User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 30 հատից

Թեմա: Ալեքսանդրապոլի պայմանագիր

  1. #1
    սուբյեկտիվ Norton-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2008
    Գրառումներ
    4,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ալեքսանդրապոլի պայմանագիր

    1920 թ. դեկտեմբերի 2-ին առաջին հանրապետության դաշնակցական ղեկավարությունը, Թուրքիայի հետ կնքեց Ալեքսանդրապոլի խայտառակ պայմանագիրը, որով Հայաստանի հանրապետությունը ամփոփվում էր 11.000 կմ. քառ. տարածքի մեջ: Այդ քայլով դաշնակցականները հույս ունեին մնալ իշխանության ղեկին նաև հետագայում:
    Ի՞նչ կասեք սրա մասին, ինչպե՞ս եք գնահատում այս արարքը:

    ԱԼԵՔՍԱՆԴՐԱՊՈԼՈՒՄ ԿՆՔՎԱԾ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ

    2 դեկտեմբերի, 1920թ./Լիազորված անձինք, Հայաստանից` Խատիսյան, Գյուլխանդանյան և Կորգանյան, Թուրքիայից` Քյազիմ Կարաբեքիր փաշա, Համիդ բեյ և Սուլեյման Բեջադի բեյ/

    1. Պատերազմը Հայաստանի և Թուրքիայի միջև ավարտված է:

    2. Հայաստանի և Թուրքիայի սահմանը սկսվում է այնտեղից, որտեղ Ղարա-սուն թափվում է Արաքսի մեջ մինչև Տիքնիսի հյուսիսարևմտյան մասը, Մեծ Կեմոյից դեպի արևմուտք, Կիզիլտայից դեպի արևմուտք, մինչև Մ. Աղբաբան, այնուհետև Շարուր-Նախիջևանի և Շահթախտի շրջաններով, որոնք գտնվում են Կակիդաղ... Կամասու լեռ... Ղուրդ-Ղուլաղ գյուղ, Սաատ լեռ... Սարայբուլաղ... Արարատ կայարան գծից հարավ մինչև Արաքս գետի այն տեղը, որտեղ Ղարա-սու գետը թափվում է Արաքսի մեջ:

    Նախիջևանի, Շարուրի և Շահթախտի շրջաններում, որտեղ հետագայում հանրաքվեի միջոցով կհաստատվի հատուկ ադմինիստրացիա, Հայաստանը պարտավորվում է չմիջամտել այդ ադմինիստրացիայի կարգին, անկախ այն բանից, թե ադմինիստրացիան որ կողմը կթեքվի: Այդ շրջանները ժամանակավորապես գտնվելու են Թուրքիայի պաշտպանության տակ:

    3. 2-րդ հոդվածում մատնանշված նախկին և ներկա սահմանների միջև ընկած շրջաններում, այսինքն, ներկա պայմանագրով Թուրքիային զիջված շրջաններում, որոնք անվիճելի, պատմական, էթնիկական և իրավական կապ ունեն Թուրքիայի հետ, Թուրքիայի... կառավարությունն իրավունք է վերապահում հանրաքվե կատարել այն դեպքում, եթե Հայաստանի Հանրապետությունը ցանկանա այդպիսին կատարել:

    4. Անկեղծորեն ձգտելով վերացնել Անտանտայի իմպերիալիստական կառավարությունների հետագա մեքենայությունները, որոնք կարող են խախտել երկրի անդորրությունը, Հայաստանի կառավարությունը համաձայնում է. բացի թեթև և երկրի կարգն ու անվտանգությունը պաշտպանելու համար բավարար քանակությամբ զենք ունեցող ժանդարմերիայից, սահմանների պահպանության համար չունենալ այլ ռազմական ուժ, բացի 1500 զինվորից բաղկացած ջոկատից` 8 լեռնային կամ դաշտային հրանոթով և 20 գնդացիրով: Զինապարտությունը Հայաստանում պարտադիր չի լինի... Հայաստանին իրավունք է վերապահվում բերդեր (ամրություններ) կառուցել և այնտեղ դնել ծանր հրանոթներ... այնպիսի քանակությամբ, որը նա հարկավոր կհամարի՝ պայմանով, որ չդնի 15-սանտիմետրանոց տրամաչափի և հեռահար հրանոթներ, որոնք գործադրվում են ինչպես հայկական, այնպես էլ ուրիշ բանակներում:

    5. Հայաստանի կառավարությունը սրանով համաձայնում է Թուրքիայի քաղաքական ներկայացուցիչներին կամ դեսպանորդին, որը հաշտություն կնքելուց հետո կգտնվի Երևանում, թույլ տալ ըստ իր ցանկության տեսչություն և հետաքննություն կատարել վերոհիշյալ պայմաններին վերաբերող հարցերի գծով: Իր կողմից Թուրքիայի... կառավարությունը պարտավորվում է իր զինված օգնությունը տրամադրել Հայաստանին, երբ այդ պահանջի արտաքին կամ ներքին վտանգը և երբ Հայաստանի Հանրապետությունը դիմի իրեն մատնանշված խնդրով:

    6. Պայմանավորվող կողմերը համաձայնում են նախկին սահմանի տերիտորիայում իրենց տեղերը վերադարձնել բոլոր գաղթականներին, բացառությամբ նրանցից, ովքեր արտաքսվել են համաշխարհային պատերազմի ընթացքում և թշնամու շարքերում կռվել են իրենց կառավարության դեմ և նրանցից, ովքեր մասնակցել են ջարդերին: Պայմանավորվող կողմերը պարտավորվում են հայրենիք վերադարձող գաղթականներին տալ այն իրավունքները, որ տրվում են փոքրամասնություններին առավել քաղաքակիրթ երկրներում:

    7. Հենվելով մարդկության սկզբունքների վրա... Թուրքիայի կառավարությունը... հրաժարվում է ներկա պատերազմի հետ կապված ծախսերի հատուցումից, պատերազմ, որ նա ստիպված էր ձեռնարկել Հայաստանի դեմ: Պայմանավորվող երկու կողմերը հրաժարվում են նաև համաշխարհային պատերազմի ժամանակ կրած վնասները հատուցելու ամեն տեսակ պահանջներից:

    8. Թուրքիայի... կառավարությունը հավաստիացնում է, որ անկեղծորեն ձգտում է օգնություն և աջակցություն ցույց տալ Հայաստանի կառավարությանը` նրա հեղինակության զարգացման և ամրապնդման գործում:

    9. Երևանի կառավարությունը համաձայնում է Սևրի պայմանագիրը, որը կտրականապես մերժել է Թուրքիայի կառավարությունը, համարել և հայտարարել անվավեր: Հայաստանի կառավարությունը պարտավորվում է Եվրոպայից ու Ամերիկայից հետ կանչել իր պատվիրակություններին, որոնց Անտանտայի իմպերիալիստական կառավարությունների քաղաքական կենտրոնը դարձրել է իր մեքենայությունների գործիքը: Նրանք լիակատար անկեղծությամբ պարտավորվում են նաև վերացնել այն բոլոր թյուրիմացությունները, որ կարող են ծագել երկու երկրների միջև: Որպես հաշտ ապրելու իր ցանկության և Թուրքիայի հարևանական իրավունքները հարգելու անկեղծության ապացույց, Հայաստանի կառավարությունը պարտավորվում է պետական կառավարումից հեռացնել այն բոլոր անձանց, ովքեր հրահրում և հետապնդում են իմպերիալիստական խնդիրներ` երկու երկրների միջև խաղաղությունը խախտելու նպատակով:

    10. Հայաստանի... կառավարությունը պարտավորվում է ապահովել մուսուլմանական բնակչության իրավունքները հանրապետության տերիտորիայում և մուսուլմանական բնակչության կրոնական ու կուլտուրական զարգացումն ապահովելու նպատակով պարտավորվում է նաև ոչնչով չարգելակել այդ հասարակությունների կազմակերպումը, մուֆտիների անմիջական ընտրությունների իրավունքը, որոնց հաստատելու է գլխավոր մուֆտին, որին ընտրում են տեղական մուֆտիները և Թուրքիայի... կառավարության շեյխուլ-իսլամը:

    11. Պայմանավորվող կողմերը պարտավորվում են երկու կողմերին ինչպես սայլուղիներով, այնպես էլ մյուս ճանապարհներով մեկ երկրից մյուսը մարդկանց ու ապրանքների ազատ տեղափոխության իրավունք տալ և հրաժարվել ինչպես ծովից, այնպես էլ որևէ ուրիշ երկրից եկող ապրանքների վրա դրվող տրանզիտային մաքսերից: Հայաստանի կառավարությունը պարտավորվում է հրաժարվել տրանզիտային մաքսերի ամեն տեսակ իրավունքներից այն ապրանքների, սայլերի, վագոնների վերաբերյալ, որ Թուրքիայից տրանզիտով գալիս են Ադրբեջան, Պարսկաստան, Վրաստան և հետ են դառնում: Թուրքիայի... կառավարությունը պարտավորվում է Շարուր-Նախիջևան-Շահթախտ-Ջուլֆայի վրայով Հայաստանին ազատ տրանզիտ տրամադրել դեպի Պարսկաստան և Մեքքա: Նկատի ունենալով, որ Թուրքիան հարկադրված է անհրաժեշտ միջոցներ ձեռք առնել Անտանտայի իմպերիալիստական կառավարությունների ինտրիգների ու մեքենայությունների դեմ, որոնք կարող են ուղղված լինել Թուրքիայի կենսական գոյության դեմ, վերջինը իրավունք կունենա մինչև ընդհանուր հաշտություն կնքելու մոմենտը, չխախտելով ազատ երթևեկությունը, վերահսկել Հայաստանի երկաթուղիներն ու հաղորդակցության մյուս ճանապարհները` 4-րդ հոդվածում մատնանշված նորման գերազանցող զենքի ներմուծումն արգելակելու համար: Երկու կողմերը պետք է արգելակեն Անտանտայի իմպերիալիստական կառավարությունների ինչպես պաշտոնական, այնպես էլ ոչ պաշտոնական ներկայացուցիչների մուտքը:

    12. Թուրքիայի... կառավարությունը, չխախտելով ներկա պայմանագրով Հայաստանին վերապահված իրավունքները, իրավունք կունենա ռազմական միջոցներ ձեռք առնել Հայաստանի... տերիտորիայում:

    13. Հայաստանի կառավարությունն անվավեր է ճանաչում այն բոլոր պայմանագրերը, որ կարող են կնքվել և առնչություն ունենալ Թուրքիայի հետ, ճիշտ այնպես, ինչպես և այն բոլոր պայմանագրերը, որ կկնքվեն ի վնաս Թուրքիայի շահերի:

    14. Ներկա պայմանագիրը ստորագրելու պահից պայմանավորվող կողմերի միջև վերականգնվում են առևտրական հարաբերությունները, և երկու կողմերն իրենց դիվանագիտական ու հյուպատոսական ներկայացուցիչներին ուղարկում են երկու երկրների մայրաքաղաքներն ու այլ քաղաքները:

  2. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (05.10.2009), Chuk (05.10.2009), Kuk (05.10.2009), Lexsa (05.10.2009), Rammer (05.10.2009), urartu (05.10.2009), Գուգօ (05.10.2009), Քամի (05.10.2009)

  3. #2
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ալեքսանդրապոլի պայմանագիր

    Մեջբերում Norton-ի խոսքերից Նայել գրառումը
    1920 թ. դեկտեմբերի 2-ին առաջին հանրապետության դաշնակցական ղեկավարությունը, Թուրքիայի հետ կնքեց Ալեքսանդրապոլի խայտառակ պայմանագիրը, որով Հայաստանի հանրապետությունը ամփոփվում էր 11.000 կմ. քառ. տարածքի մեջ: Այդ քայլով դաշնակցականները հույս ունեին մնալ իշխանության ղեկին նաև հետագայում:
    Ի՞նչ կասեք սրա մասին, ինչպե՞ս եք գնահատում այս արարքը:
    Առաջակում եմ հերթափոխով հացադուլ կազմակերպել ու պահանջել Արմեն Ռոտսամյանի հրաժարականը ԱԺ փոխնախագահի պաշտոնից: Հետին թվով էլ կարելի է Գյուլխանդանյանի հրաժարականը պահանջել՝ շառից փորձանքից հեռու: Մնում է մտածենք, թե ինչ հայրենասիրական երգ կսազի էս միջոցառումներին: Չնայած կարելի ա մեկ ու մեջ յարխուշտա պարել, երգելու փոխարեն …

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Kuk (05.10.2009)

  5. #3
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    46
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ալեքսանդրապոլի պայմանագիր

    Լավա բոլշևիկներն եկան, թե չէ սրանց ձեռը հիմա Հայաստան էլ չէր լինի: Սևրի պայմանագիրն էլ տեղը տեղին ջրել են տավարները: Էլ ումից ինչ հող ենք ուզում:
    Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lion (05.10.2009), urartu (05.10.2009)

  7. #4
    Միջազգային իրավաբան REAL_ist-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2007
    Հասցե
    ՀՀ
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,526
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ալեքսանդրապոլի պայմանագիր

    Ու սենց պայմանագիր կնքողները բողոքում են ներկայիս պայմանագրի դեմ...
    Pacta sunt servanda
    Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
    Մեր ծնընդյան փուչ օրից,
    Հերթով գալիս, անց ենք կենում
    Էս անցավոր աշխարհից։

  8. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Elmo (05.10.2009), Kuk (05.10.2009), urartu (05.10.2009), Yellow Raven (05.10.2009), Տրիբուն (05.10.2009)

  9. #5
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ալեքսանդրապոլի պայմանագիր

    Մեջբերում ministr-ի խոսքերից Նայել գրառումը
    Լավա բոլշևիկներն եկան, թե չէ սրանց ձեռը հիմա Հայաստան էլ չէր լինի: Սևրի պայմանագիրն էլ տեղը տեղին ջրել են տավարները: Էլ ումից ինչ հող ենք ուզում:
    Բոլշևիկներին արդարացնել պետք չի. նրանք կարող էին չճանաչել սույն պայմանագիրը և հետ պահանջել թուրքերի կողմից գրավված հողերը, բայց քանի որ տարված էին համաշխարհային հեղափողության մասին վարդագույն երազներով, ոչինչ էլ չարեցին: Եվ չէին էլ անի, չէ՞ որ հենց բոլշևիկների օգնությամբ Թուրքիան ոտքի կանգնեց համաշխարհայինից հետո, հենց նրանք էինք դրդում Թուրքիային ճնշել Հայաստանին, որ հեշտությամբ խորհրդայնացնեն:

    Դաշնակները աչքիս լույսը չեն, նրանք ճիշտ չկողմնորոշվեցին էս իրադրությունում: Բայց պետք է ասեմ, որ Խատիսյանը 3 անգամ զանգել է Դրոյին՝ Երևան, և հարցրել՝ ստորագրի՞ Թուրքիայի վերջնագիրը, թե՞ ոչ: Դրոն ոչինչ չի պատասխանել: Իսկ քանի որ վերջնագրի ժամկետը լրանում էր ու երաշխիք չկար, որ թուրքերի հարձակման դեպքում դիմադրող ուժ կգտնվի, ստորագրվեց այս խայտառակ փաստաթուղթը, որը, էլի եմ ասում, հեշտությամբ կարող էր վիճարկվել բոլշևիկների կողմից, բայց չարվեց, քանի որ Թուրքիան հակաիմպերիալիստական ճամբարի մարտիկ էր նրանց համար:
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Lion (05.10.2009)

  11. #6
    Պատվավոր անդամ Ներսես_AM-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2006
    Գրառումներ
    4,303
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ալեքսանդրապոլի պայմանագիր

    հիմա սա իրավական ուժ ունի՞, պիտի որ չունենա, Հայաստանի 3րդ հանրապետությունը իրեն համարում է 1ին հարապետության իրավահաջորդ իսկ սա կնքվել է խորհրդայնացումից հետո: Պիտի որ ուժ չունենա: Ինչպես նաև տխրահռչակ կարսի ու մոսկվայի պայմանագրերը, դրանք էլ չեն վավերացվել կարծեմ:

  12. #7
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ալեքսանդրապոլի պայմանագիր

    Մեջբերում Ներսես_AM-ի խոսքերից Նայել գրառումը
    հիմա սա իրավական ուժ ունի՞, պիտի որ չունենա, Հայաստանի 3րդ հանրապետությունը իրեն համարում է 1ին հարապետության իրավահաջորդ իսկ սա կնքվել է խորհրդայնացումից հետո: Պիտի որ ուժ չունենա: Ինչպես նաև տխրահռչակ կարսի ու մոսկվայի պայմանագրերը, դրանք էլ չեն վավերացվել կարծեմ:
    Սա, բնականաբար, չի վավերացվել, իսկ Մոսկվան ու Կարսը՝ այո:
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  13. #8
    սուբյեկտիվ Norton-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2008
    Գրառումներ
    4,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ալեքսանդրապոլի պայմանագիր

    Մեջբերում Ներսես_AM-ի խոսքերից Նայել գրառումը
    հիմա սա իրավական ուժ ունի՞, պիտի որ չունենա, Հայաստանի 3րդ հանրապետությունը իրեն համարում է 1ին հարապետության իրավահաջորդ իսկ սա կնքվել է խորհրդայնացումից հետո: Պիտի որ ուժ չունենա: Ինչպես նաև տխրահռչակ կարսի ու մոսկվայի պայմանագրերը, դրանք էլ չեն վավերացվել կարծեմ:
    Հարցը իրավական ուժ ունենալ-չունելաու մեջ չի
    Մեջբերում Norton-ի խոսքերից Նայել գրառումը
    Ի՞նչ կասեք սրա մասին, ինչպե՞ս եք գնահատում այս արարքը:
    Հիմա դաշնակներ դեմ են արտահայտվում Կարսի պայմանագրին ու մեխը հենց դրա վրա են դրել քարոզչության, իսկ Կարսի պայմանագրի չեղյալի դեպքում , կարծեմ ուժի մեջ է մտնում նախորդը՝ այսինքն իրենց իսկ ձեռքով կնքված Ալեքսանդրապոլի պայմանագիրը:
    Ի դեպ, այս քայլը դաշնակների համար մեծ նշանակություն ուներ իշխանություն պահելու տեսանկյունից: Նրանք համաձայնվեցին բոլոր պահանջների հետ, միայն թե բոլշևիկների մտնելուց հետո էլ ունենան իշխաություն թեկուզ 11.000-ի վրա:
    Միայն նշեմ, որ մինչ Ալեքսանդրապոլի պայմագիր Հայաստանի հանրապետության տարածքը, մոտ 10 անգամ ավելի շատ էր:

  14. #9
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ալեքսանդրապոլի պայմանագիր

    4. Անկեղծորեն ձգտելով վերացնել Անտանտայի իմպերիալիստական կառավարությունների հետագա մեքենայությունները, որոնք կարող են խախտել երկրի անդորրությունը, Հայաստանի կառավարությունը համաձայնում է. բացի թեթև և երկրի կարգն ու անվտանգությունը պաշտպանելու համար բավարար քանակությամբ զենք ունեցող ժանդարմերիայից, սահմանների պահպանության համար չունենալ այլ ռազմական ուժ, բացի 1500 զինվորից բաղկացած ջոկատից` 8 լեռնային կամ դաշտային հրանոթով և 20 գնդացիրով: Զինապարտությունը Հայաստանում պարտադիր չի լինի... Հայաստանին իրավունք է վերապահվում բերդեր (ամրություններ) կառուցել և այնտեղ դնել ծանր հրանոթներ... այնպիսի քանակությամբ, որը նա հարկավոր կհամարի՝ պայմանով, որ չդնի 15-սանտիմետրանոց տրամաչափի և հեռահար հրանոթներ, որոնք գործադրվում են ինչպես հայկական, այնպես էլ ուրիշ բանակներում:
    Թուրքիայի կողքն ապրես... ու ունենաս այդ վիճակը - ինքնասպանության պես բան է...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  15. #10
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    46
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ալեքսանդրապոլի պայմանագիր

    Մեջբերում Astgh-ի խոսքերից Նայել գրառումը
    Բոլշևիկներին արդարացնել պետք չի. նրանք կարող էին չճանաչել սույն պայմանագիրը և հետ պահանջել թուրքերի կողմից գրավված հողերը, բայց քանի որ տարված էին համաշխարհային հեղափողության մասին վարդագույն երազներով, ոչինչ էլ չարեցին: Եվ չէին էլ անի, չէ՞ որ հենց բոլշևիկների օգնությամբ Թուրքիան ոտքի կանգնեց համաշխարհայինից հետո, հենց նրանք էինք դրդում Թուրքիային ճնշել Հայաստանին, որ հեշտությամբ խորհրդայնացնեն:

    Դաշնակները աչքիս լույսը չեն, նրանք ճիշտ չկողմնորոշվեցին էս իրադրությունում: Բայց պետք է ասեմ, որ Խատիսյանը 3 անգամ զանգել է Դրոյին՝ Երևան, և հարցրել՝ ստորագրի՞ Թուրքիայի վերջնագիրը, թե՞ ոչ: Դրոն ոչինչ չի պատասխանել: Իսկ քանի որ վերջնագրի ժամկետը լրանում էր ու երաշխիք չկար, որ թուրքերի հարձակման դեպքում դիմադրող ուժ կգտնվի, ստորագրվեց այս խայտառակ փաստաթուղթը, որը, էլի եմ ասում, հեշտությամբ կարող էր վիճարկվել բոլշևիկների կողմից, բայց չարվեց, քանի որ Թուրքիան հակաիմպերիալիստական ճամբարի մարտիկ էր նրանց համար:
    Էդ ռուսների ձեռը հերթական անգամ քաշվելու մեր դասերից էր, որ տենց էլ չենք սովորում: Էշ ուսանողի նման անընդհատ նույն առարկան գնում 2 ենք ստանում գալիս ենք: Բոլշևիկներին չեմ արդարացնում, ուղղակի եթե նենց ստացվեր, որ չանցնեինք իրենց տիրապետության տակ, ցայտնոտի մեջ ընկած ու ինչու չէ նաև ապաշնորհ դաշնակցական կառավարման արդյունքում կարող էինք կորցնել և էդ քրչոտ 11000-ը ու հիմա Աստղ ջան էս ֆորումը կլիներ էն լեզվով, որ դու քչից շատից գիտես
    Խատիսյան դու Խատիսյան, գնացել հասելա Ալեքսնադրապոլ, չգիտի թե ինչի ա հասել: Իրա փոխարեն կարող էինք ուղարկել Ղանթարի բազարից ցանկացած մարդու, որն էլ զանգեր Դրոյին ու հարցներ "Մատաղդ ըլնեմ, հիմի էս թուղթն ինչ անեմ", ու տեսնելով որ ձեն չի հանում, կստորագրեր կպրծներ: Էն Սարոյան եղբայրների մեջ հիշում եք, որ Հայկը Սուրմելյանին դեմ էր տվել պատին? Նույն բաներն էր ասում, երկու օրով ձեր իշխանությունը պահելու համար գնացել եք Ալեքսանդրապոլի պայմանագիր եք ստորագրել, անունն էլ դրել եք թե գնում եմ ռազմաճակատ:
    Իսկ բոլշևիկի շատ ոտերին էր վիճարկեր էդ պայմանագիրը? Դրան պետք է ձգտեին հասնել հայ բոլշևիկները` Շահումյանի գլխավորությամբ, բայց չէ սրանց էլ ուրիշ ուղղությամբ էր տարել, գնացել Բաքվի Կոմունա էին խաղում Հայաստանը թողած: Այ սենց տուպոյ ազգ ենք քաղաքականության տեսակետից:
    Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:

  16. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Norton (05.10.2009), Ձայնալար (05.10.2009)

  17. #11
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ալեքսանդրապոլի պայմանագիր

    Իսկ բոլշևիկի շատ ոտերին էր վիճարկեր էդ պայմանագիրը? Դրան պետք է ձգտեին հասնել հայ բոլշևիկները` Շահումյանի գլխավորությամբ, բայց չէ սրանց էլ ուրիշ ուղղությամբ էր տարել, գնացել Բաքվի Կոմունա էին խաղում Հայաստանը թողած: Այ սենց տուպոյ ազգ ենք քաղաքականության տեսակետից:
    Ի դեպ - Ստեփան Շահումյանը, այդ չգնահատված հայը, որն իրոք ավելի շատ հենց հայ էր, քան բոլշևիկ... կյանքից հեռացել է 1918 թ-ի աշնանը: Եվ ով գիտի - եթե այդպիսի մի հեղինակավոր մարդը` "Կովկասյան Լենին"-ը, մեր շահերը 1921 թ-ի մարտին Մոսկվայում լոբբինգ աներ, հիմա ինչ կլիներ...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  18. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ձայնալար (05.10.2009), Ներսես_AM (05.10.2009)

  19. #12
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    40
    Գրառումներ
    3,624
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ալեքսանդրապոլի պայմանագիր

    Մեջբերում Ներսես_AM-ի խոսքերից Նայել գրառումը
    հիմա սա իրավական ուժ ունի՞, պիտի որ չունենա, Հայաստանի 3րդ հանրապետությունը իրեն համարում է 1ին հարապետության իրավահաջորդ իսկ սա կնքվել է խորհրդայնացումից հետո: Պիտի որ ուժ չունենա: Ինչպես նաև տխրահռչակ կարսի ու մոսկվայի պայմանագրերը, դրանք էլ չեն վավերացվել կարծեմ:
    Արդյո՞ք: Ես ինչքան գիտեմ Հայաստանը ԽՍՀՄ-ից դուրս է եկել ԽՍՀՄ-ի օրենքներով` վեց ամիս առաջ ռեֆերենդում անելով: Այ Վրաստանն, օրինակ, այդպես չի արել, նա ԽՍՀՄ ժամանակաշրջանը որակավորել է որպես օկուպացիա, և իրեն հայտարարել իր 1918թ. հանրապետության իրավահաջորդ:

  20. #13
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    46
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ալեքսանդրապոլի պայմանագիր

    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Ի դեպ - Ստեփան Շահումյանը, այդ չգնահատված հայը, որն իրոք ավելի շատ հենց հայ էր, քան բոլշևիկ... կյանքից հեռացել է 1918 թ-ի աշնանը: Եվ ով գիտի - եթե այդպիսի մի հեղինակավոր մարդը` "Կովկասյան Լենին"-ը, մեր շահերը 1921 թ-ի մարտին Մոսկվայում լոբբինգ աներ, հիմա ինչ կլիներ...
    Էդ պարզա, որ 20 թվին էլ բան չէր կարող անել ուղղակի հայ բոլշևիկների հաստատուն և անխախտ առաջնորդը իրեն եմ համարում` անկախ ժամանակից: Ու հետաքրքիր կլիներ իմանալ, թե ինչը պետք է գնահատվեր, որ չի գնահատվել: Սարկազմով չեմ հարցնում այլ լուրջ: Ես ինչքան գիտեմ Շահումյանը բոլշևիկյան շարժման ղեկավարն էր Կովկասում, և իր անունը ընդմիշտ մնացել է կապված Բաքվի Կոմունայի հետ: Մինչև շատ խելացի լինելու համար գլուխը չկերան: Թե բոլշևիզմի հաստատման պայքարում Հայաստանի համար ինչերա հասցրել անել դա հետաքրքիր կլիներ ավելի մանրամասն իմանալ:
    Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:

  21. #14
    նստած հելած Լեռնցի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.11.2007
    Հասցե
    ՀԻմա Երևանում, բայց Գորիսից եմ
    Տարիք
    37
    Գրառումներ
    1,099
    Բլոգի գրառումներ
    47
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ալեքսանդրապոլի պայմանագիր

    Մեջբերում REAL_ist-ի խոսքերից Նայել գրառումը
    Ու սենց պայմանագիր կնքողները բողոքում են ներկայիս պայմանագրի դեմ...
    Ու տենց պայմանագիր կնքողները... արցախյան պատերազմի ամենաակտիվ մասնակիցներն էին, ու տենց պայմանագիր կնքողները Մայիսի 28-ի հիմնասյուներն էին, ու տենց պայմանագիր կնքողները արդեն մի քանի տասնամյակ ամեն միջոց ձեռնարկում են Ցեղասպանության ճանաչման գործում...
    Ու տենց պայմանագիր կնքողներն էսօր ամեն ինչ անում են, որ նույն սխալները չկրկնվի, նրանք ոչ միայն հրապարակում են նստած, այլ ամբող աշխարհում են միջոցառումներ անում, թե գիտես թե իրանք էլ մենակ ՀՀ-ում կա՞ն… Մինչև ՀՀ հասնելը ՍՍ-ի քթից հանելու են ամեն ինչ, ու տ՛ենց պայմագիր կնքոներն էսօր միշտ շարունակելու են պայքարել ու լինել ժողովուրդի կողքին, ոչ ԼՏՊ-ի նման հաչալ ու հեռանալ... ժողովուրդին հուսախաբ անելով ու անդեր թողնելով...
    Առաջակում եմ հերթափոխով հացադուլ կազմակերպել ու պահանջել Արմեն Ռոտսամյանի հրաժարականը ԱԺ փոխնախագահի պաշտոնից: Հետին թվով էլ կարելի է Գյուլխանդանյանի հրաժարականը պահանջել՝ շառից փորձանքից հեռու: Մնում է մտածենք, թե ինչ հայրենասիրական երգ կսազի էս միջոցառումներին: Չնայած կարելի ա մեկ ու մեջ յարխուշտա պարել, երգելու փոխարեն …
    Առաջարկում եմ էսօր գաս հրապարակ ու անձամբ ծանոթանաս յարխուշտա պարողների հետ, ու հարցերդ տաս իրենց, ոչ թե ֆորումում հենց նենց դես ու դեն կրակես…

    Որպես կանոն, մարդու մասին կարելի է դատել նրանով, թե ինչի վրա է նա ծիծաղում:

  22. #15
    Միջազգային իրավաբան REAL_ist-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2007
    Հասցե
    ՀՀ
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,526
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ալեքսանդրապոլի պայմանագիր

    Ապեր տենց պայմանագիր կնքողները քո ասած մարդիկ չեն, այլ այդ մարկանց հաշվին ուտող խմողները: Կարողա քաղաքական կուսակցություննա կռվել պատերազմի ժամանակ? Փող են աշխատում մարդկանց հայրենասիրության վրա, վերջում նորից ու նորից քցում ժողովրդին...
    Pacta sunt servanda
    Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
    Մեր ծնընդյան փուչ օրից,
    Հերթով գալիս, անց ենք կենում
    Էս անցավոր աշխարհից։

  23. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հայաստանը և ԱՊՀ 7 երկրներ կնքել են ազատ առևտրի մասին միացյալ պայմանագիր
    Հեղինակ՝ Adriano, բաժին` Տնտեսագիտություն, տնտեսություն
    Գրառումներ: 3
    Վերջինը: 29.07.2010, 16:35
  2. Պայմանագիր համալսարանի հետ
    Հեղինակ՝ One_Way_Ticket, բաժին` Իրավագիտություն, քաղաքագիտություն
    Գրառումներ: 1
    Վերջինը: 01.05.2009, 15:48
  3. Կարսի պայմանագիր
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 25.04.2009, 08:58

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •