Այո
Ոչ
Չգիտեմ
И чтобы нас никто не разлучил,
Я превратил тебя в воспоминания. -Григорий Лепс
Ռազմավարական խաղ Travian.ru
Mephistopheles (20.02.2009)
Հանրահավաքների մասին օրենքում արտոնել-չարտոնելու դրոյթը մտցնելը հակասահմանադրական էր ի սկզբանե: Ավազակապետությունը, թքած ուենանալով երկրի սահմանդրության վրա, իր ճաշակով օրենքներ է ընդունել: Մենք հարգում են սահմանդրությունը, բայց թքած ենք ունենում ավազակապետության ընդունած անօրեն օրենքների վրա:
փաստորեն, մինչև կարդալով հասա ստեղ, արդեն էս հարցը ոիզածիս պես քննարկվել էր
լրիվ համաձայն էմ Չուկի հետ
Ի միջի այլոց, ավազակապետության կողմից ձևավորված համակարգին ուղղակի կամ անուղղակի աջակցելու բոլոր փորձերը, օրինակ ավազակապետության կողմից ընդունված օրենքներին հղում տալը, ամրապնդում են ավազակապետության հիմքերը: Այսինք, եթե մենք որպես սկզբունք ընդունում ենք, որ գործ ունենք ավազակապետության հետ, ապա որևէ օրենք, նորմ, որոշում, մեր համար պիտի նշանակություն չունենա: Ես նույնիսկ դեմ եմ նրան, որ քննարկվեն, թե ինչ է կատարվում ավազակապետության ներսում - ասենք, ում եմ ուզում նշանակել վարչապետ, ում ինչի նախարար, քանի հոգով ու երբ են գնում ԱԺ նիստերին - մեզ ի՞նչ դրանից:
Մեզ հիմա մնացել է ազատ մարդուն տրված հիմնարար իրավունքերից մեկը՝ ապստամբելու իրավունքը:
ապեր հիմա տարբերությունն ասեմ
Իմ իմանալով Չուկն էլ ա աշխատում ու իր աշխատանքով հաց ա վաստակում: Մեր մեջ ասած, հանկարծ մարդ չիմանա, ես էլ: Բայց իր աշխատանքով հաց վաստակելուց ազատ ժամանակ, Չուկը, մեր մեջ ասած ես էլ, մտածում ենք նաև նրանց մասին, ովքեր կուզենային սեփական աշխատանքով հաց վաստակել, բայց չեն կարողանում, քանի որ մի քանի բաշիբոզուկ էտ մարդկանցից խլել են արդար քրտինքով հաց վաստակելու իրավունքը, ու ստեղծել են մի համակարգ, որտեղ արդար աշխատանքով հաց վաստակելը նույնացվում է հարիֆության հետ, իսկ գողնալն ու քցելը, ու էտ գողցածով հպարտանալը դարձրել են հայրենասիրության դրսևորում:
И чтобы нас никто не разлучил,
Я превратил тебя в воспоминания. -Григорий Лепс
Ռազմավարական խաղ Travian.ru
И чтобы нас никто не разлучил,
Я превратил тебя в воспоминания. -Григорий Лепс
Ռազմավարական խաղ Travian.ru
И чтобы нас никто не разлучил,
Я превратил тебя в воспоминания. -Григорий Лепс
Ռազմավարական խաղ Travian.ru
Հենց լևոնը ոչնչանա էլ լևոնական բառն էլ չի լինի:
Հիմա որ հաղթեք ո՞վ ա դառնալու նախագահ: Ճիշտ ա Լևոնը: Բա դրա համար էլ լևոնական են ասում: Դուք էլ իշխանամետներին սերժական եք ասում, կամ քոչարյանական, Վազգեն Մանուկյանի կողմնակիցներին էլ վազգենական, դա ընդունում էք, ուրեմն նա էլ պետք ա ընդունեք: Բայց ես վստահ եմ, որ իշխանամետ մարդկանց մեծ մասը իրա ընտանիքի ու ունեցվածքի համար ա իշխանամետ, նույն էնքան, ինչքան դու ազատության համար ընդիմական ես:
էսպես չի մնա
Morpheus_NS (20.02.2009)
Ինչպիսի՞ մարդ լիներ։ Լևոնը ինչպիսի՞ մարդ է, որ ձեռ չի տալիս։ Ազգային Կոնգրեսում ծանոթներ չկա՞ն, թե ինչ։ Օրինակ կարծիք եմ լսել, թե Լևոնը եթե դառնա նախագահ, ապա նորից էլէկտրականություն չի լինի (իմա՝ ՀՀՇ–ն կծախի Վրաստանին), էլի նաֆթի համար հերթ ենք կանգնելու, խանութները դատարկվելու են, արոտավայրերի խոտը պակասելու է, ու ոչխարները Լևոնին են հայհոյելու։ Բա որ ավելի՞ վատ լինի, ասենք Լևոնը մեզ որպես ստրուկ վաճառի Աբխազիային։ Լրիվ հիմար նապաստակի պատմությունը կստացվի։… Այ սա նրանից է, որ շատ մարդիկ պետությանն ու նախագահին ամբողջությամբ վերաբերում են որպես «բարի լոտոյի», շատ մարդկանց թվում է, թե իրենք ընդհամենը ընտրում են (բայց իրականում էդ էլ չեն անում), իսկ ընտրյալները պիտի որոշեն իրենց՝ այդ մարդկանց ճակատագիրը։ Ու ընտրեցին, պրծա՛վ։ Էլ շանս չկա, մեկ էլ գուցե 5 տարի հետո։ Ու ոչ մեկ չի կարող էլ բան անել, լոտո է, առել ես, ջնջել ես, կամ շահել է, կամ՝ չի շահել։ Ուրեմն Ազգային Կոնգրեսը Ձեզ տալիս է շանս՝ դառնալ երկրի տերը և ինքնուրույն որոշել սեփական ճակատագիրը։ Տալիս է շանս՝ ցանկացած ժամանակ նախագահին ու իշխանություններին փոխելու ճանապարհ բացելու համար։ Բաց մի թողեք ձեր շանսը, այն կարող է վերջինը լինել, համենայն դեպս ձեր կյանքում։Morpheus_NS-ի խոսքերից
…այնպիսի մարդ լիներ, որ գոնե համոզված լինեի, որ վիճակը ավելի չի վատանա…
Հ.Գ. Փաստորեն ըստ ձեզ Սերժ Սարգսյանը այնպիսի մարդ է, որ գոնե վիճակը չի վատացնում, այսինքն ամեն ինչ այդքան էլ վատ չէ, ինչքան կարող է թվալ։ Նման է, որ դուք կամ պարզապես տեղյակ չեք այդ ամեն ինչից, կամ էլ՝ «մեզ այստե՜ղ էլ վատ չեն կերակրում»։
Վերջին խմբագրող՝ Վիշապ: 20.02.2009, 11:25:
Si vis pacem, para bellum
Նախ, ես այդպես էլ չհասկացա, թե ինչով ես բացատրում, որ իշխանափոխության դեպքում ամեն ինչ ավելի վատ է լինելու: Բացատրիր, խնդրում եմ ինչու ես այդքան համոզված: Մենակ չասես ունեցվածքի վերաբաժանում և այլն, պատերազմ- բան: Դրանք մի քիչ ֆանտաստիկ են հնչում: Անգամ պատերազմի հնարավորության դեպքում ժողովրդավարական, արդար երկիրդ ավելի պաշտպանունակ կլինի, քան ներկայումս: Որովհետև բազմաթիվ հերոսներ, ազատամարտիկներ, նախկին ծառայողներ տեսել են, թե ինչ գնահատական են ստանում այն մարդիկ այս իշխանությունների կողմից, ովքեր պատերազմի կամ ծառայության ժամանակ ոչինչ չեն խնայել:
Ուրեմն՝ ինչու՞ պետք է առավել վատ լինի: Մկից, դոդից, լֆիկից, նեմեցից ու նրանց հետևանքներից առավել վատ ինչը՞ կարող է լինել: Այսպիսի վիճակ մեր երկրում իր ողջ պատմության ընթացքում երբևէ չի եղել: Միշտ էլ արժանին գնահատվել է: Իսկ հիմա արդեն շուրջ տաս տարի է՝ անբարոյականը, տուպոյը, անսկազբունքայինն իշխում է արժանիների վրա, հալածում է, թալանում է, սպանում է՝ անցնելով բոլոր բարոյական նորմերի սահմանները, առանց ամոթի, առանց դիմադրության: Հա, Լևոնի ժամանակ եղել են բազմաթիվ սխալներ, Լևոնի ժամանակ նախարարները լավ էին ապրում, առանձնատներ էին կառուցում, թալան կար, սեփականաշնորհումը կատարվեց շատ ապաշնորհ ձևով: Քիչ թե շատ լավ բաների մասին չեմ ասում: Բայց այդ ամենն այսպիսի մասշտաբներ չի ունեցել: Հիշիր կամ հարցրու, կտեսնես, որ հանցագործությունների քանակը անհամեմատելի է այն ժամանակ և հիմա, կտեսնես, որ երկիրը գրեթե զարգացում չի ապրել: Զարգացում չհամարես այն, որ հիմա լույս ունենք, գազ ունենք և այլն: Դա ամեն դեպքում լինելու էր անկախ նրանից ով կլիներ երկրի նախագահը:
Եվ դադարեք ընդդիմադիր հայացքներ ունեցող քաղաքացիներին անվանել «լևոնական»: Իսկ ում՞ որ ընդհանրապես քաղաքական հայացքներ չունի ի՞նչ անվանենք: «Անուղղակի- սերժա՞նտ»:
Վերջիվերջո, դուք այդպես էլ չեք հասկանում, որ խնդիրն այն չէ, որ Լևոնը գա իշխանության: Այլ այն է, որ եթե դու, ես, էն մեկը, մյուսը, ողջ ժողովուրդը կարողանա ընտրել իրեն ձեռնտու, առավել արժանի, առավել կարող իշխանություն, որը կմտածի երկրի ու իր ազգի մասին: Դա կլինի ՀՀՇ-Ն, պպգ-ն կամ ՀՀԿ-ն թե դաշնակները, արդեն այնքան էլ էական չի: Արդար ընտրություն է պետք, հասկացեք: Արագածի շուրջը միասնության շուրջպարով հարցերը չեն լուծվի:
Արդեն նմանատիպ թեմաները ու նրանցում լուրջ քննարկումները ծիծաղ են առաջացնում: Ոնց ասում են, սրանից արդեն նավթալինի հոտ ա գալիս: Մարդիկ իբրև պայքարում են, բայց դե չգիտեն էլ թե ինչի համար են պայքարում: Օրինակ ասում են, ազատության ու դեմոկրատիայի համար են պայքարում, բայց դե էդ ազատությունն ու դեմոկրատիան նույնիսկ Բելգիայում ու Ֆինլանդիայում չկա, մինչդեռ դրանք ամենադեմոկրատ երկրներից են: Ինչ ա ընդհանրապես ազատությունը? Ազատության ձգտող մարդը երբեք քաղաքականության մեջ գլուխը չի մտցնի, որովհետև քաղաքականությունը մարդուն ամենամեծ սահմանափակումների մեջ ա դնում: Ուղղակի մարդկանց համոզել են, որ ազատությունը էն ա, որ կարան ազատ միտինգ անեն, ում ուզեն հայհոյեն, ումից ուզեն բողոքեն: Բայց դե, յուրաքանչյուր մարդ, որ մի քիչ լուրջ մտածի, կհասկանա, որ էդ ամեն ինչի մեջ բացի երեխայությունից ուրիշ ոչ մի բան չկա: Ես մի մարդ եմ ճանաչում: Իրան իրա գաղափարների համար սովետում տարել են ու հոգեբուժարանում փակել: Բայց էդ մարդը միշտ ասում էր ու հիմա էլ ասում ա, որ իրան ոչ մեկը չի կարողացել և չի կարողանալու ազատությունից զրկի, նույնիսկ եթե տանեն ու 4 պատի արանքում փակեն: Որովհետև ինքը գտնվում ա հոգևոր ազատության մեջ ու շատ ավելի ազատ ա իրան զգում, քան մեզանից յուրաքանչյուրը: Նենց որ էդ պայքար կոչվածը ընդդամենը վերևից թելադրված հրահանգ է ու մարդիկ էլ ընդամենը հրահանգներ են կատարում: Ասում են գնացեք հանրահավաքի մարդիկ էլ գնում եք: Ասածս չի նշանակում, որ ինչ-որ մի ուրիշ մարդ ա դա ասում: Էդ ուրիշը կարողա չասի, բայց էնպիսի գաղափարներ լցնի մարդու մեջ, որ մարդ անկախ իրենից հայտնվի մի վիճակում, որ էլ չի կարա չգնա ցույցի: Ես սա ավելի մեծ անազատություն եմ համարում, քան էն, որ մարդուն բռնում տանում բանտարկում են ֆիզիկապես: Կամ օրինակ էն 7-ի գործ կոչվածի մեղադրյալները: Իրենք իմ աչքին իրոք ազատության համար պայքարողներ կերևան, եթե դատարանում կարողանան իրենց նենց պահել, որ դատավորը չկարենա դատը էդքան հետաձգել: Մինչդեռ իրենք չեն կարողանում իրենց պահել ինչպես հարկն է: Չեն կարողանում իրենց մեջ ուժ գտնել և կանգնել երբ դատավորն է գալիս, կամ կանգնում ու չեն նստում: Միթե սա երեխայությունից բացի ուրիշ բան կարողա դիտվել?
Հուսով եմ մի անգամ ամանակ կունենամ գամ հանդիպման ու ավելի մանրամասն խոսանք էս թեմաների շուրջ: Ուղղակի հիմա ժամանակ չունեմ: Մեկ ա քաղաքականությունը անվերջանալի թեմա ա, ու չենք կարա ոչ ճիշտը պարզենք ոչ էլ սխալը: Ամեն կողմն էլ իրա համար ճիշտա:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ