Գեղեցիկ խոսքեր են՝ Հ.Հ. ապագա, ընդհանուր շահ, մեր սփյուռք

Դայ ջան, իհարկե անիմաստ են, եթե նոր բան չի ասվում: Բայց ՀԱԿ-ի միտինգներին ասվում ա, այսինքն՝ անիմաստ չեն: Գրեթե վստահ եմ, որ միտինգների ելույթներից և ոչ մեկի գոնե տեքստը չես կարդացել երևէ:
Դայ ջան,է դ ասածներդ ո՞նց ես պատկերացնում՝ առանց Լևոն, առանց սերժ: Մի օր որոշենք՝ ազգովի, բայց չգիտեմ՝ ոնց, ասենք՝ մի օր հայլուրով հայտարարենք, որ վաղվանից բոլորս սկսում ենք ազգի մասին մտածել, պետության ապագայի մասին մտածել, մեր սփյուռքի մասին մտածել, Ղարաբաղի հարցի մասին մտածել, հարևան պետությունների հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատելու մասին մտածել, ու տենց մյուս օրը մտածկոտ դեմքով արթնանա՞նք
Հա, մութ ու ցուրտ տարիներ ասելով՝ պատերազմի տարինե՞րը նկատի ունես. էն պատերազմի, որ հայ ժողովրդի հաղթանակով ավարտվեց, որն իսկապես հաղթանակ էր, ոչ թե ստից բարոյահոգեբանական հաղթանակ: Իսկ էսօրվա Հայաստանից փախնողների՞ն ոնց կարելի է համոզել, որ սերժը պետքա դեռ 8.5 տարի էլ Հ.Հ. նախագահ լինի:
Էջանիշներ