Մեկ է, մարդ կարդում է այն` ինչ ուզում է կարդալ:
բաժանում չեմ տալիս,,,,այլ Բաժանում եմ , տալիս եմ , նվիրում եմ, մատուցում եմ..էլ ինչ ասեմ, որ էլի թարս չկարդաս Արմինե ջան![]()
Իմ հորինած կերպարներն այն մարդիկ են, որոնց գոյության մասին ես երազում եմ: Եվ շատ լավ գիտեմ, որ ցանկությունս երբևէ չի իրականանալու:
Չէ՛, սխալվում էի: Մինչև հիմա ուշքի չեմ գալիս՝ իրական կյանքում տեսնելով իմ հորինած մարդուն:
Լա'վ, հանձնվում եմ, բայց ախր լսի', ոնց կարող է պատահել այսպես պաշտեմ մարդուն, էգոիստ Եսը ո՞ւր կորավ, ինչպե՞ս հօդս ցնդեց
Ուզում եմ գրկել ամենքին, տաքացնել այ այն պապիկի ձեռքերը, այն տղային մեկ պաչիկ անել, վայ, բա էն պստլիկը,,գզզզզզզ :
Հումանիզմս ելել ինձ ուտում է, էս ինչ կրակի մեջ ընկա:
Փաստորեն հուլիս ամիսն է, Ես տաք-տաք հագնված ելել եմ փողոց, խայտառակություն:
Ինչքա~ն եմ սիրում ամեն-ամեն բան, Քեզ էլ, կողքինիդ էլ, ականջիդ փսփսացող աղջկան էլ....
Ես Սիրում եմմմմմ:
ի!
Ախր լրիվ մանկությունս է, որ ասում եմ, չի հավատում![]()
2008-ի անակնկալները…
Հուսով եմ ես միակն եմ, ով էսքան վատ սկսեց նոր տարին... ընդամենը ժամ ու կես ու ամեն ինչ իրար խառնվեց: կորցրեցի պայուսակս իր ողջ պարունակությամբ… բավականին մեծ գումար, անձնագիր, սոց քարտ, ինետերնետի քարտեր ավելի քան երկու հարյուր հազար արժողությամբ, բանալի… էհ… Իսկ բանկային քարտս արդեն փորձել են օգտագործել ու ամենայն հավանականությամբ սխալ հավաքելով փինը, այն արգելափակվել է…![]()
Ես խենթ եմ, խենթ
Ախր ընդամենը մի քանի րոպե առաջ ամեն ինչ այնքան լավ էր... Իսկ հիմա նստած եմ մոնիտորի առաջ ու չեմ կարողանում կառավարել արցունքներս
Ուզում եմ ձյուն գաԱխր այն մաքրում է տխրությունը ու տանում արցունքները...
Իսկ դրսում միայն սառույց է, ու ոնց որ հոգում էլ նույն եղանմակը տիրի
Հոգնել եմ... ուզում եմ դուրս գամ,քայլեմ, մտածեմ... իսկ ստիպված եմ մնալ տանը
Ծանր եմ տանում, երբ տեսնում եմ, որ ընկերներս տխուր են, ու ոչնչով չեմ կարող օգնել, երբ ինչ-որ բանի եմ սպասում, բայց ինքս էլ չգիտեմ,թե ինչի ... հոգնել եմ սպասելուց
Ընդամենը մի կապրիզնի երեխա եմ, որը չգիտի, թե ընդհանրեպես ինչ ա ուզում էս կյանքից, ե~րե~խա![]()
Վերջին խմբագրող՝ Մանե: 02.01.2008, 17:24:
Ձյունը իր հաստ շերտով դանդաղ, բայց հաստատուն կերպով ծածկում է Ամանորյա եռուզեռի հետքերը: Ես էլ անբախտ, սակայն դեռևս մի գանձ գտնելու հույսը չկորցրած հնագետի նման, հիշողությունների բահը ձեռքիս, ձյունը մի կողմ եմ տանում, ու էլի վայելում մի քանի օր տևած ուրախությունն ու բերկրանքը: Ու նույն պահին էլ հիշում պարտավորությունների մասին, որը անգամ հնագետն ունի: Այս անգամ արդեն վերցնում եմ գիրքը, որը հալումաշ է եղել մի քանի սերունդ ձեռքից ձեռք անցնելուց, բացում ծալած էջը ու պատրաստվում.... ամսի 8-ի քննությանը կամ գիտելիքների պատերազմին /կան չէ դասախոսներ, որ տեսնում են ուսանողը գիտի, բայց հատուկ տրամադրված ցուցակի մեջ չի մտնում, մի հարցերի տարափ, մի առարկային չվերաբերվող հարցեր, վայ, վայ, վայ/: Չնայած, թու, թու, թու, այս տարվա դասախոսների 99,9%-ը այդպիսինների թվին չի դասվում:![]()
Սակայն այնքան միեւնույն է...
Նորից ձյուն…
Հիշում եմ, երբ մենք բաժանվեցինք ոչ մեր կամքով, սկսեց առատ ձյուն տեղալ, ու դու ասացիր, որ դա երկինքն է մեզ հետ տխրում, ու չմտածեցի, որ այդ դեպքում անձրև պետք է թափվեր, որ համաչափ լիներ մեր արցունքների հետ, իսկ ձյունն ուրիշ խորհուրդ ունի…ձյուն, ցուրտ, սառույց…
Ուզում եմ հիմա լինի գոնե մեկը, ով սրտիս վրա մի քիչ ավազ լցնի, որպեսզի սերս երբեք չսառչի![]()
Մենք փոխանակվեցինք մեր ժպիտներով... մինչ նոր հանդիպում
Վաղը վերահանձնումի եմ, ու երեկ ընդամենը 2 ժամ եմ պարապել: Ֆիֆա 07-ով էլ թմովս կարիերայի 7-րդ տարին ավարտեցի լավ արդյունքներով (Անգլիայի փոխչեմպիոն (Չելսիից ընդամենը 2 միավոր հետ մնացի), Անգլիայի գավաթակիր, լավագույն ռմբարկուն իմ թմի 10 համարն էր՝ 30 գոլով), բայց... էտ անտեր Պաոլո Մալդինիի պատճառով պարտքերի մեջ խրվեցի: Ամեն խաղի դիմաց էտ 40-ն անց բիձեն 50000 ֆունտ ստեռլինգ փող էր ստանում, այսինքն՝ ավելի շատ, քան թե մնացած 19 խաղացողները միասին վերցրած: Բյուջեն դառավ -300,000 ֆունտ ստեռլինգի կարգի, 7 ֆուտբոլիստ, որոնց պայմանագրերի ժամկետները ավարտվում էին, չկարեցան պայմանագրերը երկարաձգեն ու գնացին թմից, Մալդինին էլ հետները: Մնացին 13 ֆուտբոլիստ: Մեկը վնասվածք ստացավ Պրեմիեր Լիգայի առաջին տուրում, դրանց մեջներից ամենաթանկին էլ ծախեցի, որ պարտքը իջնի: Բայց բյուջեն բացասական մնաց, իսկ իմ թիմը խաղում ա, ու հլա երկար ժամանակ պետք ա խաղա 11 հոգով: Մինչև 12-րդ ֆուտբոլիստը վնասվածքից չապաքինվի, կամ էլ մինչև հունվար ամսվա տրանսֆերները չգան: Բա որ 7-ի տեղը 8-ը գնային թմից: Բա որ ասենք էտ 11 ֆուտբոլիստներից մեկը կարմիր ստանա... Լավ չի: Վաղն էլ վերահանձնումի եմ...
...Շտապի՛ր, վազի՛ր, հասի՛ր, տես չուշանա՛ս...
Արդեն երկրորդ օրն է՝ ներքին ձայնս հանգիստ չի տալիսգոնե ասա՝ ինչից եմ ուշանում ախր
, թե չէ միտս է գալիս մի շատ տխուր ավարտով ռոմանտիկ ֆիլմ ու ...
Թըփ-թըփ-թըփ... դե լավ, հերիք է, առանց քո հիշեցման էլ շատ լավ եմ զգում ներկայությունդ, չնայած երբեմն կես բռունցքից էլ փոքր ես թվում, երբեմն էլ շատ մեծ՝ սահմանափակության մեծ հանգիստ տեղավորվելու համար…
չգիտեմ ոնց հասկանամ ինձ, բայց մի գաղտնիք բացեմ՝ գեղեցիկ տխրություն էլ կա, հավատա՛...![]()
True wisdom comes to each of us when we realize how little we understand about life, ourselves, and the world around us
Socrates
էհ երկրոդ անգամ եմ ակնոցս կորցնում , պարզվում է որ արանձ ակնոցի շատ դժվար է գտնել կորած ակնոցը , չգիտեմ գնամ երկու հատ հանեմ ես անգամ![]()
...
Չէէէ լավնա կյանքը շաատ լավնա, ինչ լավա որ որոշ մարդիք բացակայում են նրանում
“То, что вы не можете выразить – это Любовь.
То, что вы не можете отвергнуть/не признать – это Красота.
То, чего вы не можете избежать – это Истина”.
~ Шри Шри
ինչ լավ օր էդրսում ցուրտ, իսկ ներսումս տաաք
![]()
Բոլոր տեսակի վատ մտքերս ու զգացողություներս անցել ենհասցրել եմ գրել բոլոր նրաք ում "պարտք էի մնացել" ու հիմա թեթևցած եմ ինձ զգում։ Միայն մի քիչ պարտք կմնամ ակումբի այն անդամներին ում ներվայնացնում են ի գրառումները, բայց դե ես զատ եմ, ինչպես քամին ու կգրեմ առանց նեղացնելու
![]()
Հ.Գ. գողանամ Ալիզիկի ստորագրություն ասեմ Ժպտացեք![]()
Я Люблю тебя жизнь и надеюсь что это взаимно![]()
Տարիների ընթացքում մոռացել էի, որ Շերիլ Քրոուն Անահիտի սիրած երգչուհին էր: Չգիտեմ, թե ինչպես հանկարծ հիշեցի: Այս ընթացքում ես էլ էի տարված նրանով, կարող էի ժամերով լսել, բայց որ նա Անահիտի Ալանիսն էր, մտքիցս թռել էր… Իսկ հիմա հիշում եմ, թե ինչպես նրա վերջին ծննդյան օրը Շերիլ Քրոուի ձայներիզ նվիրեցի: Հասցրե՞ց լսել, թե՞ ավելի կարևոր գործեր ուներ այդ քառասուն օրվա ընթացքում, որ մնացել էր: Չգիտեմ, չեմ հետաքրքրվել:
Նա կա՞ր, երբ Շերիլի ու Քիդ Ռոքի "Picture"-ն ինձ ցնցել էր: Կարծեմ նա գիտեր այդ երգի մասին միայն իմ պատմելով: Նա գիտե՞ր, որ երգերից կարևոր բաներ էլ կան կյանքում: Դրա՞ համար ռադիոն չէր միացնում:
Գրեթե հինգ տարի է անցել այն օրվանից, երբ ես նրան վերջին անգամ տեսա: Իմ նիհարած ու գունատ ընկերուհին… Ամեն ինչ այնքա՜ն հեռու է թվում: Ասես կյանքիս ավարտված մի գլուխ լինի, օրագրի մի էջ, որը զգուշությամբ պահելու եմ իմ հիշողություններում: Ամեն անգամ նրանց շենքի մոտով անցնելիս չեմ ալարում, հաշվում եմ տասներեքերորդ հարկը… Չէ՛, հաշվելու կարիք չկա, քանզի շատ լավ եմ հիշում նրա պատշգամբը, որտեղից ինձ ձեռքով էր անում, երբ պետք է միասին գնայինք զբոսանքի: Մենք միասին կնստեինք այգու նստարաններին, կբացեինք մեր օրագրերը ու բարձրաձայն կընթերցեինք նույն իրադարձությունների իմ և նրա մեկնաբանությունները: Հիշում եմ՝ թուրքական տետր էր, որի ծայրին կողպեքի փոխարեն խայտաբղետ թելեր էին. դրանք պինդ կապում էր, որ քույրը չկարդա: Ավա՜ղ, գալու էր այդ օրը, որ թելերն անզոր էին լինելու, և ոչ միայն քույրը, այլև բոլոր-բոլորը հաղորդակից էին լինելու նրա գաղտնիքներին: Բայց մի՞թե բացել են, մի՞թե կարդացել են… Ասենք, ինձ թվում է՝ նրա համար միևնույն է արդեն: Մտածում եմ՝ եթե ես էլ մեռնեմ, ով ուզում է, թող կարդա օրագրերս:
Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)
Էջանիշներ