Ճիշտն ասած ես իմ կարծիքը արդեն արտահայտել եմ քաղաքական պայքարի իմ նախընտրած ձևերի մասին: Երևի չես կարդացել, այլապես չէիր հարցնի: Բայց ամեն դեպքում իմ կարծիքով հանրահավաքային պայքարը ժամանակակից դարում մի քիչ հնացած է: Էս դարում ֆիզիկական ներկայությունը արդեն անհրաժեշտություն չի, որպեսզի մարդիկ իրար հետ խոսան ու մտքեր փոխանակեն: Վերջ ի վերջո ինտերնետ կա, ինֆորմացիայի բազմաթիվ այլ աղբյուրներ կան, որոնցից կարելի է շատ էֆեկտիվ օգտվել: Մի քիչ ուտոպիական ա հնչում, բայց նույն հանրահավաքը կարելի ա ինտերնետով կազմակերպել: Ես սրան իրատեսորեն եմ վերաբերում: Որ մտածես, կտեսնես սա ինչքան առավելություն ունի: Նախ մարդը կարիք չի ունենում գնալ հասնել ինչ-որ կոնկրետ վայր, ծախսերը շատ անգամ կրճատվում են, հետո մլիցաների ներկայություն պետք չի, դրանից պետության ծախսերն էլ են քչանում ու բյուջեում փող ա մնում, և վերջինը ինչ էլ ուզում ա լինի, ինչ էլ ուզում ա խոսեն զոհեր հաստատ չեն լինում:
Քանի որ խոսեցինք էս մասին, կոնկրետ առաջարկ ունեմ ֆորումի ղեկավարությանը: Հնարավոր չի՞ արդյոք ֆորումում օնլայն հարցազրույց անցկացնել տարբեր մարդկանց հետ? Նման բան տեսել եմ մի այլ հայկական ֆորումում ու շատ ա դուրս եկել: Ասենք Տեր-Պետրոսյանին կանչենք հյուր, թեմա բացենք ու ակումբցի ժողովուրդը իր հարցերը ուղղի, իսկ նա օնլայն պատասխանի: Շատ հետաքրքիր բան ա: Կարելի ա պարբերաբար հրավիրել տարբեր քաղաքական գործիչների, քաղաքագետների ու ընդհանրապես հայտնի մարդկանց: Համոզված եմ շատերին կհետաքրքրի:
Ինչ վերաբերում ա ընտրական կեղծիքներին, ապա ես ասել եմ, որ դրա դեմ պայքարը անիմաստ ա, քանի որ դա եղել է Լևոնի վախտ, եղել է Ռոբերտի վախտ, լինում է Սերժի վախտ ու կլինի նաև էն դեպքում եթե իշխանությունը փոխվի: Հասարակությունը հասունացած չէ:
Էջանիշներ