Այո
Ոչ
Չգիտեմ
Հունվարի մեկից բարձրացել ա գույքահարկը, այսինքն էն մարդիկ որոնք հողեր ունեն ու գյուղատնտեսությամբ են զբաղվում ավելի շատ են հարկեր մուծելու իրենց էտ հողերի համար, էտ էն դեպում, երբ արդեն իսկ հարկերի բարձր լինելու, դիզվառելիքի գների բարձր լինելու, պարարտանյութերի չլինելու պատճառով գյուղացին իր արտադրանքից համարյա շահույթ չէր ստանում ու ապրում էր միայն դրսի աշխատուժի ուղարկած փողերով, խոպանչիների հաշվին կոպիտ ասած, դու գյուղերում հեչ էղել ես? չես պատկերացնում ինչ ա կատարվում, գարնանից մինչև աշուն` այսինքն Ռուսաստանում գործի սեզոնին(շինարարություն հիմնականում) գյուղերում մնում են արական սեռի ներկայացուցիչների առնվազն 10 տոկոսը, ասում եմ առանց որևէ չափազանցության, դու պատկերացնում ես ինչ կլինի եթե հիմա էտ մարդկանց ուղղակի չթողեն Ռուսաստան![]()
44 քաղբանտարկյալներ մարտի 1-ի հանրահավաքի նախօրեին հանդես են եկել հայտարարությամբ: Այն ներկայացնում ենք ամբողջությամբ:
՚Նախորդ տարվա մարտի մեկին իրենց արժանապատվության, հիմնարար իրավունքների ու ազատությունների համար պայքարող ժողովրդին ջարդելուց ու սպանդի ենթարկելուց հետո, շուրջ մեկ տարի պետական հեղաշրջում իրականացրած իշխող հանցավոր վարչախումբը բազմապիսի ապօրինի միջոցների գործադրմամբ ջանք չխնայեց ընկճելու հանուն ազատության եւ հնարավորությունների հավասարությամբ ձեռք բերվող բարեկեցության համար պայքարող ժողովրդի եւ նրանց առաջնորդների վճռականությունը: Չստացվեց:
Հիմա էլ` 2009 թ.-ի մարտի 1-ի հանրահավաքի նախօրեին վարչախումբը իրեն հոգեհարազատ մեթոդներով` սկսած Երեւանի քաղաքապետի ապօրինի որոշմամբ, ընդհուպ մինչեւ նախորդ մարտի 1-ի կատարվածը կրկնելու սպառնալիքներ տարածելով, անում է ամեն ինչ կանխելու համար ձեր մասնակցությունը առաջիկա հանրահավաքին: Իրականում, սակայն, ոչ միայն չի մարսել մեկ տարի առաջ կատարած ապօրինությունը, այլ այն մնացել է իր իսկ կոկորդում, որից եւ խեղդամահ լինելով, չունի նույնը կրկնելու ոչ ռեսուրս, ոչ համարձակություն:
Սիրելի հայրենակիցներ, արհամարհեք ռեժիմի կողմից տարածվող կեղծ սպառնալիքները, մասնակցեք հանրահավաքին ու երթին, քանի որ դրանք ձեր անմիջականորեն գործող սահմանադրական իրավունքներն են, որով սահմանափակված է նույնիսկ պետությունը: Իշխանությունը ոչ միայն իրավունք չունի այն խոչընդոտել, այլեւ օրենքով պարտավոր է ստեղծել պայմաններ այդ իրավունքի իրացման համար:
Ուստի, բոլորիդ կոչ ենք անում` հաղթողի վճռականությամբ, միահամուռ մասնակցել նախորդ տարվա անավարտ օրինական հանրահավաքին.
-հանուն այն գործի ավարտի, որի համար կյանք տվեցին մեր ընկերները,
-հանուն այն բանի, որ բացահայտվեն եւ արդարության առաջ կանգնեն մարտիմեկյան սպանդի, դրան նախորդող ու հաջորդող ապօրինությունների նույն պատասխանատուները,
-հանուն նրա, որ ազատ արձակվեն քաղբանտարկյալները եւ այսուհետ չլինեն այդպիսիք,
-հանուն` վարչախմբի կողմից ձեզ հայտարարված հարկային ու տնտեսական ճնշումներին դիմակայելու անհրաժեշտության:
Ուրեմն, մարտի 1-ի, ժամը 15:00-ին բոլորս դեպի Մատենադարան` միասին դիմավորելու հաղթանակի գարնան առաջին օրըՙ:
A1plus
Chuk (27.02.2009)
Թերթ.ամՀայ ազգային կոնգրեսի համակրգող Լևոն Զուրաբյանն այսօր «Փաստարկ» ակումբում վերահաստատել է ընդդիմության նախանշած մարտիմեկյան հանրահավաքի անցկացումն ու կոչ արել ոստիկանությանը՝ ընդդիմության հետ համագործակցությամբ անցկացնել մյարտի 1–ի հանրահավաքն ու երթը։
Այսինքն՝ ո՞նց են համագործակցելուՄիասի՞ն են ժողովրդին ծեծելու
![]()
Վերջին խմբագրող՝ Լեո: 27.02.2009, 14:53:
Ոչ, այսինքն կոնգրեսի ներկայացուցիչները, մասնավորապես, պատրաստակամություն են հայտնում հանկարծ ու սադրիչներ գտնելու դեպքում հանձնել նրանց ոստիկանությանը՝ սադրանքներից զերծ մնալու համար, ոստիկանությանը կոչ է արվում մնալ իրենց լիազորությունների շրջանակներում ու հսկել հանրահավաքի ու երթի հանդարտ ու խաղաղ ընթացքը, ապահովել անվտանգությանը և այլն:
Ու դժվար թե էսքանը հասկացած չլինեիր ու գրելուդ իմաստը չեմ հասկանում:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Մարկիզ (27.02.2009)
Նման հայտարարություն է անում Հայաստանի Հանրապետության իրականությանթ ծանոթ մարդը, այն հասկանում են այդ իրականությանը ծանոթները: Համարիր սա զգոնության կոչ: Ծեծ ու ջարդ չի լինելու այս անգամ: Ի դեպ, դու չմեջբերեցիր նույն տեղից այս տողերը.
Հարցին, թե այսօր կեսօրին հրավիրած ասուլիսի ժամանակ ոստիկանության պետը հայտարարել է, որ իրենք թույլ չեն տալու հանրահավաքի օրը հասարակական կարգի խաթարում, Լևոն Զուաբյանն արձագանքել է, թե ինքը ողջունում է ոստիկանապետի հայտարարությունը։
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Դուրս եկավ հանրահավաքի կարգախոսներից մեկը՝ Ոչ հարկային տեռորին:
Մնացած 3-ը կհրապարակվի հանրահավաքի օրը:
էսպես չի մնա
Լեո, դու շատ քիչ բանի ես հավատում: Այս պահին ակնհայտ է մի բան, ընդդիմությունը հայտնել է համագործակցության իր առաջարկը, հայտնել խաղաղ ցույց անցկացնելու իր պատրաստակամությունը: Իշխանությունն այդ առաջարկն ընդունելու է կամ ոչ: Կարծում եմ, վստահ եմ, որ այս անգամ նրանց ձեռ չի տա գնալ անօրինական ճանապարհով, էնպես որ ամեն ինչ լավ կլինի: Իսկ թե դու ինչին ես հավատում կամ չէ, ճիշտն ասած էական չէ, որովհետև դու մեկ է այս պայքարի մաս չես, դու մեկ է այդ օրը տանն ես լինելու, ոչ թե բողոքդ ես հայտնելու անարդարության դեմ, էնպես որ կուզես հավատա, կուզես՝ չէ:
Վերջին խմբագրող՝ Chuk: 27.02.2009, 15:25:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Կարծում եմ, եթե ոստիկաությունը հայտարարի, որ դաժան ծեծի է ենթարկելու հանրահավաքի բոլոր մասնակիցներին, ավելի շատ մարդ կգնա այնտեղ, քանի որ մենք թասիբով ժողովուրդ ենք, մենք ստրկացող չենք: Մարտի մեկի գիշերվանից հետո ռեկորդային քանակություն հավաքվեց մարդկանց: Կրկնապատիկը կհավաքվեր հաջորդ օրը, եթե արտակարգ դրություն չմտցվեր: Այնպես, որ մենթերը (քաղաքացուն ծեծողը ոչ թե ոստիկան է, այլ՝ մենթ) ինչքան քիչ խոսան, էնքան լավ իրանց համար:
Chuk (27.02.2009), Mephistopheles (27.02.2009), Երվանդ (27.02.2009)
Իշխանությունը ուժ չի կիրառի: Դա նույնն է ինչ սոված մեղուների փեթակը չոփով խառնեն:
Ֆինանսկանա ճգնաժամ, օր-օրի աճող հարկային ծանր ու անարդար բեռ, ցածր թոշակներ, ժամանակին կոպեկներով սեփականություն ձեռք բերած օլիգարխներ, բնակարանային խնդիր ունեցող երիտասարդություն, ուսման բարձր վճարներ և գործազուրկ դառած մեծ թվով ընտանիք կերակրողներ:
Դրան մնում ա գումարենք երկրորդ անգամ մահակներով ցրված բողոքի ակցիա, ու ամեն ինչ կպայթի:
էսպես չի մնա
Annushka (27.02.2009)
Kuk (27.02.2009)
Չես հավատում, բայց շատ հեշտությամբ համակերպվում էս էտ փաստի հետ, ուրեմն քո հավատքը ունի զրոյական բնույթ
Մնաց մեկել վիվասելը փակվի, էլ խոշոր հարկատու չի մնա, դէ հետևանքները պատկերացրեք, եթե դրսից օգնություն չեկավ, շատ վատա լինելու:մի քանի որից Զանգեզուրի պղձամոլիբդենային գրոծարանը փակվելու ա լրիվ
Բայց գիտեք, որ էս ճգնաժամի գլխավոր պատճառներից մեկը ունի նաև հոգեբանական բնույթ՝ մարդիկ վախենում են ներդրում անել և ռիսկային գործունենություն կատարել, հետևաբար առաջանում են խնայողություններ, այսինքն միջոցները յա եղած կամ չէղած, ու բուրգը սկսումա քանդվել:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ