User Tag List

Էջ 6 686-ից ԱռաջինԱռաջին ... 23456789101656106506 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 76 համարից մինչև 90 համարի արդյունքները՝ ընդհանուր 10286 հատից

Թեմա: Անկապ օրագիր

  1. #76
    Պատվավոր անդամ Մանոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.02.2007
    Գրառումներ
    835
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անկապ օրագիր

    Նորից երթուղայինի մեջ եմ…Նայում եմ ուղիղ դիմացս նստած կնոջը, որի գրկում անու՜շ քնած երեխայի կարմրած թուշիկները մերթընդմերդ ցնցվում են մեքենայի անհանգիստ ընթացքից: Ակամա հիշում եմ «Փքաբլիթ-բալիկը», ժպտում եմ ու մտածում…երանի կարողանայի պահպանել այդ հանդարտ քունդ, անհոգ մանկությունդ, դեռ կյանքի անարդարություններից չաղտոտված անաղարտ հոգիդ…մանկի՜կ… Երանի քեզ, որ դեռ ոչինչ չես հասկանում կյանքից…ՈՒ մտքիս ետևից ընկած՝ նկատում եմ որ անցել եմ իմ կանգառը: Այ քեզ բան…Դե ոչինչ…Քայլելով ետ կգամ՝ իմ սիրած տերևները խշխշացնելով…Մնաս բարո՜վ, մանկիկ…
    Վերջին խմբագրող՝ Մանոն: 25.10.2007, 09:22:

  2. #77
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    27.05.2006
    Գրառումներ
    990
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անկապ օրագիր

    դե...էլի կերպար...էլի չեղած կարոտ...էլի ֆորումում թաքնված անմեղ մի զոհ:
    Հիմա էլ կախվածությունս նրանից կսկսի խշշալ աշնան տերևներիս փոխարեն,հիմա էլ ամեն պահ լոգին կլինեմ նրա գրառումները կարդալու համար,հիմա էլ ամենքը հասկացան`խոսքը ո՞ւմ մասին է:
    Իսկ Ես...Ես չեմ հասկանում,թե ո՞ւմ մասին է խոսքս,չեմ ճանաչում իրեն,գո՞ւցե չեմ էլ ուզում ճանաչել,չէ ո՞ր կերպարները միայն վիրտում են կերպար:
    Երանի իրականության մի փոքր դող լինեի ու տեսնեի գոնե`ինչպես ես սրճում:
    Բարև:

  3. #78
    Պատվավոր անդամ Goga-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.11.2006
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    39
    Գրառումներ
    661
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անկապ օրագիր

    Ինչու՞ ամեն ինչ այսպես եղավ.......նորից ես դարձա անմեղ մի զոհ.....
    Մենք փոխանակվեցինք մեր ժպիտներով... մինչ նոր հանդիպում

  4. #79
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անկապ օրագիր

    Ասում են՝ մարդիկ չեն հիշում վաղ մանկական հասակում կատարվածները կամ էլ ինչ-որ մշուշոտ պատկերներ են պահպանվում, և եթե լուսանկարներ չլինեն, նրանք գաղափար չեն ունենա, թե ինչպիսին են եղել այն ժամանակ:
    Ես մի առավելություն ունեմ, մի հնարավորություն, որ երևի շատ քչերին է տրվում. շատ հանգիստ հանդիպում եմ իմ մանկությանը, ավելին՝ նրա հետ խոսում, խաղում, ծիծաղում:
    Սաթենիկն ասես ժամանակի հայելի լիներ. նայում էի նրան, ինձ էի տեսնում: Իզուր չէր, որ բոլորը նկատել էին, թե Սաթենիկը որքա՜ն նման է մեկ-երկու տարեկան Բյուրակնին: Գիտե՞ք, թե ինչ է նշանակում հանդիպել հենց քեզ՝ քսան տարի առաջ: Եզակի իրադարձություն է, գերբնական ինչ-որ բան: Մենք երկուսով վազվզում էինք տան մեջ: Ո՞վ էր ասում, թե Սաթենիկը դեռ միայն առանձին բառեր է ասում: Ես շատ լավ հասկանում էի նրա բոլոր նախադասությունները: Անգամ նրա քմահաճույքների մեջ ինձ էի տեսնում:
    Ասում են՝ սիրո տարբեր տեսակներ կան (մայրական, որդիական, եղբայրականան, ֆլան-ֆստան): Գիտե՞ք, թե ինչպես էի սիրում Սաթենիկին: Նույնպես անսովոր բան է: Դա իսկական եսասիրություն է: Չզարմանա՛ք, այս բառի մեջ բացասական իմաստ չեմ դնում: Պարզապես նրան սիրում ճիշտ անքան ու ճիշտ այնպես, ինչպես ինքս ինձ…
    Եթե իմ երեխան ինձ այդքան նման չլինի, ես կկախվեմ:

  5. #80
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2007
    Հասցե
    Հայաստան
    Գրառումներ
    43
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անկապ օրագիր

    Այսօր իմ միակ այցելուն թախիծն է՝ որը երբեք ինձ չի դավաճանում....
    Ես կարծես մրցման մեջ եմ մտել աշնան հետ- մեկ նա է փոփոխվում , մեկ՝ ես, չարաճճի երեխայի պես: Երան՜ի արևը մի քիչ էլ ջերմացնի իր տաք շողերով...

  6. #81
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,734
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անկապ օրագիր

    Անիմաստ ու հոգնեցնող գործ եմ անում: Մինչ այս՝ հասցրեցի զրուցել ընկերներիցս մեկի հետ ու ևս մի անգամ զարմանալ կյանքի բարդությունների ու խճճված իրադարձությունների վրա: Իսկ հիմա խիստ զբաղված եմ՝ իրագործելով երկու ամենամեծ երազանքներս: Մի քանի օր է՝ պատմվածք եմ գրում, ու չեմ կարողանում ավարտին հասցնել: Մի քանի օր է՝ ընդհանրապես ոչինչ չեմ հասցնում.... Զեմֆիրայի երգերից մեկում էսպիսի տողեր կան՝ այնպես եմ վախենում, որ ոչինչ չեմ հասցնի, գոնե մի որևէ բան հասցնել չեմ հասցնի.....
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  7. #82
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անկապ օրագիր

    Գիշատիչները տեսնելով խոտակերների հլու հնազանդ պահվածքը գնալով ավելի էին գազազում: Էս անգամ հոտի հաշվառման ու ամեն մի բառաչյունի ճշգրիտ իդենտիֆիկացիայի համար բոլորին իրենց բառաչունով հաշվառում են: Իսկ խոտակերները իրար ճզմելով հաշվառվում են, հլա մի բան էլ որպես ապացույց ներկայացնում իրենց 5 մոտիկներին:

    Հ.Գ. Սյուռեալիստական մտքեր, ծնված Շահումյան հրապարակի մոտերքում:

  8. #83
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    27.05.2006
    Գրառումներ
    990
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անկապ օրագիր

    թքող,ծխող,չրթող մուտանտներ,քաոս, ամբոխ ու այս ամենի մեջ`մարդ , լույսի մոմով ,իրեն կորցնելու մեծ վտանգը արհամարող...

  9. #84
    Պատվավոր անդամ Grieg-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.03.2006
    Գրառումներ
    1,049
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անկապ օրագիր

    պայամանորված էի վերնիսաժում այն մասում որտեղ գրքեր է վաճառվում, քանի որ ժամանակից մի քիչ շուտ եկա սկսեցի ուսումնասիրել գրքերը~ աչքովս ընկավ մի գիրք որը տարբեր ազգերի մշակույթի մասին էր, բացեցի գիրքը թերթեցի` արձանիկներ, նկարներ, քարտեզներ և բառեր բառեր.. սակայն տպավորությունը այն էր որ ընդհանուր է գրած և միքիչ հանրագիտարանի ոճով, տպագրության թիվը 81..ուստի մտածեցի որ ավելի լավ տարբերակ կլինի գտնել հատկապես որ գինը 17 հազար էր:Հաջորդ գիրքը Կոմիտաս վարդապետի մասին էր, գինը հարցրեցի 500 դրամ ~ մի պահ ուրախացա որ այդպես մատչելի է և ժողովրդը կկարողանա թույլ տալ իրեն այդ ծախսը..հետո պարզվեց 5000 է կազմվի վրա նկարած էր նա, նոտաներ, երգերի բառեր մի խոսքով գրավիչ էր, ես գիտեի որ գիրքը իմ համար հետաքրքիր կլինի..ուզում էի վերցնել ~հետո ներսումս լսեցի նրա աստվածային երաժշտությունը~ .. երաժշտությունը աստվածային, մարդը իրական, գրվածը պատմություն,իսկ գիրքը նյութական..
    խառնվել էր ամեն ինչ հոգևորը արվեստը մշակույթը պատմությունը գիրը գիտելիքը գիրքը և փողը..մտածեցի` չեմ ուզում տեսնել նյութական մեկնաբանությունը այն նուրբ ալիքների որը բխում էր նրա տիեզերքից.. ճիշտ է ձայնը դա նյութական աշխարհից է. .բայց մեղեդին..գուցե երաժշտությունն է սահմանը հոգևորի և նյութական աշխարհներ միջև ~ մտորումներից դուրս եկա երբ լսեցի ինչպես են իմ անուն բարձր գոչում..չեի նկատել որ ում սպասում էի եկել է.. չգնեցի
    Վերջին խմբագրող՝ Grieg: 27.10.2007, 16:49:
    ...

  10. #85
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անկապ օրագիր

    Վիրաբուժության հիվանդությունների ցիկլ… Դասախոսը դուրս էր եկել ու չէր վերադառնում: Դա հատուկ է մեր բուհում դասավանդվող կլինիկական առարկաներին: Մենք էլ, լինելով հինգերորդ կուրսեցիներ, այսինքն՝ հիվանդանոցում պարապ նստելու մեծ փորձ ունենալով, մեզ հետ բերել էինք կողմնակի բաներ, որ չձանձրանանք: «Մաֆիա» խաղալու առաջարկ կար, բայց կարծես ոչ ոք հավես չուներ:
    Սենյակում ահավոր աղմուկ էր: Մի քանիսն անկյունում հավաքված լուսանկարվում էին, մեկ ուրիշը հեռախոսով երաժշտություն էր միացրել, մյուսն անգլերեն էր պարապում, ես էլ ֆրանսերենս էի հանել, բարձրաձայն կարդում էի: Քիչ անց Վարդանը սկսեց ֆրանսերեն հանրահայտ երգերից նախադասություններ ասել, և ես փորձում էի թարգմանել: Չգիտեմ, թե ինչպես եղավ, որ խոսակցությունը բոլորովին այլ ուղղություն ստացավ:
    - Հեմինգուեյն է իր գործերում շատ ֆրանսերեն արտահայտություններ օգտագործում,- ասաց Վարդանը:
    - Հա՛, հատկապես «Տոն, որը միշտ քեզ հետ է» վեպում:
    - Ես հիմա հենց այդ գիրքն եմ կարդում:
    - Ես էլ,- ասացի ու պայուսակիցս հանեցի նշված գիրքը:
    Երևի նրանք, ովքեր փորձել են իմանալ, թե ինչու է պայուսակս միշտ այդքան ծանր, ստացան իրենց հարցի պատասխանը. հետս զանազան գրքեր-տետրեր եմ տանում, որ անվերջանալի դասամիջոցին չձանձրանամ:
    Հետո մենք խորացանք գրքի բովանդակության մեջ: Հետաքրքիր ու գեղեցիկ տողերն էինք հիշում և պատմում միմյանք:
    Անկեղծ ասած, ես զարմացել էի, որ իմ խմբեցու հետ կարող եմ նման թեմաների շուրջ զրուցել:
    - Դու՞ էլ «Հրեշտակների քաղաքում» տեսար այդ գիրքը, դրա համար կարդացիր:
    Ես նորից զարմացա. իմ սիրած ֆիլմերից էր, որտեղ հնչում են իմ սիրած երգերը, դեռ մի բան էլ ավելանում է մի գիրք, որն իմ սիրելիների ցանկում գրանցվելու բոլոր հնարավորություններն ունի… Ու չնայած այդքան շատ դիտել էի ֆիլմը, չէի նկատել, որ այդ գրքի մասին խոսվում է:
    - Չէ՛, պարզապես այստեղ իմ սիրած գրողներից մեկի՝ Սքոթ Ֆիցջերալդի մասին է գրված, դրա համար էլ կարդում եմ… Ամբողջ Ամստերդամը ոտքի տակ եմ տվել, որ գտնեմ:

    Մենք ապրում ենք շրջապատված բազմաթիվ մարդկանցով, որոնց չենք ճանաչում, չնայած գրեթե ամեն օր տեսնում ենք: Ուշադի՛ր եղիր, շփվի՛ր նրանց հետ, և դու հաստատ ինչ-որ փոքրիկ ընդհանրություն կգտնես… Գուցե պարզվի, որ երկուսդ էլ նույն գիրքն եք կարդում կամ նույն երաժշտությունն եք սիրում… Գուցե պարզվի, որ կարող եք շատ լավ ընկերներ լինել:

  11. #86
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,734
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անկապ օրագիր

    Քայլում եմ փողոցով, չեմ հասցնում, ուշանում եմ: Թվում է, թե կյանքն անցնում է կողքով, իսկ ես միայն հասցնում եմ նրան հետևել որպես մի պատահական անցորդ: Օրվա 24 ժամն ասես 24 րոպե լինի, արթնանում եմ, գնում աշխատանքի, պարտքեր կուտակում, մի քանի բաժակ սուրճ խմում, կարդում նամակներս, նստում երթուղային, մարդկային քաոսից ազատվում, հասնում տուն, ու սարսափով հասկանում, որ ևս մի օր կորավ…
    Բայց մեկ-մեկ կարողանում եմ խորամանկել, թաքուն ծիծաղել կյանքի գլխապտույտ ընթացքի վրա… Երբեմն հասցնում եմ ապրել շատ ավելի, քան կարելի է պատկերացնել: Աննշան մի բույր` ինչ-որ հեռու, անիրական երազից վեր հառնող հուշ, ու այդ բույրը դառնում է կոնկրետ մարդ, իրավիճակ, զրույց, տրամադրություն, պահեր, ժամեր, մոռացված ժպիտ, որ մի ժամանակ գուցե շատ կարևոր էր… Ու այդ մի վայրկյանի ընթացքում, որ աննշան բույրը հասնում է քթիս, ես կրկին ապրում եմ կյանքիս լավագույն պահերը, մի քանի ամսվա կյանքս տեղավորվում է մի վայրկյանում, ինչ-որ հանճարեղ Zip ծրագրով, կամ էլ վայրկյանն է ձգվում, ու այդ օրը ունենում է ոչ թե 24 ժամ, այլ ասենք 15 ամիս, 3 ժամ, 46 րոպե, 8 վայրկյան....
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  12. #87
    Պատվավոր անդամ Taurus-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    սատկած շան տնակ
    Գրառումներ
    2,264
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անկապ օրագիր

    Մեջբերում impression-ի խոսքերից Նայել գրառումը
    Քայլում եմ փողոցով,...
    հա ճիշտ ա, ուրեմն Քայլում եմ փողոցով, տրամադրությունս բարձր, թոշակս վերջապես տվեցին, գործերս լավացել են, ուրախ նայում եմ մադկանց դեմքերին, ինձ էլ գժի տեղ են դնում, ու մտածում եմ "ինչ լավ կլիներ որ բոլորն էլ ուրախ լինեին, ժպտայինինձ հետ միասին", ու......
    .....այդ պահին ընկա, թարմ անձրեվից գոյացած կեղտաջրի մեջ, բոլորը ուրախացան ու ժպտացին, "ու ինչ են էտ ապուշները ժպտում", ջղայնացա շորորս թափ տվեցի ու արագ-արագ հեռացա:
    Ասածս ինչ ա, "ամեն ինչ հարաբերական է"

  13. #88
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    27.05.2006
    Գրառումներ
    990
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անկապ օրագիր

    Հարմարվել, տանել,համակերպվել,հանդուրժել...
    Ինչո՞ւ ՍՍՐ -ից եկած խխունջային բառերը պետք է հունից հանեն ինձ,ինչո՞ւ մարդիկ պետք է հոսանքին տրվեն ու քշվեն ,ինչպես տարվա եղանակը ոչ իր ցանկությամբ է առաջ քշվում:
    Ես կյանքի հորձանուտում ճահճային ծաղիկ մը, որ չի ընդունում ոչ մի զուլալ ջուր ու բարելահող, վարդի վերածվելու համար:
    Ինձ դուր է գալիս իմ ճահճի հոտը , քան ` փթթած վարդ, խամաճիկների հրամանով:

  14. #89
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անկապ օրագիր

    Կարիքավոր մարդը փաթաթվեց ծառին ու ջրեց իր ոտքերը: Աննորմակությու՜ն…

    Չկա չարիք առանց բարիք: Չկա բարիք առանց չարիք:
    Չկա չարիք առանց բարիք: Չկա բարիք առանց չարիք:

    ո՞նց անեմ որ չմոռանամ…

  15. #90
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    27.05.2006
    Գրառումներ
    990
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Անկապ օրագիր

    դե...էլի կերպար...էլի չեղած կարոտ...էլի ֆորումում թաքնված անմեղ մի զոհ:
    Հիմա էլ կախվածությունս նրանից կսկսի խշշալ աշնան տերևներիս փոխարեն,հիմա էլ ամեն պահ լոգին կլինեմ նրա գրառումները կարդալու համար,հիմա էլ ամենքը հասկացան`խոսքը ո՞ւմ մասին է:
    Իսկ Ես...Ես չեմ հասկանում,թե ո՞ւմ մասին է խոսքս,չեմ ճանաչում իրեն,գո՞ւցե չեմ էլ ուզում ճանաչել,չէ ո՞ր կերպարները միայն վիրտում են կերպար:
    Երանի իրականության մի փոքր դող լինեի ու տեսնեի գոնե`ինչպես ես սրճում:
    Բարև:
    ոչ-ոք իրավունք չունի մտնել իմ ներսը,քանդել,ջնջել կամ վերակառուցել նրանից մի բույլ անգամ ,այսինքն այն վայրը ,որը Ես կնքել եմ "Ակումբի օրագիր" անվամբ:
    Նա էլ իրավունք չունի պահանջելու ինչ-որ չեղած բան,ինքս էլ այս վերևի տողերից ոչ մի ակնկալիք չունեմ,ոչ էլ ուզում եմ ունենալ,պարզապես երբ ուղեղս ցավից տնքում է,բառերս չեն կարող մատներիցս չժայթքել:
    Խնդրում եմ թողեք լույս արձակեմ, թեկուզ այն ինչ-որ մեկին խավար է թվում:
    ոչ-ոք չի կարող բանտարկել իմ մեջ ծփացող ազատությունը` իմ բառերը:

    հ.գ. չի կարելի ջնջել օրագրից ինչ-որ տառ անգամ,չի կարելի :
    վերադարձրեք նաև այդ գրառմանս վարկանիշ տված ,Մելիքի վերջին միավորներս, Խնդրում եմ :
    Վերջին խմբագրող՝ Լէգնա: 30.10.2007, 15:23: Պատճառ: բարոյական նորմեր եք պահանջում,բայց դուք այն չեք պահպանում:

Էջ 6 686-ից ԱռաջինԱռաջին ... 23456789101656106506 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)

Համանման թեմաներ

  1. Շատ անկապ օրագիր
    Հեղինակ՝ Աբելյան, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 29
    Վերջինը: 14.11.2014, 14:59

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •