Կյանքը հետաքրքիր բան է... Կա, և մեկ էլ...հոպ... անհետացավ![]()
Կյանքը հետաքրքիր բան է... Կա, և մեկ էլ...հոպ... անհետացավ![]()
Վերջ …Արդեն որերորդ անգամ եմ սահմանում այս վերջը, ու նորից սկիզբ է սկսվում նրանից, արդեն հոգնել եմ, երբեմն էլ թվում է, թե վերջը՝ սկիզբ, սկիզբը վերջ սահմանելով՝ կյանքից հետ եմ ընկել![]()
Մենք փոխանակվեցինք մեր ժպիտներով... մինչ նոր հանդիպում
ՁՄԵՌԱՅԻՆ ՔԱՂԱՔ
Անգույն քառակուսիներով լի ձմեռը
Մառախուղն ու ձնոտ ամպերը,
Ձյան պատճառով` ցեխը,
Փողոցների անօգնական, թշվառ
Երկարությունը,
Տանիքներին ծանրացած լռությունը,
Անկանոն երազների
Չարագուշակ տրոփյունը,
Ականջներս ծածկող գլխարկը,
Ականջներումս` Բոն Ջովին,
Շալվարիս` հարուստի ակերի
Ցեխաջուրը,
Ձյունը` թարթիչներիս,
Նրա` ցրտից սառած ու կարմրած քիթը,
Օձիքը` մինչև ուղեղը բարձրացրած
Ու հարբած ժպիտը….
Անցորդների բացակայությունը,
Ինչ-որ հրաշքով դեռ աշունը
Պահպանած ձյունը…
Կյանքն անվերջ է, վերջանում է լոկ
Ապրելու ցանկությունը…
Ուրիշ ոչ մի տեղ ես չկամ
Այնքան լիարժեք, ինչքան քեզ մոտ,
Դու ինձանից չես բողոքում,
Ես չեմ նկատում քո թերությունը:
Իմ անգույն քառակուսիների
Ձմեռային հեքիաթ,
Ես սիրում եմ քո լռությունը…
Find what you love and let it kill you. (c) Bukowski
Ինչ լավ ա, որ ցուրտը միայն դրսում ա, իսկ ներսում մեզ միշտ սպասում ա տաք թեյը: Ծանոթ-բարեկամներին տանը բռնացնելը հեշտացել ա:
Ինչ լավ ա, որ են փողոցները, որոնք աշնանը ցեխոտ էին, հիմա մաքուր են:
Ինչ լավ ա, որ անձրև չի գալիս, որովհետև ձյունը հաստատ էտքան չի տխրեցնում:
Էսոր-էգուց ձմեռն էլ կանցնի, դեմը գարուն ա, սիրահարվել կա, բան կա:
![]()
:
Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 10.01.2008, 22:58:
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
Ու սկիզբերն իրար հերթագայելով
Անվերջ կսկսվեն, անվերջ կհոսեն,
Իսկ վերջի ծայրը չի էլ նշմարվի
Ու միշտ կթվա, որ թե ուր որ է
Ամեն ինչ խաղաղ ընթացք կստանա
Որ սկիզբը այս նոր բեղուն կլինի
Ու վերջ կունենա…
Ես էլ եմ սիրում այդ լռությունը,
Երբ չի լսվում էլ հոգու թնդյունը![]()
Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 10.01.2008, 22:59:
Ես սիրում եմ խենթությունս,
Երբ լռում է տխրությունս,
Երբ որ հոգուս չի կեղեքում մենությունը,
Ես սիրում եմ խենթությունը…
Մոդերատորական։ Այս թեմայի բնույթից ելնելով՝ դրանում չպետք է լինեն միմյանց գրառումների վերաբերյալ արձագանքներ, կարծիքներ, մեկնաբանություններ։ Եթե սա օրագիր է, ապա օրագրիը չի ենթադրում այդպիսի բան։ Այս թեման քննարկման համար չէ, հետևաբար խնդրում ենք բոլոր կարծիքներն ու մեկնաբանություններն արտահայտել միայն վարկանիշների, անձնական նամակների կամ ծայրահեղ դեպքում, ասենք, Օֆֆտոպանոցում մեջբերելու միջոցով։ Ուրիշների գրառումներին վերաբերող մեկնաբանությունները ջնջվել են ու ջնջվելու են։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
4 հատ չհանձնված քննություն ,բայց դա չէ ցավս ...
Օրը խոժոռ հայացքով դիմավորեց, ու միգուցե նաև ճանապարհեր ինձ հենց այդպես, առանց հրաժեշտի, առանց շնորհավորանքի ու առանց ժպիտի: Չէ, արհեստական ոչինչ ինձ պետք չէր. գուցե օրվա ժպիտն էլ նմանվեր շատ-շատերի ժպիտներին, որ դժվար է տարբերել իրականը կնճիռների տեղաշարժից:
Ներսը ցուրտ էր, անհրապույր՝ չնայած մարդկանց առատությանն ու միմյանց հրելու ամենօրյա սովորական պարտավորության: Նստել էի աստիճաններին, հենց այնպես, գուցե և պատճառն այն էր, որ նստարաններն էին զբաղված:
-Վե՛ր կաց, սառն է,- հնչեց քամու ձայնը:
-Ոչինչ, ինձ հարմար է:
Գուցե երկար կհամոզեր, եթե չիմանար բնավորությանս՝ շատերի համար բացասական, բայց իմ գնահատմամբ դրական գծի մասին: Թողեց, գնաց:
Օրը կեսօր էր դարձել, ես էլ արդեն նստել էի նստարանին, ու գլխահակ ձեռքիս գրքին՝ ընկել մտքերի ետևից:
-Չե՞ս մտնում,- քամու ձայնը սթափեցրեց, ինչպես սառը ջուրը՝ ամռան տապին:
Մարդկանց թիվն էլ պակասել էր. բացեցի դուռն ու մտա ներս:
Չէի մտնի, եթե իմանայի, որ հանդիպելու եմ օրին, հենց այդտեղ, երբ չկա ելք, երբ հանգամանքները հենց այնպես, ուղղակի, կանգնեցնում են փաստի առաջ:
-Նստի՛ր,- չգիտեմ հրավեր անվանեմ, թե պարտադրանք:
Ահա, հենց այսպես: Մեջքս անխախտ զգում է օրվա ներկայությունը: Պետք էր աչքերին նայել: Շրջվեցի: Կյանքում կրակի կայծերի աչքերի մեջ չէի նայել, կրակի, որ մի ժամանակ երևի փնտրում էի՝ ջերմության համար: Մի ժամանակ... հիմա էլ, երևի, օրն էր փնտրում փայլը աչքերիս: Չկար, չէր գտնի, մարել էր հավետ:
Դուրս եկա սենյակից, օրը դրսում էր, մի քիչ նեղացած, մի քիչ հնացած: Ու այդպես, օրն ու ես, հրաժեշտ անգամ չտալով իրար, առանձնանում ենք ամեն օր կրկին, Իսկ հաջորդ օրը լոկ ժպտում իրար...
Սակայն այնքան միեւնույն է...
Իսկ ինձ ամեն ինչ այնքան հեշտ էր թվում, իսկ հիմա…
Ասում են կարոտում են նրան, ում սիրում են, ով թանկ է մեզ համար… դե ուրեմն ես սիրում եմ ձեզ![]()
Մենք փոխանակվեցինք մեր ժպիտներով... մինչ նոր հանդիպում
Ես սիրում եմ քո աչքերի արշալույսը,
Երբ ժպտում ես իմ ժպիտին հանդիպելով,
Ես սիրում եմ քո խոսքերի անկեղծ հույսը,
Որ հյուսվում է ձայնիդ քաղցր ելևէջում...
Ես սիրում եմ չգիտեմ ինչ, չգիտեմ ում…
Միայն գիտեմ, նվիրում է նա ինձ գարուն…
Ֆիլմն ինձ ցնցել էր: Լավ է, որ բոլորը քնած էին, և ոչ ոք արցունքներս չէր տեսնում. ես դրանց ազատություն էի տվել: Հիշում եմ՝ Էնդրյուի տված սեմինարներից մեկն էր, երբ նա փորձում էր բացատրել ֆիլմի կարևորությունը, հասկացնել, որ արցունքները բնավ պետք չէ զսպել, երբ դրանք գալիս են: Երևի նա ինձ նման լացկանների չէր հանդիպել, որոնց աչքերը լցվում են անգամ առանց առիթի, անգամ այս գրառումը կատարելիս…
Հա՛, վերադառնանք ֆիլմին: Սկզբում, երբ էկրանին հիվանդներից մեկն էր, մայրս ասաց. «Տեսնու՞մ ես, մի՞թե ուզում ես նման հիվանդների հետ աշխատել»: Ես տեսա անշարժ, ձգված մի տատիկի ու անմիջապես արդարացում գտա. «Սա ոչ թե հոգեբուժական, այլ նյարդաբանական հիվանդ է… Ու հետո, ինչ էլ դառնամ, նման հիվանդներ լինելու են: Գերմանիայում սրտաբանության բաժանմունքում նրանք շատ էին»:
Մայրս տեսավ նաև, որ այդ հիվանդները վերակենդանանում են, իսկ ես. «Սա չափազանցություն է: Այդ դեղն ունակ չէ նման հրաշքների»:
Հետո մայրս քնեց… Ես շարունակում էի դիտել: Որքա՜ն թանկ էր կյանքը վերակենդանացած-արթնացած հիվանդների համար: Իսկ մենք… մենք պարզապես տրորում ենք, ոչ թե ապրում կյանքը: Այն ամեն օր մեզ հետ է, դրա համար չենք նկատում:
Բացի դրանից, հիվանդներից մեկի մոր խոսքերն ասես ապտակ լինեին ինձ համար… Ես հասկացա, որ պետք չէ անվերջ դժգոհել այս վիճակից, երազել ունենալ ավելին: Ախր ես էդպիսին չէի… Պետք է վերադառնալ հնին, երբ ես երջանիկ էի, երբ գնահատում էի ունեցածս: Հիմա էլ… Չեմ ասում, թե ինչու՞ հենց ես պետք է տառապեմ, ինչու՞ են հենց իմ ծնողները բաժանվել, ինչու՞ հենց ես քույր չունեմ, ինչու՞ հենց ես մարդկանց հետ լեզու չեմ գտնում, ինչու՞ հենց ես բլաբլաբլա… լիքը վատ բաներ: Հարցը փոխում եմ. ինչու՞ հենց ես ունեմ այսքան լավ ընտանիք, ինչու՞ հենց ես այսքան շատ բնագավառներում կարող եմ ինձ դրսևորել, ինչու՞ հենց իմ կողքով մարդիկ անտարբեր չեն անցնում (վատագույն դեպքում լավն են խոսում (Սալվադոր Դալի)), ինչու՞ հենց ես բոմժ չեմ, ինչու՞ է Աստված հենց ինձ սիրում… Ինչու՞ է Աստված հենց քեզ, հենց նրան… բոլորիս սիրում:
Երեկ մեխանիկա էի պարապում, ու հանկարծ իմ պայծառ ուղեղով մի կարևոր հայտնագործություն արեցի. վերջում ինձ խփելու ա կամ ինֆակտը, կամ` ես ինքս: Իսկ էտ վերջը երբ ա գալու, կպարզվի երևի երկու շաբաթից: Էհ... Ամեն մի կիսամյակից մազապուրծ ըլնելուց հետո ինձ հույս եմ տալի, որ մյուս կիսամյակը ավելի հեշտ կլնի, բայց արի ու տես, ամեն հաջորդ կիսամյակ ինձ ավելի մեծ տանջանքներ ա բերում, քան թե նախորդը: Համենայն դեպս, ոչ մեկին խորհուրդ չի տրվում իմ պարապելուն ներկա գտնվել իմ հետ նույն սենյակում, եթե տենում եք, որ մոտս ինչ-որ մի բան չի ստացվում: Առայժմ ինձ զսպում եմ մի կերպ, բայց մեկ էլ տեսար չդիմացա, ու ես էլ չգիտեմ ինչ կկատարվի: Ախր որ մեղքիս համար ինձ ստիպեցին, որ մաթեմատիկոս դառնամ, եթե լեզուներից ես ավելի ուժեղ եմ: Ուր էր մի հատ նորից ծնվեի, որ ամեն ինչը իմ ուզածով սադավորեի...![]()
Ահավոր դժվարա դարձել ուղակի ապրելը... երևի սնունդիցա,օդից ,որ մարդիք փոխվել են... անմարդկային մարդկությունը մարդկանցա ոչնչացնում... մարդիք մարդ են ուտում...
քննադատում են ամեն ինչ,անգամ էն ինչը իրանց ուղեղինը չի... չափազանց շատացել են «ՊԵՏՔԱ»-ները,պետք է վարվել այսպես,պետք է ժպտալ,պետք է թաքցնել,եթե անգամ ուժեղ ցավա,պետք է պետքերով ապրել,հաշվի նստել ամեն մեկի ու ամեն ինչի հետ, այլապես կուտեն.....հասարակության սնունդ եմ զգում ինձ...ձևական բարևներ, ձևական ժպիտներ, ձևական «ինչպես ես» ,երևի ինչ-որ տեղ ակնկալում էր,որ կասեմ «վատ եմ,չեմ կարողանում էսպես շարունակել,մի կաթիլ անկեղծություն եմ ուզում», բայց ատամներս սեղմելով լայն ժպտացի ու «մերսի լավ եմ,շատ լավ,հոյակապ,դու ինչպես ես»...էդտեղ էլ ձևը տիրեց ինձ,կորցրեցի դեմքս....ափսոս լավ մարդ էի,անկեղծ ու բաց, իսկ հիմա..... հիմա ոնց որ բոլորը,տանից դուրս գալուց հագնում եմ ժպիտս ու առաջ դեպի ձևական ձևերով արդեն իսկ ձևավորված հասարակության դատը լսելու...
Пустые закаты. Пустые рассветы.
Зачем они мне, если ты снова где-то?..
Чужие глаза. Голоса в телефоне.
Весь мир без тебя - черно-бел и огромен.
Մի քիչ գլխացավ, չհոսող արցունքներ, դառնացած կոկորդ, հիմար հուշեր, կիսաքուն գիշեր, մթնած առավոտ ու վերջ... կեսօրին ամեն ինչ կդառնա նույնը: Նույնիսկ անկեղծ կժպտամ ու կմաղթեմ քեզ բարի բախտ՝ առանց ինձ, ինձնից հեռու... Միայն մի փոքր ցավ կմնա այնտեղ, ուր մի ժամանակ սիրտս էր:
Ո՞վ է տեղյակ, ինչո՞ւ այսօր կեսօր չի սկսվում...
Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)
Էջանիշներ