User Tag List

Էջ 1 15-ից 1234511 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 219 հատից

Թեմա: Համապետական հանրահավաք հունիսի 12-ին (ՀԱԿ)

  1. #1
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Համապետական հանրահավաք հունիսի 12-ին (ՀԱԿ)

    Ստորև ներկայացնում եմ Հայ Ազգային Կոնգրեսի հայտարարությունը.

    ՍԻՐԵԼԻ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐ


    Հունիսի 12-ին՝ Ժամը 19:00-ին, Մատենադարանի մոտ, Հայ Ազգային Կոնգրեսը հրավիրում է


    ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՐԱՀԱՎԱՔ


    Օրակարգում
    - Ներքին և արտաքին քաղաքականություն
    - Հայ Ազգային Կոնգրեսի հետագա անելիքները

    Հանրահավաքում ելույթ կունենա ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:

    Հանրահավաքի իրազեկումն ընդունված է ի գիտություն. Քաղաքապետարանի որոշում N 100

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  2. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (10.06.2009), Mephistopheles (12.06.2009), Rammer (11.06.2009), Taurel. . . . (10.06.2009), Հայկօ (11.06.2009), Տրիբուն (12.06.2009)

  3. #2
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Համապետական հանրահավաք հունիսի 12-ին (ՀԱԿ)

    Հունիսի 12-ին նախատեսվող հանրահավաքում Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) պատրաստվում է հրապարակել իր մարտավարությունը եւ անելիքները` առկա մարտահրավերներին դիմակայելու առումով:

    Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում չորեքշաբթի ասաց, որ ՀԱԿ-ը անպատասխան չի թողնելու իշխանությունների «ընտրական անօրինությունները», եւ տեղեկացրեց, որ առաջիկայում նախատեսվում է ընդդիմադիր գործողությունների մի ամբողջ շարք իրականացնել։

    Ընդդիմադիր գործիչը, սակայն, խուսափեց պատասխանել այն հարցին, թե հատկապես ի՞նչ գործողությունների մասին է խոսքը եւ արդյո՞ք դրանք նմանվելու են անցած նախագահական ընտրություններին հաջորդած գործողություններին` արձանագրելով. - «Մենք վաղը ունենալու ենք շատ կարեւոր խորհրդակցություն, որտեղ վերջնականապես ակցենտներ են դրվելու, թե որն են Հայ ազգային կոնգրեսի անելիքները ապագայում, իսկ հունիսի 12-ի հանրահավաքում մենք այս բոլոր իրադարձությունների վերլուծությունը կտանք, եւ կհրապարակենք, թե որն է լինելու Հայ ազգային կոնգրեսի մարտավարությունը եւ անելիքները` այս մարտահրավերներին դիմակայելու առումով»:

    Հայ հեղափոխական դաշնակցության (ՀՅԴ) ներկայացուցիչ Վահան Հովհաննիսյանը երեկ հայտարարել է, թե ՀՅԴ-ն աննպատակահարմար է համարում արտախորհրդարանական ուժերի հետ համագործակցությունը։ Մասնավորապես, Հովհաննիսյանը նշել էր, թե ազգային հարցերում ՀԱԿ-ի դիրքորոշումն իրենց սրտով չէ։

    Այս կապակցությամբ, Լեւոն Զուրաբյանը ասաց. - «Կարծում եմ, որ առկա արտահայտված քաղաքական դիրքորոշումներում ամենաազգային մոտեցումը հենց Հայ ազգային կոնգրեսինն է, եւ ես չեմ տեսնում որեւէ ուժ, ներառյալ Դաշնակցությունը, որը ավելի ծանր եւ ավելի արտահայտիչ քննադատության է մատնում այս իշխանություններին, քան Հայ ազգային կոնգրեսը»:

    Այդուհանդերձ, Զուրաբյանը նշեց, թե Կոնգրեսը չի կենտրոնանում հակասությունների վրա։ Ավելին, ըստ ՀԱԿ համակարգողի, իրենք բոլոր շահագրգիռ կուսակցություններին հրավիրում են Կոնգրեսի առաջիկա հանրահավաքին, որտեղ, վերջիններիս նաեւ ելույթներով հանդես գալու հնարավորություն կտրվի։
    Աղբյուր՝ azatutyun.am

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    murmushka (10.06.2009), Rammer (11.06.2009)

  5. #3
    Զամունցի դեմք voter-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.05.2007
    Գրառումներ
    1,512
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Համապետական հանրահավաք հունիսի 12-ին (ՀԱԿ)

    Հայ Ազգային Կոնգրեսի հետագա անելիքը – առանց կեղծիքների ընտուրյուններ կազմակերպելն է։

    Ինչպես՞ – օրինակ համահայաստանյան ու սփյուռքից ներկայացուցիչների ընտրություն Հայաստանում Համահայկական ժողովի մասնակցության համար։

    Դրանով Հայ ժողովուրդը կարող է ցույց տալ ինչքան է իր պոտենցիալը, կարող է արդյոք նա օրհասական պահի համախմբվել։

    Կարճ ասած, պետք է ինչ որ կերպ ցույց տալ, քանի հոգի հայ կա, որ պատրաստ չի իր պատիվը ու սկզբունքները փողով ծախի։

    Եթե չստացվի – Արցախն էլ կվերցնեն, Եղեն էլ կուրանան ու ոչինչ անել չենք կարողանա, քանի որ հայերը առայժմ ներկայանում են որպես ՓՈՂՈՎ ամեն տականքի ընդունակ ժողովրդ, մի քանի հարյուր միլլիարդ դոլլարա կմուծվեն Հայաստանից բոլորով կքոչեն հարցը կփակվի։

  6. #4
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Համապետական հանրահավաք հունիսի 12-ին (ՀԱԿ)

    Մեջբերում voter-ի խոսքերից Նայել գրառումը
    Հայ Ազգային Կոնգրեսի հետագա անելիքը – առանց կեղծիքների ընտուրյուններ կազմակերպելն է։

    Ինչպես՞ – օրինակ համահայաստանյան ու սփյուռքից ներկայացուցիչների ընտրություն Հայաստանում Համահայկական ժողովի մասնակցության համար։
    Վայ, Վոթերն եկավ...
    Ապեր, դու դեռ էդ խելքին ես: Էս ընտրությունների առաջին դասը քո նմանների համար պետք ա լիներ, որ հասկանայիք, որ էսպես բանի հասնել հնարավոր չի, որ ուրիշ լուծումներ են պետք... Համահայաստանյան, համասփյուռյան, չէ մի, համատիեզերահայկական ընտրություններ հեսա կանցկացնենք:

    Անձամբ ես վաղվա հանրահավաքի ասելիքներին եմ սպասում

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  7. #5
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Համապետական հանրահավաք հունիսի 12-ին (ՀԱԿ)

    հանրահավաքի պետք է գնալ 2 ժամ առաջ…ուշանաում ենք

  8. #6
    անծանոթուհի murmushka-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    1,168
    Բլոգի գրառումներ
    20
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Համապետական հանրահավաք հունիսի 12-ին (ՀԱԿ)

    Մեֆի ջան, չենք ուշանում
    կարևորը ճիշտ պահին ճիշտ տեղում
    Մի՛ փորձիր թաքցնել սխալդ, ընդունի՛ր այն, պատասխա՛ն տուր և շարժվի՛ր առաջ

  9. #7
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Համապետական հանրահավաք հունիսի 12-ին (ՀԱԿ)

    Թռուցիկի վրա ժամը յոթին էր գրած, որ մարդիկ մի քիչ շուտ գան: Բայց ամեն դեպքում, էսօր շատ մարդ չի գա: Հիմնականում տունը նստած կսպասեն, ինչ ա ասվելու:
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    murmushka (12.06.2009)

  11. #8
    Զամունցի դեմք voter-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.05.2007
    Գրառումներ
    1,512
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Համապետական հանրահավաք հունիսի 12-ին (ՀԱԿ)

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Վայ, Վոթերն եկավ...
    Ապեր, դու դեռ էդ խելքին ես: Էս ընտրությունների առաջին դասը քո նմանների համար պետք ա լիներ, որ հասկանայիք, որ էսպես բանի հասնել հնարավոր չի, որ ուրիշ լուծումներ են պետք... Համահայաստանյան, համասփյուռյան, չէ մի, համատիեզերահայկական ընտրություններ հեսա կանցկացնենք:

    Անձամբ ես վաղվա հանրահավաքի ասելիքներին եմ սպասում
    Եթե Հայաստանը ձեռից գնում է համատիեզերական համախմբում էլ է պետք անել։
    Իսկ եթե չենք անում ուրեմն ունակ չենք ու արդեն ասել եմ, մեզ փողով առանձին առանձին կառնեն հայի ու Հայաստանի հարցը կփակվի կպրծնի...

    Իսկ որ քեզ համար այս ընտրությունները նույնպես ինչ որ բանի հասցրել են, կարծում եմ իմաստ չունի քննարկել։

    Ոչինչ անտեղի չի արվում, նաղդով էլ ոչինչ չի փոխվում – Սովետի դեմ երեք տարի պայքարը տևեց մինչև վերջին ստրկամիտը գիտակցեց, որ Լենին Պատրիա Գորբաչովը Արցախը մեզ չի տալու ու Հայաստանին ազատություն չի նվիրելու...

    Սեփական Համահայկական ընտրություններ կազմակերպելու միտքն էլ ես արդեն բացատրել եմ ինչ նպատակ ունի – ցույց տալ բոլորին թե իրականում քանի աջակից կա ՀԱԿի։ Այդ իրական աջակիցների թիվը կարևոր նշանակություն ունի, դրա համար էլ կեղծում են որ չերևա, արգելում են որ գան հանրահավաքի։

    Կարծում եք Երևանի քաղաքապետարանի մանդատներն էին կարևոր ԼՏՊի կամ սերժանտերի համար – ոչ, հարցը միայն ու միայն նրանում էր, որ ցույց տան ով ինչքան աջակից ունի, դրա համար են կեղծում, որ խաբեն ասեն իրենք ավելի շատ ունեն քան մյուսներն։

    Մեթոդ է պետք գտնել, որ ցույց տաս քո հզորությունը ու որ քեզ աջակցում է մեծամասնությունը ու այդ մեթոդը պիտի լինի այնպիսին, որ լեգիտիմշիկները ուղղակի չկարողանան դա կեղծել։ Դրա համար էլ առաջարկում եմ սեփական դելեգատների ընտրություն կազմակերպել։

    Օրինակ Ընդիմադիր ճակատի դելեգատների ընտրություն, որ միայն ընդիմադիրները ՀՀՇ, Հնչակ, Կոմունիս, Ժառանգություն, եթե ՀՅԴն էլ ուզու մասնակցեն իսկ սերժանտները ուղղակի ցուցվանգի մեջ լինեն, չկարողանան նույնիսկ այդ ընրությունների մասին խոսեն, քանի որ թեկուզ այդ մասին խոսելը արդեն ընդիմադիրություն նշանակի ինչը ամեն սերժանտի համար վտանգավոր է։
    Վերջին խմբագրող՝ voter: 12.06.2009, 14:36:

  12. #9
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Համապետական հանրահավաք հունիսի 12-ին (ՀԱԿ)

    Ժողովուրդ, Միքայել Հայրապետյանն էր եկել

    Երեք ամսով ժողովուրդը արձակուրդ ա գնում: Բայց էս ընթացքում աշխատանքները ՀԱԿ-ում շարունակվելու են:
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Chuk (13.06.2009)

  14. #10
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Համապետական հանրահավաք հունիսի 12-ին (ՀԱԿ)

    Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը հանրահավաքում




    Սիրելի հայրենակիցներ,

    Մայիսի 31-ի ընտրությունները եւս մեկ անգամ բացահայտեցին Հայաստանի ներկա իշխանությունների հակաժողովրդական, բռնատիրական էությունը եւ նշանավորեցին նրանց հետ հույսեր կապելու լիակատար անհեռանկարայնությունը։ Եթե ինչ-որ մարդիկ դեռ պատրանքներ ունեին, թե այս իշխանություններն ընդունակ են բարեփոխվելու եւ պետական մտածողություն դրսեւորելու, ապա այդ պատրանքները հօդս ցնդեցին։ Մենք ականատեսը եղանք ընտրական գործընթացի կատարյալ քրեականացման՝ իրականացած ինչպես պետական մեքենայի, այնպես էլ հանձնաժողովների անդամների ու թաղային հեղինակությունների ամենաակտիվ մասնակցությամբ։ Սերժ Սարգսյանն այս ընտրություններով ցույց տվեց, որ ժողովրդավարության ճանապարհով ազգային համախմբման հասնելու նպատակ չունի եւ մտադիր է այսուհետեւ եւս երկիրը կառավարել բռնատիրական մեթոդներով։

    Ընտրությունների քրեականացումը, որից ես զգուշացնում էի դեռեւս մայիսի 1-ի հանրահավաքում, մասնակի դեպք կարող էր դիտվել, եթե չլիներ երկրի կառավարման ամբողջական քրեականացման միտումը։ Եթե Ռոբերտ Քոչարյանի օրոք ավազակապետությունը հենվում էր գլխավորապես իրավապահ մարմինների, կոռումպացված պետական պաշտոնյաների եւ օլիգարխների վրա, ապա Սերժ Սարգսյանը աստիճանաբար թուլացնում է դրանց դերը եւ հենվում բացառապես քրեական տարրերի վրա։ Ընտրական տեղամասերն այս անգամ ոչ թե ուղղակիորեն տնօրինում էին ոստիկանները, թաղապետերը կամ օլիգարխները, այլ նրանց հովանավորության տակ գործող փողոցային բանդաները։

    Որ մենք գործ ունենք ոչ թե պատահական երեւույթի, այլ հատուկ գործադրվող ծրագրի հետ, ապացուցվում է նրանով, որ քրեական տարրերն աստիճանաբար թափանցում են նաեւ բուն պետական համակարգեր։ Այսպես, գաղտնիք չէ, որ նոր օրենքի համաձայն պայմանագրային հիմունքների անցած ոստիկանության պարեկապահակային ծառայությունը համալրվում է հիմնականում այդպիսի տարրերով։

    Բացի այդ, տեղեկություններ կան նաեւ այն մասին, որ քրեական համբավ ունեցող բազմաթիվ անձնավորություններ, մասնավորապես Արտաշատի շրջանից, վերջերս ընդունվել են Ազգային անվտանգության ծառայության շարքերը։ Խոսքն, այսպիսով, վերաբերում է վարչախմբի գլխավոր հենարանի վերածվող փողոցային բանդաների օրինականացմանը, ինչը նրանց հնարավորություն կտա գործելու ավելի սանձարձակ եւ օրենքի լիակատար պաշտպանության տակ։

    Խոսքն, ավելի կարճ, վերաբերում է համազգեստավոր քիլերների ինստիտուտի ձեւավորմանը, որը վարչախմբին անհրաժեշտ է ոչ միայն ընդդիմության դեմ օգտագործելու, այլեւ սեփական ճամբարում ժամանակ առ ժամանակ հայտնվող անհնազանդներին պատժելու համար։ Այնպես որ, գալու է մի պահ, երբ նույնիսկ ավազակապետություն բառը եւֆիմիզմ է թվալու, քանի որ երկիրը կամաց-կամաց վերածվում է խուժանապետության։

    * * *

    Սերժ Սարգսյանի մտածելակերպի մասին ձեզ ամբողջական ու լիարժեք պատկերացում տալու համար ես ուզում եմ որոշ մեջբերումներ կատարել Սարդարապատի հերոսամարտի տարեդարձի առթիվ մայիսի 27-ին հրապարակած նրա շնորհավորական ուղերձից. «Մենք որպես ազգ ի վիճակի ենք մեծ խնդիրներ դնել մեր առջեւ եւ ազգովին լուծել, իսկ դրա համար անհրաժեշտ են հավաքական ջանք, ներքին համաձայնություն, փոխադարձ հարգանք, մեծահոգություն ու ներողամտություն։ ...Մարտիմեկյան իրադարձությունները բավարար են պնդելու համար, որ մենք դեռ լուրջ անելիքներ ունենք անցյալից դասեր քաղելու հարցում։ Բոլորիս ցավը հանդիսացող այդ դեպքերը վկայեցին, որ մեր օրերում եւս հնարավոր է իրավիճակ, երբ պարտվում են բոլորը, պարտվում է միասնականությունը, բարությունը, երբ հաղթանակում է չարացածությունը, անհանդուրժողականությունը, տիրապետում են կրքերը»։

    Այս հուզիչ տողերն ընթերցելիս, իմ առաջին տպավորությունն այն էր, որ լսում եմ Ձիթենյաց լեռան քարոզը, բայց դժբախտաբար ոչ թե Քրիստոսի, այլ Հուդայի շուրթերից։ Ներքին համաձայնության, փոխադարձ հարգանքի, մեծահոգության, ներողամտության, բարության եւ հանդուրժողականության մասին խոսում է մի մարդ, որը նախագահի գահին բազմել է ժողովրդի կամքի բռնի ոտնահարմամբ, սառնասրտորեն գնդակահարել տասը խաղաղ ցուցարարի, հարյուրավոր ազնիվ քաղաքացիների շինծու քրեական գործերով բանտ նետել՝ միայն այն բանի համար, որ նրանք համարձակվել են բողոքել վարչախմբի եւ անձամբ իր ապօրինությունների դեմ։

    Իսկ երբ վերը նշված գեղեցիկ խոսքերն արտասանելուց ընդամենը չորս օր անց Սերժ Սարգսյանը կազմակերպեց Հայաստանի պատմության մեջ արձանագրված, թերեւս, ամենախայտառակ ընտրությունները, ապա հուդայականության մասին ակնարկն ամենեւին չափազանցություն չպետք է թվա։ Հատուկ ուշադրության է արժանի նաեւ «անհանդուրժողականություն» եւ «չարացածություն» բառերի սարգսյանական ընկալումը։ Ըստ նրա՝ իշխանություններն իրավունք ունեն կեղծել ընտրությունները, գնդակահարել խաղաղ ցուցարարներին, զնդանել անմեղ մարդկանց, թալանել երկիրը, ոչնչացնել ժողովրդավարական ազատությունները, իսկ երբ դրանց դեմ բողոքում են, ահա, դա համարել «անհանդուրժողականություն» եւ «չարացածություն»։ Էլ ի՞նչ անուն նա կարող էր տալ ճորտի բողոքի արտահայտություններին՝ ճորտի կամ ստրուկի, որպիսին նա համարում է մեր ժողովրդին։

    Սարգսյանի ուղերձին կսազեր նաեւ «արդարամտություն» բառը, որը սխալմամբ նա չի օգտագործել, բայց որն իր լիարժեք մարմնավորումը պիտի ստանար Փաստահավաք խմբի գործունեությունը դադարեցնելու մասին նրա կարգադրության մեջ՝ կարգադրություն, որն, ըստ էության, ոչ այլ ինչ է, եթե ոչ մարտի 1-ի ոճրագործության կոծկման բարձրագույն հրահանգ։ Զարմանալի հատկություն է դրսեւորում նրա «արդարամտությունը». այն տարածվում է միայն դահիճների, մարդասպանների, ընտրակեղծարարների, ավազակների ու կաշառակերների վրա։ Ի դեպ, ձեռքի հետ Սերժ Սարգսյանը ոչնչացրեց կամ հիմնովին փչացրեց նաեւ Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը՝ Փաստահավաք խմբի լուծարման տխրահռչակ գործն իրականացնելով վերջինիս միջոցով։

    «Ազգընտիրը» մոռացել է իր ուղերձում հիշատակել նաեւ «վեհանձնություն» բառը։ Բայց այս անգամ դա տեղի է ունեցել ոչ պատահաբար, ինչի գաղտնիքը բացահայտվում է համաներման հարցում նրա դրսեւորած անվայել պահվածքով։ Մարդը, կարծես թե, բոլորովին անընդունակ է զգալու իր զբաղեցրած պաշտոնի վեհությունը, եւ ի վիճակի չէ կատարելու որեւէ լավ գործ, առանց դրա մեջ, իր լեզվով ասած, «մունդառություն» խառնելու։ Ավելի պատկերավոր, քան Պարսից շահերից մեկի հետ կապված հետեւյալ ավանդությունը, չի կարող լուսաբանել տվյալ երեւույթը։ Երբ շահը շրջագայում է իր երկրում, մի գյուղացի մոտենում է նրան ու խնդրում. «Փադիշահ, խեղճ, անտուն, տասներկու երեխայի տեր մարդ եմ, ինձ մի տուն նվիրիր»։ Շահը, ձիու վրայից նայելով ծնկաչոք գյուղացուն, ասում է. «Այս ամբողջ գյուղը քեզ»։ Այնժամ վեզիրը դառնում է շահին ու բողոքում. «Բայց, փադիշահ, նա ընդամենը մի տուն ուզեց»։ Շահը պատասխանում է. «Մարդն իր խեղճության գյորա խնդրեց, իսկ ես պարտավոր եմ իմ վեհության գյորա շնորհ անել»։ Ինչեւէ, Սերժ Սարգսյանի մտածելակերպի, կամ իր սիրած բառով՝ մենթալիտետի, քննությունը թողնենք հոգեվերլուծաբաններին ու առաջ անցնենք։

    * * *

    Իսկ այժմ դառնանք Սերժ Սարգսյանի հզոր հովանավորին կամ «կռիշային»՝ մեր սիրելի Արեւմուտքին։ Բայց մինչեւ բուն նյութին անցնելը, ուզում եմ ձեզ ներկայացնել մի հետաքրքիր դրվագ՝ եւրոպացի դիվանագետներից մեկի հետ վերջերս ունեցած իմ զրույցից։ Երբ դիվանագետը բազմիցս հավաստիացրեց, թե իր երկիրն անկեղծորեն շահագրգռված է օգնած լինել Հայաստանին, ես փորձեցի ճշտել՝ Հայաստան ասելով, նկատի ունի մեր երկրի իշխանությունների՞ն, թե՞ ժողովրդին։ Նա, անշուշտ, հասկացավ իմ ակնարկը, բայց դիվանագիտորեն ու մի փոքր նյարդայնացած կրկնեց, որ իր երկրին ուզում է օգնած լինել Հայաստանին։

    Ամբողջ խնդիրն այն է, որ երրորդ աշխարհի երկրներին Արեւմուտքը վերաբերվում է ոչ թե այդ երկրների ժողովուրդների շահերի, այլ նրանցում հաստատված ռեժիմների վարքագծի տեսակետից։ Հակառակ հռետորական դատարկաբանություններին, Արեւմուտքի արտաքին քաղաքականության մեջ ժողովուրդ, ազատություն, արդարություն, ժողովրդավարություն հասկացությունները գոյություն չունեն։ Ամեն ինչ ենթարկվում է գեոպոլիտիկայի եւ տնտեսական շահերի տրամաբանությանը։ Երբ ռեժիմներն սպասարկում են այդ տրամաբանությանը, նրանք ստանում են Արեւմուտքի անվերապահ աջակցությունը, անկախ այն բանից, թե ինչպիսի չարիքներ են գործում սեփական երկրներում։ Իսկ երբ այդ ռեժիմները խախտում են նշված տրամաբանությունը, նրանք Արեւմուտքի կողմից ենթարկվում են խստագույն պատիժների։ Դժբախտությունն այն է, սակայն, որ երկու դեպքում էլ գլխավորապես տուժում են ժողովուրդները։

    Այն ամենն, ինչ ասվեց երրորդ աշխարհի երկրների ռեժիմների եւ ժողովուրդների մասին, հավասարապես տարածվում է նաեւ Հայաստանի վրա։ Արեւմուտքը ոչ թե հայ ժողովրդի, այլ Հայաստանի հանցավոր վարչախմբի, այսինքն՝ մարդասպանների, ավազակերի եւ ընտրակեղծարարների բարեկամն է, եւ որպես այդպիսին, ուղղակի մեղսակցություն ունի մեր երկրում տիրող ահավոր կոռուպցիայի, ժողովրդավարության եւ մարդու իրավունքների ոտնահարման երեւույթների արմատավորման գործում։

    Դա ապացուցելու համար հեռուն գնալու կարիք չկա։ Բավական է հիշել վերջին մեկուկես տարվա ընթացքում Արեւմուտքի դրսեւորած վրդովեցուցիչ անտարբերությունը Հայաստանում տեղի ունեցող անօրինական ընտրությունների, ոստիկանական ու հարկային բռնությունների, քաղբանտարկյալների առկայության, ժողովրդավարական ազատությունների ոչնչացման աղաղակող փաստերի նկատմամբ, եւ դրա կողքին՝ նրա գորովալից ու հովանավորչական վերաբերմունքը Սերժ Սարգսյանի եւ նրա վարչախմբի հանդեպ։

    Դա ի հայտ եկավ նաեւ վերջին, քաղաքապետարանական ընտրություններում։ Եւրոխորհրդի Տեղական ինքնակառավարման մարմինների կոնգրեսի 15 հոգուց բաղկացած խղճուկ առաքելությունը, քվեարկության օրը ժամերով կերուխում անելուց հետո, այդ ընտրությունները գնահատեց որպես եւրոպական չափանիշներին համապատասխան, եւ իր պարտքը կատարածի գոհունակությամբ հեռացավ Հայաստանից։ Քվեարկության ընթացքը շատ ավելի ուշադիր դիտեցին Արեւմտյան երկրների երեւանյան դեսպանատների բազմաթիվ աշխատակիցներ, որոնք, սակայն, ի տարբերություն վերը նշված առաքելության, առայժմ չեն հրապարակել իրենց կարծիքը։

    Տեղյակ ենք, որ վերջերս Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն իր մոտ է հրավիրել Եւրոմիության երկրների դեսպաններին ու հորդորել, որ նրանք զերծ մնան ընտրությունների մասին բացասական գնահատական տալուց, որովհետեւ դա կապակայունացնի մեր երկրի ներքաղաքական իրավիճակը եւ կխոչընդոտի տարածաշրջանային խաղաղության գործընթացին։


    շարունակելի

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  15. #11
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Համապետական հանրահավաք հունիսի 12-ին (ՀԱԿ)

    շարունակություն


    Նալբանդյանը միամիտ է, քանի որ առանց նրա հորդորի էլ դեսպանները խոհեմաբար լռելու էին՝ դա պատճառաբանելով Հայաստանի ներքին գործերին չխառնվելու իրենց պարտավորությամբ եւ տարածաշրջանային կայունության ու անվտանգության «վեհ» նկատառումներով։ Իսկ այդ «վեհ» նկատառումներն էլ, հասկանալի է, ոչ այլ ինչ են, եթե ոչ Ցեղասպանության ուրացման գնով ձեռքբերվելիք հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը եւ Ղարաբաղի հարցում Հայաստանից նոր զիջումներ կորզելու ակնկալիքը։ Հենց դա է, որ թափանցիկ կերպով ակնարկել է Նալբանդյանը, հերթական անգամ բացահայտելով Հայաստանի հանցավոր վարչախմբի դավաճանական մտադրությունները։

    Որոշ արեւմտյան դիվանագետներ ու քաղաքական գործիչներ երբեմն մեր երեսով են տալիս, որ խստորեն քննադատելով Արեւմուտքին, մենք ոչ մի կծու խոսք չենք ասում Ռուսաստանի մասին։ Բացատրեմ, թե ինչու։ Թե՛ նախագահական, թե՛ քաղաքապետարանական ընտրությունների ընթացքում Ռուսաստանը բացարձակապես չի խառնվել մեր երկրի ներքին գործերին. Ռուսաստանն, ի տարբերություն Արեւմուտքի, երբեւէ չի ասել, որ Հայաստանն արժանի է Սերժ Սարգսյանի պես նախագահի. եւ վերջապես, Ռուսաստանը ոչ մի անգամ մեր երկրում ժողովրդավարության հաստատմանն աջակցելու փարիսեցիական հավաստիացումներ չի տվել եւ իր մտադրությունները չի քողարկել «վեհ» նկատառումներով։ Հետեւաբար, մենք Ռուսաստանին չենք քննադատում ոչ թե նրա նկատմամբ հատուկ վերաբերմունք ունենալու, այլ այն պատճառով, որ Հայաստանի պարագայում նրա խոսքի ու գործի միջեւ տարբերություն չենք նկատում։

    Ոմանք նաեւ դժգոհում են, որ մենք երբեմն քննադատությունը տեղափոխում ենք բարոյական հարթություն եւ ժողովրդի մեջ կասկածներ սերմանում արեւմտյան երկրների քաղաքական գործիչների ազնվության նկատմամբ։ Բացատրեմ նաեւ սա։ Վերջերս պատահաբար Եւրոնյուզից տեղեկացա, որ սոցիոլոգիական հարցումներից մեկի համաձայն՝ հարցվածների 86%-ը չի հավատում Եւրոմիության երկրների քաղաքական գործիչների ազնվությանը։ Է՛հ, եթե իրենց ժողովուրդները չեն հավատում, մենք ինչու պիտի հավատանք։

    Այս ամենն ասվում է ոչ թե Արեւմուտքի վարքագծի վրա ազդելու հավակնությամբ կամ նրանից ակնկալիքներ ունենալու մտքով։ Ես այնքան միամիտ չեմ, որ հավատամ Արեւմուտքի հասցեին հնչող քննադատության զորությանը՝ մի ասպարեզ, որում ես ոչ առաջինն եմ, ոչ էլ վերջինը։ Միեւնույն է, այդ քննադատությունից Արեւմուտքի վարքագիծը մազաչափ անգամ չի փոխվելու, եւ նա շարունակելու է անել այն, ինչը մինչեւ հիմա արել է։ Արեւմուտքի մասին իմ դատողությունները նորություն կամ հայտնագործություն չեն։ Վերը նշված իրողություններին շատ ավելի հիմնավոր կերպով անդրադարձել են թե՛ երրորդ աշխարհի երկրների հազարավոր ներկայացուցիչներ, թե՛ նաեւ եւրոպացի ու ամերիկացի բազմաթիվ անաչառ քաղաքագետներ, պատմաբաններ եւ քաղաքական գործիչներ։

    Մեկ տարուց ավելի անդադար խոսելով Արեւմուտքի մասին, ես իմ առջեւ ոչ թե նրան դատապարտելու կամ խրատելու, այլ բոլորովին այլ խնդիրներ էի դրել, այն է՝
    1. որ հայ ժողովուրդը վերջնականապես թոթափի Արեւմուտքի «արդարամտության» հետ կապված սին պատրանքները.
    2. որ Արեւմուտքը հայ ժողովրդին ցածր ռասայի կամ ապուշի տեղ չդնի, ու իմանա, որ մենք ամեն ինչ հասկանում ենք.
    3. որ Արեւմուտքի հանդեպ թերահավատությունը չտարածվի արեւմտյան կամ համամարդկային արժեքների վրա, որոնց նկատմամբ հայ ժողովուրդը հավաստել է իր անսասան հավատարմությունը։
    Ուստի ես ձեզ կառաջարկեի ո՛չ ակնկալիքներ ունենալ, ո՛չ էլ նեղանալ Արեւմուտքից, այլ ընդունել այն, ինչպես որ կա, եւ նույնիսկ հումորով վերաբերվել նրան։ Մխիթարվենք, թերեւս, այն իրականությամբ, որ իշխանությունների հանդեպ վստահության ճգնաժամը գուցե ավելի խորն է Եւրոպայում, քան Հայաստանում, եւ դրանով ընդհանրապես փակենք Արեւմուտքի թեման։ Իմ կողմից խոստանում եմ՝ այլեւս երբեք չանդրադառնալ այդ անհետաքրքիր թեմային։

    * * *

    Քաղաքապետի ընտրություններից հետո բավականին մոդայիկ են դարձել այն խոսակցությունները, որ Հայ Ազգային Կոնգրեսին անհրաժեշտ է ընդլայնել իր դաշնակիցների շրջանակը եւ համագործակցության եզրեր որոնել մնացյալ ընդդիմադիր ուժերի հետ։ Գաղափարը միանգամայն ճիշտ է եւ վիճարկման ենթակա չէ։ Այնուամենայնիվ, կարծում եմ, այն որոշ պարզաբանումների կարիք ունի։

    Նախ եւ առաջ, Հայ Ազգային Կոնգրեսը երբեւէ ընդդիմադիր դաշտում ամբողջատիրություն հաստատելու կամ մյուս քաղաքական ուժերին իր մեջ ձուլելու մտադրություն չի ունեցել եւ այսօր էլ չունի։ Գլխավորը մեզ համար եղել եւ մնում է ոչ թե կառուցվածքային միատարրությունը, այլ ընդդիմադիր քաղաքական ուժերի կողմից երկրի եւ ազգի առջեւ կանգնած կարեւորագույն խնդիրների լուծման անհրաժեշտության ընդհանուր գիտակցությունը։

    Կոնգրեսը կամ նրան նախորդած Համաժողովրդական շարժումը երբեւէ չի հրաժարվել ընդդիմադիր որեւէ ուժի հետ համագործակցությունից։ Ավելին, որպես կանոն, ինքն է եղել համագործակցության համարյա բոլոր փորձերի նախաձեռնողը։ Հիշենք, թեկուզ, նախագահական ընտրությունների նախօրյակին մեր վարած բանակցությունները Դաշնակցության, Օրինաց երկրի, Ազգային միաբանության, Ժառանգության, Նոր ժամանակների, ԱԺՄ-ի եւ քաղաքական այլ ուժերի հետ։ Անկախ արդյունքից, անժխտելի է, որ բանակցությունների փաստն ինքնին երկխոսության որոշ մթնոլորտ ստեղծեց եւ քաղա¬քական մշակույթի նոր տարրեր մտցրեց երկրի կյանքում։

    Թվարկված կուսակցություններից երկուսը՝ Ժառանգությունը եւ Նոր ժամանակները միացան Համաժողովրդական շարժմանը եւ նախագահական ընտրություններում սատարեցին նրա առաջադրած թեկնածուին։ Մնացյալները նախընտրեցին լքել ընդդիմադիր դաշտը եւ ապաստանել իշխանական ճամբարում։ Հետագայում, երբ ձեւավորվեց Հայ Ազգային Կոնգրեսը, Ժառանգությունը եւ Նոր ժամանակները հարմար չգտան ընդգրկվել նրա կազմում՝ շարունակելով իրենց անկախ ընդդիմադիր գործունեությունը։ Դրանով հանդերձ, Կոնգրեսի եւ Ժառանգության համագործակցությունն ամենեւին չդադարեց, ինչի ցայտուն վկայությունն են մասնավորապես նրանց բազմաթիվ համատեղ հայտարարությունները եւ Փաստահավաք խմբում ծավալած արդյունավետ գործունեությունը։

    Իսկ ընդհանրապես ամենեւին կարեւորություն չպետք է տալ համագործակցության ձեւական կողմին։ Երբ տարբեր ընդդիմադիր կուսակցություններ կամ քաղաքական ուժեր, ընդհանուր շահի գիտակցությամբ, թեկուզ իրարից անկախ, պայքարում են իշխանությունների դեմ, նրանք ինքնաբերաբար դառնում են բնական դաշնակիցներ եւ ուժեղացնում միմյանց։ Այդպես է, ահա, Հայ Ազգային Կոնգրեսի եւ Ժառանգության պարագայում։ Ինչ վերաբերում է մյուս կուսակցություններին, մասնավորապես Դաշնակցությանը եւ Բարգավաճ Հայաստանին, ապա նրանք դեռ ընդդիմություն պիտի դառնան, որպեսզի նրանց հետ համագործակցելու անհրաժեշտությունից խոսվի։ Թեեւ հարկ է ճշտել, որ Դաշնակցությունը, կարծեսթե, արդեն բռնել է այդպիսին դառնալու ճանապարհը, ինչն, անշուշտ, երկխոսության դուռ կարող է բացել։

    Ինձ համար անհասկանալի է ընդդիմության դաշտում առաջացած հրմշտոցը։ Այդ դաշտն այնքան ընդարձակ է, որ կարող է տեղավորել բոլորին։ Վերջին հաշվով, քաղաքական որեւէ ուժի ետեւից գնալու որոշումը պատկանում է ժողովրդին։ Հայ Ազգային Կոնգրեսը, կայացած փաստ լինելով, ինքնահաստատման խնդիր չունի։ Մենք պատրաստ ենք ընդդիմության դաշտում գրկաբաց ընդունել ցանկացած կուսակցություն՝ չվախենալով մրցակցությունից եւ բաց չթողնելով համագործակցության որեւէ առիթ։

    Հասարակության մեջ վհատություն ու հուսահատություն սերմանողները կամ ընդդիմության դաշտը պառակտել փորձողները՝ մի կողմից ակամա (չեմ ուզում կարծել՝ թե դիտավորյալ) ծառայություն են մատուցում իշխանություններին, մյուս կողմից՝ իրենց դատապարտում են մարգինալացման։ Կոնգրեսն իր պարտքն է համարում ամեն ինչ անել այդ պառակտումը թույլ չտալու համար եւ համագործակցության ձեռք է մեկնում բոլոր ընդդիմադիր ուժերին։

    * * *

    Ի՞նչ կարելի է ասել մայիսի 31-ին կայացած Երեւանի քաղաքապետի ընտրությունների մասին։ Այսօր որոշ լրագրողներ, քաղաքագետներ ու նույնիսկ քաղաքական գործիչներ լուրջ ջանքեր են գործադրում հանգամանալից վերլուծության ենթարկելու այդ ընտրությունների հրապարակված արդյունքները եւ հեռուն գնացող եզրակացություններ կատարելու քաղաքական դաշտի վերադասավորումների վերաբերյալ։

    Ընդ որում, խոսքը վերաբերում է ոչ թե իշխանական եւ իշխանամետ ճամբարից հնչող անհեթեթություններին, որոնք կարելի է ընդհանրապես հաշվի չառնել, այլ անկախ եւ ընդդիմադիր շրջանակներում արտահայտվող տրամադրություններին։ Ամենազավեշտականն այն է, որ փորձ է արվում բացահայտել ու մատնանշել տասնյակ պատճառներ, որոնք հանգեց¬րել են ընտրությունների պաշտոնական արդյունքներին։
    Իսկ դա զավեշտական ու միաժամանակ անիմաստ զբաղմունք է, առաջին հերթին, այն պատճառով, որ անհնար է տեղի ունեցածը որեւէ չափանիշով ընտրություն համարել։

    Իրականությունը հիշեցնում է հայտնի միջնադարյան անեկդոտի բովանդակած իմաստությունը։ Երբ մի գյուղ այցելած եպիսկոպոսին հավուր պատշաճի, այսինքն՝ եկեղեցու զանգերի ղողանջյունով չեն դիմավորում, տեղի քահանան արդարանում է, ասելով, որ դրա համար քառասուն պատճառ կա։ Եպիսկոպոսի խնդրանքին՝ թվարկելու դրանք, քահանան պատասխանում է. «Նախ եւ առաջ զանգ չունենք»։ «Բավ է, որդյակս»,- ասում է եպիսկոպոսն ու անցնում առաջ։

    Ըստ այդմ, ավելորդ է խոսել ընտրությունների արդյունքների, դրանց հանգեցրած պատճառների ու քաղաքական հետեւանքների մասին, քանի որ, ինչպես հիշված անեկդոտում, «Նախ եւ առաջ ընտրություն չի եղել»։ Ընտրությունը ոչ թե միջոցառում է, այլ ժողովրդի կամքի ազատ արտահայտություն։ Իսկ միայն խելագարը կամ բարոյազուրկ մարդը կարող է տեղի ունեցածը ընտրություն կամ ժողովրդի կամքի արտահայտություն համարել։ Տեղի ունեցածը Հայաստանի ավազակապետական վարչախմբի ձեռքով եւ Արեւմուտքի թողտվությամբ իրականացած կատարյալ բանդիտիզմ էր, որը եթե եւրոպական չափանիշներով մի քայլ առաջ էր նախագահական ընտրությունների համեմատ, ապա միայն նրանով, որ այս անգամ իշխանությունները տասը մարդ չգնդակահարեցին։

    Հետեւաբար, չլինելով ժողովրդի կամքի ազատ արտահայտությունը, քաղաքապետի ընտրությունները չեն կարող հիմք տալ որեւէ եզրակացություն անելու ինչպես քաղաքական ուժերի իրական հարաբերակցության, այնպես էլ քաղաքական դաշտում սպասվող վերադասավորումների մասին։ Հապշտապ, հախուռն եզրակացություններն ու գնահատականները, բախվելով իրականությանը, կարող են անհարմար վիճակի մեջ դնել դրանց հեղինակներին ու վտանգել նրանց հեղինակությունը։

    Ուստի մեր բոլոր համակիրներին ու ընդդիմադիր դաշտի գործիչներին ես կհորդորեի, շարունակելով հանդերձ ընտրությունների կեղծման եւ բռնությունների կիրառման փաստերի բացահայտումը, զերծ մնալ անիմաստ վերլուծություններից եւ չներքաշվել ավելորդ բանավեճերի մեջ, քանի որ դրանով նրանք կարող են կողմնակիորեն նպաստել այդ խայտառակ ընտրությունները լեգիտիմացնելու գործին։

    Ընդդիմությունը, ի մասնավորի Հայ Ազգային Կոնգրեսը, անհանգստանալու կամ մտահոգվելու տեղիք կունենար, եթե ընտրությունների արդյունքները որեւէ կապ ունենային իրականության հետ։ Թող պարադոքսալ չհնչի, մենք այս ընտրություններից դուրս ենք եկել ավելի զորացած, քանի որ մեկամսյա քարոզարշավի ընթացքում մեզ հաջողվել է Շարժման գաղափարները տարածել հասարակության նորանոր շերտերում եւ ստեղծել նվիրյալ ակտիվիստների ավելի հզոր մի բանակ։

    Առիթից օգտվելով, ես ուզում եմ շնորհակալություն հայտնել Կոնգրեսը ներկայացնող բոլոր վստահված անձանց, ընտրական հանձնաժողովների անդամներին եւ հասարակական կազմակերպությունների դիտորդներին ու լրագրողներին՝ անհավասար պայքարում դրսեւորած գրագետ, սկզբունքային, մինչեւ իսկ հերոսական կեցվածքի համար։

    Ավազակախումբը կարող է խրախճանքներ կազմակերպել ու տոնել սեփական ժողովրդի դեմ տարած իր հերթական հաղթանակը։ Իսկ հասարակությունը պարտավոր է գիտակցել, որ այդ հաղթանակը ձեռք է բերվել երկիրը հիմնովին քրեականացնելու, ժողովրդի զգալի մասին վերջնականապես ճորտացնելու եւ արտաքին մարտահրավերների հանդեպ Հայաստանն ավելի խոցելի դարձնելու գնով։ Եւ շատ շուտով գալու է այդ գինը վճարելու ժամանակը, որից տուժելու է ոչ այնքան իշխանությունը, որքան նույն ինքը ժողովուրդը։



    շարունակելի

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  16. #12
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Համապետական հանրահավաք հունիսի 12-ին (ՀԱԿ)

    շարունակություն

    * * *

    Ասվածից հետեւում է, որ չկայացած ընտրությունների պատճառով Հայ Ազգային Կոնգրեսն իր ծրագրերը, մեթոդները եւ գործելակերպը վերանայելու կամ էապես փոխելու կարիք չունի։ Մենք շարունակելու ենք հավատարիմ մնալ քաղաքական պայքարի սահմանադրական ուղուն, որն իրեն լրիվ արդարացրել է՝ մեկուկես տարվա ընթացքում Կոնգրեսը վերածելով լիովին կայացած, ինստիտուցիոնալ քաղաքական ուժի։ Եւ դա՝ հակառակ մարտի 1-ի ահավոր սպանդի, Համաժողովրդական շարժման դեմ կիրառված լայնածավալ բռնությունների ու մեր բազմաթիվ ընկերների բանտարկության։

    Թե՛ Հայաստանի քրեական իշխանությունները, թե՛ ընդդիմության անհեռատես տարրերը, եւ թե՛ արեւմտյան որոշ շրջանակներ երջանիկ կլինեին, եթե մենք շեղվեինք պայքարի սահմանադրական եղանակներից ու բռնեինք բռնության եւ ապօրինի գործողությունների ճանապարհը։ Դա ոչ միայն չէր նպաստի քաղբանտարկյալների խնդրի լուծմանը, այլեւ կարդարացներ նրանց նկատմամբ գործվող ապօրինություններն ու կերկարաձգեր նրանց ազատազրկումը։ Դա նաեւ մեզ ամենեւին չէր մոտեցնի մեր գլխավոր նպատակի՝ ավազակապետության տապալման եւ սահմանադրական կարգի վերականգնման իրականացմանը։ Եւ վերջապես, դա կլիներ ընդդիմությունը ջախջախելու ամենակարճ ճանապարհը։

    Այսպես կոչված վճռական գործողությունների, գրոհի կամ ապստամբության մասին մեր տեսակետը ես մանրամասն ներկայացրել եմ մարտի 1-ի հանրահավաքում ունեցած իմ ելույթում, որին ավելացնելու բան չունեմ։ Հոգեբանական ճնշումներով, անվճռականության մեջ մեղադրանքներով Կոնգրեսին հավասարակշռությունից հանել հնարավոր չէ։ Այլ կերպ մտածողները թող բարի լինեն՝ իրենք ցույց տան սեփական վճռականությունը եւ փորձեն ժողովրդին առաջնորդել իրենց նախընտրած ճանապարհով։ Որեւէ մտավախություն չունեմ, որ ժողովուրդը կգնա արկածախնդիր¬ների ետեւից, իսկ Կոնգրեսը կկորցնի զանգվածների վրա ունեցած իր ազդեցությունը։

    Ավելի վճռական գործունեություն, քան օրինականության շրջանակներում մեկուկես տարի շարունակ Կոնգրեսի մղած հետեւողական պայքարը, դժվար է պատկերացնել։ Եւ այդ պայքարը շարունակվելու է այնքան ժամանակ, քանի դեռ չեն իրականացել մեր բոլոր նպատակները, քանի դեռ ավազակապետությունը չի կազմաքանդվել, եւ քանի դեռ Սերժ Սարգսյանը չի հեռացել Հայաստանից։ Քաղաքապետի ընտրությունների առթիվ իշխանությունների խրախճանքներն ու տոնախմբությունները շուտով կավարտվեն, եւ նրանք իրենց կգտնեն երկրի առջեւ ծառացած անլուծելի խնդիրների դառը իրականության առջեւ։

    Ընտրագողությունից ու բռնությունից բացի, նրանք չունեն իրենց դիրքերն ամրապնդելու որեւէ այլ ռեսուրս եւ ի վիճակի չեն լուծելու առկա խնդիրներից ոչ մեկը՝ լինի դա տնտեսության, թե արտաքին քաղաքականության բնագավառում։ Որ ներկա իշխանությունը տապալվելու է եւ Սերժ Սարգսյանը չի դիմանալու մինչեւ իր պաշտոնավարման ժամկետի ավարտը, կասկածից վեր է։

    Այնպես որ, մենք շտապելու տեղ չունենք, քանի որ ժամանակն աշխատում է մեր օգտին։ Ուստի մեր հաջորդ հանրահավաքը մենք նախատեսում ենք անցկացնել սեպտեմբերի 18-ին, չբացառելով անշուշտ, անհրաժեշտության պարագայում կազմակերպել նաեւ միջանկյալ հանրահավաքներ ու այլ միջոցառումներ։

    * * *

    Ձեզ հրաժեշտ տալուց առաջ, սակայն, ուզում եմ եւս մեկ անգամ կարեւորել քաղաքական կուսակցությունների համագործակցության անհրաժեշտությունը եւ անառարկայական չթվալու համար՝ ընդդիմադիր ուժերին առաջարկում եմ միավորվել հետեւյալ պլատֆորմի շուրջ.

    1. Վիժեցնել Ցեղասպանության իրողությունը կասկածի տակ դնելու նպատակով հայ եւ թուրք պատմաբանների հանձնաժողովի ստեղծման դավադիր ծրագրի իրականացումը.
    2. Իշխանություններին թույլ չտալ անհարկի զիջումների գնալ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում.
    3. Վերականգնել բանակցությունների նախկին ձեւաչափը, որում, ԵԱՀԿ Բուդապեշտյան գագաթնաժողովի սահմանած կարգավիճակով, Լեռնային Ղարա¬բա¬ղի Հանրապետությունը հանդես էր գալիս որպես հակամարտության լիիրավ կողմ.
    4. Ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին եւ հարկային տեռորի զոհ դարձած գործարարներին.
    5. Ստեղծել մարտի 1-ի իրադարձությունների ուսումնասիրման անկախ միջազգային հանձնաժողով, կամ վերականգնել Փաստահավաք խումբը՝ նրա կազմը համալրելով միջազգային փորձագետներով.
    6. Լիովին բացահայտել եւ դատական կարգով պատժի ենթարկել մարտի 1-ի ոճրագործության բուն մեղավորներին.
    7. Արմատապես վերափոխել ընտրական համակարգը՝ մասնավորապես, վերացնել բազմակուսակցական ընտրական հանձնաժողովները եւ ընտրությունների անցկացման պատասխանատվությունը դնել Ոստիկանության կամ Արդարադատության նախարարության վրա. կրկնաքվեարկությունը բացառելու նպատակով այսուհետեւ բոլոր ընտրություններում կիրառել մատների թանաքոտման պրակտիկան.
    8. Վերացնել տնտեսական մոնոպոլիաները եւ հարկային դաշտ բերել բոլոր խոշոր ձեռնարկատերերին.
    9. Կատարել Եւրոդատարանի վճիռն ու ԵԽԽՎ բանաձեւերի պահանջը, եւ անհապաղ վերաբացել Ա1+ հեռուստակայանը.
    10. Դադարեցնել երթերի, ցույցերի եւ հանրահավաքների ապօրինի խոչընդոտման հանցավոր պրակտիկան.
    11. Անցկացնել արտահերթ խորհրդարանական եւ նախագահական ընտրություններ.
    12. Պահանջել Սերժ Սարգսյանի անհապաղ հրաժարականը։


    Ահա այն պլատֆորմը, որի շուրջ Հայ Ազգային Կոնգրեսը պատրաստ է համագործակցել ցանկացած քաղաքական ուժի հետ։ Թյուրիմացություններից խուսափելու համար ուզում եմ շեշտել, որ խոսքը վերաբերում է ոչ թե Կոնգրեսի, այլ քաղաքական պլատֆորմի կամ գործողությունների ծրագրի շուրջ միավորվելուն։ Ավելորդ է նշել, իհարկե, որ այս պլատֆորմը նախնական ու զուտ աշխատանքային է, որը, շահագրգիռ ուժերի հետ քննարկումների արդյունքում, ենթակա է փոփոխությունների ու լրացումների։ Կարծում եմ, ամառը լիովին բավարար ժամանակ է այդ հույժ անհրաժեշտ աշխատանքը կատարելու համար։

    Մինչ նոր հանդիպում։

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  17. #13
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,454
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Համապետական հանրահավաք հունիսի 12-ին (ՀԱԿ)

    Իմիջայլոց մի հարց կա, որ սպասում էի մեկին հուզի, էն էլ ոչ մեկին չհուզեց, աչքիս այս պլատֆորմը ոչ մեկին չի հետաքրքրում: Ուրեմն այս պլատֆորմը ներկայացնելիս Տեր-Պետրոսյանը հավանաբար մոռացել է ժամանակացույցի ու կոնկրետ իրականացնող ուժերի մասին: Փորձենք գոնե իրականացնողներին պարզել,, ուրեմն այսպես.

    1. Վիժեցնել Ցեղասպանության իրողությունը կասկածի տակ դնելու նպատակով հայ եւ թուրք պատմաբանների հանձնաժողովի ստեղծման դավադիր ծրագրի իրականացումը.
    2. Իշխանություններին թույլ չտալ անհարկի զիջումների գնալ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում.
    Սա երևի ընդդիմությունն է անում:
    3. Վերականգնել բանակցությունների նախկին ձեւաչափը, որում, ԵԱՀԿ Բուդապեշտյան գագաթնաժողովի սահմանած կարգավիճակով, Լեռնային Ղարա¬բա¬ղի Հանրապետությունը հանդես էր գալիս որպես հակամարտության լիիրավ կողմ.
    4. Ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին եւ հարկային տեռորի զոհ դարձած գործարարներին.
    5. Ստեղծել մարտի 1-ի իրադարձությունների ուսումնասիրման անկախ միջազգային հանձնաժողով, կամ վերականգնել Փաստահավաք խումբը՝ նրա կազմը համալրելով միջազգային փորձագետներով.
    Սա երևի իշխանությունները պիտի անեն:
    6. Լիովին բացահայտել եւ դատական կարգով պատժի ենթարկել մարտի 1-ի ոճրագործության բուն մեղավորներին.
    Սա չգիտեմ, երևի համատեղ ջանքերով, վերջում իշխանությունները դատվում են:
    7. Արմատապես վերափոխել ընտրական համակարգը՝ մասնավորապես, վերացնել բազմակուսակցական ընտրական հանձնաժողովները եւ ընտրությունների անցկացման պատասխանատվությունը դնել Ոստիկանության կամ Արդարադատության նախարարության վրա. կրկնաքվեարկությունը բացառելու նպատակով այսուհետեւ բոլոր ընտրություններում կիրառել մատների թանաքոտման պրակտիկան.
    8. Վերացնել տնտեսական մոնոպոլիաները եւ հարկային դաշտ բերել բոլոր խոշոր ձեռնարկատերերին.
    9. Կատարել Եւրոդատարանի վճիռն ու ԵԽԽՎ բանաձեւերի պահանջը, եւ անհապաղ վերաբացել Ա1+ հեռուստակայանը.
    10. Դադարեցնել երթերի, ցույցերի եւ հանրահավաքների ապօրինի խոչընդոտման հանցավոր պրակտիկան.
    11. Անցկացնել արտահերթ խորհրդարանական եւ նախագահական ընտրություններ.
    Սա էլի իշխանությունները երևի պիտի անեն:
    12. Պահանջել Սերժ Սարգսյանի անհապաղ հրաժարականը։
    Էս մեկը հեշտ ա, ջոկեցի
    Փաստորեն Սերժ Սարգսյանը ահագին վիզ ա դնելու ու վերջում հրաժարական տա, իմ կարծիքով ցենտր պլատֆորմ է Ձև չունեն, պիտի անեն:
    Si vis pacem, para bellum

  18. #14
    Հայ-բանտարկյալ
    Գրանցման ամսաթիվ
    15.01.2009
    Հասցե
    "Հայաստան" Քրեակատարողական Հիմնարկ
    Գրառումներ
    1,842
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Համապետական հանրահավաք հունիսի 12-ին (ՀԱԿ)

    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Էս մեկը հեշտ ա, ջոկեցի
    Էս կետը սահմանադարական ճանապարհն ա իրականացնելու...Ինքը կգա կհայտվի, ես հավատում եմ ...բայց նավսյակի արդեն "Ժձի Մենյա" -եմ դիմել, կարողա իրանք գտնեն գոնե մինչև 18-ը

  19. #15
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Համապետական հանրահավաք հունիսի 12-ին (ՀԱԿ)

    Վիշապ, սարկազմդ ծիծաղելի է: Ժամանակացույց չպետք է լինի, առաջարկվում է այդ խնդիրներով բողոքի շուրջ համագործակցություն ստեղծել, իսկ թե որքան կտևի այդ պայքարը, ցույց կտա ժամանակը:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

Էջ 1 15-ից 1234511 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Համապետական հանրահավաք սեպտեմբերի 18-ին
    Հեղինակ՝ Norton, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 735
    Վերջինը: 01.10.2009, 06:56
  2. Համապետական միջանկյալ հանրահավաք հուլիսի 2-ին
    Հեղինակ՝ Norton, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 36
    Վերջինը: 05.07.2009, 21:47
  3. Համապետական հանրահավաք մայիսի 29-ին
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 40
    Վերջինը: 30.05.2009, 19:14
  4. Համապետական հանրահավաք մայիսի 1-ին
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 29
    Վերջինը: 06.05.2009, 01:58
  5. Հանրահավաք հունիսի 20-ին
    Հեղինակ՝ Տրիբուն, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 200
    Վերջինը: 26.06.2008, 17:29

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •