User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 736 հատից

Թեմա: Համապետական հանրահավաք սեպտեմբերի 18-ին

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    զԳյուլնազդ հելվետիկ Տատ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2008
    Հասցե
    Շվեյցարական Ալպեր
    Գրառումներ
    1,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Համապետական հանրահավաք սեպտեմբերի 18-ին

    Մեջբերում Kuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Չի լինի, ապեր, բա մութուցուրտ տարիներն ո՞ւր մնան, բա 96 թի՞վը, բա 90-ականներին Հայաստանը լքած մարդի՞կ, բա Լևոնի հրեա կի՞նը, բա Լևոնի ձախ ա՞չքը, ինչի՞ ա էդ աչքը կիսաբաց-կիսափակ,
    Կուկ, լավ ա հիշեցրեցիր, արդեն մոռացել էինք աչքն ու կինը, երևի մի տարի դրա մասին էլ մարդ չի խոսում: Զատո դաշնակների փորերից՝ խոսում ենք:
    իսկ մնացածը՝ ինչու պիտի չխոսենք: Ինքը չլիներ, Պողոս պետրոսը լիներ, խոսելու բան է:
    պետք է վերացվի մենաշնորհները, պետք է լինի ազատ մրցակցություն, պետք է բոլորը լինեն հարկային դաշտում, ոչ թե օլիգարխներն ունենան արտոնություններ, պետք չէ ջարդուփշուր անել մանր ու միջին բիզնեսը,
    Մի անգամ չարեց, թեև կարող էր գոնե փորձել, հիմա կստացվի:

    Համ էլ՝ էմոցիաներից որ ազատվեք, կդառաք շվեդ կամ հոլլանդացի, պետք ա՞:

  2. #2
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Համապետական հանրահավաք սեպտեմբերի 18-ին

    Էլի նույն ծակ մեշոկը : Տատոջ, ելույթը կարդացի՞ր: Մանավանդ՝ մադրիդյան սկզբունքներին վերաբերող հատվածը: Հաշվի, որ նույն բանը մի նոր գրանցված անդամ ա գրել, ու տենց կարդա: Խնդրում եմ ինձ պատասխանելուց առաջ ուշադիր կարդալ դա, կամ էլ ընդհանրապես չպատասխանել, քոռ աչքերից ու մազութներից արդեն կուշտ եմ:
    DIXI
    carpe noctem

  3. #3
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,462
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Համապետական հանրահավաք սեպտեմբերի 18-ին

    Մեջբերում Տատ-ի խոսքերից Նայել գրառումը
    Կուկ, լավ ա հիշեցրեցիր, արդեն մոռացել էինք աչքն ու կինը, երևի մի տարի դրա մասին էլ մարդ չի խոսում: Զատո դաշնակների փորերից՝ խոսում ենք:
    իսկ մնացածը՝ ինչու պիտի չխոսենք: Ինքը չլիներ, Պողոս պետրոսը լիներ, խոսելու բան է:
    Մի անգամ չարեց, թեև կարող էր գոնե փորձել, հիմա կստացվի:

    Համ էլ՝ էմոցիաներից որ ազատվեք, կդառաք շվեդ կամ հոլլանդացի, պետք ա՞:
    Տատ ջան, ես փորձում եմ սառնորեն կարդալ քո գրածները Լևոնի մասին, ու ինձ թվում է քեզ մոտ էմոցիաների դոզան այնուամենայնիվ մի փոքր շատ է քաղաքականության համար: Սառը եթե դատենք, նախ բոլոր պրեզիդենտներն էլ սկզբունքորեն պիտի լինեն ամբիցիոզ էն վատ վատ մարդկանցից, հասկանում ես չէ՞ Ու գուցե հենց այդպիսին են, որ կան: Բայց մյուս կողմից էլ արի հիշենք, որ Հիսուս Քրիստոսին էլ չէին սիրում, նույնսիկ այնքան էին ատում, որ խաչեցին: Մարդս իր էմոցիաներով խայտառակ սուբյեկտիվ ու անկանխատեսելի է: Քաղաքականությունը ճիշտ է մաթեմատիկայի պես ճշգրիտ չի, բայց այնտեղ հաշվարկներ կան, որոնք տրամաբանության վրա են հիմնված: Հիմա այս մարդը ինձ թվում է հաշվարկների մեջ սխալվել է, չնայած որ շատերը այստեղ պնդում են թե ամեն ինչ ճիշտ է ու իր հունով գնում է այդ… ինչ էր անունը՝ պայքարը: Սակայն ինչ կուզեմ ասել, այս մարդը ամեն դեպքում թեկուզ և խոսքերով, թեկուզ և տեսականորեն ուզում էր անել մի բան, որը իմ կարծիքով մեզ խիստ անհրաժեշտ բան էր՝ իշխանափոխություն, մի ավազակներից մյուս ավազակներին… էհ ինչ եմ ասում, էս երկրում ավազակներից մի փոքր ազատում: Դա անկասկած կլիներ իմ կարծիքով, եթե իշխանությունը փոխվում է ժողովրդի օժանդակությամբ, ապա դա արդեն իսկ դրական քայլ է դեպի ժողովրդավարություն, եթե իհարկե հույներս լրիվ կտրում ենք մարդկանց անձնվեր ու պատրիոտ լինելուց… Ամենաքիչը: Համենայն դեպս ամենածայրահեղ ու հիմար դեպքում ես երկրում ոչինչ չէր փոխվի, բայց մեկ է, իշխանափոխություն պետք էր անել, թեկուզ մեր ժողովդրի ինքնահաստատման համար: Իսկ հիմա տես ինչ կզած ենք ֆռֆռում, Թուրքիայի ու Ադրբեջանի հետ ընգերը առնելիք-տալիք է քննարկում, ձեններս դուրս չի գալիս, ասենք այ ընգեր, մեր կարծիքի վրա թքած ունես, հասկացանք, բայց գոնե մի կես բերան մեզ տեղյակ պահի ինչ ես անում, որ իմանանք՝ ժամանակին թռնում ենք էս երկրից, թե՝ շարունակում ենք համբալություն անել ու քեզ նալոգ տալ, որ կազինոներում խաղաս, ուրախանաս… Հասկանու՞մ ես Տատ, հիմա Լևոնն էր, որ հավատացրեց, որ կարող է իշխանափոխություն կազմակերպել, ուրիշ մարդ չկար, մնացյալը թափթփուկներ էին, ու Լևոնին էլ որ դնենք ու հավասարեցնենք, տակը մարդ չի մնում, ազգովի գնում ենք անապատ, ավազների վրա փռվում չորանում ենք, ցեղասպանվում, վերջանում ենք, որովհետև մենք ժողովրդով ակազիվաետսյա պետական խնդիրներ չենք կարողանում լուծել, մի հինգ տաս տոկոս ավազակ ու մլիցա ձև են տալիս թե իրենք սահմանադրությունն ու օրենքն են որ կան, բայց ձև են տալիս, ու լճանում ենք…
    Si vis pacem, para bellum

  4. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (24.09.2009), Kuk (23.09.2009), Mephistopheles (23.09.2009), Norton (23.09.2009)

  5. #4
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Համապետական հանրահավաք սեպտեմբերի 18-ին

    Հեսա Հոկտեմբերի 14-ին (27-ին որ ըլներ ավելի լավ ու խորհրդանշական կլիներ) ՍՍ-ն ստորագրում ա ու մեր ազգային շահերի ֆայլերը բիրիք հանձնում ենք թորքերին, ադրբեջանցիներին, եվրոպաներին ու ամերիկացիներին ու մենք մաքուր ձեռներս լվում ու դուրս ենք գալիս խաղից … 20 օր… ու մենք ստեղ նստած Լևոնին "անվստահության հանրաքվե ենք" անցկացնում… նրա իբր կերած մազութի… ծախած գործարանների… ավիացիայի վերջին սամալյոտի… մութի-ցուրտի, անձնական անտիպատիայի ու իրա շահերի հարցերն ենք քննարկում … լավ ա չէ՞… իսկական ժամանակն ա… ինչ ա ասել ա "դուրս եկեք բողոքեք" փիս վիրավորվել ենք… "դու էդ բանը պտի չասեիր, ախպեր… ով-ով, բայց դու վաբշե պտի չխոսաս… մոռացել ե՞ս մազութը, սամալյոտը, լուսերը, ցուրտը… հլա մի հատ ասա դու՞ ինչ շահ ունես ստե… հա ապեր ծախում ենք, լավ ենք անում… էտի քու գորձը չի… էտի դաժե մեր գոռձը չի… որ պետք ըլնի ես գիդեմ ինչ կանեմ, բայց քո ձևով չի լինելու… էտի վարյանտ չի…"

    այ էս ա մեր դիրքորոշումը… ու մեր գրագետ մասսայի մի զգալի մաս էս ֆորումում սենց ա մտածում…մտածեք ու արեք, ուղղակի հետո չասեք… Ստալինը, Ցարը, Աթաթուրքը, Թալեաթը, Սովետը, ամերիկան, եվրոպան………Լևոնը

    եթե պետք ա անուններ էլ կարամ տամ ովքեր են սենց մտածողները

  6. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (24.09.2009), Kuk (23.09.2009), murmushka (23.09.2009), Norton (23.09.2009)

  7. #5
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2008
    Գրառումներ
    3,550
    Բլոգի գրառումներ
    8
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Համապետական հանրահավաք սեպտեմբերի 18-ին

    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    եթե պետք ա անուններ էլ կարամ տամ ովքեր են սենց մտածողները
    սկսի....

  8. #6
    անծանոթուհի murmushka-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    1,168
    Բլոգի գրառումներ
    20
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Համապետական հանրահավաք սեպտեմբերի 18-ին

    Նիկոլ Փաշինյանի մենկաբանությունը Հանրահավաքի և Լ. Տեր-Պետրոսյանի ելույթի մասին

    Ձե՛զ տեսնենք, պարոնայք

    Իմպիչմենթ պաստառՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի` սեպտեմբերի 18-ի ելույթի հիմնական շեշտադրումն այն էր, որ առանց իշխանափոխության` երկրում ստեղծված իրավիճակի շտկում հնարավոր չէ։ Ճիշտ է, հիմնադիր նախագահը Սերժ Սարգսյանի հեռացումը հրատապ համարեց, հատկապես` Ղարաբաղի հարցի կապակցությամբ, բայց ելույթի տրամաբանությունից բխում է, որ առանց իշխանափոխության հնարավոր չէ շտկել ոչ տնտեսական վիճակը, ոչ օրինականություն հաստատել, ոչ էլ բարելավել բարոյահոգեբանական դրությունը։ Այսպիսով, իշխանափոխությունը շարունակում է մնալ Հայ ազգային կոնգրեսի թիվ 1 քաղաքական խնդիրը։ Իշխանափոխության հարցն ըստ էության այն ճամփաբաժանն է, որով պետք է ընդդիմադիր ուժերին տարբերակել ոչ ընդդիմադիրներից։ Ոմանք իշխանափոխությանն ուղղված քաղաքականությունը ծայրահեղ մոտեցում են համարում, բայց մյուս կողմից` ցույց չեն տալիս այն բանաձեւը, որի կիրառմամբ Հայաստանը կարող է հաղթահարել համակողմանի ճգնաժամը։ Այսօր գրեթե բոլորն ընդունում են, որ, ասենք, ընտրությունների արդյունքները կեղծված են, բայց եւ չեն ասում` երբ եւ ինչպես է այս խնդիրը լուծվելու, երբ եւ ինչպես են Հայաստանում անցկացվելու իրոք ազատ եւ օրինական ընտրություններ։ Բոլորը ընդունում են, որ դատաիրավական համակարգը կոռումպացված է եւ չի ծառայում օրինականությանը, բայց ոչ ոք չի ասում, թե երբ եւ ինչպես է Հայաստանը արդար դատաիրավական համակարգ ունենալու։ Բոլորը խոսում են տնտեսական մոնոպոլիաներից ու հարկային անարդարություններից, բայց ոչ ոք չի ասում, թե երբ եւ ինչպես է կարգավորվելու այս խնդիրը։ Զույգ Սարգսյանների` մեկամյա վաղեմության խոստումները` արդարություն հաստատելու, օլիգարխներին հարկային դաշտ բերելու մասին, չհաղթահարեցին «Հայլուրի» ռեպորտաժի կարգավիճակը` այդպես էլ իրագործման որեւէ ձգտում չցուցաբերելով։ Հեռուստատեսային շոուի ֆորմատից դուրս չի գալիս նաեւ այսպես կոչված կառուցողական ընդդիմության գործունեությունը։ Այս ասպարեզի մեծագույն ռեկորդը պատկանում է դաշնակցական գործիչ Գեղամ Մանուկյանին, ով վերջերս «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում պարզաբանեց, թե իրենք ԱԳ նախարար Է. Նալբանդյանի եւ ոչ թե Սերժ Սարգսյանի հրաժարականն են պահանջում, որովհետեւ հնարավոր է` Էդվարդ Նալբանդյանը հայ-թուրքական արձանագրությունների բովանդակությունը Սերժ Սարգսյանի համար ճիշտ չի թարգմանել, իսկ Սերժ Սարգսյանը անգլերեն լավ չգիտի, եւ ուրեմն` հնարավորություն չի ունեցել ըմբռնել արձանագրությունների հրեշավոր էությունը։ Այս պայմաններում հույս ունենալ, որ ՀՅԴ վերնախավը Սերժ Սարգսյանի համար տհաճ որեւէ բան կանի, ուղղակի հնարավոր չէ։ Ինչ վերաբերում է «Ժառանգությանը», ապա այս պահին նշված կուսակցությունը հստակ տեղավորված է 2007 թ. նմուշի «Օրինաց երկրի» տրամաբանության մեջ։ Այսինքն` գործում է իշխանության հետ համաձայնեցված եւ իշխանության նպատակների շրջանակներում, ու եթե այս կուսակցությունում շրջադարձային փոփոխություններ տեղի չունենան` նրա ախքացումը շատ արագ կդառնա անշրջելի իրողություն։ Եւ պետք է խոստովանել` այս պահին տեսանելի չեն այն գործոններն ու գործիչները, որ «Ժառանգությանը» պետք է ետ դնեն արթուրիկագեղամյանական ճանապարհից։

    Այս ֆոնին, ահա, հատուկ մեկնաբանության կարիք է զգում ՀՀ առաջին նախագահի անհասցե ուղերձը, որով նա արձանագրեց, որ սպասում է մյուս քաղաքական ուժերի ակտիվացմանը եւ անգամ ժամանակավորապես ասպարեզը տրամադրում է նրանց։ Որքան էլ տարօրինակ հնչի, սա ճիշտ ժամանակին արված առաջարկ է։ Ընդամենը օրեր առաջ ՀՅԴ լիդերները «ապացույց» էին ձեռք բերել, որ իրական ընդդիմությունը իրենք են. «քաղաքապետարանը ՀՅԴ-ի ակցիաներ չի արտոնել, իսկ ՀԱԿ-ին միանգամից 6 հանրահավաք անցկացնելու թույլտվություն է տվել»,- բողոքում էին դաշնակցականները` ակնարկելով, որ հենց ՀԱԿ-ն է կեղծ ընդդիմություն։ Տեր-Պետրոսյանը, ահա, հայտարարեց, որ չի օգտվում Երեւանի քաղաքապետարանի արած լավությունից եւ այդ հնարավորությունը թողնում է ՀՅԴ-ին։ Վերջինս, ի դեպ, ինքը կարող էր անցկացնել ՀԱԿ-ի հանրահավաքները, բայց չշտապեց օգտվել այդ հնարավորությունից։ Ու եթե առաջիկայում ակտիվանա, հանդես գա Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջով եւ այլ քաղաքական ուժերի Ի՛ր այս պահանջին միանալու կոչ անի, կարծում եմ` ՀԱԿ-ը կարձագանքի անմիջապես, եւ ՀՅԴ-ն կենտրոնական գրասենյակում չի թաքնվի պլատֆորմ գրելու դարակազմիկ պատճառաբանությամբ։ Նույնը վերաբերում է «Ժառանգությանը», որն ընդամենը երկու-երեք ամիս առաջ ՀԱԿ-ին համարում էր չկայացած քաղաքական ուժ։ Երեւի կայացած քաղաքական ուժն այն է, որի ղեկավար կազմի անդամները իրենց լիդերի գտնվելու վայրի մասին խոսելիս ասում են. «Մեր տեղեկություններով, նա գտնվում է Հայաստանում»։ Ինչեւէ, «Ժառանգությունը» նույնպես կարող է «անձնական» եւ «ազգային» շարժառիթներով իր ձեռքը վերցնել նախաձեռնությունը. կարծում եմ` ՀԱԿ-ը կմիանա Սերժ Սարգսյանի պահանջով պայքար սկսելու` «Ժառանգության» առաջարկին։ Հենց սրանում է Տեր-Պետրոսյանի առաջարկության քաղաքական իմաստը. առաջին նախագահը հստակ ցուցադրեց, որ Հայ ազգային կոնգրեսը պատրաստ է զիջել ընդդիմության լիդերի դերը, եւ հիմա, որպեսզի Կոնգրեսի այդ պատրաստակամությունը արդյունք ունենա, հարկավոր է, որ Հայաստանում գտնվի մի քաղաքական ուժ, ով պատրաստ է եւ ի զորու է նման դերակատարման։ Ասպարեզը, ըստ այդմ, ազատ է. հարցը հիմա հետեւյալն է` ո՞վ կզբաղեցնի այն։ Դաշնակցությո՞ւնը. շատ լավ, մենք էլ մեր համեստ ուժերով կաջակցենք աշխարհասփյուռ հայությանը` օրինական իշխանություն հաստատելու համար։ «Ժառանգությո՞ւնը». ուղղակի հոյակապ է, եւ աննախադեպ շանս` այդ խոսակցության համար` ապացուցելու, որ այն Քոչարյանի ու Սերժի դաբրոյով չի հայտնվել ԱԺ-ում։ «Նոր Ժամանակնե՞րը», որ ՀԱԿ-ին մեղադրում էր վճռական գործողությունների չդիմելու մեջ. դիմենք, ուրեմն, վճռական գործողությունների` ՆԺԿ առաջնորդությամբ եւ փակենք, ի վերջո, Փարաքարը։ Կարճ ասած, հայաստանյան ցանկացած քաղաքական ուժ կարող է գլխավորել ապօրինի իշխանության հեռացմանը, Ղարաբաղը փրկելուն, Ցեղասպանության ուրացումը կանխելուն ուղղված պայքարը։ Այս դեպքում ՀԱԿ-ը կաջակցի այս ուժերին, սեւագործ բանվոր կդառնա նրանց համար։ Իսկ եթե չեն վերցնում նախաձեռնությունը եւ իրենց ընդդիմադիր են համարում, թող ուրեմն իրե՛նք աջակցեն ՀԱԿ-ի պայքարին։ Ու եթե ոչ մեկն են անում, ոչ` մյուսը, թող ուրեմն խոստովանեն, որ ընդդիմություն են ոչ թե սկզբունքների եւ համոզմունքների, այլ Սերժ Սարգսյանի կողմից ընդդիմադիր նշանակված լինելու բերումով։

    ՀԳ. Մեծ է հավանականությունը, որ ՀԱԿ-ի` ժամանակավորապես ազատած ասպարեզը այդպես էլ ոչ մի քաղաքական ուժ չի փորձի զբաղեցնել։ Սա, իհարկե, այնքան էլ լավ չէ։ Մյուս կողմից` քաղաքական իրավիճակն ավելի կհստականա ոչ միայն հանրության, այլեւ իրենց ընդդիմադիր հռչակած կուսակցությունների շարքերի համար։ Նման պայմաններում, ահա, ՀԱԿ-ը պետք է կարողանա ուղիղ հանրությանը եւ ընդդիմադիր համարվող կուսակցությունների շարքերին դիմել։ Այս իմաստով հատուկ կարեւորություն են ստանում ոչ զանգվածային ակցիաները, ինչպես նաեւ` քաղաքական ակտիվացման ցանկացած առիթ օգտագործելու ունակությունը։ Կարեւոր է նաեւ, որ հանրության համար պարզ լինի, որ իշխանափոխությունն ինքնին դրական փոփոխություններ չի երաշխավորում, բայց որ առանց իշխանափոխության դրական փոփոխություններ չեն լինի` կարելի է երաշխավորել։

    ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ, «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ից
    Մի՛ փորձիր թաքցնել սխալդ, ընդունի՛ր այն, պատասխա՛ն տուր և շարժվի՛ր առաջ

  9. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (24.09.2009), Kuk (23.09.2009), Տատ (24.09.2009)

  10. #7
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Համապետական հանրահավաք սեպտեմբերի 18-ին

    Մեջբերում davidus-ի խոսքերից Նայել գրառումը
    սկսի....
    Տուռոջան
    Արիացի
    Տատ
    Դայանա
    Դավիդուս
    Բիձա
    Old

    ես նրանց հայրենասիրության վրա չեմ կասկածում… պարզապես նրանց աշխարհայացքն ու տրամաբանությունն է այդպիսին դատաելով գրառումներից
    Վերջին խմբագրող՝ Mephistopheles: 24.09.2009, 03:08:

  11. #8
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Համապետական հանրահավաք սեպտեմբերի 18-ին

    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    Տուռոջան
    Արիացի
    Տատ
    Դայանա
    Դավիդուս
    Բիձա
    Old

    ես նրանց հայրենասիրության վրա չեմ կասկածում… պարզապես նրանց աշխարհայացքն ու տրամաբանությունն է այդպիսին դատաելով գրառումներից
    One Way Ticket

  12. #9
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2008
    Գրառումներ
    3,550
    Բլոգի գրառումներ
    8
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Համապետական հանրահավաք սեպտեմբերի 18-ին

    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    Տուռոջան
    Արիացի
    Տատ
    Դայանա
    Դավիդուս
    Բիձա
    Old

    ես նրանց հայրենասիրության վրա չեմ կասկածում… պարզապես նրանց աշխարհայացքն ու տրամաբանությունն է այդպիսին դատաելով գրառումներից
    չես պատկերացնի ինչ անակնկալ էր ինձ համար
    արդեն ասել եմ, որ էս բաժնում էլ չեմ գրելու..... դրա համար չեմ մեկնաբանի.....
    ուղղակի ևս կփորձեմ էլ ավելի զարգացած ուղեղներին մի բան ՀԱՍԿԱՑՆԵԼ.... ով որ ձեր գաղափարները չի կիսում, ձեր թշնամին չի, ով լևոնի հետևից չի գնում, նրա ոտի տակը չի պաչում, էս ազգի դավաճանը չի... շատ ուժեղ բանականության տեր պետք չի լինել, որ էս պարզ ճշմարտությունը հասկանալի լինի....

  13. #10
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Զարմացած Պատ. Համապետական հանրահավաք սեպտեմբերի 18-ին

    Մեջբերում davidus-ի խոսքերից Նայել գրառումը
    չես պատկերացնի ինչ անակնկալ էր ինձ համար
    արդեն ասել եմ, որ էս բաժնում էլ չեմ գրելու..... դրա համար չեմ մեկնաբանի.....
    ուղղակի ևս կփորձեմ էլ ավելի զարգացած ուղեղներին մի բան ՀԱՍԿԱՑՆԵԼ.... ով որ ձեր գաղափարները չի կիսում, ձեր թշնամին չի, ով լևոնի հետևից չի գնում, նրա ոտի տակը չի պաչում, էս ազգի դավաճանը չի... շատ ուժեղ բանականության տեր պետք չի լինել, որ էս պարզ ճշմարտությունը հասկանալի լինի....
    Իսկ ուղեղի ի՞նչ աստիճան զարգացածություն ա պետք հասկանալու համար, որ անգամ Շարժման ամենաակտիվ մասնակիցները Լևոնի ոտքի տակը չեն պաչում, Դավիդուս ջան:
    Տենց բարդ ա՞ ընկալել, որ Լևոնն ընդամենը էն մարդն էր, որ ներկայիս գյոռմամիշ մարդակեր ղեկավարության դեմ պայքարող ժողովրդին հավաքեց մեկ բանակի մեջ:

    Էլ ո՞նց բացատրենք, որ եթե Լևոնի փոխարեն մեկ ուրիշը դա աներ, հիմա իր անունն էր հնչելու:
    Կարող ա՞ չինարեն ենք գրում:

  14. #11
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    30.06.2009
    Գրառումներ
    1,593
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Համապետական հանրահավաք սեպտեմբերի 18-ին

    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    Հեսա Հոկտեմբերի 14-ին (27-ին որ ըլներ ավելի լավ ու խորհրդանշական կլիներ) ՍՍ-ն ստորագրում ա ու մեր ազգային շահերի ֆայլերը բիրիք հանձնում ենք թորքերին, ադրբեջանցիներին, եվրոպաներին ու ամերիկացիներին ու մենք մաքուր ձեռներս լվում ու դուրս ենք գալիս խաղից … 20 օր… ու մենք ստեղ նստած Լևոնին "անվստահության հանրաքվե ենք" անցկացնում… նրա իբր կերած մազութի… ծախած գործարանների… ավիացիայի վերջին սամալյոտի… մութի-ցուրտի, անձնական անտիպատիայի ու իրա շահերի հարցերն ենք քննարկում … լավ ա չէ՞… իսկական ժամանակն ա… ինչ ա ասել ա "դուրս եկեք բողոքեք" փիս վիրավորվել ենք… "դու էդ բանը պտի չասեիր, ախպեր… ով-ով, բայց դու վաբշե պտի չխոսաս… մոռացել ե՞ս մազութը, սամալյոտը, լուսերը, ցուրտը… հլա մի հատ ասա դու՞ ինչ շահ ունես ստե… հա ապեր ծախում ենք, լավ ենք անում… էտի քու գորձը չի… էտի դաժե մեր գոռձը չի… որ պետք ըլնի ես գիդեմ ինչ կանեմ, բայց քո ձևով չի լինելու… էտի վարյանտ չի…"

    այ էս ա մեր դիրքորոշումը… ու մեր գրագետ մասսայի մի զգալի մաս էս ֆորումում սենց ա մտածում…մտածեք ու արեք, ուղղակի հետո չասեք… Ստալինը, Ցարը, Աթաթուրքը, Թալեաթը, Սովետը, ամերիկան, եվրոպան………Լևոնը

    եթե պետք ա անուններ էլ կարամ տամ ովքեր են սենց մտածողները
    Տուռոջան
    Արիացի
    Տատ
    Դայանա
    Դավիդուս
    Բիձա
    Old
    Ինչքան էլ փորձում էի կուզեկուզ մնալ, չստացվեց-վերջը վառիր էլի. Մեֆ ջան.
    Շնորհակալ եմ ինձ հայրենասիրություն վերագրելու համար. Իրականում դա երևի այն էպիտետներից մեկն է, որն ինձ առհասարակ չի բռնում. Եթե ոչ կանխակալ կարծիքով, այլ մի քիչ ավելի հանգիստ կարդացած լինեիր իմ գրառումները կտեսնեիր որ դա ակնառու է.
    Ես երևույթները տեսնում և քննարկում եմ իրենց նախապատմություն, կոնկրետ իրադրության ու շարժիչ ուժերի հաշվառմամբ.
    Քեզ թվում է, որ Հայաստանում հարցերը ուր որ է կլուծվեն, եթե չլինեն մեր պես դավաճանները, ապա մի նոր պորցիա մարդ կմիանա շարժմանը, իսկ ես ավելի հավատում եմ Չերնոմիրդինին.
    20 տարի է սպասում ենք էսօր-վաղվանով, բայց այդ վաղը չի գալիս ու աբսուրդն է տարածվում.
    Եթե Ձեր հաշվարկներում մեր տեսակը հաշվառված չի, ապա բարի եղեք հաշվի առնել, Գրեք Բիձա --- մինուս, այդքանը, ոչ ավել.
    Ես ազնվորեն փորձել եմ ամեն հարցի մեջ ակունքները, պատճառները, հիմքերը վեր հանել. Դու այսօր ես դեմ առել հայկական իրականության կեղտոտ կողմերին, ես սկզբնական տասը տարիներին, որից հետո գերադասել եմ անհոգ արևմտյան կյանքն ըստ մասնագիտական իմ ունակությունների.
    Ես ընդիմադիր չեմ, ուղղակի չեմ հանդուրժում սխալը. երբ տեսնում եմ, որ այն նպատակայնորեն ներմուծված է.
    Ես հավասարապես դեմ էի ԼՏՊ-ի ամբարտավան սխալներին, Ռոբի հաշվարկված դաժանությանը և հիմա էլ դեմ եմ Սերժի ինքնամփոփ սադիզմին.
    Ես ամեն իշխանության եմ լինելու ընդիմադիր. դա աշխարհայացքն է. էդպես եմ ծնվել ու էդպես էլ կգնամ.
    Դու և մյուսները հաճույքով ընդունում եք վերջին երկուսի հասցեին ասված բացասականը, բայց իսկույն ընդվզում եք ԼՏՊ-ի հասցեին ասվածի դեմ, մտածելով որ մենք վարի ենք տալիս հեսա-հեսա գլուխ եկող գործը. Աստված տա Հակ-ն ու ԼՏՊ-ն վերցնեն իշխանությունը և Հայաստանը անցնի նախադեպի այս կարևորագույն փուլը.
    Մի առիթով արդեն նշել էի, որ ես ընդիմության ընդիմություն եմ. Դուք ինձ չգիտեմ ինչ հիմունքներով հավասարեցնում եք շարժման հակառակորդի- դաշնակի կամ ՀՀԿ- ի ու կայֆով պայքարում իմ դեմ.
    Ի վիճակի չեք հասկանալոըւ, որ իմ տեսակն էլ կա, որ իր չափանիշներով համոզվելով, որ կեղտը չի հաղթահարվելու, հավասարապես թքած ունի ցանկացած սրիկայի վրա՞.
    Երբ ես կանգնած էի ԼՏՊ- առաջին հավաքներին, իմ բազմաթիվ ընկերներ ասում էին, լսիր մոռացել ես մոտ անցյալիդ դժոխքը՞. Հենց քո մոտեցմամբ, Մեֆ ասում էի թքած, կգնամ կկանգնեմ, մի գուցե իսկապես մի բան փոխվի.
    Անցան ամիսներ և պարզվեց որ այդ մարդը մազաչափ անգամ չի փոխվել- նույն դոգմատիկն է, հույսը դրած դիմացինի թուլությունների վրա.
    Սա է իմ ելակետը. Ես քաղաքական թատրոնների ու ներկայացումների գլխաքանակ ապահովողներից չեմ. Այս պահին ինչքան որ դու կարող ես ճիշտ լինել, նույնքան էլ ես.
    Արի թարգենք միմյանց մեղադրելը.
    Վերջին խմբագրող՝ Բիձա: 24.09.2009, 04:48:

  15. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    davidus (24.09.2009), Արիացի (24.09.2009), Տատ (24.09.2009)

  16. #12
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Համապետական հանրահավաք սեպտեմբերի 18-ին

    Մեջբերում Բիձա-ի խոսքերից Նայել գրառումը

    Բիձա ջան, նախ ասեմ որ քո հայրենսիրությունը հարցականի տակ չեմ դնում ու սրանք հենց այնպես խոսքեր չեն, իսկ եթե դավաճան եմ ասել ապա ամբողջ ֆորումի առաջ քեզնից ներողություն եմ խնդրում… իմ քննադատությունները քո անձի դեմ չեն ուղղված այլ տեսակետի ու հիմա կբացատրեմ…

    19 օրից Սերժը ստորագրելու է այդ չարաբաստիկ պայմանագրերը/համաձայնագրերը, ու որից հետո շատ բաներ հնարավոր չի լինելու ետ շրջել… հիմա ի՞նչ հանցագործություն է արել Լևոնը անցյալում, որ մենք այսօր Սերժի դեմ չենք ընդվզում (առանց Լևոնին միանալու- սա էր Սեպ. 18-ի կոչը) ու անտարբեր, նեղացած/խռոված նայում թե ինչպես է այս ամենը աչքներիս առաջից սահելով գնում…

    ինչ խոսք, ես հասկանում եմ քո հուսախաբությունը, որ Լևոնը սխալվեց իր հաշվարկների մեջ, որ հույսը դնում էր դիմացինի թուլությունների ու ժողովրդի վրա, որ Լևոնը "մութ" ու "ցուրտ" անցյալ է ունեցել, բայց 19 օր հետո ստորագրվելու է ու դրա պատճառներից մեկն էլ հենց այս կրավորական դիրքն է որքան էլ վարպետորեն արդարացված լինի… այսօր դեռ մենք կարող ենք սրա դեմն առնել, բայց ոչ էս մենտալիտետով… Լևոնը կարող է այսօր Բաղդասարյանի պես ծախված լինել, դա հարցի էությունը բացարձակապես չի փոխի, միևնույնն է քաղաքացին այսօր պարտավոր է ընդվզել, հակառակ դեպքում մենք հասարակություն չունենք և լիդերներից էլ որևէ բան պահանջելու իրավունք չունենք… ասում ես "20 տարի է սպասում ենք" … կարող ես արևածագին սպասել, գարնան գալուստին, որովհետև դրանից բացի ուրիշ ոչինչի չես կարող անել այդ ուղղությամբ, բայց երկիր կառուցելն ու հասարակություն կազմավորելը սպասելով չի լինի… 1000 տարի էլ սպասես չի լինելու… ես քեզ չեմ մեղադրում ու այս ամենի մեջ ես էլ իմ բաժինն ունեմ…

    Բիձա ջան, ընդդիմությանը ընդդումություն լինել պետք չի դա անուղղակի իշխանամետություն է, որովհետև ընդդիմությանը ոչ թե քննադատություն են այլ հավասարեցնում իշխանություններին ՝ պախարակում են, իսկ սրանք հիմնովին տարբեր բաներ են… Սերժը հենց դրա վրա է հույսը դնում… չնայած ասեմ որ դա քո իրավունքն է …

    Մի բան էլ նշեմ… եթե վերլուծություններից ու քննարկումներից հետո ստանում ես մի հավասարում որտեղ "Լևոնը=Ռոբին=Սերժին" ուրեմն հաստատ մի բան սխալ ես հաշվել… իր բոլոր թերություններով հանդերձ Լևոնին էն մնացածի շարքին դասելը ոչ թե Լևոնի մասին է խոսում այլ խոսում է այդ վերլուծությունը անողի մասին…

    էս ամեն ինչի մեջ Լևոնին մեղադրելը պարզապես "հայկական չուզողություն է"

  17. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (24.09.2009), murmushka (24.09.2009), Ձայնալար (24.09.2009)

  18. #13
    Պատվավոր անդամ Արիացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.03.2008
    Հասցե
    Մեծ Հայք, Սյունիք Նահանգ, Բաղք գավառ, Արծվանիկ գյուղ
    Գրառումներ
    1,587
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Համապետական հանրահավաք սեպտեմբերի 18-ին

    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    Հեսա Հոկտեմբերի 14-ին (27-ին որ ըլներ ավելի լավ ու խորհրդանշական կլիներ) ՍՍ-ն ստորագրում ա ու մեր ազգային շահերի ֆայլերը բիրիք հանձնում ենք թորքերին, ադրբեջանցիներին, եվրոպաներին ու ամերիկացիներին ու մենք մաքուր ձեռներս լվում ու դուրս ենք գալիս խաղից … 20 օր… ու մենք ստեղ նստած Լևոնին "անվստահության հանրաքվե ենք" անցկացնում… նրա իբր կերած մազութի… ծախած գործարանների… ավիացիայի վերջին սամալյոտի… մութի-ցուրտի, անձնական անտիպատիայի ու իրա շահերի հարցերն ենք քննարկում … լավ ա չէ՞… իսկական ժամանակն ա… ինչ ա ասել ա "դուրս եկեք բողոքեք" փիս վիրավորվել ենք… "դու էդ բանը պտի չասեիր, ախպեր… ով-ով, բայց դու վաբշե պտի չխոսաս… մոռացել ե՞ս մազութը, սամալյոտը, լուսերը, ցուրտը… հլա մի հատ ասա դու՞ ինչ շահ ունես ստե… հա ապեր ծախում ենք, լավ ենք անում… էտի քու գորձը չի… էտի դաժե մեր գոռձը չի… որ պետք ըլնի ես գիդեմ ինչ կանեմ, բայց քո ձևով չի լինելու… էտի վարյանտ չի…"

    այ էս ա մեր դիրքորոշումը… ու մեր գրագետ մասսայի մի զգալի մաս էս ֆորումում սենց ա մտածում…մտածեք ու արեք, ուղղակի հետո չասեք… Ստալինը, Ցարը, Աթաթուրքը, Թալեաթը, Սովետը, ամերիկան, եվրոպան………Լևոնը

    եթե պետք ա անուններ էլ կարամ տամ ովքեր են սենց մտածողները
    Մեֆո ջան, հոկտեմբերի 14-ը ստորագրելու օրը չի, այլ Թուրքիա-Հայաստան խաղի օրն ա, նենց որ հույսդ մի կորցրու, կարող ա և 27-ին ստորագրեն:
    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    Տուռոջան
    Արիացի
    Տատ
    Դայանա
    Դավիդուս
    Բիձա
    Old

    ես նրանց հայրենասիրության վրա չեմ կասկածում… պարզապես նրանց աշխարհայացքն ու տրամաբանությունն է այդպիսին դատաելով գրառումներից
    Էսքան քիչ?
    Մեֆո, փաստորեն, եթե միայն այսքան մատների վրա հաշված մարդ է դեմ, որ Լևոնը կանգնեցնի Սերժի երկիր հանձնելը, ապա մնացած կողմնակիցներով Լևոնը կարող է դա հանգիստ անել:

  19. #14
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Համապետական հանրահավաք սեպտեմբերի 18-ին

    Մեջբերում Արիացի-ի խոսքերից Նայել գրառումը
    Մեֆո ջան, հոկտեմբերի 14-ը ստորագրելու օրը չի, այլ Թուրքիա-Հայաստան խաղի օրն ա, նենց որ հույսդ մի կորցրու, կարող ա և 27-ին ստորագրեն:

    Էսքան քիչ?
    Մեֆո, փաստորեն, եթե միայն այսքան մատների վրա հաշված մարդ է դեմ, որ Լևոնը կանգնեցնի Սերժի երկիր հանձնելը, ապա մնացած կողմնակիցներով Լևոնը կարող է դա հանգիստ անել:
    Փաստորեն 27-ին քեֆ ենք անում, Արիացի ջան: Իմանանք էլի, 14-ին չանենք հանկարծ:
    Ի դեպ, "Մեֆո" դիմելաձևը երևի փոքր-ինչ սխալ է մի մարդու հանդեպ, որը քեզնից տարիքով բավականին մեծ է: Չես կարծու՞մ:

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Քամի (24.09.2009)

  21. #15
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Համապետական հանրահավաք սեպտեմբերի 18-ին

    Մեջբերում Բիձա-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչքան էլ փորձում էի կուզեկուզ մնալ, չստացվեց-վերջը վառիր էլի. Մեֆ ջան.
    Շնորհակալ եմ ինձ հայրենասիրություն վերագրելու համար. Իրականում դա երևի այն էպիտետներից մեկն է, որն ինձ առհասարակ չի բռնում. Եթե ոչ կանխակալ կարծիքով, այլ մի քիչ ավելի հանգիստ կարդացած լինեիր իմ գրառումները կտեսնեիր որ դա ակնառու է.
    Ես երևույթները տեսնում և քննարկում եմ իրենց նախապատմություն, կոնկրետ իրադրության ու շարժիչ ուժերի հաշվառմամբ.
    Քեզ թվում է, որ Հայաստանում հարցերը ուր որ է կլուծվեն, եթե չլինեն մեր պես դավաճանները, ապա մի նոր պորցիա մարդ կմիանա շարժմանը, իսկ ես ավելի հավատում եմ Չերնոմիրդինին.
    20 տարի է սպասում ենք էսօր-վաղվանով, բայց այդ վաղը չի գալիս ու աբսուրդն է տարածվում.
    Եթե Ձեր հաշվարկներում մեր տեսակը հաշվառված չի, ապա բարի եղեք հաշվի առնել, Գրեք Բիձա --- մինուս, այդքանը, ոչ ավել.
    Ես ազնվորեն փորձել եմ ամեն հարցի մեջ ակունքները, պատճառները, հիմքերը վեր հանել. Դու այսօր ես դեմ առել հայկական իրականության կեղտոտ կողմերին, ես սկզբնական տասը տարիներին, որից հետո գերադասել եմ անհոգ արևմտյան կյանքն ըստ մասնագիտական իմ ունակությունների.
    Ես ընդիմադիր չեմ, ուղղակի չեմ հանդուրժում սխալը. երբ տեսնում եմ, որ այն նպատակայնորեն ներմուծված է.
    Ես հավասարապես դեմ էի ԼՏՊ-ի ամբարտավան սխալներին, Ռոբի հաշվարկված դաժանությանը և հիմա էլ դեմ եմ Սերժի ինքնամփոփ սադիզմին.
    Ես ամեն իշխանության եմ լինելու ընդիմադիր. դա աշխարհայացքն է. էդպես եմ ծնվել ու էդպես էլ կգնամ.
    Դու և մյուսները հաճույքով ընդունում եք վերջին երկուսի հասցեին ասված բացասականը, բայց իսկույն ընդվզում եք ԼՏՊ-ի հասցեին ասվածի դեմ, մտածելով որ մենք վարի ենք տալիս հեսա-հեսա գլուխ եկող գործը. Աստված տա Հակ-ն ու ԼՏՊ-ն վերցնեն իշխանությունը և Հայաստանը անցնի նախադեպի այս կարևորագույն փուլը.
    Մի առիթով արդեն նշել էի, որ ես ընդիմության ընդիմություն եմ. Դուք ինձ չգիտեմ ինչ հիմունքներով հավասարեցնում եք շարժման հակառակորդի- դաշնակի կամ ՀՀԿ- ի ու կայֆով պայքարում իմ դեմ.
    Ի վիճակի չեք հասկանալոըւ, որ իմ տեսակն էլ կա, որ իր չափանիշներով համոզվելով, որ կեղտը չի հաղթահարվելու, հավասարապես թքած ունի ցանկացած սրիկայի վրա՞.
    Երբ ես կանգնած էի ԼՏՊ- առաջին հավաքներին, իմ բազմաթիվ ընկերներ ասում էին, լսիր մոռացել ես մոտ անցյալիդ դժոխքը՞. Հենց քո մոտեցմամբ, Մեֆ ասում էի թքած, կգնամ կկանգնեմ, մի գուցե իսկապես մի բան փոխվի.
    Անցան ամիսներ և պարզվեց որ այդ մարդը մազաչափ անգամ չի փոխվել- նույն դոգմատիկն է, հույսը դրած դիմացինի թուլությունների վրա.
    Սա է իմ ելակետը. Ես քաղաքական թատրոնների ու ներկայացումների գլխաքանակ ապահովողներից չեմ. Այս պահին ինչքան որ դու կարող ես ճիշտ լինել, նույնքան էլ ես.
    Արի թարգենք միմյանց մեղադրելը.
    Բիձա ջան, թույլ տուր նկատել, որ երբեմն լակոնիզմը լավ բան է: Այս ամբողջ երկար տեքստի փոխարեն կարող էիր շատ կարճ գրել.
    «Ես բոլորին դեմ եմ, միշտ խոսելու եմ, բայց բան չեմ անելու»:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Համապետական միջանկյալ հանրահավաք հուլիսի 2-ին
    Հեղինակ՝ Norton, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 36
    Վերջինը: 05.07.2009, 21:47
  2. Համապետական հանրահավաք հունիսի 12-ին (ՀԱԿ)
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 218
    Վերջինը: 20.06.2009, 19:24
  3. Համապետական հանրահավաք մայիսի 29-ին
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 40
    Վերջինը: 30.05.2009, 19:14
  4. Համապետական հանրահավաք մայիսի 1-ին
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 29
    Վերջինը: 06.05.2009, 01:58

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •