Old, կերպարդ հետաքրքրեց, թույլ տուր մի քանի փաստերի շարադրում, արձանագրում անեմ, քանի որ ինձ պարզապես զարմացրել ու հիացրել են զուգադիպումները.

Old.
- Ակումբում գրանցվել է սույն թվականի փետրվարի 17-ին
- փետրվարի 17-ից մինչև փետրվարի 21-ի ժամը 04:40-ը ունի 31 գրառում, բացառությամբ մեկի բոլոր «Հանրահավաք և երթ մարտի 1-ին» թեմայում
- Չնայած նոր է գրանցվել ակումբում, բայց այնքան ծանոթ է ֆորումին որ «մի տեղ հանդիպել է», այլ կերպ ասած «Ինչի շուրջ միանալ ՞ ինչ խնդիրներ լուծել» թեմայում տեսել է իմ 16.07.2008թ. գրառումը
- Ինքը հարևանն է մարտի 1-ի զոհերից մեկի, հետևաբար քաջ ծանոթ է ընտանիքին ցուցաբերված ուշադրությանը
- Ինքը 96 թվականին եղել է «դեպքի վայրում» ուժայինների կողմից
- Ինքը ուղեկցել է Վանո Սիրադեղյանին, հետևաբար նրա վարքը հրաշալի գիտի

Արդյո՞ք այս ամենը ճշմարիտ է: Հնարավոր է: Մյուս կողմից դիմացինին «մատ անելու» համար, գիտենք, հրաշալի տարբերակ է ճիշտ տեղում ճիշտ ժամանակին եղած լինելը: Այնպես որ, Old, անձնական բան չկա, բայց թույլ տուր թերահավատորեն վերաբերվել գրառումներիդ: