Փոխանակման կետից??? HSBC-ի պես բանկից թող փորձի, տենամ ինչքան են տալու:
Այո
Ոչ
Չգիտեմ
Փոխանակման կետից??? HSBC-ի պես բանկից թող փորձի, տենամ ինչքան են տալու:
Համ ներկա նախագահին, համ էլ նախկինին:
Նախկինին դրամը հիմար ձև արժևորելու համար, իսկ ներկային` արժևորված դրամը զոռով պահելու համար:
Բայց ասեմ ձեզ, որ շատ դրական բան կա դրա մեջ - ակնհայտորեն սրանք մահամերձի ջղաձգումների մեջ են, ու արդեն վերջնականապես պալաժի են արել երկիրն էլ տնտեսությունն էլ:
Ինչպես բազում անգամներ գրվել է այս թեմայի էջերում, քաղաքապետարանը չի արտոնել հանրահավաքը, սակայն պատասխանն ուշացվել է, ու համաձայն «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր անցկացնելու մասին» օրենքի 12.6 հոդվածի համարվում է իրազեկումն ընդունված:
Քանի որ հարցդ պարզ չէր, ապա ասեմ որ ես և ՀԱԿ-ի ներկյացուցիչների ճնշող մեծամասնությունը ազգությամբ հայ են, իսկ եթե նկատի ունես նրանց այցելող օտարերկյա պաշտոնյաների, ապա ճիշտն ասած ինձ նրանց գերդաստանային պատմությունը չի հետաքրքրել ու չգիտեմ, թե նրանք ազգությամբ ինչ են եղել, կամ ինչ արյուններ են հոսել նրանց երակներով, ամեն դեպքում այդպիսիք եղել են ԱՄՆ-ի, Եվրոպայի մի շարք երկրների, այլ երկրների ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ներկայացուցիչներ, իսկ ազգությունը, ճիշտն ասած, կապ չունի:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Rammstein (27.02.2009)
Երվանդ ջան, որտեղի՞ց քեզ էս ինֆորմացիան. հողի հարկի մասին օրենքը վերջին փոփոխությունը ուժի մեջ է 12.06.2008թ-ից ու բովանդակությունը հետեւյալն ա.
Իսկ գույքահարկի մասին օրենքը վերջին փոփոխությունը ուժի մեջ է էս տարվա հունվարի 9-ից ու բովանդակությունը հետեւյալն ա.ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2008 թվականի ապրիլի 30-ին
«ՀՈՂԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հողի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության 1994 թվականի ապրիլի 27-ի ՀՕ-101 օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ը» կետով.
«ը) փոստային կապի ազգային օպերատորը:»:
Հոդված 2. Սույն օրենքի ընդունումը պետության համար չի առաջացնում «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 67-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված փոխհատուցման պարտականություն:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
Նախագահ
Ս. Սարգսյան
2008 թ. մայիսի 29
Երևան
ՀՕ-55-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2008 թվականի դեկտեմբերի 26-ին
«ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-491-Ն օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«2. Ծառայության ընթացքում գույքահարկից ազատվում են Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և այլ զորքերի զինծառայողները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով դաշնակից երկրների զինված ուժերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնվող անձինք`
1) սեփականության իրավունքով իրենց պատկանող գույքահարկով հարկվող օբյեկտ համարվող` հասարակական և (կամ) արտադրական նշանակության շինություն չհանդիսացող շենքերի և շինությունների և (կամ) փոխադրամիջոցների մասով.
2) ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով իրենց պատկանող` սույն մասի 1-ին կետում նշված` գույքահարկով հարկվող օբյեկտի դեպքում հարկվող օբյեկտի իրենց բաժնի մասով.
3) ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով իրենց պատկանող սույն մասի 1-ին կետում նշված գույքահարկով հարկվող օբյեկտի մասով, եթե մյուս համասեփականատերերն անչափահաս կամ անաշխատունակ անձինք են:
Սույն մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերին համապատասխան, պարտադիր ժամկետային ծառայության ժամկետի ավարտից հետո, գույքահարկից ազատվում են նաև Հայաստանի Հանրապետության զինված ուժերում և այլ զորքերում ծառայություն անցած` ռազմաուսումնական հաստատություններն ավարտած անձինք` հասարակական և (կամ) արտադրական նշանակության շինություն չհանդիսացող մեկ շինության մասով, որի հարկման բազան չի գերազանցում 40.0 մլն դրամը (չգերազանցող մասով) և մեկ փոխադրամիջոցի մասով, որի հարկման բազան չի գերազանցում 150 ձիաուժը (չգերազանցող մասով):
Սույն մասում նշված` սեփականության իրավունքով հարկ վճարողին մեկից ավելի շինություն պատկանելու դեպքում արտոնությունը կիրառվում է հարկ վճարողի կողմից ընտրված շինության նկատմամբ, իսկ արտոնությունների կիրառման համար հիմք է ընդունվում անշարժ գույքի կադաստր վարող լիազոր մարմնի կողմից տրված տեղեկանքը` անձին սեփականության իրավունքով պատկանող շինությունների թվաքանակի և գտնվելու վայրերի մասին, ինչպես նաև շինության գտնվելու վայրի (վայրերի) հաշվառող մարմնի կողմից տրված տեղեկանքը` այլ շինության մասով արտոնություն կիրառված չլինելու մասին:
Սույն մասով նշված սեփականության իրավունքով հարկ վճարողին մեկից ավելի փոխադրամիջոց պատկանելու դեպքում արտոնությունները կիրառվում են հարկ վճարողի կողմից ընտրված փոխադրամիջոցի մասով, իսկ արտոնությունների կիրառման համար հիմք է ընդունվում ոստիկանության լիազոր մարմնի կողմից տրված տեղեկանքը` անձին սեփականության իրավունքով պատկանող փոխադրամիջոցի թվաքանակի մասին և (կամ) փոխադրամիջոցի գրանցման վայրի հաշվառող մարմնի կողմից տրամադրված տեղեկանքը` այլ փոխադրամիջոցների մասով արտոնություններ կիրառված չլինելու մասին:
Սույն մասով սահմանված արտոնությունները չեն կիրառվում, եթե հարկվող օբյեկտ համարվող գույքը ծառայության ընթացքում կամ ծառայության ավարտից հետո հանձնվել է վարձակալության կամ հավատարմագրային կառավարման, ինչպես նաև եթե հարկվող օբյեկտ համարվող գույքը ձեռք է բերվել ծառայության ժամկետի ավարտից հետո:
Սույն մասով սահմանված հարկային արտոնությունների տրամադրման հետևանքով համայնքների եկամուտների նվազեցումը պետության կողմից փոխհատուցման ենթակա չէ:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության
Նախագահ
Ս. Սարգսյան
2008 թ. դեկտեմբերի 30
Երևան
ՀՕ-250-Ն
И чтобы нас никто не разлучил,
Я превратил тебя в воспоминания. -Григорий Лепс
Ռազմավարական խաղ Travian.ru
Մեֆ ջան, էս միտքդ նույնքան անիմաստ էր, որքան նախորդը:
Ես ոչ մի բան գաղտնի չեմ փորձում պահել: X եմ գրել, ցույց տալու համար, որ եթե անգամ ինչ-որ Պողոսին, Սանթրոսին կամ Համբարձումին ես ուզում եմ նախագահ տեսնել, ապա արդեն իսկ սխալ է էն պնդումը, որ մենք չգիտենք, թե ինչ ենք ուզում:
И чтобы нас никто не разлучил,
Я превратил тебя в воспоминания. -Григорий Лепс
Ռազմավարական խաղ Travian.ru
Էս քո գրածը իմ գրածին չի հակասում, իսկ գույքարահարկ ասելով նկատի ունեի հենց հողի հարկը ուղղակի մի բառով ասեցի, բայց հետագա մտքից արդեն իսկ պարզ էր որ հողի հարկի մասին եմ խոսում, նու կարաս էտ իմ ասածին գումարես նաև ակցիզային դրոշմանիշների թանկացումը, էտ օրենքը Սերժը էսօր ա ստորագրել
, ինձ մի հարց ա հետաքրքրում, դու որպես տնտեսագետ համաձայն ես ներկայումս իրականացվող տնտեսական քաղաքականությանը??????
Ես ոչ մի բան չեմ մոռացել ապեր: Էտ ապրանքը չլինելը պայմանավորված ա տարբեր գործոններով, որոնցից մեկն էլ դրամի թանկ լինելն է: Հիմա դրամի էժանացումը մեր կողմից արտադրվելիք եւ արդեն արտադրվող արտադրանքը համամասնորեն էժանացնում է միջազգային շուկայում ու էն ապրանքները որոնք հիմա արտադրվում են Հայաստանում տեղական շուկայի համար հնարավորություն կարող ա ստանան միջազգային շուկա դուրս գալ:
Թերեւս կարելի է սկսել նրանից, որ տեղական շուկայի պահանջարկը տեղական ապրանքներով բավարարվի: Դա զգալիորեն կարող է մեղմել ճգնաժամի հետեւանքները: Այս պայմաններում, երբ տրանսֆերտները զգալի կրճատվել են, իսկ դրամը թանկանում է, ներմուծումը կարող է զգալիորեն ավելի թանկ նստել, քան տեղական արտադրությունը, ինչը լուրջ խթան ա տեղական արտադրության զարգացման համար: Մնում ա, որ ներմուծողները արհեստական արգելքներ չստեղծեն տեղական արտադրություն կազմակերպելու համար(կարծում եմ, որ կստեղծեն):Երկրորդ, ամբողջ աշխարհում պահանջարկը ապրանքների ու ծառայությունների նկատմամաբ նվազում ա, ով ա հիմա վազեվազ գալու հայկական ապրանք առնի
Ընդհանրապես ես գտնում եմ, որ մի քանի տարի առաջ դոլարի կտրուկ արժեզրկումը մեծ վնաս հասցրեց բնակչության բարեկեցությանը ու մեծ օգուտ ապահովեց ներմուծմամբ զբաղվողներին: Հենց էտ ժամանակ մենք խաչ քաշեցինք մեր տնտեսության զարգացման վրա:
Էսքան ժամանակ կուրսը միշտ էլ արհեստականորեն է ցածր պահվել, նենց չի, որ մենակ էս վերջերս ա արհեստականորեն պահվում: Ուղղակի որ տրանսֆերտները այսքան կրճատվել են, շատ դժվար ա դառնում կուրսի պահելը, վարկային ռեսուրս ներգրավելն էլ է շատ բարդ դարձել:
Լու՞րջԼսել ես չէ, որ համաշխարհային տնտեսական ճգնաժամ ա ?![]()
И чтобы нас никто не разлучил,
Я превратил тебя в воспоминания. -Григорий Лепс
Ռազմավարական խաղ Travian.ru
И чтобы нас никто не разлучил,
Я превратил тебя в воспоминания. -Григорий Лепс
Ռազմավարական խաղ Travian.ru
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ