User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 736 հատից

Թեմա: Համապետական հանրահավաք սեպտեմբերի 18-ին

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    30.06.2009
    Գրառումներ
    1,593
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Համապետական հանրահավաք սեպտեմբերի 18-ին

    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    Հեսա Հոկտեմբերի 14-ին (27-ին որ ըլներ ավելի լավ ու խորհրդանշական կլիներ) ՍՍ-ն ստորագրում ա ու մեր ազգային շահերի ֆայլերը բիրիք հանձնում ենք թորքերին, ադրբեջանցիներին, եվրոպաներին ու ամերիկացիներին ու մենք մաքուր ձեռներս լվում ու դուրս ենք գալիս խաղից … 20 օր… ու մենք ստեղ նստած Լևոնին "անվստահության հանրաքվե ենք" անցկացնում… նրա իբր կերած մազութի… ծախած գործարանների… ավիացիայի վերջին սամալյոտի… մութի-ցուրտի, անձնական անտիպատիայի ու իրա շահերի հարցերն ենք քննարկում … լավ ա չէ՞… իսկական ժամանակն ա… ինչ ա ասել ա "դուրս եկեք բողոքեք" փիս վիրավորվել ենք… "դու էդ բանը պտի չասեիր, ախպեր… ով-ով, բայց դու վաբշե պտի չխոսաս… մոռացել ե՞ս մազութը, սամալյոտը, լուսերը, ցուրտը… հլա մի հատ ասա դու՞ ինչ շահ ունես ստե… հա ապեր ծախում ենք, լավ ենք անում… էտի քու գորձը չի… էտի դաժե մեր գոռձը չի… որ պետք ըլնի ես գիդեմ ինչ կանեմ, բայց քո ձևով չի լինելու… էտի վարյանտ չի…"

    այ էս ա մեր դիրքորոշումը… ու մեր գրագետ մասսայի մի զգալի մաս էս ֆորումում սենց ա մտածում…մտածեք ու արեք, ուղղակի հետո չասեք… Ստալինը, Ցարը, Աթաթուրքը, Թալեաթը, Սովետը, ամերիկան, եվրոպան………Լևոնը

    եթե պետք ա անուններ էլ կարամ տամ ովքեր են սենց մտածողները
    Տուռոջան
    Արիացի
    Տատ
    Դայանա
    Դավիդուս
    Բիձա
    Old
    Ինչքան էլ փորձում էի կուզեկուզ մնալ, չստացվեց-վերջը վառիր էլի. Մեֆ ջան.
    Շնորհակալ եմ ինձ հայրենասիրություն վերագրելու համար. Իրականում դա երևի այն էպիտետներից մեկն է, որն ինձ առհասարակ չի բռնում. Եթե ոչ կանխակալ կարծիքով, այլ մի քիչ ավելի հանգիստ կարդացած լինեիր իմ գրառումները կտեսնեիր որ դա ակնառու է.
    Ես երևույթները տեսնում և քննարկում եմ իրենց նախապատմություն, կոնկրետ իրադրության ու շարժիչ ուժերի հաշվառմամբ.
    Քեզ թվում է, որ Հայաստանում հարցերը ուր որ է կլուծվեն, եթե չլինեն մեր պես դավաճանները, ապա մի նոր պորցիա մարդ կմիանա շարժմանը, իսկ ես ավելի հավատում եմ Չերնոմիրդինին.
    20 տարի է սպասում ենք էսօր-վաղվանով, բայց այդ վաղը չի գալիս ու աբսուրդն է տարածվում.
    Եթե Ձեր հաշվարկներում մեր տեսակը հաշվառված չի, ապա բարի եղեք հաշվի առնել, Գրեք Բիձա --- մինուս, այդքանը, ոչ ավել.
    Ես ազնվորեն փորձել եմ ամեն հարցի մեջ ակունքները, պատճառները, հիմքերը վեր հանել. Դու այսօր ես դեմ առել հայկական իրականության կեղտոտ կողմերին, ես սկզբնական տասը տարիներին, որից հետո գերադասել եմ անհոգ արևմտյան կյանքն ըստ մասնագիտական իմ ունակությունների.
    Ես ընդիմադիր չեմ, ուղղակի չեմ հանդուրժում սխալը. երբ տեսնում եմ, որ այն նպատակայնորեն ներմուծված է.
    Ես հավասարապես դեմ էի ԼՏՊ-ի ամբարտավան սխալներին, Ռոբի հաշվարկված դաժանությանը և հիմա էլ դեմ եմ Սերժի ինքնամփոփ սադիզմին.
    Ես ամեն իշխանության եմ լինելու ընդիմադիր. դա աշխարհայացքն է. էդպես եմ ծնվել ու էդպես էլ կգնամ.
    Դու և մյուսները հաճույքով ընդունում եք վերջին երկուսի հասցեին ասված բացասականը, բայց իսկույն ընդվզում եք ԼՏՊ-ի հասցեին ասվածի դեմ, մտածելով որ մենք վարի ենք տալիս հեսա-հեսա գլուխ եկող գործը. Աստված տա Հակ-ն ու ԼՏՊ-ն վերցնեն իշխանությունը և Հայաստանը անցնի նախադեպի այս կարևորագույն փուլը.
    Մի առիթով արդեն նշել էի, որ ես ընդիմության ընդիմություն եմ. Դուք ինձ չգիտեմ ինչ հիմունքներով հավասարեցնում եք շարժման հակառակորդի- դաշնակի կամ ՀՀԿ- ի ու կայֆով պայքարում իմ դեմ.
    Ի վիճակի չեք հասկանալոըւ, որ իմ տեսակն էլ կա, որ իր չափանիշներով համոզվելով, որ կեղտը չի հաղթահարվելու, հավասարապես թքած ունի ցանկացած սրիկայի վրա՞.
    Երբ ես կանգնած էի ԼՏՊ- առաջին հավաքներին, իմ բազմաթիվ ընկերներ ասում էին, լսիր մոռացել ես մոտ անցյալիդ դժոխքը՞. Հենց քո մոտեցմամբ, Մեֆ ասում էի թքած, կգնամ կկանգնեմ, մի գուցե իսկապես մի բան փոխվի.
    Անցան ամիսներ և պարզվեց որ այդ մարդը մազաչափ անգամ չի փոխվել- նույն դոգմատիկն է, հույսը դրած դիմացինի թուլությունների վրա.
    Սա է իմ ելակետը. Ես քաղաքական թատրոնների ու ներկայացումների գլխաքանակ ապահովողներից չեմ. Այս պահին ինչքան որ դու կարող ես ճիշտ լինել, նույնքան էլ ես.
    Արի թարգենք միմյանց մեղադրելը.
    Վերջին խմբագրող՝ Բիձա: 24.09.2009, 04:48:

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    davidus (24.09.2009), Արիացի (24.09.2009), Տատ (24.09.2009)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Համապետական միջանկյալ հանրահավաք հուլիսի 2-ին
    Հեղինակ՝ Norton, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 36
    Վերջինը: 05.07.2009, 21:47
  2. Համապետական հանրահավաք հունիսի 12-ին (ՀԱԿ)
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 218
    Վերջինը: 20.06.2009, 19:24
  3. Համապետական հանրահավաք մայիսի 29-ին
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 40
    Վերջինը: 30.05.2009, 19:14
  4. Համապետական հանրահավաք մայիսի 1-ին
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 29
    Վերջինը: 06.05.2009, 01:58

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •