Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
Նրանցից յուրաքանչյուրը պահվում է զուտ իր քաղաքական հայացքների, այլ ոչ կատարած հանցանքի համար: Ու հենց դրա համար էլ կոչվում են քաղբանտարկյալներ: Նորից եմ ասում, ուսումնասիրիր դատավարությունները, որպեսզի հասկանաս ու տեսնես, թե քո հայրենիքում, որի վիճակից թվում է թե գոհ ես, ինչպես է բռնաբարվել արդարադատությունը:
Դատավարությունները հնարավորություններիս չափով հետևում եմ: Հիմա մարդկանց մեղադրանք է հարուցվել ոչ իշխանությունը զավթելու մեջ: Մարդը օրինակ մեղադրվում է անօրինական զենք պահելու մեջ: Սա չի կարելի քաղաքական ձերբակալություն համարել: