User Tag List

Էջ 1085 1112-ից ԱռաջինԱռաջին ... 85585985103510751081108210831084108510861087108810891095 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 16,261 համարից մինչև 16,275 համարի արդյունքները՝ ընդհանուր 16677 հատից

Թեմա: Թեմայից դուրս, բայց հետաքրքիր կամ կարևոր գրառումներ

  1. #16261
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,452
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Բարեկամ-ի խոսքերից Նայել գրառումը
    Էսքան բա՞ն։ Տնաշեն։ Էս դու որտե՞ղ ես ապրում։ Արի Ավստրալիա, կսկսես հակառակը կարոտել
    Թիքեթը, օրինակ, քո նկարագրած էդ իդիլլիայից էր, որ փախավ Եվրոպա։
    Չոլեր ա ձեր Ավստրալիան, աշխարհագրության դասերից սկսած չեմ սիրել իր աղքատիկ ատրիբուտների պատճառով՝ «Մուրեյ գետը իր Դառլինգ վտակով» ու «Ջրբաժան լեռնաշղթան», մնացածը անապատ։
    Կալիֆոռնիան ա հարուստ բնություն, էն էլ մարդիկ էնքան շատ են, որ բնությունը էլ չի երևում։
    Բայց ի՜նչ հոյակապ մարդ էր մեր աշխարհագրության դասատուն, խոշոր պայտոնյաի տղա էր, բայց համեստության տիպար, չնայած շատ սիրուն կոստեր էր հագնում։
    Si vis pacem, para bellum

  2. #16262
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,618
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)

    Ես հիմա էլ եմ իդիլլիայում ապրում Եղբորս խաթր պարբերաբար Լոնդոն եմ գնում, ու որ մտածում եմ՝ ստիպված լինեի էդ մրջնանոցում ապրել, վատանում եմ։
    Ի դեպ, Բարեկամ ջան, քեզ մի հարց ունեմ։ Մի պահ ոնց որ քեզ էլ էր սկսել վանել Ավստրալիան, բայց վերջին ժամանակաշրջանի գրառումներիցդ տպավորություն է, որ նորից սկսել ես սիրել։ Եթե ճիշտ եմ նկատել ու գաղտնիք չէ, ի՞նչն է փոխվել։

  3. #16263
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,668
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը

    Էս ինչ լավ, թեթև ձեռքով ամբողջ Ավստրալիան տնտղեցիր ձեռքիդ ափի մեջ ու գնահատական տվեցիր՝ "աղքատիկ ատրիբուտներ"։ Ապրեն աշխարհագրությանդ դասատուն ու սովետական տաղտուկ դասագրքերը։ Ավստրալիան միայն հենց հարուստ, յուրօրինակ ու հետաքրքիր բնաշխարհ ա, որ ունի, ու որի համար են այցելում զբոսաշրջիկները, պատմությունից-ճարտարապետությունից ոչինչ չկա տպավորիչ։

    Այ ձեր հարուստ բնությամբ ամերիկաներում պակաս չեն անապատները․ մի քանի տարի առաջ ընտանիքով road trip-ի էինք, Մահվան Հովտից մինչև դուրս եկանք, հավերժություն անցավ։

  4. #16264
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,668
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը

    Թիքեթ ջան, երբևէ ոչ վանել ա, ոչ էլ սիրել եմ, ոնց անտարբեր կայի, էդպես էլ մնացել եմ։ Վանելու տպավորություն երևի թողել ա էն, որ կիսել եմ զգացողություններդ , որ ընդհանուր առմամբ միօրինակ, կանխատեսելի ու անհետաքրքիր ա ավստրալիական միջավայրը։ Ի գիտություն Վիշապի՝ խոսքը բնության միջավայրի մասին չի։

  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    One_Way_Ticket (03.08.2023)

  6. #16265
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,452
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Բարեկամ-ի խոսքերից Նայել գրառումը
    Էս ինչ լավ, թեթև ձեռքով ամբողջ Ավստրալիան տնտղեցիր ձեռքիդ ափի մեջ ու գնահատական տվեցիր՝ "աղքատիկ ատրիբուտներ"։ Ապրեն աշխարհագրությանդ դասատուն ու սովետական տաղտուկ դասագրքերը։ Ավստրալիան միայն հենց հարուստ, յուրօրինակ ու հետաքրքիր բնաշխարհ ա, որ ունի, ու որի համար են այցելում զբոսաշրջիկները, պատմությունից-ճարտարապետությունից ոչինչ չկա տպավորիչ։

    Այ ձեր հարուստ բնությամբ ամերիկաներում պակաս չեն անապատները․ մի քանի տարի առաջ ընտանիքով road trip-ի էինք, Մահվան Հովտից մինչև դուրս եկանք, հավերժություն անցավ։
    Բզբզում ես, հա։ Ողորմելի տեղ ա ձեր Ավստրալիան, մանավանդ որ համեմատում ես Մահվան Հովտի հետ։ Ամերիկայի արևմտյան ափերն ու Հավայան կղզիները թողած պիտի գամ հասնեմ Ավստրալիա։ Մեր դասատուն ասել ա, որ Ավստրալիան աշխահի ամենատափակ տեղերից ա, իսկ ես հարթավայրեր չեմ սիրում։
    Si vis pacem, para bellum

  7. #16266
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,618
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բայց ճիշտ է ասում Վիշապը։ Չափերի գյորա Ավստրալիան բավական միապաղաղ բնություն ունի։ Հա, ունիկալ կենդանիներ, և այլն, բայց էդքան մեծ մայրցամաքից կարելի էր և ավելին սպասել։ Ամենաբարձր գագաթը մագլցելը խաղ ու պար է։ Սեզոնայնություն էլ գրեթե չկա։

    Այդունահանդերձ, մի տեղ գիտեմ, որ Վիշապին երևի թե դուր կգար։ Հյուսիս-արևելքում Daintree գետը որ կտրում-անցնում ես (մեքենաներ տեղափոխող նավով, կամուրջ չկա), ուրիշ աշխարհ ես ընկնում։ Կենտրոնացված էլեկտրականություն չկա, կանալիզացիա չկա, բջջային հեռախոսակապ չկա։ Բայց կա կաբելային ու որակյալ ինտերնետ, ինչն ինձ թույլ է տվել ժամանակին մի ամիս այ էս տանը ապրել ու աշխատել․
    https://www.airbnb.com.au/rooms/6160461

    Կային արևային պանելներ, որոնք արևոտ օրերին որոշ լցնում էին մարտկոցները, բայց որպես կանոն հերիք չէր անում, ժամանակ առ ժամանակ բենզինով դվիժոկն էի խոդի տալիս։ Հերիք էր անում լուսավորության, ջրի պոմպի, լափթոփի, մեկ-մեկ պստիկ հեռուստացույցի ու լվացքի մեքենայի (էկոնոմ ռեժիմով)։ Եփելը իհարկե գազով։ Ջուրը՝ անձրևաջուր։ Զուգարանը՝ բիո։ Դե իսկ տեսարանները լուսանկարների վրա կարելի է տեսնել, չպատմեմ։ Գույնզգույն թռչուններ հաճախ էին այցելում։ Մոծակներ, զարմանալիորեն, շատ չկային։

    Ավստրալիայից ամենահաճելի հիշողություններիցս է։

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (03.08.2023), մարդ եղած վախտ (04.08.2023)

  9. #16267
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,668
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Բզբզում ես, հա։ Ողորմելի տեղ ա ձեր Ավստրալիան, մանավանդ որ համեմատում ես Մահվան Հովտի հետ։ Ամերիկայի արևմտյան ափերն ու Հավայան կղզիները թողած պիտի գամ հասնեմ Ավստրալիա։ Մեր դասատուն ասել ա, որ Ավստրալիան աշխահի ամենատափակ տեղերից ա, իսկ ես հարթավայրեր չեմ սիրում։
    Վիշապ ջան, հավատացնում եմ քեզ, որ դատում ես ոնց որ բուսակերը կարնիվորի մասին ։ Այն է՝ առանց փորձառության։ Իսկ ես ձեր արևմտյան ափն էլ, Հավայան կղզիներն էլ բավականաչափ շրջագայել եմ մագլցելով ձեր փառապանծ Յոսեմիթեի լեռները, թափառել սակվոյաների անտառներում, իջել Մահվան հովտի ամենացածր կետը, որի մարսային տեսքի միջավայրում համապատասխան ֆիլմ են նկարել, Գրանտ Կանյոնի խորխորատներով էլ եմ իջել համարյա մինչև Կոլորադո ու հետ բարձրացել՝ ճանապարհին զմայլվլելով արևածագով, ու ձեր գեղատեսիլ արևմտյան ափով քշել մինչև Սան Ֆրանցիսկո, ու լողացել եմ մայրամուտի ոսկիով ողողված ձեր հավայան ջրերում, սուզվել կորալյան խութերը՝ գունավոր ձկների ու կրիաների հոսքերը ճեղքելով, բարձրացել Ադամանդյա գագաթի խառնարանը, ․․․, ձեռքի հետ էլ մասնակցել [դիտորդի դերում] գեյերի ծիածանագույն հավայան պառադին Ու համեմատելու ավելի շատ հիմքեր ունեմ, աշխարհագրության դասագրքերից զատ։
    Բայց, վերադառնալով քո պատասխանին՝ թե ինչը քեզ կբավարարեր, Ավստրալիայի հարթ ու խարխանդ միջավայրը հենց լավ էլ համապատասխանում ա քո երազանքին։ Դրան քհետո իչ կանդրադառնամ Թիքեթի գրառմանը պատասխանիս մեջ։
    Վերջին խմբագրող՝ Բարեկամ: 04.08.2023, 05:12:

  10. #16268
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,452
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Բարեկամ-ի խոսքերից Նայել գրառումը
    Վիշապ ջան, հավատացնում եմ քեզ, որ դատում ես ոնց որ բուսակերը կարնիվորի մասին ։ Այն է՝ առանց փորձառության։ Իսկ ես ձեր արևմտյան ափն էլ, Հավայան կղզիներն էլ բավականաչափ շրջագայել եմ մագլցելով ձեր փառապանծ Յոսեմիթեի լեռները, թափառել սակվոյաների անտառներում, իջել Մահվան հովտի ամենացածր կետը, որի մարսային տեսքի միջավայրում համապատասխան ֆիլմ են նկարել, Գրանտ Կանյոնի խորխորատներով էլ եմ իջել համարյա մինչև Կոլորադո ու հետ բարձրացել՝ ճանապարհին զմայլվլելով արևածագով, ու ձեր գեղատեսիլ արևմտյան ափով քշել մինչև Սան Ֆրանցիսկո, ու լողացել եմ մայրամուտի ոսկիով ողողված ձեր հավայան ջրերում, սուզվել կորալյան խութերը՝ գունավոր ձկների ու կրիաների հոսքերը ճեղքելով, բարձրացել Ադամանդյա գագաթի խառնարանը, ․․․, ձեռքի հետ էլ մասնակցել [դիտորդի դերում] գեյերի ծիածանագույն հավայան պառադին Ու համեմատելու ավելի շատ հիմքեր ունեմ, աշխարհագրության դասագրքերից զատ։
    Բայց, վերադառնալով քո պատասխանին՝ թե ինչը քեզ կբավարարեր, Ավստրալիայի հարթ ու խարխանդ միջավայրը հենց լավ էլ համապատասխանում ա քո երազանքին։ Դրան քհետո իչ կանդրադառնամ Թիքեթի գրառմանը պատասխանիս մեջ։
    Ի՜հ, տատս կասեր՝ բանի վրա ես Ինձ տատուս գեղն էլ ա հոյակապ բավարարում իր խարխանդությունով, որ արդեն դառել ա համարյա անմարդաբնակ, որովհետև Հայ ժողովուրդը Երևանի ռեստորաններում ու կաֆեներում ճխտված՝ «Ղարաբաղի դարդերով ա», իսկ դու հա Ավստրալիա, Ավստրալիա․․․ Կանադայի չոլերում եղե՞լ ես։ Արի գնանք Ավստրիա, Felbertauern, ի՜նչ հրաշք երկիր ա։
    Վերջին խմբագրող՝ Վիշապ: 04.08.2023, 06:11:
    Si vis pacem, para bellum

  11. #16269
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,668
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց ճիշտ է ասում Վիշապը։ Չափերի գյորա Ավստրալիան բավական միապաղաղ բնություն ունի։ Հա, ունիկալ կենդանիներ, և այլն, բայց էդքան մեծ մայրցամաքից կարելի էր և ավելին սպասել։ Ամենաբարձր գագաթը մագլցելը խաղ ու պար է։ Սեզոնայնություն էլ գրեթե չկա։

    Այդունահանդերձ, մի տեղ գիտեմ, որ Վիշապին երևի թե դուր կգար։ Հյուսիս-արևելքում Daintree գետը որ կտրում-անցնում ես (մեքենաներ տեղափոխող նավով, կամուրջ չկա), ուրիշ աշխարհ ես ընկնում։ Կենտրոնացված էլեկտրականություն չկա, կանալիզացիա չկա, բջջային հեռախոսակապ չկա։ Բայց կա կաբելային ու որակյալ ինտերնետ, ինչն ինձ թույլ է տվել ժամանակին մի ամիս այ էս տանը ապրել ու աշխատել․
    https://www.airbnb.com.au/rooms/6160461

    Կային արևային պանելներ, որոնք արևոտ օրերին որոշ լցնում էին մարտկոցները, բայց որպես կանոն հերիք չէր անում, ժամանակ առ ժամանակ բենզինով դվիժոկն էի խոդի տալիս։ Հերիք էր անում լուսավորության, ջրի պոմպի, լափթոփի, մեկ-մեկ պստիկ հեռուստացույցի ու լվացքի մեքենայի (էկոնոմ ռեժիմով)։ Եփելը իհարկե գազով։ Ջուրը՝ անձրևաջուր։ Զուգարանը՝ բիո։ Դե իսկ տեսարանները լուսանկարների վրա կարելի է տեսնել, չպատմեմ։ Գույնզգույն թռչուններ հաճախ էին այցելում։ Մոծակներ, զարմանալիորեն, շատ չկային։

    Ավստրալիայից ամենահաճելի հիշողություններիցս է։
    Թիքեթ ջան, լինկը չի աշխատում։ Ափսոս, կուզենայի տեսնել։
    Ինչ վերաբերում ա երկիր-մայրցամաքի բնության բազմազանության և տարածքի մեծության հարաբերակցությանը՝ հետաքրքիր կամ անհետաքրքիր լինելու առումով, մի քիչ չեմ հասկանում նման հայացքի մասշտաբը․ այսինքն, էն աստիճան միապաղաղ ա, որ չի՞ բավարարում, կամ ինչի՞ն չի բավարարում, բնակության վայր ընտրելու չափանիշների՞ն, ի՞նչ չափով կամ մասշտաբով ա էդ բազմազանությունը կամ դրա պակասը մասնակցում մարդու առօրյա կյանքին։ Բազմազանություն տեսնելու ավանդական միջոցը միշտ եղել ա ու կմնա ճամփորդելը․ դժվար թե մեկն ասի, ես չեմ ճամփորդում ուրիշ երկրներ, որովհետ իմ երկրի բնական միջավայրը բազմազան ա, ինձ բավարարում ա։
    Համաձայն եմ, որ հարթավայրությունը լեռներին սովոր մարդուն կարող է անհարմարություն պատճառել, օրինակ, իմ աչքերը [երևի գենետիկորեն ] կարոտում են հորիզոնում լեռների ուրվագծեր տեսնելը, ու դա նկատեցի միայն, երբ Հայկական լեռնաշխարհ մտնելով՝ հենց էդ լեռնայնությունն եմ անհագորեն կլանում՝ օդում լինեմ, թե գետնի վրա։
    Նույնը և սեզոնայնությունը, ինչպես և գրել ես։ Չափազանց տաղտկալի անեղանակ եղանակ է Ավստրալիայում ( հիմնական բնակավայարերում )։ Այ սա օրինակ, լուրջ չափանիշ է Ավստրալիան որպես բնակության տեղ ընտրելու հարցում։ Բայց դա էլ, օրինակ ինձ մոտ , երևի գենետիկ պահանջ է՝ տարվա չորս եղանակները։
    Բայց իմ կարծիքով ամենազդու չափանիշը որևէ բնակատեղի, բնակչության վայբն է։ Այդ առումով, ես կարող եմ հասկանալ քո փախուստը։ Մի տասնյոթամյա աշակերտ ունեմ, Հունաստանից ներգաղթած, վերջերս ճամփորդեց հայրենիք՝ արձակուրդի, հարցրի, թե վերադարձին Ավստրալիա ինչ էր զգում, ժպիտով պատասխանեց․ back to the retirement house

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

  13. #16270
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,618
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Բարեկամ-ի խոսքերից Նայել գրառումը
    Թիքեթ ջան, լինկը չի աշխատում։ Ափսոս, կուզենայի տեսնել։
    Ինչ վերաբերում ա երկիր-մայրցամաքի բնության բազմազանության և տարածքի մեծության հարաբերակցությանը՝ հետաքրքիր կամ անհետաքրքիր լինելու առումով, մի քիչ չեմ հասկանում նման հայացքի մասշտաբը․ այսինքն, էն աստիճան միապաղաղ ա, որ չի՞ բավարարում, կամ ինչի՞ն չի բավարարում, բնակության վայր ընտրելու չափանիշների՞ն, ի՞նչ չափով կամ մասշտաբով ա էդ բազմազանությունը կամ դրա պակասը մասնակցում մարդու առօրյա կյանքին։ Բազմազանություն տեսնելու ավանդական միջոցը միշտ եղել ա ու կմնա ճամփորդելը․ դժվար թե մեկն ասի, ես չեմ ճամփորդում ուրիշ երկրներ, որովհետ իմ երկրի բնական միջավայրը բազմազան ա, ինձ բավարարում ա։
    Համաձայն եմ, որ հարթավայրությունը լեռներին սովոր մարդուն կարող է անհարմարություն պատճառել, օրինակ, իմ աչքերը [երևի գենետիկորեն ] կարոտում են հորիզոնում լեռների ուրվագծեր տեսնելը, ու դա նկատեցի միայն, երբ Հայկական լեռնաշխարհ մտնելով՝ հենց էդ լեռնայնությունն եմ անհագորեն կլանում՝ օդում լինեմ, թե գետնի վրա։
    Նույնը և սեզոնայնությունը, ինչպես և գրել ես։ Չափազանց տաղտկալի անեղանակ եղանակ է Ավստրալիայում ( հիմնական բնակավայարերում )։ Այ սա օրինակ, լուրջ չափանիշ է Ավստրալիան որպես բնակության տեղ ընտրելու հարցում։ Բայց դա էլ, օրինակ ինձ մոտ , երևի գենետիկ պահանջ է՝ տարվա չորս եղանակները։
    Բայց իմ կարծիքով ամենազդու չափանիշը որևէ բնակատեղի, բնակչության վայբն է։ Այդ առումով, ես կարող եմ հասկանալ քո փախուստը։ Մի տասնյոթամյա աշակերտ ունեմ, Հունաստանից ներգաղթած, վերջերս ճամփորդեց հայրենիք՝ արձակուրդի, հարցրի, թե վերադարձին Ավստրալիա ինչ էր զգում, ժպիտով պատասխանեց․ back to the retirement house
    Book անել էդ airbnb-ն ինձ էլ չի թողնում, ասում է "property turned off": Ինձ երևի ցույց է տալիս, որովհետև ժամանակին էդտեղ մնացել եմ, իսկ մյուսներին ընդհանրապես ցույց չի տալիս։ Ահա վերանդայի լուսանկարն ամեն դեպքում․

     •
    • 
     Սեղմել՝ ցույց տալու համար

    Մնացածի առումով, կոնտեքստը ստեղ Վիշապի "գամ Ավստրալիա, որ ի՞նչ անեմն" է։ Իրոք որ, բացի կենգուրու-կոալաներից ի՞նչ պիտի տեսնի, որ իր կողմերում չի կարող տեսնել։ Ամերիկացի տուրիստ ես Ավստրալիայում չեմ հիշում, որ հանդիպած լինեմ: Եվրոպացի՝ լիքը, իրենց համար իհարկե էկզոտիկա է։

  14. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Բարեկամ (04.08.2023), մարդ եղած վախտ (04.08.2023), Վիշապ (04.08.2023)

  15. #16271
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,668
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը
    BՄնացածի առումով, կոնտեքստը ստեղ Վիշապի "գամ Ավստրալիա, որ ի՞նչ անեմն" է։ Իրոք որ, բացի կենգուրու-կոալաներից ի՞նչ պիտի տեսնի, որ իր կողմերում չի կարող տեսնել։ Ամերիկացի տուրիստ ես Ավստրալիայում չեմ հիշում, որ հանդիպած լինեմ: Եվրոպացի՝ լիքը, իրենց համար իհարկե էկզոտիկա է։
    Մարդկային միջավայրը, բազմամշակութայնություն, ասածս վայբը։

  16. #16272
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,618
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Բարեկամ-ի խոսքերից Նայել գրառումը
    Մարդկային միջավայրը, բազմամշակութայնություն, ասածս վայբը։
    Վայբը լրիվ ուրիշ է, համաձայն եմ։ No worries, mate:

  17. #16273
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,452
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Բարեկամ-ի խոսքերից Նայել գրառումը
    Մարդկային միջավայրը, բազմամշակութայնություն, ասածս վայբը։
    Ես Կալիֆոռնիայի բազմամշակութայնությունից (այ քեզ բառ) արդեն էն աստիճանի եմ կշտացել, որ ներքին վերաբերմունքովս մանրից վերածվում եմ ամբարտավան, ռասիստ ռեդնեքի։
    Si vis pacem, para bellum

  18. #16274
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,668
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես Կալիֆոռնիայի բազմամշակութայնությունից (այ քեզ բառ) արդեն էն աստիճանի եմ կշտացել, որ ներքին վերաբերմունքովս մանրից վերածվում եմ ամբարտավան, ռասիստ ռեդնեքի։
    Լավ, նույն հարցը ուրիշ ձև տամ. Բա դու ինչի՞ց չես կշտացել, Վիշապ։ Ավստրալիայի չոլերը, ուր ոչ մարդ կա, որ ներվայնացնի, ոչ խանութներում հերթ, ոչ աղմուկ, ոչ էլ ուրբանային մրջնանոցներ, մերժեցիր։ Տենց էլ չհասկացա թե "Ձեզ ինչ է պետք լիարժեք երջանկության համար, Շուռա"։

  19. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    One_Way_Ticket (05.08.2023)

  20. #16275
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,452
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Բարեկամ-ի խոսքերից Նայել գրառումը
    Լավ, նույն հարցը ուրիշ ձև տամ. Բա դու ինչի՞ց չես կշտացել, Վիշապ։ Ավստրալիայի չոլերը, ուր ոչ մարդ կա, որ ներվայնացնի, ոչ խանութներում հերթ, ոչ աղմուկ, ոչ էլ ուրբանային մրջնանոցներ, մերժեցիր։ Տենց էլ չհասկացա թե "Ձեզ ինչ է պետք լիարժեք երջանկության համար, Շուռա"։
    Ես ասում եմ մարդիկս լիքը տուֆտել ենք, ու շարունակում ենք տուֆտել, դու եկել հարցնում ես՝ ինչն ա իմ անբավարարվածության պատճառը։ Պատասխան՝ մարդիկս տուֆտել ենք, ու շարունակում ենք տուֆտել՝ լիքը մարդ, աղբ, մուտիլովկա, քաոս․․․
    Դու ասում ես՝ արի Ավստրալիա, մարդ քիչ կա։
    Բալամ, Ավստրալիան էս մոլորակի մասը չի՞, թե դու առաջարկում ես կանկրետնի Վիշապ կոչեցյալի երջանկության խնդիրը լուծել բարեկեցիկ ու խարխանդ միկրոմիջավայր ապահովելով։
    Բայց էդ միկրոմիջավայրերի տեղն էլ գիտեմ, նույնիսկ հուշել եմ, օրինակ մեկը տատուս գեղը, մյուսը Ավստրիայի չոլերը, երրորդը՝ Կանադայի չոլերը, ու առհասարակ Նահանգներում էլ Աստված տվել չի խնայել։ Ձեր Ավստրալիան վերջին տեղերում է, նույիսկ իր մառախլապատ ջունգլիոտ բլուրներով, բիոզուգարաններով, անձրևաջրերով դուշով, ու ոչխարի սթեյքով ու լենուբոլ ծովափներով։
    Իմ ձանձրույթը գլոբալ է, իսկ նեղանձնական տեսակետից ես բեսամփ երջանիկ ու բավարարված մարդ եմ, կյանքում ինչ ուզեցել եմ, ունեմ՝ տուն, ավտո, կնիգ, բոթաս, աուդիո սիստեմ, հեծանիվ, կարբոնից ակեր, 15 րոպեյվա վրա լիքը սիրուն ու խարխանդ քայլելու տեղեր կա, միսը կա, գռիլը կա, կարնիվորը կա, նույնիսկ առավոտ շատ շուտ ամպեր են գալիս, կռնչացող սագերի երամներ, ճայեր, մնացել ա Հիսուս Քրիստոսն իջնի ու ասի՝ գոհացիր և վայելէ զկայֆերդ մարմնոյ, զի հալալ է մեդիում-ռեար ստեյքն այսօրվայ, և բենզին կայ ԲՄՎ-իդ մեջ, և ցկցկոց կայ խոսնակներին մեջ, և հաճելի զբաղմունք, որ ձգձգում ես, որ պռոկրաստինացիա կոչուի։
    Si vis pacem, para bellum

  21. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (08.08.2023)

Էջ 1085 1112-ից ԱռաջինԱռաջին ... 85585985103510751081108210831084108510861087108810891095 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 6 հոգի. (0 անդամ և 6 հյուր)

Համանման թեմաներ

  1. «Քնած», բայց հետաքրքիր թեմաների «արթնացում»
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 11
    Վերջինը: 20.03.2019, 00:37
  2. Հոմսքուլինգի թեմայից դուրս գրառումներ
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 126
    Վերջինը: 24.10.2016, 20:12
  3. Գրառումներ: 3
    Վերջինը: 24.04.2010, 18:59

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •