User Tag List

Էջ 12 686-ից ԱռաջինԱռաջին ... 289101112131415162262112512 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 166 համարից մինչև 180 համարի արդյունքները՝ ընդհանուր 10286 հատից

Թեմա: Անկապ օրագիր

  1. #166
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անկապ օրագիր

    Ասա ով է "տեստիրովչիկտ", ասեմ ինչ բեռնվածությամբ ես աշխատում դու,
    ...և ընդհանրապես, աշխատու՞մ ես արդյոք դու ի բարօրություն "ֆիրմայի":

  2. #167
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անկապ օրագիր

    Բյուրակն ասում է, թե ցրտի ժամանակ խրոնիկ հիվանդությունները սրվում են: Փաստորեն ծուլությունն ինձ մոտ խրոնիկ էր. սրվել է...

  3. #168
    խատուտիկ Enipra-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    38
    Գրառումներ
    526
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անկապ օրագիր

    Արև՜... ա–ա՜–ր–ե–ե՜–և...
    Դե դուրս արի, չե՞ս լսում։
    Ջերմություն եմ ուզում, ախր ո՞ւր ես։
    Արև՞...
    Հա՛, գիշեր է, գիտեմ, հետո՞ ինչ,
    Չէ՞ որ ինձ քո անունն են տվել,
    Ուրեմն ուրիշ եմ, չէ՞, նման չեմ մյուսներին։
    Դե մեկ անգամ, միայն մեկ անգամ
    Ինձ մնացածից ավել ջերմացրո՜ւ...
    Արև՛...
    Ինչո՞ւ չես լսում։ Ձևե՞ր ես թափում։
    Գիտեմ, քնած չես։
    Քո ականջները պետք է, որ մեծ լինեն այնքան,
    Որ ամեն ծածուկ շշուկի համար,
    Սառած ուղեղի աղերսի համար,
    Կեսցրտահարված հոգու շշունջի
    Ու կեսքարացած սրտի տրոփի համար
    Տեղ լինի այնտեղ,
    Եվ էլի մի քիչ, որ չխենթանաս։
    Պատկերացրի...
    Համա թե լոշտակը կլինես բայց դու...
    Վա՜յ, բարձր ստացվե՞ց... չլինի՞ նեղացար...
    Ների՛ր, կատակ էր, շատ հիմար կատակ։
    Ո՜ւֆ, ամեն ինչ փչացրի նորից։
    Ցուրտ է, մրսում եմ...
    Սառնությունն արդեն ոսկորներս է սկսում թափանցել։
    Ուրիշ ելք չունեմ...

    Մա՜րդ... մա–ա–ա՜րդ...
    Մա՞րդ...

  4. #169
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,732
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անկապ օրագիր

    Ինձ մոտ գնալով խորանում է այն համոզմունքը, որ մենք/ես ապրում ենք/եմ ինչ-որ պարանորմալ/սիմետրիկ կյանքով/երազում/իրականության մեջ: Ու այն ամենն, ինչ կատարվում է/կատարվել է/ կատարվելու է/չի եղել/չի էլ լինի, իրականում արդեն եղել է, քանի որ այն կա մեր գիտակցության մեջ կամ էլ անպայման կկատարվի: Ամեն տեղ թաքնված են հնարավորություններ ու նորություններ, նախապատմություններ ու հետևանքներ, ու ամեն ինչ կախված է մեր/իմ ընտրությունից՝ թեքվել ա՞ջ, թե՞ ձախ, գնա՞լ, թե՞ ոչ, ասե՞լ, թե՞ չասել.... Աստված տվեց մարդուն ընտրության հնարավորություն, ու ես շատ մեծ հույս ունեմ, որ մեր որևէ խելացի ու երկար մտածված ընտրություն իրականում կանխապես ընտրված չէր նախախնամության կողմից.... Ես հավատում եմ, ես չեմ հավատում.... ...../..... …
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  5. #170
    Հատուկ Guest-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2006
    Հասցե
    Այգեստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,512
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անկապ օրագիր

    Ոչխարների գլխաքանակը գնալով ավելանում ա: Ոչխարացում: Հիամ ամենամոդաիկ բանն ա դարցել մեր հասարակության մեջ: Ոչխարները բառաչում են, իսկ մենք՝ մարդիկ լսում: Խի՞ ենք լսում: Եթե ամեն ոչխար իր բառաչանքի հետ ստանար մեկ չափալախ գուցե ամոթից լեզուն կուլ տար:
    Վատն էլ էն ա, որ որոշ մարդիկ ոչխարներին առիթ են տալիս առիթավորվելու
    __________________

  6. #171
    ... Selene-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.11.2006
    Տարիք
    40
    Գրառումներ
    1,453
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անկապ օրագիր

    «Կյանքիցս ահագին մաս անցնում է կարմիր լույսի տակ կանգնած, անիմաստ սպասելով...»

    Հիշել եմ այսօր մի ամիս կամ գուցե ավելի շատ առաջ մի երթուղայինի վարորդի խոսքերը:
    Իսկ մենք տեսնես ինչ հաճախությամբ ենք կանգնում կարմիր լույսի տակ ու այդպես էլ մոռանում ենք առաջ գնալ, եթե անգամ լույսը փոխվում է
    Երբեմն էլ աննպատակ խցանումների մեջ ենք, թվում է, իսկ իրականում ամեն ինչ էնքան հանգիստ է Երևի ուղղակի ուշադիր լինեմ…
    True wisdom comes to each of us when we realize how little we understand about life, ourselves, and the world around us
    Socrates

  7. #172
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    45
    Գրառումներ
    3,756
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անկապ օրագիր

    Ինչքան դաժան բան է կյանքը… Քանի՞ անգամ էր նա եկել ինձ մոտ՝ գրասենյակ հյուր, ու նրան հարկում ճանաչում էին… Իսկ այսօր, այսօր նա հենց նույն գրասենյակների կույտով լի շենքում հավաքարարություն է անում: Խուսափում եմ տեսնել նրան… Ո՛չ, չեմ հրաժարվում նրանից, նա շարունակում է մնալ իմ սիրելի .... սակայն, ամաչում եմ նայել նրա աչքերի մեջ, քանզի նա ինքն է ամաչում ինձանից: Ամաչում է, որ կյանքը նրան ստիպել է դրանով զբաղվել, ամաչում է, որ ես այդտեղ եմ աշխատում, ամաչում է, որ կյանքն այդպես դաժան է վարվել իր անձի հետ… Իսկ մինչ այդ նրա զավակը, փոխանակ ընտանիքի հոգսն իր ձեռքն առնի, "սովորում է" ինչ-որ կոոպերատիվ համալսարանում, իհարկե վճարովի… Կարծում էի, բանակը նրան փոքրիշատե կհասունացնի, սակայն…
    Իսկ մայրը… իրեն պատեպատ է տալիս, հոգալու նրա բարեկեցիկ ապագան… Այդպիսին են մայրերը…
    Իսկ ես դեռ պիտի ամաչեմ ու խուսափեմ գրասենյակից դուրս գալ…
    Ի՜նչ լավ է, որ ձմեռ է ու ցուրտ

  8. #173
    + Alizée + Ծով-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Հասցե
    Montpellier, France
    Տարիք
    35
    Գրառումներ
    2,093
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անկապ օրագիր

    Իրերը ու մարդիկ կրկնում են իրար..իսկ ես կրկնություն չեմ սիրում...

  9. #174
    (C) Ուրվական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.11.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    37
    Գրառումներ
    2,505
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անկապ օրագիր

    Միանմանություն... իրար ամեն ինչ նման է ջրի երկու կաթիլի նման. առավոտյան երթուղայինի վերջին կանգառում հավաքված նույն մարդիկ, հետո աշխատանք, հետո ընդմիջում, հետո աշխատանքի ավարտ, հետո մի քիչ քայլ փողոցով, մինչև կանգառ, ճանապարհին նույն մարմնավաճառները, նույն հայացքները... Լավ չի, ախպերս, պտի մի քանի փոխես...
    Лучше Гор могут быть только Горы.

  10. #175
    Մշտական անդամ Script-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    39
    Գրառումներ
    159
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անկապ օրագիր

    Շփոթված եմ,շատ շփթված եմ ահավոր անկառավարելի դարձած իմ կյանքից:Կարծես իմ իսկ կյանքում ինձանից ոչ մի բան կախված չի ..... Խախտել եմ իմ իսկ հորինած բոլոր հնարավոր օրենքները, զզվում եմ ինձանից..... ինչ թույլ եմ ես , թույլերը չպիտի ապրեն, իրավունք չունեն, իրենց խղճուկ գոյությամբ անարգում են կյանքը, ինչ ահավորա ես էլ եմ թույլ... Ատում եմ ինձ ,ատում եմ իմ թուլությունը,կորցնում եմ ինձ:
    Վերջին խմբագրող՝ Script: 01.12.2007, 18:10:
    Пустые закаты. Пустые рассветы.
    Зачем они мне, если ты снова где-то?..
    Чужие глаза. Голоса в телефоне.
    Весь мир без тебя - черно-бел и огромен.

  11. #176
    Ազատ Սամվել-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.04.2007
    Հասցե
    Հայաստան, Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    4,975
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անկապ օրագիր

    Օրերը Գալիս են ու գնում...

    Զզվում եմ կյանքի միապաղաղությունից:
    Սաղ շաբաթ նույն բանը: գնում եմ դասի: դասից հետո լաբերս եմ անում գալիս եմ տուն: ու տենց շարունակ
    Բայց դե էսօր առաջընթաց կար
    Գոնե դասի գնալու տեղը ֆուտբալ խաղացի Չնայած հաղթեցինք բայց դե ես իմ խաղից ետքան էլ գոհ չեմ
    Չնայած երեկոն չի փոխվել ու չի էլ կարող
    Օֆֆ
    Թո՛ղ ինձ Միապաղաղություն: Ուզում եմ ապրել:
    Արթնացի՛ր Սիրտ իմ: Ուզում եմ Սիրել:
    Չե՛մ հավատում: Չե՛մ հավատում որ էս կյանքը կարեցելա իմ սիրտն էլ սառացնել: Չե՛մ ուզում հավատալ
    Ցուրտն էլ իր կողմից: զզվում եմ ցրտից: Գնա՛ ձմեռ: Մենք քեզ չենք սիրում: Համենայն դեպս ես որ հաստատ: Ուզում եմ Գարունը գա: Կյանքի նոր սկիզբը: Սիրո նոր սկիզբը: Ապրել եմ ուզում:
    Loading your personal settings....

  12. #177
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    27.05.2006
    Գրառումներ
    990
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ժպիտ Re. Անկապ օրագիր

    Գեղեցիկ ձյուն է իջնում , գեղեցիկ թարթիչներիս՝ փշրելով վերջիններիս կարծր գեղեցկությունը …
    Գեղեցիկ ձյուն,նույնիսկ ինձնից գեղեցիկ …
    Արի՛ հաշտվենք ձյուն …

  13. #178
    Մշտական անդամ Mari-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.03.2007
    Հասցե
    Yerevan
    Տարիք
    38
    Գրառումներ
    288
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անկապ օրագիր

    Ատում եմ ցեխոտ կոշիկներով մարդկանց, բայց ավելի շատ նրանց, ովքեր ձևացնում են, թե իբր դրանք մաքուր են, բայց մտնում են տունդ ու ցեխոտում...
    Տունս, որ ստացել եմ հեռավոր 1986 թ-ին /տը, ԽՍՀՄ-ը այստեղ ընդհանրապես կապ չունի/, եռահարկ է: Առաջին հարկում, որն ամենաընդարձակն ու լուսավորն է, ապրում են ընտանիքս ու մի քանի ազգականներ: Այստեղ միշտ մաքուր է, որովհետև նրանցից ոչ ոք ցեխոտ կոշիկներով չի քայլում: Երկրորդ հարկը նախատեսված է ընկերների համար: Նրանք քիչ են, բայց լավն են: Լինում է անձրև, գիտես, որ ընկերներիդ ուսը քեզ անձրևանոց կլինի, լինում է արև, գիտես, որ երկրորդ հարկը ցնծում է քեզ հետ:Բայց այս հարկը մի թերություն ունի. մեկ-մեկ ցեխոտվում է: Հետաքրքիր է, մարդկանց բերում ես քո տուն, մի տաքուկ անկյուն տալիս, իսկ նա մի ժեստով ցեխոտում է տունդ ու մնաս բարով... Քանի-քանիսն են վռնդվել... Մեկն էլ դեփորթի ճանապարհին է/չեք պատկերացնի՝ ինչ ծախսատար է այդ պրոցեսը՝ մինիմում մի քանի կգ ներվ/: Ոչինչ, կմնան 16 հոգի, դա էլ բավական է: Ու մարդ ստիպված հասկանում է, որ Մարի ջան, եթե քո տունը քեզնով հանդերձ լինի այդ մարդու տան մեջ, հաստատ ինքը ցեխոտ կոշիկներով իր ետևից ցեխ չի թողնի քո տան մեջ: Այնպես որ, մինչև տանդ մեջ անկյուն տրամադրելը ճանաչի՛ր մարդուն ու նայիր կոշիկներին՝ մաքու՞ր են արդյոք...
    Սակայն այնքան միեւնույն է...

  14. #179
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անկապ օրագիր

    Չեմ սիրում երբ ... Ինչ վատ հարց էր , երեկվանից զնգում է ականջներումս
    Հիմա մտածում եմ ես չեմ սիրում ՝
    Երբ ատամի խոզանակը ճիշտ չեն օգտագործում
    երբ տղաբերը մազերը շատ կարճ են կտրում
    երբ քամին փչում է ետևից ու խառնում մարդկանց /մասնավորապես աղջիկների/ մազերը
    երբ թարս են չափում անծանոթին
    երբ Մարի տուն են մտնում ցեխոտ ոտքերով
    երբ գիշերվա կեսին ՍՄՍ են գրում իբր շատ են սիրում
    երբ տրանսպորտում իմ փոխարեն վճարում են
    երբ սիրում են ու "բացահայտաբար" թաքցնում
    երբ մեղադրում են անմեղին
    երբ քավության նոխազ են դարձնում ամենաթույլին
    երբ շնորհակալություն հայտնել չեն կարողանում
    երբ խնդրեմի փոխարեն ասում են չարժի ....
    անվերջանալի շարք գումարած ստորագրությունս .
    բայց մի բան կասեմ

    Ես Քեզ Սիրում եմ Կյանք /жизнь/ և հուսով եմ որ դա փոխադարձ է

  15. #180
    Մշտական անդամ Script-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    39
    Գրառումներ
    159
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անկապ օրագիր

    Ինչքան ապրում եմ, էտքան հասկանում եմ ,որ դեռ շատ եմ զարմանալու մարդկանց դաստիրակության, ավելի ճիշտ դրա բացակայության վրա: Զարմանում եմ, ինչքան հաճախ են տղամարդիք մոռանում իրենց տղամարդ լինելու փաստը, ինչքան զզվելիա տղամարդկությունը կորցրած տղամարդու հետ շփվելը: Զարմանում եմ ինչպես չէի նկատել դա առաջ.........................................................................
    Пустые закаты. Пустые рассветы.
    Зачем они мне, если ты снова где-то?..
    Чужие глаза. Голоса в телефоне.
    Весь мир без тебя - черно-бел и огромен.

Էջ 12 686-ից ԱռաջինԱռաջին ... 289101112131415162262112512 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 3 հոգի. (0 անդամ և 3 հյուր)

Համանման թեմաներ

  1. Շատ անկապ օրագիր
    Հեղինակ՝ Աբելյան, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 29
    Վերջինը: 14.11.2014, 14:59

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •