Այո
Ոչ
Չգիտեմ
И чтобы нас никто не разлучил,
Я превратил тебя в воспоминания. -Григорий Лепс
Ռազմավարական խաղ Travian.ru
И чтобы нас никто не разлучил,
Я превратил тебя в воспоминания. -Григорий Лепс
Ռազմավարական խաղ Travian.ru
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
И чтобы нас никто не разлучил,
Я превратил тебя в воспоминания. -Григорий Лепс
Ռազմավարական խաղ Travian.ru
Հա, է ախպեր, երկու քարի արանքն ենք մնացել, երկու կողմից սրիկաներ են, լուսապսակով մարդիկ էլ էդ 2 խումբ սրիկաների մեջտեղը տառապում են: Ա՛յ քեզ խայտառակություն, այ, այ, այ...
Մորֆ, հույս ունեմ բարեկամական խոսքիցս չես նեղանա. ամո՛թ ա, մի քիչ կամային եղեք ու անձերի կռվից դուրս եկեք:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
տեսնես երբ կդադարեք կրկնել Լևոնական բառը՞
ինչքան բացատրենք, որ այնտեղ մասսա չկա, առավել ևս լևոնական, կան սեփական երկրի նկատմամաբ մտահոգ երիտասարդներ, որոնք պատրաստ են պայքարել, որոնք կողքի են դրել սեփական շահերը հանուն մի գաղափարի, որոնք պատրաստ են կորցնել ամեն ինչ առավելագույնը ձեռքբերելու համար՝ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ
И чтобы нас никто не разлучил,
Я превратил тебя в воспоминания. -Григорий Лепс
Ռազմավարական խաղ Travian.ru
Մորֆ, անկեղծ եմ ասում` թքած ունեմ, թե ով կնստի էդ աթոռին, բայց թող ոստիկանը չդառնա մենթ, չդառնա ստրուկ, կամակատար, պատվեր կատարող, ստոր, տականք, թող մնա ոստիկան: Թող քաղաքացին ոստիկան տեսնելուց չվախենա: ՀԻմա թե Լևոն գոռալով կառնեն դրա դեմը, թե Գուգուշ գոռալով կառնեն, կոնկրետ ինձ համար միևնույնն ա, ինձ լավ ճանաչողները էդ լավ գիտեն. Լևոնը ոչ հորոխպերս ա, ոչ մորքուրիս մարդն ա, ոչ էլ ինչ որ կերպ կապ ունեմ իր ա հետ: Թող չավիրեն էս երկիրը, մարդ ենք էլի, ապրում ենք: Թող Ազատության Հրապարակը չսարքեն կաֆեներ, թող չքանդեն իրանք քմահաճույքով, իրանց դիրքերի համար, թող անտառները չամայացնեն, շնչում ենք էլի, թող երկու հարյուր գրամանոց հացը երկու հարյուր դրամով չծախեն, մարդիկ սովամահ են լինում, ու վերջապես` թող մարդկանց չգնդակահարեն, անմեղ մարդկանց: Էս ամեն ինչին դեմ եմ, էլի լիքը բաներ կան, դեմ եմ: Ու էս ամեն ինչի դեմը առնելու համար կապ չունի թե ում անունը կվանկարկեն, կարևորը` արդյունք լինի:
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Չուկ ջան, ես լուսապսակով չեմ ու չեմ տառապում: Ես աշխատում եմ ու իմ աշխատանքով կարում եմ իմ հացը վաստակեմ ու հլը որ չեմ նեղվում էտ կողմից: Բայց երբ տեսնում եմ, որ երկիրս տեղում դոփում ա, որ շուրջս լիքը անարդարություններ են կատարվում, սիրտս ցավում ա: Մյուս կողմից էլ վստահ չեմ, որ իշխանափոխությունից հետո իրավիճակը ավելի չի վատանա: Հախվերդյանը մի հատ լավ երգ ունի «փոխվեցին կարծես թե հին տերերը, նորերը խաղում են հին դերեր»:
Մի բան հաստատ իմացի. ես վախկոտ չեմ ու եթե ես գտնեի, որ ես էտ պահին պետք ա ձեր կողքին կանգնած լինեի, ես կկանգնեի:
И чтобы нас никто не разлучил,
Я превратил тебя в воспоминания. -Григорий Лепс
Ռազմավարական խաղ Travian.ru
Մորֆ ջան, մտածում եմ, որ Լևոնը չլիներ, բա էս մարդիկ ինչո՞վ էին արդարացնելու պայքարին չմիանալը... Մորֆ ջան, նստել թախտին սպասիր բախտինը հանձնվածի քաղաքականությունն ա ու վախեցողի: Հիմնականում էդ 2-ից մեկի՝ չնչին բացառություններով: Ասենք մեկ-մեկ արկածախնդիրներն են տենց բան անում և այլն: Բայց դե հասկանում ես էլի, ես ուրիշ բան մտածելու տարբերակ չունեմ:
Որտև գիտե՞ս, ապրել եմ նույն 96-ին, ինչպես և դու: Ունեմ աշխատանք, ինչպես և դու, իմ գլուխը լավ պահում եմ, ինչպես և դու, էս շարժումից անհատական շահ չունեմ, ինչպես և դու, բայց տեղս չեմ նստել ու հրաշքի սպասում, այլ ինձնից կախված չնչինն անում եմ, իմ լուման դնում եմ... Արդեն բազմիցս եմ ասել, քանի դեռ առաջին քայլը չես արել, մյուսները չես կարող անել: Դու առաջինն անել չես ուզում, էլ ի՞նչ ես ինձ համոզում: Չես համոզի: Չեմ կարողանում հավատալ: Չի տեղավորվում տրամաբանությանս մեջ էդ կրավորական կեցվածքը: ՉԷ ՈՒ ՎԵՐՋ:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
И чтобы нас никто не разлучил,
Я превратил тебя в воспоминания. -Григорий Лепс
Ռազմավարական խաղ Travian.ru
Եթե Լեւոնը չլիներ ու այնպիսի մարդ լիներ, որ գոնե համոզված լինեի, որ վիճակը ավելի չի վատանա, ես արդարացնելու խնդիր չէի ունենա, քանի որ պայքարի մեջ կլինեի:
Ես քեզ ոչինչ չեմ համոզում Չուկ ջան: Դու ես որոշում կայացնողը ու ես չեմ ուզում ու չեմ կարող որեւե ազդեցություն ունենալ քո որոշման վրա: Իմ քայլերը ես յուրովի եմ անում ու նստած հրաշքի չեմ սպասում: Գոնե իմ մտերիմներին ու հարազատների ես փորձում եմ սովորեցնել արդար մտածել ու գործել: Ու եթե մեր մեջ գնալով մեծանա այդպիսի մարդկանց տեսակարար կշիռը, ճիշտ այդքանով կմեծանա նորմալ երկիր ունենալու հավանականությունը: Դու քո ձեւով ես պայքարում, ես իմ, ու թե որ ձեւն է ավելի արդյունավետ, ցույց կտա ժամանակը:![]()
И чтобы нас никто не разлучил,
Я превратил тебя в воспоминания. -Григорий Лепс
Ռազմավարական խաղ Travian.ru
Արշակ (20.02.2009)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ