User Tag List

Նայել հարցման արդյունքները: Մասնակցելու՞ ես մարտի 1-ի հանրահավաքին

Քվեարկողներ
99. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Այո

    46 46.46%
  • Ոչ

    47 47.47%
  • Չգիտեմ

    6 6.06%
Էջ 66 120-ից ԱռաջինԱռաջին ... 165662636465666768697076116 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 976 համարից մինչև 990 համարի արդյունքները՝ ընդհանուր 1797 հատից

Թեմա: Հանրահավաք և երթ մարտի 1-ին

  1. #976
    Պատվավոր անդամ Արիացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.03.2008
    Հասցե
    Մեծ Հայք, Սյունիք Նահանգ, Բաղք գավառ, Արծվանիկ գյուղ
    Գրառումներ
    1,587
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հանրահավաք և երթ մարտի 1-ին

    Մեջբերում Մարկիզ-ի խոսքերից Նայել գրառումը
    Հանրահավաքային պայքարը քաղաքական պայքարի ձևերից է, հասարակական դժգոհության արտահայտչամիջոցներից մեկն է:

    Տրիբունը ճիշտ հարց է ուղղել: Դու քո պատասխանով փորձել ես խուսափել ուղիղ պատասխանելուց: Եթե դժգոհ ես մեր քաղաքականությունում առկա բազմաթիվ երևույթներից, ինչպե՞ս ես փորձում պայքարել դրանց դեմ: Ասենք, եթե լիցկայից դժգոհ ես, քո կարծիքով նա չի համապատասխանում իր զբաղեցրած դիրքին, ապա ինչպե՞ս ես փորձելու պայքարել նրա դեմ, պայքարի ո՞ր մեթոդն ես ընտրելու: Հո նամակ չես՞ գրելու նրան նշանակողին, որը նրանից էապես չի տարբերվում, դեռ մի տեղ էլ ամեն ինչ անում է, որ նա հանգիստ վայելի իր ունեցածը:
    Հա ես էլ էի հարց ուղղել քեզ. դու դե՞մ չես այն նախագահին, որն ընտրվել է բազմաթիվ կեղծիքներով, եթե անգամ համարենք, որ նա չունի մարդկանց հայտնի բոլոր թերությունները:
    Ճիշտն ասած ես իմ կարծիքը արդեն արտահայտել եմ քաղաքական պայքարի իմ նախընտրած ձևերի մասին: Երևի չես կարդացել, այլապես չէիր հարցնի: Բայց ամեն դեպքում իմ կարծիքով հանրահավաքային պայքարը ժամանակակից դարում մի քիչ հնացած է: Էս դարում ֆիզիկական ներկայությունը արդեն անհրաժեշտություն չի, որպեսզի մարդիկ իրար հետ խոսան ու մտքեր փոխանակեն: Վերջ ի վերջո ինտերնետ կա, ինֆորմացիայի բազմաթիվ այլ աղբյուրներ կան, որոնցից կարելի է շատ էֆեկտիվ օգտվել: Մի քիչ ուտոպիական ա հնչում, բայց նույն հանրահավաքը կարելի ա ինտերնետով կազմակերպել: Ես սրան իրատեսորեն եմ վերաբերում: Որ մտածես, կտեսնես սա ինչքան առավելություն ունի: Նախ մարդը կարիք չի ունենում գնալ հասնել ինչ-որ կոնկրետ վայր, ծախսերը շատ անգամ կրճատվում են, հետո մլիցաների ներկայություն պետք չի, դրանից պետության ծախսերն էլ են քչանում ու բյուջեում փող ա մնում, և վերջինը ինչ էլ ուզում ա լինի, ինչ էլ ուզում ա խոսեն զոհեր հաստատ չեն լինում:

    Քանի որ խոսեցինք էս մասին, կոնկրետ առաջարկ ունեմ ֆորումի ղեկավարությանը: Հնարավոր չի՞ արդյոք ֆորումում օնլայն հարցազրույց անցկացնել տարբեր մարդկանց հետ? Նման բան տեսել եմ մի այլ հայկական ֆորումում ու շատ ա դուրս եկել: Ասենք Տեր-Պետրոսյանին կանչենք հյուր, թեմա բացենք ու ակումբցի ժողովուրդը իր հարցերը ուղղի, իսկ նա օնլայն պատասխանի: Շատ հետաքրքիր բան ա: Կարելի ա պարբերաբար հրավիրել տարբեր քաղաքական գործիչների, քաղաքագետների ու ընդհանրապես հայտնի մարդկանց: Համոզված եմ շատերին կհետաքրքրի:

    Ինչ վերաբերում ա ընտրական կեղծիքներին, ապա ես ասել եմ, որ դրա դեմ պայքարը անիմաստ ա, քանի որ դա եղել է Լևոնի վախտ, եղել է Ռոբերտի վախտ, լինում է Սերժի վախտ ու կլինի նաև էն դեպքում եթե իշխանությունը փոխվի: Հասարակությունը հասունացած չէ:

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Morpheus_NS (23.02.2009)

  3. #977
    running... Elmo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    5,551
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հանրահավաք և երթ մարտի 1-ին

    Մեջբերում Արիացի-ի խոսքերից Նայել գրառումը
    Քանի որ խոսեցինք էս մասին, կոնկրետ առաջարկ ունեմ ֆորումի ղեկավարությանը: Հնարավոր չի՞ արդյոք ֆորումում օնլայն հարցազրույց անցկացնել տարբեր մարդկանց հետ? Նման բան տեսել եմ մի այլ հայկական ֆորումում ու շատ ա դուրս եկել: Ասենք Տեր-Պետրոսյանին կանչենք հյուր, թեմա բացենք ու ակումբցի ժողովուրդը իր հարցերը ուղղի, իսկ նա օնլայն պատասխանի: Շատ հետաքրքիր բան ա: Կարելի ա պարբերաբար հրավիրել տարբեր քաղաքական գործիչների, քաղաքագետների ու ընդհանրապես հայտնի մարդկանց: Համոզված եմ շատերին կհետաքրքրի:
    Նիկոլն կարաս հարցեր ուղղես իրա կայքից, բայց կոնկրետ ԼՏՊ-ն իմ կարծիքով չի էլ բարեհաճի տենց բան անի: Նախագա տղայա իրա շատ պետքն ա՞:
    էսպես չի մնա

  4. #978
    Պատվավոր անդամ Արիացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.03.2008
    Հասցե
    Մեծ Հայք, Սյունիք Նահանգ, Բաղք գավառ, Արծվանիկ գյուղ
    Գրառումներ
    1,587
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հանրահավաք և երթ մարտի 1-ին

    Մեջբերում Մարկիզ-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ այս դեպքում, կրկնում եմ, տեղի են ունեցել խայտառակ ընտրություններ բոլորիս աչքի առաջ, մարդիկ արտահայտել են իրենց բողոքը՝ խաղաղ ակցիաներով, նրանց առավոտյան ջարդել են, նրանք կրկին հավաքվել են բողոքի ցույցի, նրանց կրկին ջարդել են, կրակել են, ապա հետապնդել են, բանտարկել են և մեկ տարի է ինչ բազմաթիվ մարդիկ անարդարացիորեն բանտարկված են և այլն: Այս ամենը չտեսնելը պարզապես ջայլամություն է:
    Դե գիտես ինչ, էդ էլ մի բան չի գնալ ու օրերով նստել օպերայի բակում: Պետք ա գիտակցել, որ վաղ թե ուշ իրանց համբերությունն էլ կսպառվի: Կամ պետք ա կոնկրետ քայլեր ձեռնարկել, կամ էլ ցրվել գնալ: Իսկ մի տարի առաջ ոչ առաջինը եղավ, ոչ էլ երկրորդը: Ու արդյունքը եղավ այն ինչ եղավ:

  5. #979
    Պատվավոր անդամ Արիացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.03.2008
    Հասցե
    Մեծ Հայք, Սյունիք Նահանգ, Բաղք գավառ, Արծվանիկ գյուղ
    Գրառումներ
    1,587
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հանրահավաք և երթ մարտի 1-ին

    Մեջբերում Elmo-ի խոսքերից Նայել գրառումը
    Նիկոլն կարաս հարցեր ուղղես իրա կայքից, բայց կոնկրետ ԼՏՊ-ն իմ կարծիքով չի էլ բարեհաճի տենց բան անի: Նախագա տղայա իրա շատ պետքն ա՞:
    Ամեն դեպքում կարելի ա էդ պրակտիկան կիրառել: Լևոնը օրինակ էր ընդամենը: Կարելի ա տարբեր մարդկանց հետ հարցազրույց անցկացնել: Շատ էլ լավ հանրահավաք անելու ձև ա

  6. #980
    Պատվավոր անդամ Մարկիզ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Գրառումներ
    2,676
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հանրահավաք և երթ մարտի 1-ին

    Մեջբերում Արիացի-ի խոսքերից Նայել գրառումը
    Դե գիտես ինչ, էդ էլ մի բան չի գնալ ու օրերով նստել օպերայի բակում: Պետք ա գիտակցել, որ վաղ թե ուշ իրանց համբերությունն էլ կսպառվի: Կամ պետք ա կոնկրետ քայլեր ձեռնարկել, կամ էլ ցրվել գնալ: Իսկ մի տարի առաջ ոչ առաջինը եղավ, ոչ էլ երկրորդը: Ու արդյունքը եղավ այն ինչ եղավ:
    Ու խաղաղ ցուցարարների վրա ուժ կկիրառե՞ն, կկրակե՞ն: Դու դա նորմա՞լ ես համարում: Անգամ Մադագասկարում նման բան դժվար է պատկերացնել:
    հանրահավաքը կարելի ա ինտերնետով կազմակերպել
    Ես այդպես էլ չհասկացա, թե ինտերնետով ինչպե՞ս ենք հանրահավաք անելու:
    Հասարակությունը հասունացած չէ:
    Հասունացած չէ, որովհետև ամեն կերպ խանգարում են նրա հասունացմանը: Հինգ հազար դրամի կարիք ունեցողը, իհարկե, կքվեարկի այն մարդու օգտին, ով այդ գումարը կտա:

  7. #981
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,455
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հանրահավաք և երթ մարտի 1-ին

    Մեջբերում Արիացի-ի խոսքերից Նայել գրառումը
    Դե գիտես ինչ, էդ էլ մի բան չի գնալ ու օրերով նստել օպերայի բակում: Պետք ա գիտակցել, որ վաղ թե ուշ իրանց համբերությունն էլ կսպառվի: Կամ պետք ա կոնկրետ քայլեր ձեռնարկել, կամ էլ ցրվել գնալ: Իսկ մի տարի առաջ ոչ առաջինը եղավ, ոչ էլ երկրորդը: Ու արդյունքը եղավ այն ինչ եղավ:
    Կոնկրետ քա՛յլ, վ ստուդիու՛։

    Հ.Գ. Դու գիտե՞ս, ինչ ասել է դատարկախոսություն։
    Si vis pacem, para bellum

  8. #982
    running... Elmo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    5,551
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հանրահավաք և երթ մարտի 1-ին

    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Կոնկրետ քա՛յլ, վ ստուդիու՛։

    Հ.Գ. Դու գիտե՞ս, ինչ ասել է դատարկախոսություն։
    Կոնկրետ պետք էր գնալ հեռուստատեսության առաջ հավաքվել ու եթեր պահանջել, եթե չտային ինձ թվում ա "ռոբերտո"-ի վիտրնաներից պինդ չէին հեռուստատեսության դռները: Եթերով կոչ կանեիք բոլոր տեղերում մարդիկ դուրս կգաին փողոց ու կպահանջեին հրաժարական ու արտահերթ ընտրություններ:
    էսպես չի մնա

  9. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Արիացի (23.02.2009), Լուսաբեր (23.02.2009)

  10. #983
    Պատվավոր անդամ Արիացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.03.2008
    Հասցե
    Մեծ Հայք, Սյունիք Նահանգ, Բաղք գավառ, Արծվանիկ գյուղ
    Գրառումներ
    1,587
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հանրահավաք և երթ մարտի 1-ին

    Մեջբերում Մարկիզ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ու խաղաղ ցուցարարների վրա ուժ կկիրառե՞ն, կկրակե՞ն: Դու դա նորմա՞լ ես համարում: Անգամ Մադագասկարում նման բան դժվար է պատկերացնել:

    Ես այդպես էլ չհասկացա, թե ինտերնետով ինչպե՞ս ենք հանրահավաք անելու:

    Հասունացած չէ, որովհետև ամեն կերպ խանգարում են նրա հասունացմանը: Հինգ հազար դրամի կարիք ունեցողը, իհարկե, կքվեարկի այն մարդու օգտին, ով այդ գումարը կտա:
    Եղբայր, եթե նույնիսկ ամերիկայում մարդիկ գնան ու Վաշինգտոնի կենտրոնում մի շաբաթից ավել նստեն, նման քանակությամբ մարդիկ (տոկոսային հարաբերակցությամբ), ԱՄՆ իշխանություններն էլ կփորձեն էդ մարդկանց ցրել: Սա իմ կարծիքն է:
    Հետո, հավատա ինտերնետով հանրահավաք անելը շատ ավելի հեշտ ու ավելի արդյունավետ ա, քան ֆիզիկական հանրահավաքը: Կազմակերպելու ու մանրամասների համար, եթե հետաքրքիր է ու եթե ցանկանում եք, կարող եմ մանրամասն իմ կարծիքը շարադրել նման պրակտիկայի վերաբերյալ: Նորից ասեմ, ես դա շատ իրատեսական եմ համարում:

    Եվ վերջապես հարցը 5000 դրամին չի: Հարցը էն ա, որ մարդ պետք ա գիտակցի, որ իր արժանապատվությունը ավելի վեր ա, քան ցանկացած նյութական բան, այդ թվում և փողը:

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Լուսաբեր (23.02.2009)

  12. #984
    Պատվավոր անդամ Մարկիզ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Գրառումներ
    2,676
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հանրահավաք և երթ մարտի 1-ին

    Մեջբերում Elmo-ի խոսքերից Նայել գրառումը
    Կոնկրետ պետք էր գնալ հեռուստատեսության առաջ հավաքվել ու եթեր պահանջել, եթե չտային ինձ թվում ա "ռոբերտո"-ի վիտրնաներից պինդ չէին հեռուստատեսության դռները: Եթերով կոչ կանեիք բոլոր տեղերում մարդիկ դուրս կգաին փողոց ու կպահանջեին հրաժարական ու արտահերթ ընտրություններ:
    Elmo ջան, որքան գիտեմ, փետրվարյան հանրահավաքների ժամանակ փորձել են այսպես սադրել ցուցարարներին՝ հեռուստաաշտարակը գրոհով վերցնել և այլն:

    Եվ հետո. ինչ՞ «ռոբերտո»: Դա էլ հո ցուցարարները չեն եղել:

  13. #985
    Պատվավոր անդամ Արիացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.03.2008
    Հասցե
    Մեծ Հայք, Սյունիք Նահանգ, Բաղք գավառ, Արծվանիկ գյուղ
    Գրառումներ
    1,587
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հանրահավաք և երթ մարտի 1-ին

    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Կոնկրետ քա՛յլ, վ ստուդիու՛։

    Հ.Գ. Դու գիտե՞ս, ինչ ասել է դատարկախոսություն։
    Էլմոն իմ տեղը պատասխանեց: Շնորհակալություն նրան
    Ավելացնեմ միայն, որ դատարկախոսությունը գիտեմ ինչ բան է ու դա, ինչպես և եսասիրությունը համարում եմ մարդու մեծագույն արատներից:

  14. #986
    running... Elmo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    5,551
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հանրահավաք և երթ մարտի 1-ին

    Մեջբերում Մարկիզ-ի խոսքերից Նայել գրառումը
    Elmo ջան, որքան գիտեմ, փետրվարյան հանրահավաքների ժամանակ փորձել են այսպես սադրել ցուցարարներին՝ հեռուստաաշտարակը գրոհով վերցնել և այլն:

    Եվ հետո. ինչ՞ «ռոբերտո»: Դա էլ հո ցուցարարները չեն եղել:
    Ես չեմ ասում ցուցարարներն էին, բայց հաստատ մի 10 հոգի մարդ էին: Եթե 10 հոգով կարում են Ռոբերտոն գրավեն 500 000 հոգով հաստատ հեռուստակայանը կգրավեին:

    Համ էլ դա սադրանք չի Մարկիզ ջան: Հեռուստակայան գրավելը նորմալ բան ա: Շատ երկրներում հենց տենց են հեղափոխություն արել: Դրա սադրանքը ի՞նչում ա կայանում: Որ կարող ա ինչ որ մեկն ասեր, թե ցուցարարները ապօրինի բաներ ե՞ն արել: Հենա առանց դրա էլ ասում են էլի:
    էսպես չի մնա

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Արիացի (23.02.2009)

  16. #987
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,455
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հանրահավաք և երթ մարտի 1-ին

    Մեջբերում Elmo-ի խոսքերից Նայել գրառումը
    Կոնկրետ պետք էր գնալ հեռուստատեսության առաջ հավաքվել ու եթեր պահանջել, եթե չտային ինձ թվում ա "ռոբերտո"-ի վիտրնաներից պինդ չէին հեռուստատեսության դռները: Եթերով կոչ կանեիք բոլոր տեղերում մարդիկ դուրս կգաին փողոց ու կպահանջեին հրաժարական ու արտահերթ ընտրություններ:
    1000 տոկոս պետք էր հեռուստատեսությունից սկսել։ Հիմա էլ ուշ չի։
    Si vis pacem, para bellum

  17. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Elmo (23.02.2009), Արիացի (23.02.2009), Լուսաբեր (23.02.2009)

  18. #988
    Պատվավոր անդամ Արիացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.03.2008
    Հասցե
    Մեծ Հայք, Սյունիք Նահանգ, Բաղք գավառ, Արծվանիկ գյուղ
    Գրառումներ
    1,587
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հանրահավաք և երթ մարտի 1-ին

    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    1000 տոկոս պետք էր հեռուստատեսությունից սկսել։ Հիմա էլ ուշ չի։
    Հենա դու էլ ես գիտակցում որ ուշ չի: Էդ դեպքում պետք ա հենց տենց քայլեր անել, ոչ թե մնալ էնտեղ ու սադրել, որ գան հարձակվեն Ձեզ վրա:
    Բայց ամեն դեպքում իմ համեստ կարծիքով հիմա արդեն ուշ ա: Համենայն դեպս էն ժամանակ դա ավելի իրատեսական էր, քան հիմա:

  19. #989
    Պատվավոր անդամ Մարկիզ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Գրառումներ
    2,676
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հանրահավաք և երթ մարտի 1-ին

    Մեջբերում Արիացի-ի խոսքերից Նայել գրառումը
    Եղբայր, եթե նույնիսկ ամերիկայում մարդիկ գնան ու Վաշինգտոնի կենտրոնում մի շաբաթից ավել նստեն, նման քանակությամբ մարդիկ (տոկոսային հարաբերակցությամբ), ԱՄՆ իշխանություններն էլ կփորձեն էդ մարդկանց ցրել: Սա իմ կարծիքն է:
    Աչքներիս դեմը Լատվիայում, Լիտվայում, Հունաստանում, Բուլղարիայում երիտասարդները բազմահազարանոց ցույցերի ժամանակ որևիցե մեկը չտուժեց: Ընդ որում, այնպիսի ցույցեր, որոնց ընթացքում ցուցարարները ջարդում էին, վառում էին, քարկոծում էին: Այստեղի ցույցերը եղել են խաղաղ, հանգիստ, առանց բռնության:

    Անգամ մեծագույն ֆանտազիա ունենալու դեպքում դժվար է պատկերացնել, որ ներկայիս ԱՄՆ-ում տեղի կունենան այնպիսի ընտրություններ, ինչպիսիսք տեղի ունեցան Հայաստանում:
    Եվ վերջապես հարցը 5000 դրամին չի: Հարցը էն ա, որ մարդ պետք ա գիտակցի, որ իր արժանապատվությունը ավելի վեր ա, քան ցանկացած նյութական բան, այդ թվում և փողը:
    Երեխան սոված է, ի՞նչ գիտակցել, ի՞նչ արժանապատվություն: Երեխային տետր ու գրիչ չունի…

  20. #990
    Պատվավոր անդամ Արիացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.03.2008
    Հասցե
    Մեծ Հայք, Սյունիք Նահանգ, Բաղք գավառ, Արծվանիկ գյուղ
    Գրառումներ
    1,587
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հանրահավաք և երթ մարտի 1-ին

    Մեջբերում Մարկիզ-ի խոսքերից Նայել գրառումը
    Աչքներիս դեմը Լատվիայում, Լիտվայում, Հունաստանում, Բուլղարիայում երիտասարդները բազմահազարանոց ցույցերի ժամանակ որևիցե մեկը չտուժեց: Ընդ որում, այնպիսի ցույցեր, որոնց ընթացքում ցուցարարները ջարդում էին, վառում էին, քարկոծում էին: Այստեղի ցույցերը եղել են խաղաղ, հանգիստ, առանց բռնության:

    Անգամ մեծագույն ֆանտազիա ունենալու դեպքում դժվար է պատկերացնել, որ ներկայիս ԱՄՆ-ում տեղի կունենան այնպիսի ընտրություններ, ինչպիսիսք տեղի ունեցան Հայաստանում:

    Երեխան սոված է, ի՞նչ գիտակցել, ի՞նչ արժանապատվություն: Երեխային տետր ու գրիչ չունի…
    Ջարդել վառել թափելը մի բանա, երկու շաբաթ հենց նենց նստելը մի այլ բան: Տարբերություն համենայն դեպս ես տեսնում եմ:
    Պետք չի հասցնել նրան, որ երեխան սոված լինի ու տետր, գրիչ չունենա: Ես ասել եմ ու էլի եմ ասում: Մարդու սոցիալական վիճակի համար, առաջին հերթին էդ մարդն ա մեղավոր:

Էջ 66 120-ից ԱռաջինԱռաջին ... 165662636465666768697076116 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Պյուրե ու հանրահավաք
    Հեղինակ՝ Յակուձա, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 12
    Վերջինը: 12.05.2014, 03:01
  2. Համապետական հանրահավաք մայիսի 1-ին
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 29
    Վերջինը: 06.05.2009, 01:58
  3. Հանրահավաք Օգոստոսի 1-ին
    Հեղինակ՝ Kuk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 133
    Վերջինը: 07.08.2008, 18:17
  4. Հանրահավաք Հուլիսի 4-ին
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 198
    Վերջինը: 05.07.2008, 23:56
  5. Հանրահավաք հունիսի 20-ին
    Հեղինակ՝ Տրիբուն, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 200
    Վերջինը: 26.06.2008, 17:29

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •