Զարմանում եմ, որ այդքան շատ են զարմանում![]()
Զարմանում եմ, որ այդքան շատ են զարմանում![]()
Կաֆեում նստած
Սուրճ եմ ըմպում
Տաք,
Քաղցր
Ու թանկ սուրճ…
Մատուցողուհին այսօր չի ատում
Ինձ՝
Նրան ահագին փող թողեցի:
Տաքուկ մի անկյուն, խաղաղ,
Գրեթե
Խանգարող չկա;
Ես գնեցի սուրճ, ու ստացա նվեր
Կամ ավելի ճիշտ` նվեր չէ, բոնուս,
Հիմա բոլորս բոնուս ենք ասում
Անակնկալին.
Եվ այսպես, բո~նուս`
Մի քանի կաթիլ նրբահյուս հուշեր,
Որոնք ինձ վաղուց չէին այցելել,
Ու նաև այնքան, ինձ այնքա'ն ծանոթ
Մենության տխուր, անտանելի հոտ....
Վերջին խմբագրող՝ impression: 04.12.2007, 19:29:
Find what you love and let it kill you. (c) Bukowski
Դեմքիդ մկանները յուրահատուկ տխրություն են արտահայտում......սիրտս ցավումա դենքիդ նայելիս, չեմ հասկանում ինչա կատարվում, սկսել եմ ապրել քո կյանքով ու հոգսերով? Սիրում եմ քեզ? Չգիտեմ ով ես իմ կյանքում, չգիտեմ ես ով եմ քո համար... բայց միևնույննա, լացել եմ ուզում քո տխրությունից..... ուզում եմ գրկեմ քեզ ու օգնեմ, որ մոռանաս բոլոր ցավերդ, ինձ նվիրես բոլոր ցավերդ, ես ուժեղ եմ երևի կդիմանամ:![]()
Пустые закаты. Пустые рассветы.
Зачем они мне, если ты снова где-то?..
Чужие глаза. Голоса в телефоне.
Весь мир без тебя - черно-бел и огромен.
Հա', Ես այսպիսինն եմ, դուր չեմ գալիս, փախիր գրողի ծոցը, քեզ չեն խնդրել կառչել ինձնից :
հ.գ. P.S -ի ականջը կանչի, ասեմ,որ մտադիր էլ չեմ փոխվել![]()
ժամանակ չունեմ հիշելու կամ մոռանալու...
ու չհամոզեք թե անտարբեր լինելը վատ է...
ՄԻայն այդպես ես հիշողությունը մոռացության մատնում ժամանակդ խնայելու համար...
Իսկ ես ի՞նչ ունեմ հիշելու...
ՀԻմա ոչինչ...
Տիկնիկս նվիրում եմ քեզ![]()
Ու գիտեմ, որ վաղը գալու է, մտնելու լսարան, աչքերով փնտրելու է ինձ, թե չգտավ՝ հաստատ մատյանը կա ու կա: Աչքերը կխոնարհի ու գլխահակ եղած Մատյան ողբերգությանս վրա, իր հին, բայց դեռ խոսուն շուրթերով կարտասանի՝ 37 համար՝ Մարի .......յան: Այդ պահին կհիշեմ 37թիվը, ու ամբիոնը ինձ համար կդառնա Սիբիր... Իսկ ռեֆերատս դեռ կիսատ է, ինչպես բաժակի մեջի թեյը, որը կում առ կում ապահովում ու վկայում է իմ անքնության առհավատչյան:
Այս ամբողջը վաղը, որ արդեն այսօր է դարձել: Իսկ այսօր դեռ անելիք կա: 2 տարի ու մի օր առաջ եղբայրս տեղ էր գնացել ու հիմա գալիս է: Դե մարդը հեռվից է գալիս, մի քիչ երկար ճանապարհ է: Ախր երկու տարին արագ անցավ, այս անտեր մի քանի ժամը ոնց որ դարեր լինեն/ա տի տենց ա լի, տանելուց արագ են քշանում, պիրելուց վռազում չին/: Էհ, մյուս կողմից էլ, մնաց 7 ամիս էլ դիմանամ/սրանք էլ տհե են/
Դե արի էս սրտով ռեֆերատ գրի, յախք![]()
![]()
Սակայն այնքան միեւնույն է...
Ինձ բաց մի թող...
Չե՞ս տեսնում՝ գնում եմ, տեսնո՞ւմ ես՝ չեմ ուզում գնալ:
Ես կդառնամ ավելի լավը, ավելի խելոք, ավելի սիրուն:
Միայն թե ինձ բաց մի թող:
Ոչինչ չեմ պահանջի, երբեք չեմ տրտնջա, կգնամ հետևիցդ թեկուզ աշխարհի ծայրը...
Ասա, որ ուզում ես մնամ, ուզում ես լինեմ:
Տխուր է, որ բաց չթողնողը ես եմ...
Թու... էս ինչ ծեծված թեմաներից եմ գրում. ինչ պրիմիտիվ եմ:![]()
Կուզենայի ետ բերել շատերին ու հենց ակումբից։ Կուզենայի հիմա կարդալ նրանց գրառումները։ Կուզենայի, որ իմ ցանկությունը ինձանից կախված լիներ։ Կուզենայի հնի ու նորի հանդիպումը հրաժեշտի բիծ անգամ չթողներ։
Կուզենայի մեկին մի բուռ ժամանակ տալ, մյուսին՝ ցանկություն, մյուսին՝ կամքի ուժ , մյուսին՝ սկզբունքներից չկառչելու որոշում, մյուսին ուղղակի կգրկեի ու կասեի, որ նաշատ է պետք մեզ, կխնդրեի ներել կարողանալ, անտեղի չվիրավորվել։ Մեկն ու Մյուսը կհամարեի Ձեզանից յուրաքանչյուրին։
Կուզենայի՝ շատանայինք, բայց ոչ «մեկի» հաշվին...
Կարոտել եմ ուղղակի շաաաաաատ...ամենառաջին օրերիցս սկսած կարոտել եմ նույնիսկ նրան, ում չհասցրի ճանաչել![]()
Վերջին խմբագրող՝ Ծով: 09.12.2007, 19:10:
Ուշ գիշեր է... ու ես անքուն,
Ու ես նորից Քեզնից բաժան...
Ժամացույցն է ինձ հետ տնքում,
Վայրկյանները թվում են ժամ...
Թվում է թե անտես մի ձեռք՝
Ծանր, ինչպես ձուլված կապար
Սրտիս, սրտիս, սրտիս իջել
Ու ճմլում է անգթաբար,
Ու ցավում է...
Բայց սպասիր, Քեզնից՝ անգին, չեմ գանգատվում,
Լավ է լինել և ցաված սիրտ,
Բայց ոչ անսեր, անսեր-տրտում...
Չեմ գանգատվում, քաղցր է այնպես՝
Դժվար սիրուդ խայտանքն զգալ,
Մութ բիբերիդ քայլով հարբել,
Հարբել, և էլ խելքի չգալ...
Զգալ, որ Դու իմնս ես հեռվում՝
Ցավով, սիրով, կարոտներով...
Որ նույն հրով Դու ես վառվում,
Հովանում ես նույն հովերով,
Զգաս, որ ես տրվել եմ Քեզ՝
Քո ցանկությանն իսկ հակառակ...
Զգալ այնպես, որ Սեր չերգես,
Եվ կենդանի սիրտը երբեք չդառնա լավ կամ վատ քառյակ...
(...)
Վերջին խմբագրող՝ Vive L'Armenie: 12.12.2007, 03:16:
Կարոտը մարդկային ապրումներից ամենից անպտուղն է...
Սևակն իր տողերով նորից չի թողնում քնեմ...
...Քունս չի տանում,
Դու էլ մի քնիր,
Հետս էլ կրկնիր,
Թե ի՞նչ եմ անում
Ես ի՞նչ եմ անում
Ո՛չ Հայաստանում...
Անջրպետ (27.05.2013)
Որքան եմ սիրում այս խոսքերը, ինչ որ մի բան կարծես հուշում են կամ հիշեցնում...
Ես քեզ սպասում եմ........Ես քեզ սպասում եմ... գիտեմ չես գալու՝ էլ չես կարող գալ, բայց ինչու՞ է ինձ թվում, թե դու գալու ես: Ես սպասում եմ քեզ. ոչ մի բան քեզնից չեմ ակնկալում. ես գեթ մեկ անգամ, մեկ անգամ միայն կողքիս քեզ զգալ, քեզ հետ սուրճ խմել և ընդամենը մի քանի բառ քեզ հետ խոսել եմ ուզում: Ինձ թվում է, թե դու մի օր հանկարծ թողած ամեն ինչ, թողած ամենքին վեր ես կենալու ու ինձ մոտ գալու: Գալու ես ասես խոսքերն այն թանկ, որ քո բերանից ես շատ եմ լսել, բայց հիմա դրանք իմ հիշողության մեջ աղոտ են այնպես՝ ինչպես սեղանիս դրված այս մոմը, որը կենդանության վերջին ճիգերն է գործադրում: Սիրուդ հուշերն էլ են նման այս մոմին. չեն ուզում մարել, ուզում են վառվել, ուզում են լույս տալ իմ սրտին, մտքին, իմ կյանքի ուղուն:![]()
Մենք փոխանակվեցինք մեր ժպիտներով... մինչ նոր հանդիպում
Ձմեռ.. սկսվավ ու կատարվեց.. արդեն գրեթե փոխված՝ հետ եկա.. կրկին կոպիտ սխալից, ախր ինչու՞: Կարապ.. չե լավ շեղվանք: Ժպիտներ.. ոչ հա, ոչ չե.. կենաց, ախմախ, եռանդ.... Պարապ մնացած մարդ, հեչ լավ բան չի է: Տխուր ուրախություն: Բա չիմանայիք թե ինչեր կան աշխարհում, կարողա ահագին զարմանայիք: Եվ կրկնվող.. նույն պատմություն..
Կարծես երբեք չեն հասկանա,
Ես էլ երբեք էլ չեմ բացվի...
Նստած իմ մեջ մեծ սատանան,
Իր ուժն կարծես էլ չի կորցնի:
Անտռակտ վերցնեմ ես այս պահից,
Ու ուժ ծծեմ, փոքրիկ պարոն:
Որ խուսափեմ տգետ մահից..
Տուֆտող, հղի ու… կլոն:
Ինչ լավ օր էր...
Էսօր ես մի քանի ժամով երջանիկ եմ եղելԲայց ընդամենը մի քանի ժամով:
Կյանքումս էսքան չէի պարել: Կյանքումս էսքան չէի երգել: Կյանքումս էսքան չէի ուրախացել երևի: Կյանքումս էսքան չէի զգացել կուրսեցիների հետ լինելու կայֆը: Էհ, ափսոս... Էս օրն էլ անցավ, գնաց: Էլի տխուր եմ: Մնաց 1.5 տարի, դրանից հետո` հայդե բանակ, դրանից հետո կյանքն ա սկսելու: Էլ չեմ զվարճանալու կուրսեցիներիս հետ, էլ չեմ պարելու, էլ չեմ զգալու էտ կայֆը: Նայելու եմ ֆոտոները ու ասեմ. "ինչ լավ օր էր..."
Տխուր եմ: Մեխանիկայի հաստաքամակ խնդրագիրքը սեղանի վրա կազմ ու պատրաստ ինձ ա սպասում, որ էս կեսգիշերին զբաղվեմ (վատ բան չմտածեք) մեջի խնդիրներով ու շեղվեմ ֆուտբոլից: Գտնել էս կետի հավասարումը, էն կետի արագությունը, էս զիբիլը, էն զահրմարը...Տո իմ ինչին ա պետք էտ անտեր կետի հավասարումը: Կետ, որ ով գիտի իրականում գոյություն էլ չունի
Բայց քննություն կա դեմը: Վաղը անալիզը սեմինարի եմ, 5 օրից էլ միջանկյալն ա: Ու էտ ամեն ինչը իմ կայֆը հարամ ա անում:
Ինչ լավ օր էր...![]()
Վերջին խմբագրող՝ Աբելյան: 12.12.2007, 23:31:
շատ վատ օր էր
երեկ այնքան հոգնած էի,որ առավոտը քնած մնացի ու վերջի 40 րոպեին հասա դասի, հետո իմ գլխավորած թիմը պարտվեց Ինչ , որտեղ , խաղում ...Հետո էլի նույն պատմությունը, էլի վեճ, էլի միմյանց չհասկալնալ ,էլի նույն կոտրած տաշտակը...
զզվել եմ![]()
Հանդիպում,բառ,սուրճ,երկուսով,
ձեռքերդ,ես,համբույր,դու,կրքոտ,
ցանկություն անզուսպ,միտքիս խավարում,
ափսոսանք,հայացք զղջացող,
հաշիվ,մատուցող,փողոց ու տաքսի,
տուն,մենություն,թարմ հիշողություններ,
սպասում,մի մեծ գավաթ սուրճ,
մի զույգ լուռ աչքեր ու խոր քուն մտած փոքրիկ հեռախոս,
բազմաթիվ հարցեր,կոտրված հույսեր.....ես սիրում եմ իմ դահիճին.....![]()
Վերջին խմբագրող՝ Script: 13.12.2007, 15:14:
Пустые закаты. Пустые рассветы.
Зачем они мне, если ты снова где-то?..
Чужие глаза. Голоса в телефоне.
Весь мир без тебя - черно-бел и огромен.
Այս պահին թեմայում են 3 հոգի. (0 անդամ և 3 հյուր)
Էջանիշներ