Եթե խոսքը գնումա շարքային դաշնակցականների մասին ապա շատ հնարավորա: Բայց դե վերևը պետքա պայմանավորվի, իսկ վերևին արդեն լավ ճանաչում ենք... տակ չտո դաշնակ կապուտ...
Եթե խոսքը գնումա շարքային դաշնակցականների մասին ապա շատ հնարավորա: Բայց դե վերևը պետքա պայմանավորվի, իսկ վերևին արդեն լավ ճանաչում ենք... տակ չտո դաշնակ կապուտ...
Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:
Chuk (24.09.2009), Mephistopheles (24.09.2009), Norton (24.09.2009), Արիացի (24.09.2009)
չես պատկերացնի ինչ անակնկալ էր ինձ համար
արդեն ասել եմ, որ էս բաժնում էլ չեմ գրելու..... դրա համար չեմ մեկնաբանի.....
ուղղակի ևս կփորձեմ էլ ավելի զարգացած ուղեղներին մի բան ՀԱՍԿԱՑՆԵԼ.... ով որ ձեր գաղափարները չի կիսում, ձեր թշնամին չի, ով լևոնի հետևից չի գնում, նրա ոտի տակը չի պաչում, էս ազգի դավաճանը չի... շատ ուժեղ բանականության տեր պետք չի լինել, որ էս պարզ ճշմարտությունը հասկանալի լինի....
Սասուն ջան, էսօրվանից դու իմ եղբայրն ես: Պաչեմ քո էն արիական ճակատը: Շնորհակալ եմ, եղբայրս: Էջերով փորձում եմ հիմնավորել, որ ձեր մոտ ամեն ինչը անձով է պայմանավորված, չէի կարողանում նորմալ հիմնավորել, էն էլ օգնության հասար, եղբայրս, շատ շնորհակալ եմ:
Չէ, հասկանու՞մ ես, մարդը նախընտրում ա էնպիսի միջոցների դիմի, որ իշխանությունը իրեն գոհացնող քայլեր անի, բայց եթե հանկարծ ու բոբո Տեր-Պետրոսյանը գա, ամեն ինչ անելու ա, որ հրաժարական տա, որովհետև... չսիրելու անձնական պատճառ ունի:
Թքած, որ էս պահին նախագահի աթոռը զբաղեցրածը բռնաբարում ա էն ամենը, ինչը դու՛, Սասուն, սուրբ ես համարում ու ազնիվ, ճիշտ: Պետք է փորձել հակազդել էս դեպքում: Բայց որ Լևոնը գա, եթե անգամ լավ բան անի, դու իրան չհավատալու անձնական պատճառ ունես, նպատակ ես դնելու նրա հրաժարականին հասնելը:
Սա ոչ այլ ինչ չէ, քան իրականում գաղափարի բացակայություն:
Ես այսօր Սերժ Սարգսյանի հրաժարականն եմ պահանջում (ոչ ակտիվ կերպով) ու դրա համար ունեմ պատճառներ, բայց ոչ երբեք անձնական, այլ ունեմ գաղափարական ու աշխարհայացքային տարաձայնություններ, ունեմ սկզբունքային խնդիրներ՝ կապված ոչ թե նրա անձի, այլ նրա վարած քաղաքականության, կատարած քայլերի, գործած ու գործող ապօրինությունների հետ:
Աբսուրդ ա, աբսուրդի թատրոն:
Ինչի՞ ես նստել: Գնա բողոքի պիկետ արա, որ Տեր-Պետրոսյանը քաղաքականությունից հեռանա, որովհետև քո թեզը, որ իր նախագահ դառնալու դեպքում իր դեմ պայքարելու ես, իրագործելի չի հասարակ պատճառով. ինքը հայտարարել է իր չառաջադրվելը: Ու եթե պետք լինի, հարյուր անգամ կկրկնեմ, մինչև տեղ հասնի. պայքարը Տեր-Պետրոսյանի պայքարը չի, այլ ժողովրդի պայքարն ա, հերիք ա անշնորհք կերպով ամեն անգամ իր անձի վրա շուռ տաք:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Norton (24.09.2009)
Իսկ ուղեղի ի՞նչ աստիճան զարգացածություն ա պետք հասկանալու համար, որ անգամ Շարժման ամենաակտիվ մասնակիցները Լևոնի ոտքի տակը չեն պաչում, Դավիդուս ջան:
Տենց բարդ ա՞ ընկալել, որ Լևոնն ընդամենը էն մարդն էր, որ ներկայիս գյոռմամիշ մարդակեր ղեկավարության դեմ պայքարող ժողովրդին հավաքեց մեկ բանակի մեջ:
Էլ ո՞նց բացատրենք, որ եթե Լևոնի փոխարեն մեկ ուրիշը դա աներ, հիմա իր անունն էր հնչելու:
Կարող ա՞ չինարեն ենք գրում:
Տատ ջան, ես անկեղծորեն ուզում եմ հավատալ, որ անձնական անտիպատիա չունես, բայց քո գրառումները այլ բան են ցույց տալիս: Ոչ միայն այս թեմայում, այլ օրինակ էն սիրուն՝ քո հարցազրույցի թեմայում, որտեղ լրիվ անտեղի, լրիվ անիմաստ, կոնտեքստի հետ կապ չունեցող տեղերում իր անունը մեկ էլ մեջ էր մտնում: Դա մենակ մի բան ա ցույց տալիս, իր՝ քո համար իդեա ֆիքս լինելը: Իսկ եթե սխալվում եմ, ապա շատ ավելի լավ: Ներիր որ պարզ եմ խոսում, ուղղակի լինզաներս ուղղեցի ու ամեն ինչ էս գույների տակ տեսա![]()
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Արմ ջան, քեզ ոչ մեկը չի մեղադրել Լևոնի կողքին չկանգնելու համար, բացարձակապես ոչ մեկը: Ու ոչ էլ որևէ մեկը կարող ա դա պահանջել: Բայց այ քեզ ու քո նման մտածողներին «ստրուկ» համարել ներկա ավազակապետության դեմ չպայքարելու համար յուրաքանչյուրիս իրավունքն է: Քավ լիցի, ես քեզ ստրուկ չեմ համարում: Ես քեզ քաղաքականության հարցում սխալ կողմնորոշված եմ համարում՝ միաժամանակ հարգելով քո տեսակետը, թեկուզ չհամաձայնվելով:
Նշածս թեմայում գրել էի, որ ՀԱԿ հայտարարություններն են: Իսկ Տեր-Պետրոսյանի ելույթները սովորաբար լինում են համապատասխան հանրահավաքի թեմայում: Մասնավորապես քննարկման մեջ մտնելուց առաջ եթե մի քանի էջ առաջից սկսեիր կարդալ, կգտնեիր:
Ամեն դեպքում Տեր-Պետրոսյանի գործունեությանը ու ելույթներին կարող ես ծանոթանալ հետևյալ կայքում:
հ.գ. ուզում եմ հատուկ նշել, որ մեր քաղաքական տարաձայնությունները, որոնց մասին մենք վաղուց գիտենք չեն ազդել ու չեն էլ կարող ազդել մեր հարաբերությունների վրա: Դու գիտես, որ ոչ միայն ակումբում, այլև ակումբից դուրս իմ ամենասիրելի ու ամենամտերիմ մարդկանցից մեկն ես: Այս մասին լրացուցիչ գրելս հարկադրեց գրառումներիդ ոճը, որովհետև տպավորություն ունեմ, որ դու կարծում ես, որ այս սուր թեմատիկ գրառումները ոչ թե ասածներիդ, այլ անձիդ դեմ են: Այդպիսի բան չկա:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Չես կռվելու Արիացի,քաջնազարություն մի արա, ավատարիդ մի խափնվի… եթե կռվող ես մինչև ստորագրելը պիտի կռվես… քո հայրը (փառք ու պատիվ նրան) կռվել ա որ էսօր մենք սա չստորագրենք, իսկ դու ասում ես ստորագրելուց հետո կռվեմ…
… կռվել պետք չի, էսօր բանը որ հասավ կռվելուն հաշվի կորցրել ենք (րազմական ուժն ինկատի չունեմ)
Հայկօ (24.09.2009)
Հարգանքներով ընդհատեմ կենացդ, ու ասեմ, որ Տեր-Պետրոսյանի ելույթը երկու խոսքով ամփոփել հնարավոր չի, իսկ քո ամփոփումը իրականության հետ եզր անգամ չունի: ՀԱԿ-ն իր ձեռքերը չի լվացել ու բեմն առժամանակ է ազատել, որպեսզի եթե ու հանկարծ իսկապես մյուս ընդդիմադիրների չակտիվանալը կամ չմիավորվելը կապված է իր գերիշխող դերի հետ, ապա ակտիվանան: Եթե դա լինի, հրաշալի կլինի: Չի լինի, մենք շարունակում ենք լինել՝ նույն Տեր-Պետրոսյանի հետ:
Տեր-Պետրոսյանի քաղաքականությունից հեռանալը, ցավոք, շատերի երազանքն է, բարեբախտաբար, չիրականացող երազանքը:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ