Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
կարող ա… բայց արի ու տես որ մինչև սպանողին չբռնես չես իմանա… բռնողն էլ իշխանություններն են ու ոստիկանությունը, որոնք հավաստիացնում էին ու են, որ ամեն ինչ տեսագրված է… ընդդիմությունը մարդ բռնելու իրավունք չունի… հիմա կամ չեն ուզում բռնել, կամ էլ չեն կարողանում… առաջին դեպքում հանցակից են (կամ իրենք են արել), երկրորդ դեպքում կոմպետենտ չեն և պիտի հրաժարական տան (եթե աչքիդ առաջ սպանված մարդու մարդասպանին չես բռնում)… եթե, իհարկե հիշենք որ դրանցից մեկին հենց իրենց սնայպերն է վիրավորել (դա հենց իրենք են ասել) ապա պատկերը պիտի որ հստակ լինի…

Իդեպ ընդդիմությունը բազմիցս հայտարարել է, Համերբերգն էլ հետը, որ մարդասպաններին պետք է ձերբակալել (եթե հետևում ես իրադարձություններին պիտի որ իմանաս)

ապեր, ստեղից որ մասը որ հասկանալի չի, ասա բացատրեմ…
Ընդհանուր առմամբ ճիշտ ես ասում ու համարյա բոլոր ասածներիդ հետ համաձայն եմ: Բացի մի բանից, այն է, որ եթե չեն կարում բռնեն պիտի հրաժարական տան: Իսկի ամերիկայի նման պետությունը չի կարողացել Քենեդիի սպանության կազմակերպիչին բռնել: Չնայած էստեղ կարող ա նաև քո ասած առաջին տարբերակն ա գործում, այսինքն հենց պետությունն էլ կազմակերպել է ու հանցակից է: