Մեջբերում Kuk-ի խոսքերից Նայել գրառումը
Դայ ջան, եթե դու դրանցից բացի այլ բան չես տեսել մինչև այժմ, կներես, ես ի զորու չեմ դրանք քեզ ցույց տալ:
Իսկ ի՞նչ ես կարծում, նման ձևով կեղծված ընտրություններից հետո, փողոցում տասը հոգու գնդակահարելուց, հարյուրներին վիրավորելուց ու կալանավորելուց հետո ի՞նչ պետք է ասեին: Լևոնը չի, դու ես, ի՞նչ կասես: Պետք է ասես՝ եկեք մտածենք ընդհանուր շահի մասի՞ն, մոռանանք մարտի մե՞կը, մոռանա՞նք փետրվարի 19, եկեք մտածենք մեր տնտեսության մասի՞ն: Էդ ամեն ինչը Լևոնն էլ ա ասում, կոնգրեսն էլ ա ասում, ակումբում էլ ա բազմիցս ասվել, որ պետք է վերացվի մենաշնորհները, պետք է լինի ազատ մրցակցություն, պետք է բոլորը լինեն հարկային դաշտում, ոչ թե օլիգարխներն ունենան արտոնություններ, պետք չէ ջարդուփշուր անել մանր ու միջին բիզնեսը, ուս ենց լիքը բաներ ա ասվել, ափսոս, որ դու էդքան հետևել ես, բայց էս ամեն ինչից մենակ «սերժիկ հեռացիր»-ն ես տեսել:
Արտ ջան, հիմնական ֆոնն ա պատճառը: Երբ ամեն օր ականջիդ տակ նույն բանն են գոռում, դու սկսում ես մնացաը "չընկալել", հավատա ինձ,:

Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
...Պարզ է: Էլի շարունակվում է «է՛լ գող փիսո, է՛լ քաչալ շուն» խոսակցությունը: Բոլորիդ ուղղակի խնդրում եմ մի կողմ թողնել թեմայի վերնագիրը, ՀԱԿ-ը, ՀՀԿ-ն, դաշնակներին, Լևոնին ու Սերժին ու առանց էմոցիաների, ուշադիր, տրամադրված կարդալ վերջին հանրահավաքի ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանի ունեցած ելույթը: Մոռացեք, թե հեղինակն ով է, թող լինի ոմն Պողոս Պետրոսյան, դուք կարդացեք, այնտեղ խելացի մտքերն ու կարևոր դիտարկումները չափազանց շատ են՝ այն անտեսելու համար: Պարզապես կարդացեք. մի՛ նայեք, որ երկար է: Ու կարդալուց հետո, էլի եմ խնդրում, եկեք քննարկենք կոնկրետ ելույթն ու ելույթի ընթացքում հնչած մտքերը:
Ազատ խոսքի իրավունք, մեկը մարդասպան է գոռում, մյուսը ` գող փիսո, արգելելու իմասը չեմ տեսնում:
Մեջբերում murmushka-ի խոսքերից Նայել գրառումը
անկեղծ ասած այս թեմայում ասելիք չունեմ, հանրահավաքը եղավ, հստակ արտահայտվեց ՀԱԿ-ի դիրքորոշումը
ուղղակի ուզում եմ պատասխանել Արմինեի այս գրառմանը
որպես երիտասարդների գրեթե բոլոր ակցիաներին մասնակցող, որպես ակտիվ ընդդիմադիր վստահեցնում եմ, որ մեր նպատակը Սերժի գնալն ու Լևոնի գալը չէ, մեր նպատակը մեր երկրում մեր ժողովրդի կողմից ընտրված նախագահ ունենալն է, այն, ինչ երբեմն ակցիաների , երթերի կամ էլ հանրահավաքների ժամանակ գոռում են, բնական է, դա էմոցիա է, ու պիտի արտահայտվի, իսկ նպատակը... իմ համար այսօր առաջին հերթին այս երկրում քաղաքացիական հասարակություն ունենալն է, ու ես ինքս ամեն ինչ անում եմ ու կանեմ, որ գոնե կարողանամ օգնել այդ գործընթացին, որովհետև հենց այս ՇԱրժման միջոցով ես հասկացա, որ հենց ինձնից, այո այո հենց ինձնից շատ բան է կախված ու ես իրավունք չունեմ տանը նստել, ու սպասել կամ քննադատել, քննադատել կարող է միայն նա, ով անում է ինչ-որ բան, իսկ մեր ժողովդրի մի մասն ուղղակի քննադատում է նույնիսկ չփորձելով տեղից վեր կենալ,
ոչ մեկ երեխա չէ, ու մեզանից բոլորն էլ հստակ հասկանում են , որ հանրահավաքներով իշխանափոխություն չես անի, բայց հանրահավաքը այդ մեծ գործընթացի ամենակարևոր կետերից մեկն է, նորից շեշտեմ, կետերից ՄԻԱՅն ՄԵԿԸ: ՀԱԿ-ում ոչ մեկ պարապ չի նստած ու երազում երկնքից իշխանափոխության ընկնելու մասին, ՀԱԿ-ի ակտիվիստներից յուրաքանչյուրն էլ հստակ գիտակցում է , որ այսօր հանրահավաքի, վաղը ակցիայի մյուս օրը երթի մասնակցելով ինքը կերտում է իր երկրի ապագան,որը ոչ Սերժինն է, ոչ Լևոնինը, որն ուզում ենք որ լինի մեզանից յուաքանչյուրինը. ու դա կլինի՝ վաղը թե ուշ.
Արմին ջան, ամենայն հարգանքով քո անձի հանդեպ պիտի ասեմ, որ եթե ինձ մեղադրում եք կոնկրետ անձանց չընդունելու ու նրանց միջոցով իմ իրավունքի վերականգնմանը չնպաստելուն, ապա խնդրում եմ փորձեք մի պահ հիշել, թե ովքեր էին Փետրվարի 19-ին կանգնած Ազատության հրապարակի հարթակին:

Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
Արմ ջան, մտիր «Հայ ազգային կոնգրես. աստիճանական ձևավորում որպես ալտերնատիվ կառավարություն» ու կարդա ՀԱԿ-ի հայտարարությունները, կարդա Տեր-Պետրոսյանի ելույթները, Հրանտ Բագրատյանի վերլուծությունները, Նիկոլ Փաշինյանի հոդվածները, մեր մյուս հրապարակախոսների ու գործիչների հոդվածները, որ հասկանաս, որ քո ասած կոչով չի սկսվում կամ ավարտվում որևէ պրոցես: Այո՛, գոռում եմ Սերժիկ հեռացիր ու շարունակելու եմ գոռալ: Բայց ինչու՞ եմ գոռում: Այ էդ ինչուն լավ հիմնավորում ենք: Կարդա՛, նոր նման պնդումներ արա:

Այո՛, ես նշեցի պատերազմի մի շարք մասնակիցների անուններ՝ ցույց տալու համար, որ իրենք շարժման կողքին են: Իսկ քո ոչ մի խոսքը չամրապնդեց Տատի խոսքը: Քո ամեն մի խոսքի կոնտեքստային անհամապատասխանությունն իրականության հետ ցույց եմ տվել:

հ.գ. հերիք ա մնաս ու պատասխանես, ուշ ա, տուն գնա, ինձ մի ժամ առաջ ես պոկա ասել
Արտ, դու մոռանում ես թե ովքեր և ում կողքին են կանգնում: Ես մի ավազակապետին չեմ կարող գերադասել մյուսից, ու իմ քաղաքացիական իրավունքն է քո "նախընտրած"/"ֆավորիտ" քաղաքական գործչին համարել "չափազանց անընդունելի" ու դա ոչ մեկին իրավունք չի տալիս ինձ ու բոլոր նրանց, ովքեր ԼՏՊ-ի կողքին կանգնած չեն, համարել ստրուկ:

Հ.Գ. Սեպտեմբերի 18-ի հանրահավաքի ելույթի մասին ոչինչ չգտա նշածդ թեմայում:

Մեջբերում Ձայնալար-ի խոսքերից Նայել գրառումը
Ինձ դուր ա գալիս քո մտքի ընթացքը
Հուսամ իմ տկար միտքը ձեր փայլուն գաղափարները չոտնահարեց: