Մեջբերում Morpheus_NS-ի խոսքերից Նայել գրառումը
Չուկ ջան, ես լուսապսակով չեմ ու չեմ տառապում: Ես աշխատում եմ ու իմ աշխատանքով կարում եմ իմ հացը վաստակեմ ու հլը որ չեմ նեղվում էտ կողմից: Բայց երբ տեսնում եմ, որ երկիրս տեղում դոփում ա, որ շուրջս լիքը անարդարություններ են կատարվում, սիրտս ցավում ա: Մյուս կողմից էլ վստահ չեմ, որ իշխանափոխությունից հետո իրավիճակը ավելի չի վատանա: Հախվերդյանը մի հատ լավ երգ ունի «փոխվեցին կարծես թե հին տերերը, նորերը խաղում են հին դերեր»:
Մի բան հաստատ իմացի. ես վախկոտ չեմ ու եթե ես գտնեի, որ ես էտ պահին պետք ա ձեր կողքին կանգնած լինեի, ես կկանգնեի:
Մորֆ ջան, մտածում եմ, որ Լևոնը չլիներ, բա էս մարդիկ ինչո՞վ էին արդարացնելու պայքարին չմիանալը... Մորֆ ջան, նստել թախտին սպասիր բախտինը հանձնվածի քաղաքականությունն ա ու վախեցողի: Հիմնականում էդ 2-ից մեկի՝ չնչին բացառություններով: Ասենք մեկ-մեկ արկածախնդիրներն են տենց բան անում և այլն: Բայց դե հասկանում ես էլի, ես ուրիշ բան մտածելու տարբերակ չունեմ:

Որտև գիտե՞ս, ապրել եմ նույն 96-ին, ինչպես և դու: Ունեմ աշխատանք, ինչպես և դու, իմ գլուխը լավ պահում եմ, ինչպես և դու, էս շարժումից անհատական շահ չունեմ, ինչպես և դու, բայց տեղս չեմ նստել ու հրաշքի սպասում, այլ ինձնից կախված չնչինն անում եմ, իմ լուման դնում եմ... Արդեն բազմիցս եմ ասել, քանի դեռ առաջին քայլը չես արել, մյուսները չես կարող անել: Դու առաջինն անել չես ուզում, էլ ի՞նչ ես ինձ համոզում: Չես համոզի: Չեմ կարողանում հավատալ: Չի տեղավորվում տրամաբանությանս մեջ էդ կրավորական կեցվածքը: ՉԷ ՈՒ ՎԵՐՋ: