Կյանքի որակի հետ կապված մի բան ասեմ. ես ընդհանուր առմամբ շատ առողջ եմ սնվում։ Բայց դա 100%-անոց չի։ Երբեմն լինում են իրավիճակներ, որ օրինակ պիտի ընկերներիս հետ գնամ բուրգեր ուտելու կամ էլ հրաժարվեմ, ասեմ բուրգեր չեմ ուտում, գնամ տուն։ Իմ կյանքի որակի վրա խայտառակ բացասաբար կազդի ընկերներիս հետ ժամանակ չանցկացնելը, բայց էդ մի բուրգերը հաստատ ինձ ոչ ճարպակալած կսարքի, ոչ քունս կխանգարի, ոչ տրամադրությունս կփչացնի, ոչ էլ մարսողությունս։
Սնունդը կյանքում ամեն ինչ չի էլի, ու շատ խիստ սննդակարգերը նաև շատ բացասական հետևանքներ են ունենում սոցիալական կապերի վրա։ Իսկ սոցիալական կապերը նույնքան կարևոր են հոգեկան և ֆիզիկական առողջության համար, որքան առողջ սնունդը։ Ընդ որում, նենց չի, որ մարդիկ հատուկ սկսում են քո դեմ տրամադրվել քո խիստ սննդակարգերի պատճառով, այլ հաճախ առանց գիտակցելու սկսում են կամաց-կամաց դուրս մղել իրենց շրջանակներից։
Էջանիշներ