Արդեն գրել եմ, թե ինչու ափսոս...Նախադասությունս շարունակություն ունի, որ սերտորեն կապվում է սկզբում արտահայտած մտքիս հետ, այնպես որ մի կտրեք ու "հանգիստ" բառն, արդեն այս կոնտեքստում շոշափելով, ուրիշ իմաստի մի վերածեք: Բուն նյութից շեղվել պետք չէ
Ի՞նչ է փոխում… Ասեմ, եթե շատ լավ ես ճանաչում երկրիդ ամեն մի մասնիկը մշակութային առումով, ապա իհարկե այս հարցի ընկալման ձևը կփոխվեր Ձեր մեջ...Բայց, ենթադրում եմ,որ բնավ ոչ Ձեր դեպքում...
Երկրի ողորմելի վիճակը կապ չունի հայ լինելու ու դրանով հպարտանալու երևույթի հետ...Ուղղակի լավատեսկան ոչ մի նշույլ Ձեր խոսքում չնկատեցի ու մանավանդ սեր հայ լինելու համար,այլ համակերպված վիճակ:Կարծես ասեիք " Ընկել եմ, պիտի քաշեմ" այսինքն հայ եք, բայց դե, միևնույն է, ուզենաք էլ չեք կարող եվրոպացի լինել ասենք...բայց շատ հնարավոր է,որ նույնիսկ եվրոպացի լինելը Ձեզ պես մտածողի համար լիներ երջանկություն...Ուղղակի ցավալի է,որ հայ լինելը չեք զգում..այդքան բան...
Դարձյալ փաստեր չեմ տեսնում, զուտ խոսքեր...հետևաբար անգամ կասկածելու խնդիր չունեմ:
Ես չեմ բացառում խառնվել լինելը, դա անխուսափելի բան է կյանքում...բայց այլ բան է, բռնի կերպով թե կամքով...ու այստեղ խոսքր գնում է տոկոսային հարաբերությունների մասին...Թե որքանով է ազգը զտարյուն և այլն...
Կարդացեք մի տող ներքև
Ես չասացի, որ դժբախտություն է...Ուշադիր կարդացեք գրածներսԱրդեն դուք եք որակումներ տալիս
Կրկնում եմ, որ ուղղակի ափսոսում եմ ու շատ ցավում, որ նման մարդն աշխարհ է գալիս ու հեռանում այդպես էլ չիմանալով իր արմատների մասին...
Հայ լինե՞լ ...Բառերով չեմ կարող արտահայտվել ու փոխանցել այն, ինչ զգում եմ իմ հոգում ու սրտում: Տարբեր մտածելակերպի մարդկանց մոտ դժվար մի ընդհանուր հայտարար լինի այս հարցում:
Իսկ մարդ ու հայ լինել տարբեր բաներ են… Դե գլոբալ առումով մարդ բառի իմաստը վերցրած՝ բոլորս էլ մարդիկ ենք համարվում…Բայց մարդ, տվյալ դեպքում ամենանվիրական ու վսեմ հատկանիշներով օժտված լինել, ուղղակի պարտավոր ենք, շատ են չէ՞ ասում. "Եղիր առաջին հերթին մարդ, հետո ուսուցիչ,ծրագրավորող,ատամնաբույժ և այլն"...
Իսկ հայ դու ծնվում ես, բայց որ մարդ էլ լինես հայ լինելու հետ մեկտեղ, հրաշալի կլինի...
Մարդ լինելուց ինչքան է տարբե՞ր...ազգություն ու էակ լինելը կապ չունեն իրար հետ, որ ասենք նման են թե տարբեր
Բայց ո՞վ ասաց, որ ձեռքբերում է, որ դուք էլ վիճել եք փորձում, ես նման բան չեմ ասել, ախր թեմայից շատ եք շեղվում...
Բայց ո՞վ է խոսում հայ թե ուզբեկ ծնվելու մասին, խոսքս հայ լինելով հպարտ զգալու մասին էր...
Կրկնում եմ,որ ազգությամբ հպարտանալը համեմատել գանգուր լինելու տվածուրիկ շատ հասարակ երևույթով, շատ ծիծաղելի է ու նույինսկ նվաստացուցիչ:Այ սրա մասին էր խոսքը, իսկ դուք խորացել եք ձեռքբերումների մեջ, հայ լինել-չլինելու,արդեն դժբախտ էլ սարքեցիք...մի խոսքով թեմայից մի շեղվեք
Իսկ հայ քաղաքացի լինելով թե հայ լինելով ես հպարտ, գուցե նյուանսներ կան Ձեր ասածի մեջ քաղաքական բնույթի, բայց հայ լինելու սիրով հպարտանալու հետ կապ չուներ ընդհանրապես… Ասել եմ ու կասեմ՝ ես հայ եմ ու հպարտ եմ, որ հայ եմ ազգութամբ,որ տրվել է ինձ ի վերուստ ու նաև հպարտ եմ, որ աննման Հայաստանում եմ ապրում![]()
Էջանիշներ