Ինչի հնարավոր չի ապեր: Ելույթի, կամ միտինգի իմաստն է կարևոր, ոչ թե էջերի քանակը:
Էն որ կառավարությունը բոբիկ է ճգնաժամի դեմ, որ կլանային-ավազակապետական-օլիգարխիկ և այլն դրա մասին լաաավ տեղյակ ենք, հեչ որ չէ ԼՏՊ-ն 2 տարիա խոսումա դրա մասին այնպես, որ անհնար է մնալ անտեղյակ: Բացի դրանից էդ ամեն ինչը զգում ենք մեր մաշկի վրա: Հիմա հարց, քո կարծիքով միտինգի իմաստն ինչն էր, բացի ձեռքեր լվանալուց (թեկուզև ժամանակավոր)? Ես չասեցի ՀԱԿ-ը առհասարակ է ձեռքերը լվացել ու քաշվել մի կողմ` գրավելով հավետ կրավորական կեցվածք: Ես ասում եմ, որ ներկա պայմաններում է դա անում: Բոլորն էլ գիտեն ներկայումս գործող, ավելի ճիշտ որոշակի թվից ավելին անդամներ ունեցող և գրանցված կուսակցություններին և շատ լավ հայտնի է, որ հանրահավաք անելուց տնեցիներին բացի ուրիշ մարդ չի գալիս: Պարզ է նաև էդ խայտաբղետ կուսակցությունների ծագման իմաստը: Հիմա մի կողմ քաշվել նրա համար, որ մյուսները ակտիվանան... դա ուղղակի խոսքեր են: Կարևորը մի կողմ քաշվելնա .. թե ինչու դա էլ դու կիմանաս

Էջանիշներ