User Tag List

Էջ 19 686-ից ԱռաջինԱռաջին ... 91516171819202122232969119519 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 271 համարից մինչև 285 համարի արդյունքները՝ ընդհանուր 10286 հատից

Թեմա: Անկապ օրագիր

  1. #271
    Պապա Սերխիո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.02.2007
    Տարիք
    42
    Գրառումներ
    3,112
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անկապ օրագիր

    Երբ արևոտ ,պայծառ օրվա ընթացքում մի հանդուգն ամպ որոշում է փակել արևը ,իմ տրամադրությունը ակամայից ընկնում է, հիմա էլ այսօրվա իմ պայծառ օրվանից հետո ,նորից ամպամել է միտքս

  2. #272
    կյանքը ափիս մեջ Դեկադա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.11.2007
    Հասցե
    40°46՛C 44°28՛ B
    Գրառումներ
    2,002
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անկապ օրագիր

    Տխրությունս վերափոխվել է ուրախության....
    Մի ամիս անընդհատ ինձ ստիպում էի ժպտալ:Իսկ այսօր չեմ կարողանում աչքերիս փայլը թաքցնել:Ինչեր ասես չեն անի մի քանի բառերը`սիրալիր տոնով ասված....

  3. #273
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անկապ օրագիր

    Կանայք լինում են միսս Հեվիշեմ, Էսթելա և երջանիկ: Վերջինի մասին Դիքենսը չի էլ գրել: Գուցե կարիքը չկար, որովհետև դա խնդիր չէ: Չէ՛, խնդիր է, քանի որ հազվադեպ հանդիպող երևույթ է:
    Հոգնել եմ առաջին երկուսը լինելուց: Ուզում եմ մի քիչ էլ երջանիկ լինել:

  4. #274
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,733
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անկապ օրագիր

    Չսափրված դեմքով, մազերը
    Չսանրած,
    Կարգին չի արթնացել,
    Բայց չի մոռանում ժպտալ,
    Երբ հիմար-հիմար դուրս տալով`
    Թափառում ենք միասին,
    Ու շատ լուրջ զգում միմյանց կարիքը
    Անգամ սեքսից հետո:
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  5. #275
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Գրառումներ
    59
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անկապ օրագիր

    Թույլ տվեք լինել երջանիկ...
    Ինչու, ինչու չի կարելի գոնե մեկ օր լինել երջանիկ, լինել ուրախ, ինչու պարտադիր ինչ որ մի անիմաստ ստվեր պարտադիր պիտի գա ու ընկնի, այն ԼՈՒՅՍի վրա, որ մի քիչ լուսավորել էր շուրջս ու ժպտում էի, ծիծաղում ի սրտե և ուրախ էի, շատ ուրախ
    Դու շրջում ես ամենուրեք, դու չըկաս,
    Աներևույթ դու խոսում ես աշխարհում,
    Հանկարծ, անկարծ շշնջում ես, որ կըգաս,
    Հըմայում ես, կանչում, կանչում ու լռում.

    ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆ

  6. #276
    Պատվավոր անդամ Philosopher-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.12.2006
    Գրառումներ
    1,102
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անկապ օրագիր

    Մոդերատորական: Այս թեման օրագրային գրառումների և ոչ թե թեմաների քննարկման համար է: Եթե ցանկանում եք որևէ թեմա քննարկել, քննարկեք համապատասխան թեմայում: Այս թեման մի վերածեք երկխոսության: Բոլոր այն գրառումները, որոնք օրագրային գրառումները վեր են ածում երկխոսության կամ քննարկման, թեմայից դուրս են և ենթակա են ջնջման:
    Վերջին խմբագրող՝ Philosopher: 21.01.2008, 14:53:

  7. #277
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    45
    Գրառումներ
    3,756
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անկապ օրագիր

    Երբեք այսքան անընդմեջ սիրո խոստովանություն չէի լսել… Ինչ լավ է, որ արդեն հասուն մարդ եմ ու գլուխս ուսերիս կմնա ամեն դեպքում, չեմ կորցնի այն ու սկսեմ փնտրել այսուայնտեղ…
    Բայցևայնպես, ամեն անգամ լսելուց կամ կարդալուց այդ բառերը մեջս ամեն ինչ տակնուվրա է լինում, հոգիս ջերմանում է… մեկ-մեկ նույնիսկ վախենում եմ հավատալ ու կասկածել, թե դա ինչպե՞ս կարող էր պատահել ինձ հետ…

  8. #278
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    40
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անկապ օրագիր

    Այս թեման օրագիր է։ Հետևաբար այստեղ կարող ենք գրել մեր օրագրային մտորումները։
    Այս թեման անկա՛պ օրագիր է, հետևաբար այստեղ կարող ենք գրել մեր բոլոր անկապ, ամբախ–զամբախ մտքերը… Բայց մի պայման կա. իհարկե, չպիտի խախտենք ՀՀ սահմանադրությունը, օրենքներն ու ակումբի կանոնադրությունը։ Այս պայմանին բավարարող ի՜նչ ուզենք կարող ենք գրել …Բայց չէ՛, մի պայման էլ կա։ Այսօր պարզվեց, որ այս օրագրում չի կարելի մտորել՝ ուրիշի մտորումները մեջբերելով ու վերլուծելով։ Թե չէ մոդերատորները կջնջեն գրառումդ։ Բայց տարoրինակ կանոն է, չէ՞։ Օրինակ՝ ես իմ անձնական օրագրում հաճախ մեջբերումներ եմ անում ուրիշների մտքերից։ Ի՞նչ վատ բան կա դրա մեջ։
    Հետաքրքիր է, իսկ այս օրագրի կանոնների մասին կարելի՞ է մտորել այս թեմայում։ Օրինակ՝ թեկուզ հենց այս գրառումը թույլատրվա՞ծ է արդյոք… Շուտով կիմանանք։
    Ու ընդհանրապես, ինչպիսի՞ գրառումներն են թույլատրված ու ինչպիսիք՝ ոչ։ Տեսնես կա՞ն ուրիշ պայմաններ, բացի իմ հայտնաբերածներից։
    Ի դեպ, կանխազգում եմ, որ այս թեմայի կանոնները ապագայում փոխվելու են։ Գուցե ավելի խստանան կամ էլ՝ հակառակը։ Հնարավոր է, որ ընդհանրապես այս օրագիրը փակվի ու այլևս չբացվի։ Տեսնենք…
    Հա՜, համենայն դեպս նշեմ, որ սրանք իմ օրագրային մտորումներն են, նենց որ, մոդերատորներ ջան, հույս ունեմ, որ գրառմանս վատ աչքով չեք նայի։
    Queen-ը սենց մի երգ ունի՝ «I'm Going Slightly Mad»։ Լսե՞լ եք … Մի խոսքով, ժողովուրդ ջան, ներողամիտ եղեք ցնդած մտորումներիս նկատմամբ…
    Վերջին խմբագրող՝ Արշակ: 21.01.2008, 20:46:
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  9. #279
    Պատվավոր անդամ Philosopher-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.12.2006
    Գրառումներ
    1,102
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անկապ օրագիր

    Էէէէ, Արշակ, դու էլ սկսեցիր ընենց բաներ մտորել, որոնք ինչ-որ շատ անհատակացված են ու ինչ-որ շատ նեղացած են ու նաև` ոչ ճշգրիտ: Մտորումներիդ նկատմամբ հումանիստական ներողամտությամբ հանդերձ` մոդերատորության վերաբերյալ մտորելիս աշխատիր ճշգրիտ լինել, այլապես մոդերատորությունը կզբաղվի քեզանով, այո, եթե դու չես զբաղվում մոդերատորությամբ, մոդերատորությունն է զբաղվում քեզանով: Այսօր չի պարզվել, որ չի կարելի երկխոսությունների վերածել թեման: Դա պարզվել է 10.01.2008, 23.04-ին, երբ քեզանից ոչ պակաս մոդերատորական անցյալ ու մի քիչ էլ ավելի ավագ մոդերատորական ներկա ունեցող, քեզ միանգամայն ծանոթ ու հարազատ Ուլուանան գրել է.
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Մոդերատորական։ Այս թեմայի բնույթից ելնելով՝ դրանում չպետք է լինեն միմյանց գրառումների վերաբերյալ արձագանքներ, կարծիքներ, մեկնաբանություններ։ Եթե սա օրագիր է, ապա օրագրիը չի ենթադրում այդպիսի բան։ Այս թեման քննարկման համար չէ, հետևաբար խնդրում ենք բոլոր կարծիքներն ու մեկնաբանություններն արտահայտել միայն վարկանիշների, անձնական նամակների կամ ծայրահեղ դեպքում, ասենք, Օֆֆտոպանոցում մեջբերելու միջոցով։ Ուրիշների գրառումներին վերաբերող մեկնաբանությունները ջնջվել են ու ջնջվելու են։
    Այնպես որ, եղբայր, մտորելուց առաջ էլ մեկ-մեկ արժի մտորել` մտորել թե ոչ:
    P.S. Գրառումդ չի ջնջվի, մտորել ես, էլի, մտորելդ մոդերատորականիս վնաս չէ, վնաս չէ

  10. #280
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,733
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անկապ օրագիր

    Քամու տակ կանգնած`
    Նայում եմ ծանոթ պատուհանին,
    Որից այն կողմ անցել է
    Կյանքիս որոշակի հատված:
    Հետո տեղաց ձյուն,
    Իսկ ես գլխարկ չէի հագել,
    Օձիքս բարձրացրի
    Ու գնացի մոտակա կաֆեն,
    Ուր հաստատ ոչ ոք
    Վան Գոգի մասին չի լսել:
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  11. #281
    ... Selene-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.11.2006
    Տարիք
    40
    Գրառումներ
    1,453
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անկապ օրագիր

    Ես որ երևի երբևէ ոչինչ այդչափ ուժեղ չեմ ատել, հիմա ատում եմ ամբողջ սրտով քե՛զ, հեռավորություն
    Ու տարածության զորության դեմ իմ անզորությունն ինձ էլ ավելի մեծ ցավ է պատճառում
    True wisdom comes to each of us when we realize how little we understand about life, ourselves, and the world around us
    Socrates

  12. #282
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անկապ օրագիր

    Նայում եմ ուրջս ու բոլորը տխրում են, բոլորը ինչ-որ բան են կորցրել, իսկ ես գտել եմ
    Գտել եմ այն ինչ երկար եմ փնտրել։ Երկար սպասում էի, ու եկավ այն ժամանակ, երբ չէի սպասում միշտ էլ հենց այդպես է լինում, չես սպասում գալիս է, միայն լավ է , որ դուռս բաց էր հիմա ուզում եմ ժպտամ, բայց գիտեմ, որ սխալ կարծիք կկազմեն, կամ էլ կսկսեմ հարցեր տալ... իսկ ես ճշմարտությունը թաքցնելու համար, ոչինչ չեմ ասի, միայն կժպտամ

  13. #283
    Պատվավոր անդամ Goga-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.11.2006
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    39
    Գրառումներ
    661
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անկապ օրագիր

    Դու երբեք չես տեսնի այն լույսը, որ տեսնում է կույրը,
    Չես տեսնի այն աշխարհը , որտեղ ապրում է նա,
    Ու պատկերացրու՝ նրա աշխարհում կա քեզ համար անիրական թվացող սերը…
    Երբեք չես տեսնի լույսն այդ, ինչպես չես զգում այն սերը,
    Որ հայտնի է ամեն թփին ու ծառին,
    Ու այն նստարանին, որ ամեն անգամ քո փոխարեն իմ կողակիցը իրենք են եղել,
    Ու մեր զրույցը եղել է միայն, միայն քո մասին:
    Բոլորը գիտեն բացի քեզանից,
    Չէ սխալվեցի, բոլորն զգում են, բացի քեզանից…
    Մենք փոխանակվեցինք մեր ժպիտներով... մինչ նոր հանդիպում

  14. #284
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անկապ օրագիր

    Սրանով գնում եմ դեպի անհայտություն: Չգիտեմ՝ վերջս ինչ է լինելու: Կարող եմ մի ակնթարթում քանդել հինգ տարում կառուցածս, ու մայրս հետևիցս կանչում է. «Պետք չէ, մի՛ գնա»: Բայց վախ չկա մեջս, ինչ-որ տեղ էլ դա իմ ուզածն է: Չէ՞ որ համարձակությունս չէր հերիքում, որ իմ ձեռքով ամեն ինչ քանդեմ, ոչնչացնեմ, իսկ այսպես թեև ես էլ մեղքի բաժին կունենամ, բայց կիմանամ, որ գլխավոր գործող անձը ես չեմ: Միայն մորս համար եմ անհանգստանում. ի՞նչ կլինի նրան, երբ իմանա, որ իր բոլոր երազանքները պետք է հօդս ցնդեն, որ իր աղջիկը խելառի մեկն է ու մի «փոքրիկ» բանի համար կործանում է տարիներ շարունակ կառուցածը:

    Ի՞նչ եմ խառնվել իրար: Գիտեմ, որ Աստված ինձ հետ է, որ Նա կորոշի, թե ինչ կպատահի ինձ հետ, թե որ փուլում թելը կկտրվի, և ես ստիպված կլինեմ նոր կյանք սկսել կամ ընդհանրապես ստիպված չեմ լինի: Ես ռիսկի սիրահար եմ, բայց սա ռիսկի հարց չէ. Աստված ձեռքս բռնել է, տանում է դեպի անհայտը:

  15. #285
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Գրառումներ
    59
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անկապ օրագիր

    Ուզում եմ ինչ որ բան անել, ուզում եմ ինչ որ բան փոխել...
    Սակայն այն ինչ ուզում եմ չեմ կարող անել, իսկ ինչ կարող եմ էլի չեմ կարող , գուցե մեղավոր եմգուցե , որ շատ ուզենայի կկարողանայի, դե չգիտեմ
    Ինձ այնքա անզոր ու փոքր եմ զգում
    Ինչ ահավոր է...
    Նաև մենակ եմ, մի տարորինակ լույս եմ զգում շուրջս, բայց իրականում կիսախավար է...
    Այս ուր եմ գնում?
    Դու շրջում ես ամենուրեք, դու չըկաս,
    Աներևույթ դու խոսում ես աշխարհում,
    Հանկարծ, անկարծ շշնջում ես, որ կըգաս,
    Հըմայում ես, կանչում, կանչում ու լռում.

    ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆ

Էջ 19 686-ից ԱռաջինԱռաջին ... 91516171819202122232969119519 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)

Համանման թեմաներ

  1. Շատ անկապ օրագիր
    Հեղինակ՝ Աբելյան, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 29
    Վերջինը: 14.11.2014, 14:59

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •