User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 736 հատից

Թեմա: Համապետական հանրահավաք սեպտեմբերի 18-ին

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ Արիացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.03.2008
    Հասցե
    Մեծ Հայք, Սյունիք Նահանգ, Բաղք գավառ, Արծվանիկ գյուղ
    Գրառումներ
    1,587
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Համապետական հանրահավաք սեպտեմբերի 18-ին

    Ես իմ պատճառներն ունեմ Տեր Պետրոսյանին չհավատալու, նրան չընտրելու ու նրա հետևից չգնալու: Ու եթե, աստված չանի, նա դառնա այս երկրի ղեկավարը (չնայած դրա վտանգը չկա) ես ամեն ինչ անելու եմ ու հնարավոր միջոցներով փորձելու եմ այնպես անել, որ նա հեռանա ու հրաժարական տա: Բայց համարյա համոզված եմ, որ դա կանեն նաև նրա ներկայիս համախոհների մեծ մասը:

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Լեռնցի (23.09.2009)

  3. #2
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    42
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Համապետական հանրահավաք սեպտեմբերի 18-ին

    Մեջբերում Արիացի-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես իմ պատճառներն ունեմ Տեր Պետրոսյանին չհավատալու, նրան չընտրելու ու նրա հետևից չգնալու: Ու եթե, աստված չանի, նա դառնա այս երկրի ղեկավարը (չնայած դրա վտանգը չկա) ես ամեն ինչ անելու եմ ու հնարավոր միջոցներով փորձելու եմ այնպես անել, որ նա հեռանա ու հրաժարական տա: Բայց համարյա համոզված եմ, որ դա կանեն նաև նրա ներկայիս համախոհների մեծ մասը:
    Սասուն ջան, էդ դիրքորոշումդ հասկանալի ա, բայց անհասկանալի ա, որ նույն կերպ չես արտահայտվում ներկայիս փաստացի նախագահի մասին: Հետաքրքիր է չե՞ս ուզում ուժերիդ ներածը անես, որ «նա հեռանա ու հրաժարական տա»: Ասենք թող նախագահ դառնա որևէ դաշնակ, դու պայքարո՞ւմ ես դրա համար:

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Chuk (24.09.2009)

  5. #3
    Պատվավոր անդամ Արիացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.03.2008
    Հասցե
    Մեծ Հայք, Սյունիք Նահանգ, Բաղք գավառ, Արծվանիկ գյուղ
    Գրառումներ
    1,587
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Համապետական հանրահավաք սեպտեմբերի 18-ին

    Մեջբերում Ձայնալար-ի խոսքերից Նայել գրառումը
    Սասուն ջան, էդ դիրքորոշումդ հասկանալի ա, բայց անհասկանալի ա, որ նույն կերպ չես արտահայտվում ներկայիս փաստացի նախագահի մասին: Հետաքրքիր է չե՞ս ուզում ուժերիդ ներածը անես, որ «նա հեռանա ու հրաժարական տա»: Ասենք թող նախագահ դառնա որևէ դաշնակ, դու պայքարո՞ւմ ես դրա համար:
    Ով ասեց, որ չեմ անում? Ով ասած, որ ներկայիս նախագահի քայլերով հիացած եմ?
    Գաղտնիք բացած չեմ լինի, եթե ասեմ, որ կարելի է միևնույն ժամանակ և Լևոնին դեմ լինել, և Սերժին: Իրանք փոխադարձաբար իրար չեն լրացնում: Իրանք իրար չեն էլ հակասում, նույն գաղափարախոսությունն ա, եթե իհարկե իրանք գաղափարախոսություն ունեն: Փաստացի Սերժը Լևոնի ածանցյալն ա:
    Իսկ դաշնակների մասին կասեմ միայն, որ նրանց էլ եմ դեմ

  6. #4
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    42
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Համապետական հանրահավաք սեպտեմբերի 18-ին

    Իսկ ի՞նչ ես անում, ինչպե՞ս ես պատկերացնում էդ պայքարը:

    Իսկ ինձ թվում էր, թե դու «դաշնակցությանը» համակրում ես:

  7. #5
    Պատվավոր անդամ Արիացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.03.2008
    Հասցե
    Մեծ Հայք, Սյունիք Նահանգ, Բաղք գավառ, Արծվանիկ գյուղ
    Գրառումներ
    1,587
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Համապետական հանրահավաք սեպտեմբերի 18-ին

    Մեջբերում Ձայնալար-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ ի՞նչ ես անում, ինչպե՞ս ես պատկերացնում էդ պայքարը:

    Իսկ ինձ թվում էր թե դու «դաշնակցությանը» համակրում ես:
    Բագրատ ջան, իմ համար կարևորը նախագահ հանելը չի, իմ համար կարևորը, որ մեր իշխանությունների արած քայլերը ինձ գոհացնեն: Դրան հասնելու երկու ձև կա, կամ իշխանության սխալ քայլերը նենց ես անում, որ իշխանությունը ինքը ուղղի, կամ էլ պայքարում ես իշխանափոխության համար: Ես նախընտրում եմ առաջին տարբերակը, բայց երկրորդից չեմ հրաժարվում: Կոնկրետ հիմա, իմ անձնական, ոչ ճշգրիտ ու քաղաքականությունից հեռու մարդու կարծիքով, մինչև հոկտեմբերի 14-ը կամ Սերժը հեռանալու է, կամ հրաժարվելու է թուրքիայի հետ քիրվայություն անելու իր ազգադավ ծրագրից: Ավելի հավանական եմ համարում առաջին տարբերակը:

    Շատերին ա թվում, թե ես դաշնակներին համակրում եմ ու շատերն էլ ինձ փորձում են նույնիսկ դաշնակ սարքել, չնայած տարբեր առիթներով ասել եմ, որ ես կուսակցություն կոչվածով ինձ չեմ սահմանափակում:

  8. #6
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    46
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Համապետական հանրահավաք սեպտեմբերի 18-ին

    Լավ. հիմա եթե երկու բառով ամփոփելու լինենք էս վերջին հանրահավաքը կստացվի որ ԼՏՊ-ն կանգնեց ասեց ես ձեռքերս լվանում եմ, բեմն էլ ազատում եմ: Հազար կուսակցություն կա եկեք հիմա էլ դուք խոսեք: Ու շատ լավ գիտի, որ էդ կուսակցությունների մեծամասնությունը դնես վառես մարդահոտ չի գա... առավելագույնը սմենով հացադուլ:
    Հիմա ինչա ստացվում, որ պատասխանատու ժամանակա, ու որ հետո հանկարծ իր ուղղությամբ քարեր չգան, ոնց որ մի ժամանական եկան, մարդը քաշվումա մի կողմ ու խրամատավորվումա: Իսկ էն օրհասական վիճակը էջերով շարադրելու կարիք երևի թե չկար, քանի որ էն ամեն ինչը աչքներիս առաջա: Բայց դե պետք էր մի բանի մասին խոսել գոնե...
    Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:

  9. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Արիացի (24.09.2009), Տատ (24.09.2009)

  10. #7
    Պատվավոր անդամ Արիացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.03.2008
    Հասցե
    Մեծ Հայք, Սյունիք Նահանգ, Բաղք գավառ, Արծվանիկ գյուղ
    Գրառումներ
    1,587
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Համապետական հանրահավաք սեպտեմբերի 18-ին

    Մեջբերում ministr-ի խոսքերից Նայել գրառումը
    Լավ. հիմա եթե երկու բառով ամփոփելու լինենք էս վերջին հանրահավաքը կստացվի որ ԼՏՊ-ն կանգնեց ասեց ես ձեռքերս լվանում եմ, բեմն էլ ազատում եմ: Հազար կուսակցություն կա եկեք հիմա էլ դուք խոսեք: Ու շատ լավ գիտի, որ էդ կուսակցությունների մեծամասնությունը դնես վառես մարդահոտ չի գա... առավելագույնը սմենով հացադուլ:
    Հիմա ինչա ստացվում, որ պատասխանատու ժամանակա, ու որ հետո հանկարծ իր ուղղությամբ քարեր չգան, ոնց որ մի ժամանական եկան, մարդը քաշվումա մի կողմ ու խրամատավորվումա: Իսկ էն օրհասական վիճակը էջերով շարադրելու կարիք երևի թե չկար, քանի որ էն ամեն ինչը աչքներիս առաջա: Բայց դե պետք էր մի բանի մասին խոսել գոնե...
    Երբ Լևոնը վերադարձավ, մի խելոք մարդուց նրա մասին կարծիք հարցրի ու ստացա պատասխան. "Լևոնը վախկոտ մարդ ա": Հիմա դա կարելի ա էդքան կոպիտ չասել, կարելի ա ասել հակահեղափոխական կամ չգիտեմ էլ ինչ քաղաքական ձևական տերմիններով, բայց ես 18-ի ելույթը կարդալուց հետո համոզվեցի.
    Լևոնը վախկոտ մարդ ա:

  11. #8
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Համապետական հանրահավաք սեպտեմբերի 18-ին

    Մեջբերում ministr-ի խոսքերից Նայել գրառումը
    Լավ. հիմա եթե երկու բառով ամփոփելու լինենք էս վերջին հանրահավաքը կստացվի որ ԼՏՊ-ն կանգնեց ասեց ես ձեռքերս լվանում եմ, բեմն էլ ազատում եմ: Հազար կուսակցություն կա եկեք հիմա էլ դուք խոսեք: Ու շատ լավ գիտի, որ էդ կուսակցությունների մեծամասնությունը դնես վառես մարդահոտ չի գա... առավելագույնը սմենով հացադուլ:
    Հիմա ինչա ստացվում, որ պատասխանատու ժամանակա, ու որ հետո հանկարծ իր ուղղությամբ քարեր չգան, ոնց որ մի ժամանական եկան, մարդը քաշվումա մի կողմ ու խրամատավորվումա: Իսկ էն օրհասական վիճակը էջերով շարադրելու կարիք երևի թե չկար, քանի որ էն ամեն ինչը աչքներիս առաջա: Բայց դե պետք էր մի բանի մասին խոսել գոնե...
    Հարգանքներով ընդհատեմ կենացդ, ու ասեմ, որ Տեր-Պետրոսյանի ելույթը երկու խոսքով ամփոփել հնարավոր չի, իսկ քո ամփոփումը իրականության հետ եզր անգամ չունի: ՀԱԿ-ն իր ձեռքերը չի լվացել ու բեմն առժամանակ է ազատել, որպեսզի եթե ու հանկարծ իսկապես մյուս ընդդիմադիրների չակտիվանալը կամ չմիավորվելը կապված է իր գերիշխող դերի հետ, ապա ակտիվանան: Եթե դա լինի, հրաշալի կլինի: Չի լինի, մենք շարունակում ենք լինել՝ նույն Տեր-Պետրոսյանի հետ:

    Տեր-Պետրոսյանի քաղաքականությունից հեռանալը, ցավոք, շատերի երազանքն է, բարեբախտաբար, չիրականացող երազանքը:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  12. #9
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    46
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Համապետական հանրահավաք սեպտեմբերի 18-ին

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգանքներով ընդհատեմ կենացդ, ու ասեմ, որ Տեր-Պետրոսյանի ելույթը երկու խոսքով ամփոփել հնարավոր չի, իսկ քո ամփոփումը իրականության հետ եզր անգամ չունի: ՀԱԿ-ն իր ձեռքերը չի լվացել ու բեմն առժամանակ է ազատել, որպեսզի եթե ու հանկարծ իսկապես մյուս ընդդիմադիրների չակտիվանալը կամ չմիավորվելը կապված է իր գերիշխող դերի հետ, ապա ակտիվանան: Եթե դա լինի, հրաշալի կլինի: Չի լինի, մենք շարունակում ենք լինել՝ նույն Տեր-Պետրոսյանի հետ:

    Տեր-Պետրոսյանի քաղաքականությունից հեռանալը, ցավոք, շատերի երազանքն է, բարեբախտաբար, չիրականացող երազանքը:
    Ինչի հնարավոր չի ապեր: Ելույթի, կամ միտինգի իմաստն է կարևոր, ոչ թե էջերի քանակը:
    Էն որ կառավարությունը բոբիկ է ճգնաժամի դեմ, որ կլանային-ավազակապետական-օլիգարխիկ և այլն դրա մասին լաաավ տեղյակ ենք, հեչ որ չէ ԼՏՊ-ն 2 տարիա խոսումա դրա մասին այնպես, որ անհնար է մնալ անտեղյակ: Բացի դրանից էդ ամեն ինչը զգում ենք մեր մաշկի վրա: Հիմա հարց, քո կարծիքով միտինգի իմաստն ինչն էր, բացի ձեռքեր լվանալուց (թեկուզև ժամանակավոր)? Ես չասեցի ՀԱԿ-ը առհասարակ է ձեռքերը լվացել ու քաշվել մի կողմ` գրավելով հավետ կրավորական կեցվածք: Ես ասում եմ, որ ներկա պայմաններում է դա անում: Բոլորն էլ գիտեն ներկայումս գործող, ավելի ճիշտ որոշակի թվից ավելին անդամներ ունեցող և գրանցված կուսակցություններին և շատ լավ հայտնի է, որ հանրահավաք անելուց տնեցիներին բացի ուրիշ մարդ չի գալիս: Պարզ է նաև էդ խայտաբղետ կուսակցությունների ծագման իմաստը: Հիմա մի կողմ քաշվել նրա համար, որ մյուսները ակտիվանան... դա ուղղակի խոսքեր են: Կարևորը մի կողմ քաշվելնա .. թե ինչու դա էլ դու կիմանաս
    Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Բիձա (24.09.2009)

  14. #10
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Համապետական հանրահավաք սեպտեմբերի 18-ին

    Մեջբերում Kuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Դայ ջան, եթե դու դրանցից բացի այլ բան չես տեսել մինչև այժմ, կներես, ես ի զորու չեմ դրանք քեզ ցույց տալ:
    Իսկ ի՞նչ ես կարծում, նման ձևով կեղծված ընտրություններից հետո, փողոցում տասը հոգու գնդակահարելուց, հարյուրներին վիրավորելուց ու կալանավորելուց հետո ի՞նչ պետք է ասեին: Լևոնը չի, դու ես, ի՞նչ կասես: Պետք է ասես՝ եկեք մտածենք ընդհանուր շահի մասի՞ն, մոռանանք մարտի մե՞կը, մոռանա՞նք փետրվարի 19, եկեք մտածենք մեր տնտեսության մասի՞ն: Էդ ամեն ինչը Լևոնն էլ ա ասում, կոնգրեսն էլ ա ասում, ակումբում էլ ա բազմիցս ասվել, որ պետք է վերացվի մենաշնորհները, պետք է լինի ազատ մրցակցություն, պետք է բոլորը լինեն հարկային դաշտում, ոչ թե օլիգարխներն ունենան արտոնություններ, պետք չէ ջարդուփշուր անել մանր ու միջին բիզնեսը, ուս ենց լիքը բաներ ա ասվել, ափսոս, որ դու էդքան հետևել ես, բայց էս ամեն ինչից մենակ «սերժիկ հեռացիր»-ն ես տեսել:
    Արտ ջան, հիմնական ֆոնն ա պատճառը: Երբ ամեն օր ականջիդ տակ նույն բանն են գոռում, դու սկսում ես մնացաը "չընկալել", հավատա ինձ,:

    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    ...Պարզ է: Էլի շարունակվում է «է՛լ գող փիսո, է՛լ քաչալ շուն» խոսակցությունը: Բոլորիդ ուղղակի խնդրում եմ մի կողմ թողնել թեմայի վերնագիրը, ՀԱԿ-ը, ՀՀԿ-ն, դաշնակներին, Լևոնին ու Սերժին ու առանց էմոցիաների, ուշադիր, տրամադրված կարդալ վերջին հանրահավաքի ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանի ունեցած ելույթը: Մոռացեք, թե հեղինակն ով է, թող լինի ոմն Պողոս Պետրոսյան, դուք կարդացեք, այնտեղ խելացի մտքերն ու կարևոր դիտարկումները չափազանց շատ են՝ այն անտեսելու համար: Պարզապես կարդացեք. մի՛ նայեք, որ երկար է: Ու կարդալուց հետո, էլի եմ խնդրում, եկեք քննարկենք կոնկրետ ելույթն ու ելույթի ընթացքում հնչած մտքերը:
    Ազատ խոսքի իրավունք, մեկը մարդասպան է գոռում, մյուսը ` գող փիսո, արգելելու իմասը չեմ տեսնում:
    Մեջբերում murmushka-ի խոսքերից Նայել գրառումը
    անկեղծ ասած այս թեմայում ասելիք չունեմ, հանրահավաքը եղավ, հստակ արտահայտվեց ՀԱԿ-ի դիրքորոշումը
    ուղղակի ուզում եմ պատասխանել Արմինեի այս գրառմանը
    որպես երիտասարդների գրեթե բոլոր ակցիաներին մասնակցող, որպես ակտիվ ընդդիմադիր վստահեցնում եմ, որ մեր նպատակը Սերժի գնալն ու Լևոնի գալը չէ, մեր նպատակը մեր երկրում մեր ժողովրդի կողմից ընտրված նախագահ ունենալն է, այն, ինչ երբեմն ակցիաների , երթերի կամ էլ հանրահավաքների ժամանակ գոռում են, բնական է, դա էմոցիա է, ու պիտի արտահայտվի, իսկ նպատակը... իմ համար այսօր առաջին հերթին այս երկրում քաղաքացիական հասարակություն ունենալն է, ու ես ինքս ամեն ինչ անում եմ ու կանեմ, որ գոնե կարողանամ օգնել այդ գործընթացին, որովհետև հենց այս ՇԱրժման միջոցով ես հասկացա, որ հենց ինձնից, այո այո հենց ինձնից շատ բան է կախված ու ես իրավունք չունեմ տանը նստել, ու սպասել կամ քննադատել, քննադատել կարող է միայն նա, ով անում է ինչ-որ բան, իսկ մեր ժողովդրի մի մասն ուղղակի քննադատում է նույնիսկ չփորձելով տեղից վեր կենալ,
    ոչ մեկ երեխա չէ, ու մեզանից բոլորն էլ հստակ հասկանում են , որ հանրահավաքներով իշխանափոխություն չես անի, բայց հանրահավաքը այդ մեծ գործընթացի ամենակարևոր կետերից մեկն է, նորից շեշտեմ, կետերից ՄԻԱՅն ՄԵԿԸ: ՀԱԿ-ում ոչ մեկ պարապ չի նստած ու երազում երկնքից իշխանափոխության ընկնելու մասին, ՀԱԿ-ի ակտիվիստներից յուրաքանչյուրն էլ հստակ գիտակցում է , որ այսօր հանրահավաքի, վաղը ակցիայի մյուս օրը երթի մասնակցելով ինքը կերտում է իր երկրի ապագան,որը ոչ Սերժինն է, ոչ Լևոնինը, որն ուզում ենք որ լինի մեզանից յուաքանչյուրինը. ու դա կլինի՝ վաղը թե ուշ.
    Արմին ջան, ամենայն հարգանքով քո անձի հանդեպ պիտի ասեմ, որ եթե ինձ մեղադրում եք կոնկրետ անձանց չընդունելու ու նրանց միջոցով իմ իրավունքի վերականգնմանը չնպաստելուն, ապա խնդրում եմ փորձեք մի պահ հիշել, թե ովքեր էին Փետրվարի 19-ին կանգնած Ազատության հրապարակի հարթակին:

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Արմ ջան, մտիր «Հայ ազգային կոնգրես. աստիճանական ձևավորում որպես ալտերնատիվ կառավարություն» ու կարդա ՀԱԿ-ի հայտարարությունները, կարդա Տեր-Պետրոսյանի ելույթները, Հրանտ Բագրատյանի վերլուծությունները, Նիկոլ Փաշինյանի հոդվածները, մեր մյուս հրապարակախոսների ու գործիչների հոդվածները, որ հասկանաս, որ քո ասած կոչով չի սկսվում կամ ավարտվում որևէ պրոցես: Այո՛, գոռում եմ Սերժիկ հեռացիր ու շարունակելու եմ գոռալ: Բայց ինչու՞ եմ գոռում: Այ էդ ինչուն լավ հիմնավորում ենք: Կարդա՛, նոր նման պնդումներ արա:

    Այո՛, ես նշեցի պատերազմի մի շարք մասնակիցների անուններ՝ ցույց տալու համար, որ իրենք շարժման կողքին են: Իսկ քո ոչ մի խոսքը չամրապնդեց Տատի խոսքը: Քո ամեն մի խոսքի կոնտեքստային անհամապատասխանությունն իրականության հետ ցույց եմ տվել:

    հ.գ. հերիք ա մնաս ու պատասխանես, ուշ ա, տուն գնա, ինձ մի ժամ առաջ ես պոկա ասել
    Արտ, դու մոռանում ես թե ովքեր և ում կողքին են կանգնում: Ես մի ավազակապետին չեմ կարող գերադասել մյուսից, ու իմ քաղաքացիական իրավունքն է քո "նախընտրած"/"ֆավորիտ" քաղաքական գործչին համարել "չափազանց անընդունելի" ու դա ոչ մեկին իրավունք չի տալիս ինձ ու բոլոր նրանց, ովքեր ԼՏՊ-ի կողքին կանգնած չեն, համարել ստրուկ:

    Հ.Գ. Սեպտեմբերի 18-ի հանրահավաքի ելույթի մասին ոչինչ չգտա նշածդ թեմայում:

    Մեջբերում Ձայնալար-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինձ դուր ա գալիս քո մտքի ընթացքը
    Հուսամ իմ տկար միտքը ձեր փայլուն գաղափարները չոտնահարեց:

  15. #11
    անծանոթուհի murmushka-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    1,168
    Բլոգի գրառումներ
    20
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Համապետական հանրահավաք սեպտեմբերի 18-ին

    Մեջբերում Dayana-ի խոսքերից Նայել գրառումը
    Արմին ջան, ամենայն հարգանքով քո անձի հանդեպ պիտի ասեմ, որ եթե ինձ մեղադրում եք կոնկրետ անձանց չընդունելու ու նրանց միջոցով իմ իրավունքի վերականգնմանը չնպաստելուն, ապա խնդրում եմ փորձեք մի պահ հիշել, թե ովքեր էին Փետրվարի 19-ին կանգնած Ազատության հրապարակի հարթակին:
    ինձ երբևէ չի հետաքրքել թե ով էր կանգնած հարթակին, ինձ ահավոր շատ հետաքրքրում էր ու դեռ հետաքրքիր է թե ովքեր են կանգնած հարթակից ներքև, իմ կողքին, ինձ հետ ... իսկ նրանք դեռ կանգնած են, ոմանք բանտում, ոմանք դրսում, ոմանք հեռվից արդեն, բայց կանգնած են ու կանգնելու են, ու հենց նրանք էլ լինելու են առաջին ընդդիմադիրը հենց իշխանափոխությունից հետո
    իմ խոսքի մեջ ոչ մի մեղադրական կետ չկար, ամեն մեկը ինքն է ընտրում թե ոնց է ուզում ապրել, ինչ միջավայրում, ինչ պայմաններում, ես չեմ քննադատում ոչ մեկին, բայց չեմ էլ թողնում որ սկսեն քննադատել իմ ընտրությունը. ախր հենց դրա համար էլ պայքարում եմ
    Մի՛ փորձիր թաքցնել սխալդ, ընդունի՛ր այն, պատասխա՛ն տուր և շարժվի՛ր առաջ

  16. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (24.09.2009), Քամի (23.09.2009)

  17. #12
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Համապետական հանրահավաք սեպտեմբերի 18-ին

    Մեջբերում murmushka-ի խոսքերից Նայել գրառումը
    ինձ երբևէ չի հետաքրքել թե ով էր կանգնած հարթակին, ինձ ահավոր շատ հետաքրքրում էր ու դեռ հետաքրքիր է թե ովքեր են կանգնած հարթակից ներքև, իմ կողքին, ինձ հետ ... իսկ նրանք դեռ կանգնած են, ոմանք բանտում, ոմանք դրսում, ոմանք հեռվից արդեն, բայց կանգնած են ու կանգնելու են, ու հենց նրանք էլ լինելու են առաջին ընդդիմադիրը հենց իշխանափոխությունից հետո
    իմ խոսքի մեջ ոչ մի մեղադրական կետ չկար, ամեն մեկը ինքն է ընտրում թե ոնց է ուզում ապրել, ինչ միջավայրում, ինչ պայմաններում, ես չեմ քննադատում ոչ մեկին, բայց չեմ էլ թողնում որ սկսեն քննադատել իմ ընտրությունը. ախր հենց դրա համար էլ պայքարում եմ
    Ներիր, որ կողքիդ չեմ կանգնում, ասում եմ խորին հարգանքով քո և կողքիդ եղած շատ երիտասարդների նկատմամբ: Քաղաքապետի ընտրության ժամանակ ամեն րոպե հետաքրքրվել եմ թե քո, թե մյուս ծանթ/անծանոթ երիտասարդների մասին, ու հպարտացել եմ անձամբ քեզնով, բայց կան որոշակի սահմաններ
    Մեջբերում Grieg-ի խոսքերից Նայել գրառումը
    .... ի տարբերություն լոմով զինված աբորիգեների որոնք զանգում էին ընկերներին ու ասում "արի մլիցա տփելու"..պետքա պատժել այդ խուլիգաներին ամենայն խստությամբ..
    Ես ոչ ոքի չեմ մեղադրում քաղաքական հայացքների ընտրության համար ու պահանջում եմ, որ նույնը լինի իմ նկատմամբ:

  18. #13
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Համապետական հանրահավաք սեպտեմբերի 18-ին

    Մեջբերում Dayana-ի խոսքերից Նայել գրառումը
    Արտ, դու մոռանում ես թե ովքեր և ում կողքին են կանգնում: Ես մի ավազակապետին չեմ կարող գերադասել մյուսից, ու իմ քաղաքացիական իրավունքն է քո "նախընտրած"/"ֆավորիտ" քաղաքական գործչին համարել "չափազանց անընդունելի" ու դա ոչ մեկին իրավունք չի տալիս ինձ ու բոլոր նրանց, ովքեր ԼՏՊ-ի կողքին կանգնած չեն, համարել ստրուկ:

    Հ.Գ. Սեպտեմբերի 18-ի հանրահավաքի ելույթի մասին ոչինչ չգտա նշածդ թեմայում:
    Արմ ջան, քեզ ոչ մեկը չի մեղադրել Լևոնի կողքին չկանգնելու համար, բացարձակապես ոչ մեկը: Ու ոչ էլ որևէ մեկը կարող ա դա պահանջել: Բայց այ քեզ ու քո նման մտածողներին «ստրուկ» համարել ներկա ավազակապետության դեմ չպայքարելու համար յուրաքանչյուրիս իրավունքն է: Քավ լիցի, ես քեզ ստրուկ չեմ համարում: Ես քեզ քաղաքականության հարցում սխալ կողմնորոշված եմ համարում՝ միաժամանակ հարգելով քո տեսակետը, թեկուզ չհամաձայնվելով:

    Նշածս թեմայում գրել էի, որ ՀԱԿ հայտարարություններն են: Իսկ Տեր-Պետրոսյանի ելույթները սովորաբար լինում են համապատասխան հանրահավաքի թեմայում: Մասնավորապես քննարկման մեջ մտնելուց առաջ եթե մի քանի էջ առաջից սկսեիր կարդալ, կգտնեիր:

    Ամեն դեպքում Տեր-Պետրոսյանի գործունեությանը ու ելույթներին կարող ես ծանոթանալ հետևյալ կայքում:

    հ.գ. ուզում եմ հատուկ նշել, որ մեր քաղաքական տարաձայնությունները, որոնց մասին մենք վաղուց գիտենք չեն ազդել ու չեն էլ կարող ազդել մեր հարաբերությունների վրա: Դու գիտես, որ ոչ միայն ակումբում, այլև ակումբից դուրս իմ ամենասիրելի ու ամենամտերիմ մարդկանցից մեկն ես: Այս մասին լրացուցիչ գրելս հարկադրեց գրառումներիդ ոճը, որովհետև տպավորություն ունեմ, որ դու կարծում ես, որ այս սուր թեմատիկ գրառումները ոչ թե ասածներիդ, այլ անձիդ դեմ են: Այդպիսի բան չկա:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  19. #14
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Համապետական հանրահավաք սեպտեմբերի 18-ին

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Արմ ջան, քեզ ոչ մեկը չի մեղադրել Լևոնի կողքին չկանգնելու համար, բացարձակապես ոչ մեկը: Ու ոչ էլ որևէ մեկը կարող ա դա պահանջել: Բայց այ քեզ ու քո նման մտածողներին «ստրուկ» համարել ներկա ավազակապետության դեմ չպայքարելու համար յուրաքանչյուրիս իրավունքն է: Քավ լիցի, ես քեզ ստրուկ չեմ համարում: Ես քեզ քաղաքականության հարցում սխալ կողմնորոշված եմ համարում՝ միաժամանակ հարգելով քո տեսակետը, թեկուզ չհամաձայնվելով:

    Նշածս թեմայում գրել էի, որ ՀԱԿ հայտարարություններն են: Իսկ Տեր-Պետրոսյանի ելույթները սովորաբար լինում են համապատասխան հանրահավաքի թեմայում: Մասնավորապես քննարկման մեջ մտնելուց առաջ եթե մի քանի էջ առաջից սկսեիր կարդալ, կգտնեիր:

    Ամեն դեպքում Տեր-Պետրոսյանի գործունեությանը ու ելույթներին կարող ես ծանոթանալ հետևյալ կայքում:

    հ.գ. ուզում եմ հատուկ նշել, որ մեր քաղաքական տարաձայնությունները, որոնց մասին մենք վաղուց գիտենք չեն ազդել ու չեն էլ կարող ազդել մեր հարաբերությունների վրա: Դու գիտես, որ ոչ միայն ակումբում, այլև ակումբից դուրս իմ ամենասիրելի ու ամենամտերիմ մարդկանցից մեկն ես: Այս մասին լրացուցիչ գրելս հարկադրեց գրառումներիդ ոճը, որովհետև տպավորություն ունեմ, որ դու կարծում ես, որ այս սուր թեմատիկ գրառումները ոչ թե ասածներիդ, այլ անձիդ դեմ են: Այդպիսի բան չկա:
    Արտ, ոչ ոք իրաունք չունի ուրիշի ստրուկ անվանել, իսկ թե ինչ է մտածում, դա իր պրոբլեմն է: Իսկ հետգրությն կարիք չկա, անկախ քաղաքական հայացքներից, դու իմ ընկերն ես: Մնացածը առանձին կխոսենք:
    Կներեք թեմայից մի քիչ շեղվելուս համար:

  20. #15
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Համապետական հանրահավաք սեպտեմբերի 18-ին

    Մեջբերում Արիացի-ի խոսքերից Նայել գրառումը
    Բագրատ ջան, իմ համար կարևորը նախագահ հանելը չի, իմ համար կարևորը, որ մեր իշխանությունների արած քայլերը ինձ գոհացնեն: Դրան հասնելու երկու ձև կա, կամ իշխանության սխալ քայլերը նենց ես անում, որ իշխանությունը ինքը ուղղի, կամ էլ պայքարում ես իշխանափոխության համար: Ես նախընտրում եմ առաջին տարբերակը, բայց երկրորդից չեմ հրաժարվում: Կոնկրետ հիմա, իմ անձնական, ոչ ճշգրիտ ու քաղաքականությունից հեռու մարդու կարծիքով, մինչև հոկտեմբերի 14-ը կամ Սերժը հեռանալու է, կամ հրաժարվելու է թուրքիայի հետ քիրվայություն անելու իր ազգադավ ծրագրից: Ավելի հավանական եմ համարում առաջին տարբերակը:

    Շատերին ա թվում, թե ես դաշնակներին համակրում եմ ու շատերն էլ ինձ փորձում են նույնիսկ դաշնակ սարքել, չնայած տարբեր առիթներով ասել եմ, որ ես կուսակցություն կոչվածով ինձ չեմ սահմանափակում:
    Մեջբերում Արիացի-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես իմ պատճառներն ունեմ Տեր Պետրոսյանին չհավատալու, նրան չընտրելու ու նրա հետևից չգնալու: Ու եթե, աստված չանի, նա դառնա այս երկրի ղեկավարը (չնայած դրա վտանգը չկա) ես ամեն ինչ անելու եմ ու հնարավոր միջոցներով փորձելու եմ այնպես անել, որ նա հեռանա ու հրաժարական տա: Բայց համարյա համոզված եմ, որ դա կանեն նաև նրա ներկայիս համախոհների մեծ մասը:
    Սասուն ջան, էսօրվանից դու իմ եղբայրն ես: Պաչեմ քո էն արիական ճակատը: Շնորհակալ եմ, եղբայրս: Էջերով փորձում եմ հիմնավորել, որ ձեր մոտ ամեն ինչը անձով է պայմանավորված, չէի կարողանում նորմալ հիմնավորել, էն էլ օգնության հասար, եղբայրս, շատ շնորհակալ եմ:

    Չէ, հասկանու՞մ ես, մարդը նախընտրում ա էնպիսի միջոցների դիմի, որ իշխանությունը իրեն գոհացնող քայլեր անի, բայց եթե հանկարծ ու բոբո Տեր-Պետրոսյանը գա, ամեն ինչ անելու ա, որ հրաժարական տա, որովհետև... չսիրելու անձնական պատճառ ունի:

    Թքած, որ էս պահին նախագահի աթոռը զբաղեցրածը բռնաբարում ա էն ամենը, ինչը դու՛, Սասուն, սուրբ ես համարում ու ազնիվ, ճիշտ: Պետք է փորձել հակազդել էս դեպքում: Բայց որ Լևոնը գա, եթե անգամ լավ բան անի, դու իրան չհավատալու անձնական պատճառ ունես, նպատակ ես դնելու նրա հրաժարականին հասնելը:

    Սա ոչ այլ ինչ չէ, քան իրականում գաղափարի բացակայություն:
    Ես այսօր Սերժ Սարգսյանի հրաժարականն եմ պահանջում (ոչ ակտիվ կերպով) ու դրա համար ունեմ պատճառներ, բայց ոչ երբեք անձնական, այլ ունեմ գաղափարական ու աշխարհայացքային տարաձայնություններ, ունեմ սկզբունքային խնդիրներ՝ կապված ոչ թե նրա անձի, այլ նրա վարած քաղաքականության, կատարած քայլերի, գործած ու գործող ապօրինությունների հետ:

    Աբսուրդ ա, աբսուրդի թատրոն:

    Ինչի՞ ես նստել: Գնա բողոքի պիկետ արա, որ Տեր-Պետրոսյանը քաղաքականությունից հեռանա, որովհետև քո թեզը, որ իր նախագահ դառնալու դեպքում իր դեմ պայքարելու ես, իրագործելի չի հասարակ պատճառով. ինքը հայտարարել է իր չառաջադրվելը: Ու եթե պետք լինի, հարյուր անգամ կկրկնեմ, մինչև տեղ հասնի. պայքարը Տեր-Պետրոսյանի պայքարը չի, այլ ժողովրդի պայքարն ա, հերիք ա անշնորհք կերպով ամեն անգամ իր անձի վրա շուռ տաք:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  21. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Norton (24.09.2009)

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Համապետական միջանկյալ հանրահավաք հուլիսի 2-ին
    Հեղինակ՝ Norton, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 36
    Վերջինը: 05.07.2009, 21:47
  2. Համապետական հանրահավաք հունիսի 12-ին (ՀԱԿ)
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 218
    Վերջինը: 20.06.2009, 19:24
  3. Համապետական հանրահավաք մայիսի 29-ին
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 40
    Վերջինը: 30.05.2009, 19:14
  4. Համապետական հանրահավաք մայիսի 1-ին
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 29
    Վերջինը: 06.05.2009, 01:58

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •