշտ ՀՀ-ում քրիստոնեությունը, էլ ավելի կոնկրետ առաքելական եկեղեցու գործոնը համարում եմ ամենակարևոր հանգամանքներից մեկը, որը պետք ա շոյել ու փայփայել: Սա կարող ա լինել մեզ համախմբող բացառիկ գործոններից մեկը, իսկ թե համախմբումն ինչի համար է պետք, կարծում եմ պետք չի ծավալվել: Ինքս կնքված եմ առաքելական եկեղեցում, ինձ համարում եմ քրիստոնյա, համարում եմ, որ հետևում եմ առաքելական եկեղեցու գաղափարախոսության ու բարոյականության կրող:
Սակայն, կան որոշակի դրույթներ, որոնք ես չեմ ընդունում, ու դրանցից մեկը առանց անձի գիտակցման նրան կնքելն է, քանի որ պարտադրանքը ի վերջո ծնում է հակազդեցության մոլուցք (շատ հաճախ):
Ահա այ էս վերևիս շարադրվածը ոչ մի կապ չունի քո ասածների հետ: Որտև մարդը չի ծնվում քրիստոնյա կամ մուսուլման, ինքը լավագույն դեպքում ծնվում է այդպիսի միջավայրում: Մարդը չի ծնվում հայերենի իմացությամբ, ինքը լավագույն ծնվում է հայերեն իմացողների միջավայրում: Մարդը չի ծնվում քաղաքական որոշակի հայացքներով, ինքը լավագույն դեպքում ծնվում ա որոշակի քաղաքական հայացքներ կրողների միջավայրում: Իսկ մնացածը դա իր ընտրությունն է, թե՛ լեզուն, թե՛ կրոնը, թե՛ քաղաքական ու այլ հայացքները: Այլ հարց, որ միջավայրը իր վառ ազդեցությունը թողնում ա, լեզվի դեպքում հիմնականում մեկից-մեկ, իսկ այ կրոնի դեպքում... կարծում եմ որ ոչ միայն մեկից մեկ չի, այլև լավագույն դեպքում երկուսից մեկ, որտև կրկնում եմ, ՀՀ բնակչության մեծ մասը առաքելական եկեղեցու հետևորդ չեն:
Ու ոչ մեկը չի խոսում առաքելական եկեղեցուն մեջտեղից հանելու մասին: Հակառակը, ես ցանկանում եմ, որ դրա դիրքերը ամրապնդվեն: Բայց դրա համար նվազագույնը պետք ա գիտակցել, որ այսօր ինքը Հայաստանի մեծամասնության համար չափանիշ չէ ու փորձել այդ խնդիրը շտկել: Կնունքը ու պիտակումը, որ իբր ծնվում են որպես քրիստոնյա ու էդ կրոնին հետևող, խնդրի լուծում չի, այլ լուծումից փախնել է:




Մեջբերել
), իսկ ավելի կոնկրետ բազում հատկանիշներով իրարից տարբերվող գայլեր են ծնվում:
Ու սենց կարող ա անվերջ փիլիսոփայենք, քանի որ սկզբունքորեն իրար հակասող բաներ ոչ մեկս էլ չենք ասում:
Կուզենայի ավելացնել,որ այդպիսի միջավայրում ծնվելուց հետո առնվազն ճիշտ կլինի, որ քրիստոնյա կամ մուսուլման դառնալու ընտրության հնարավորությունը թողնեն քեզ...Ինչը, շատ դեպքերում, հազվադեպ հանդիպող երևույթ է...
Պարզապես նման կյանքի իրավիճակում հայտնված ազգությամբ իսկականից հայ, բայց որպես մաքուր ուզբեկ մեծացած մարդն, ափսոս, որ այդպես էլ հանգիստ կապրի չիմանալով, որ իրականում իր արյան մեջ բազմադարյան պատմություն, հզոր մշակույթ ունեցող, առաջին քրիստոնյա երկրի և վերջապես աշխարհի ամենահին ազգություններից մեկի մի մասնիկն է կրում
Աշխարհ եկած, բայց իր իրական աշխարհն չբացահայտած՝ այդպես էլ հանգիստ կհեռանա այս խրթին աշխարհքից...


.Իսկ հպարտանալ ձեռք բերածով միշտ էլ կարելի է ու հպարտանում ենք միշտ, դա բոլորին է հայտնի, իսկ տրվածով՝ տվյալ դեպքում հայ լինելով, շատ ավելի մեծ հպարտություն է ինձ համար համենայն դեպս,քան այն,որ ձեռք եմ բերում ու հպարտանում...Ազգությամբ հպարտանալը համեմատել գանգուր լինելու տվածուրիկ շատ հասարակ երևույթով, շատ ծիծաղելի է ու նույինսկ կասեի նվաստացուցիչ:
Շատ ափսոս, որ կան հայեր, որ թքած ունեն իրենց հայ լինելու վրա...

Էջանիշներ