User Tag List

Էջ 1087 1113-ից ԱռաջինԱռաջին ... 87587987103710771083108410851086108710881089109010911097 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 16,291 համարից մինչև 16,305 համարի արդյունքները՝ ընդհանուր 16682 հատից

Թեմա: Թեմայից դուրս, բայց հետաքրքիր կամ կարևոր գրառումներ

  1. #16291
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կյանքի որակի հետ կապված մի բան ասեմ. ես ընդհանուր առմամբ շատ առողջ եմ սնվում։ Բայց դա 100%-անոց չի։ Երբեմն լինում են իրավիճակներ, որ օրինակ պիտի ընկերներիս հետ գնամ բուրգեր ուտելու կամ էլ հրաժարվեմ, ասեմ բուրգեր չեմ ուտում, գնամ տուն։ Իմ կյանքի որակի վրա խայտառակ բացասաբար կազդի ընկերներիս հետ ժամանակ չանցկացնելը, բայց էդ մի բուրգերը հաստատ ինձ ոչ ճարպակալած կսարքի, ոչ քունս կխանգարի, ոչ տրամադրությունս կփչացնի, ոչ էլ մարսողությունս։

    Սնունդը կյանքում ամեն ինչ չի էլի, ու շատ խիստ սննդակարգերը նաև շատ բացասական հետևանքներ են ունենում սոցիալական կապերի վրա։ Իսկ սոցիալական կապերը նույնքան կարևոր են հոգեկան և ֆիզիկական առողջության համար, որքան առողջ սնունդը։ Ընդ որում, նենց չի, որ մարդիկ հատուկ սկսում են քո դեմ տրամադրվել քո խիստ սննդակարգերի պատճառով, այլ հաճախ առանց գիտակցելու սկսում են կամաց-կամաց դուրս մղել իրենց շրջանակներից։

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Adam (08.08.2023), Բարեկամ (08.08.2023), Ծլնգ (08.08.2023)

  3. #16292
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,474
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մդա՜․․․ Ես չգիտեի, որ աղբ սնունդը այդքան երջանկություններ կարող է պարգևել, իսկ հրաժարվելն էլ լուրջ զրկանքներ ու տառապանք է փաստորեն։
    Նաչինկայով կարկանդակի սինդրոմը բարձունքի վրա, իր ողջ հմայքով։

    Բյուր, որ գնում ես բուրգեր ուտելու, ընդամենը բուրգերը առանց հացի պատվիրի, մսով ուզի, բեկոնով, ձվով, պանրով։ Կամ ասա, թող հազարի թուփ դնեն հացի տեղը։
    Նորմալ բուրգերնոցներում կետչուպ-մայոնեզն էլ իրենք չեն լցնում, տալիս են, որ դու լցնես, ու էդ մի «հաճույքներն» էլ բաց թող ու վայելի բուրգերդ։
    Շատ բարդ ա չէ՞, կամ էլ ընկերներդ կծիծաղեն վրեդ ու էլ բուրգեր ուտելու չեն հրավիրի։
    Si vis pacem, para bellum

  4. #16293
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Մդա՜․․․ Ես չգիտեի, որ աղբ սնունդը այդքան երջանկություններ կարող է պարգևել, իսկ հրաժարվելն էլ լուրջ զրկանքներ ու տառապանք է փաստորեն։
    Նաչինկայով կարկանդակի սինդրոմը բարձունքի վրա, իր ողջ հմայքով։

    Բյուր, որ գնում ես բուրգեր ուտելու, ընդամենը բուրգերը առանց հացի պատվիրի, մսով ուզի, բեկոնով, ձվով, պանրով։ Կամ ասա, թող հազարի թուփ դնեն հացի տեղը։
    Նորմալ բուրգերնոցներում կետչուպ-մայոնեզն էլ իրենք չեն լցնում, տալիս են, որ դու լցնես, ու էդ մի «հաճույքներն» էլ բաց թող ու վայելի բուրգերդ։
    Շատ բարդ ա չէ՞, կամ էլ ընկերներդ կծիծաղեն վրեդ ու էլ բուրգեր ուտելու չեն հրավիրի։
    Ոնց որ թե լավ չհասկացար։ Ստեղ խոսքը ոչ թե բուն աղբ սննդի մասին ա, այլ ընկերների հետ անցկացրած ժամանակի։ Իհարկե, տարբերակ կա նաև կապրիզ անելու, ասելու՝ էկեք բուրգերի տեղը գնանք էսինչ տեղը։ Բայց մարդիկ կապրիզնի մարդկանց էլ չեն սիրում, հաջորդ անգամ չեն ուզի քեզ տեսնել։
    Իսկ քո առաջարկած ռեցեպտի մասով կարամ ասեմ, որ ես նույնիսկ ավելի մեծ մեղք եմ գործում նման դեպքերում. բուսակերական բուրգեր եմ պատվիրում։ Օ՜ կարնիվոր աստվածներ, ինչպիսի՜ աններելի մեղք

  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Adam (08.08.2023)

  6. #16294
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,474
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Ոնց որ թե լավ չհասկացար։ Ստեղ խոսքը ոչ թե բուն աղբ սննդի մասին ա, այլ ընկերների հետ անցկացրած ժամանակի։ Իհարկե, տարբերակ կա նաև կապրիզ անելու, ասելու՝ էկեք բուրգերի տեղը գնանք էսինչ տեղը։ Բայց մարդիկ կապրիզնի մարդկանց էլ չեն սիրում, հաջորդ անգամ չեն ուզի քեզ տեսնել։
    Իսկ քո առաջարկած ռեցեպտի մասով կարամ ասեմ, որ ես նույնիսկ ավելի մեծ մեղք եմ գործում նման դեպքերում. բուսակերական բուրգեր եմ պատվիրում։ Օ՜ կարնիվոր աստվածներ, ինչպիսի՜ աններելի մեղք
    Այ որ բանջարի տեղը միս ուտեիր, ապա կտեսնեիր, որ ոչ թե ես քեզ չհասկացա, այլ դու ինձ չհասկացար: Ես բացարձակ չեմ գրել՝ բուրգերի տեղը էսինչ տեղը գնա:
    Si vis pacem, para bellum

  7. #16295
    Պատվավոր անդամ Adam-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2007
    Տարիք
    34
    Գրառումներ
    2,041
    Mentioned
    14 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ու այո՜՜՜ !!! , խնձորի նաչինկաաա 4evaaa ՜՜՜

    ովքեր երբևէ Ֆրանսիա ոտք են դրել ՝ կհասկանան կապուչինոյախաառռռռը «խնձորով հողաթափ» (chausson aux pommes) ուտելու էքստազը:

    Իսկ բացի դրանից՝ այոոո՜՜՜՜՜ , կաաայֆ ու էքստազ (կարող ա նաև՝ օրգազմ ու աստրալ ճանապարհորդություն) , երբ շուրթերովդ ծորում ա Double Whopper-ի յուղն ու ձեթը՝ խառնված սոխոտ թթու վարունգի, մայոնեզի, curry սոուսի ու այտերիդ վրա փշուր-փշուր քսմրտվող հացի քնջութի փաթիլներով …

    որ էդ ընթացքում էլ, մեկումեջ, բեկոնոտ ֆրի կարտոշկեն թաթախում ես մայոնեզի ու կետչուպի մեջ ու մխրճում բերանդ՝ սառը cherry կոկա կոլան էլ վրից քաշելով կոկորդդ:

    Կամ էլ՝ մակդոնալցի potatoes -ը՝ իր հատուկ Deluxe սոուսով …

    Կամ՝ KFC-ի կծու բուդիկները …

    Էն, որ ուտելու վախտ՝ յուղը ծորու՜՜՜մ ա … լնդերդ էլ վառվում են կծվությունից …
    Ու դու սիրում ես էդ յուղը ծորաացնեեե՜՜՜լ ՝ պաքսիմատի փշուր-փշուր հատիկները հերթով, մեկ-մեկ ղրճտացնելով ատամներիդ տակ ու ֆրի կարտոշկեն նորից ու նորից թաթախելով կետպուչի կամ գառչիցի , մայօնիեզի կամ էլ չիլի սոուսի խորքերում …

    Ես ուզում եմ հավերժ ծորացնեեե՜՜՜լ էդ յուղն ու ձեթը: Հավեեեեեե՜՜՜՜րժ:

    Հիմա սարքել եմ ամիսը մի անգամ:

    Բայց ամիսը գոնե 1 անգամ չեմ կարա չծորացնեմ …

    Պիտի ծորացնե՜մ …
    Վերջին խմբագրող՝ Adam: 08.08.2023, 20:38:

  8. #16296
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,474
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Adam-ի խոսքերից Նայել գրառումը
    ...
    Վիշապը կարա տուն ու բոթաս ունենա, բայց կյանքում ինքը ինձ չի կարա համոզի, որ ինքն էս աշխարհում տառապելու էլ ոչինչ չունի: Դա կլինի՝ ասել՝ ես էս աշխարհի վրա չեմ ապրում:

    ...
    Էս մոլորակի վրա մեծագույն դժբախտությունները մարդկային հիվանդություններն են, ֆիզիկական ու մտավոր արատները, տկար մարմնից ու հոգուց բխող հիվանդ աշխարհայացքներն ու ընտրությունները:
    Կոնկրետ իմ կյանքի մեծագույն տառապանքը մորս ծանր հիվանդությունն էր ու հորս հարբեցողությունը, ու հա՝ հերս տենց ընկերների հետ ժամանակ էր անցկացնում
    Ու իմ սթրեսներից ու նորմալ սննդի դեֆիցիտից առաջացած խրոնիկ առողջական պրոբլեմները:
    Ու երևի պարզ է չէ՞, որ «տառապանքի» մասին ձեր փիլիսոփայությունները ինձ համար դատարկաբանություն են:
    Si vis pacem, para bellum

  9. #16297
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ակումբը հենց մի քիչ ակտիվանում է, դառնում է իրական կյանքի խտացված պատկեր։
    Բևեռային հայացքներով մարդիկ՝ ամեն մեկն իր դիրքում համոզված, նաև համախոհություն՝ երբեմն փոփոխվող եզրերով, էթիկայի սահմաններում ծավալվող կամ երբեմն դրանից էլ դուրս եկող բաց ու փակ կոնֆլիկտներ։
    Իրար հանդեպ փոփոխվող համակրանք-հակակրանք, իրավիճակների ու մարդկանց հանդեպ ամբիվալենտ զգացմունքներ և/կամ պահվածք:
    Իրար խելք սովորեցնել, իրար տեղի-անտեղի խորհուրդներ տալ, իրար բացատրել, թե ոնցը ինչ է կամ ուղղակի հավեսով զրուցել ինչից պատահի, կիսվել դիտարկումներով՝ առանց դրանք գնահատելու։
    Գլուխ գովել կամ նվնվալ, ընկնել մարդամեջ, բոլորի հետ ասել-խոսել կամ մի հայացք նետել ու աջը քաշած անցնել սեփական գործին։
    Ու նույն իրավիճակի բազմատեսակի ընկալումներ և ինտերպրետացիաներ՝ նայած ով ինչ ապակիներով ակնոց է կրում։
    Հետաքրքիր է

  10. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Adam (09.08.2023), enna (09.08.2023), Freeman (09.08.2023), Tiger29 (10.08.2023), Ուլուանա (09.08.2023)

  11. #16298
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,474
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես անկեղծ ասեմ, որ ինչ դիետաս փոխել ու ալկոհոլից հրաժարվել եմ, աշխարհը մի փոքր ավելի մռայլ գույներով եմ տեսնում: Օրինակ ասենք նախկինում, որ համարյա ամեն օր մի փոքր կոնծում էի, ապա ավելի հանդուրժող էի, սիրառատ, պուպուշիկ: Բայց ինձ թվում է, որ հիմիկվա իմ մռայլ գույներով աշխարհն է իրականությունը, ու շաքարի և/կամ ալկոհոլի ու մնացած տոքսիկ նյութերի թմբիրի տակ մարդկանց մեծամասնությունը շշմած է, իրականության զգացումը կորցրած, կուրորեն խարխափող: Խավարի մեջ մոլորորված ուրվականների պես ուղղակի իներցիայով քարշ ենք տալիս գոյություններս մեր կարծրատիպային ակվարիումներում, ու թմրեցնում ենք հնարավոր հարցականները «նաչինկայով կարկանդակով»:
    Si vis pacem, para bellum

  12. #16299
    Պատվավոր անդամ Adam-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2007
    Տարիք
    34
    Գրառումներ
    2,041
    Mentioned
    14 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես անկեղծ ասեմ, որ ինչ դիետաս փոխել ու ալկոհոլից հրաժարվել եմ, աշխարհը մի փոքր ավելի մռայլ գույներով եմ տեսնում: Օրինակ ասենք նախկինում, որ համարյա ամեն օր մի փոքր կոնծում էի, ապա ավելի հանդուրժող էի, սիրառատ, պուպուշիկ: Բայց ինձ թվում է, որ հիմիկվա իմ մռայլ գույներով աշխարհն է իրականությունը, ու շաքարի և/կամ ալկոհոլի ու մնացած տոքսիկ նյութերի թմբիրի տակ մարդկանց մեծամասնությունը շշմած է, իրականության զգացումը կորցրած, կուրորեն խարխափող: Խավարի մեջ մոլորորված ուրվականների պես ուղղակի իներցիայով քարշ ենք տալիս գոյություններս մեր կարծրատիպային ակվարիումներում, ու թմրեցնում ենք հնարավոր հարցականները «նաչինկայով կարկանդակով»:
    Դու աշքիս Ցար Պուտյարայի ճանապարհն ես բռնել: Չխմել ոչ մի կաթիլ, լինել առույգ, զգոն, յուր տոռսը ի ցույց դնել ձիու վրա նստած ու հետո մտնել բունկեռ ու գոյություն քաշ տալ :ճճճ

    Հ.գ. իսկ քո ասած՝ «իմ մռայլ գույներով աշխարհն է իրականությունը»՝ էդ նույն բանն ա, ոնց որ ասես՝ «ես այսօրվանից տեսնելուց հրաժարվում եմ, քանի որ աշխարհն ընկալելու լիքը ուրիշ ու ավելի հետաքրքիր զգայարաններ կան ու բռնես աչքերդ հանես ու ասես սա՛ ա աշխարհը. մթություն ու խավար !!! հիմա ես իրոք ապրում եմ !!!»:

    Հիմա նույնն էլ՝ էդ խմիչքը, նաչինկով կոռժիկը, Mojito կակտելը, խոզի չալաղաջը, պոպկոռնը, անանասի սոկը, մանդարինըվի տորթը, բլինչիկը, խնկալին, սաբուեի սենդվիչները, տակոսի բուղաչեքը … տո դաժե քո խաթր նաև ՝ շեդառ պանիրը … դրանք ամեն մեկը իրանցից փոքրիկ զգայարանիկներ են չէ՞ ներկայացնում, որոնցով ընկալում ու գունավորում ես էս խավար աշխարհը

    ինչի՞ զրկել քեզ:
    Վերջին խմբագրող՝ Adam: 10.08.2023, 02:08:

  13. #16300
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,677
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)

    Իսկ էդ ասածդ մռայլ իրականությունը տեսնելն ինչու՞ ա կամ ինչո՞վ ա քեզ համար նախընտրելի։

  14. #16301
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,474
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Adam-ի խոսքերից Նայել գրառումը
    Դու աշքիս Ցար Պուտյարայի ճանապարհն ես բռնել: Չխմել ոչ մի կաթիլ, լինել առույգ, զգոն, յուր տոռսը ի ցույց դնել ձիու վրա նստած ու հետո մտնել բունկեռ ու գոյություն քաշ տալ :ճճճ

    Հ.գ. իսկ քո ասած՝ «իմ մռայլ գույներով աշխարհն է իրականությունը»՝ էդ նույն բանն ա, ոնց որ ասես՝ «ես այսօրվանից տեսնելուց հրաժարվում եմ, քանի որ աշխարհն ընկալելու լիքը ուրիշ ու ավելի հետաքրքիր զգայարաններ կան ու բռնես աչքերդ հանես ու ասես սա՛ ա աշխարհը. մթություն ու խավար !!! հիմա ես իրոք ապրում եմ !!!»:

    Հիմա նույնն էլ՝ էդ խմիչքը, նաչինկով կոռժիկը, Mojito կակտելը, խոզի չալաղաջը, պոպկոռնը, անանասի սոկը, մանդարինըվի տորթը, բլինչիկը, խնկալին, սաբուեի սենդվիչները, տակոսի բուղաչեքը … տո դաժե քո խաթր նաև ՝ շեդառ պանիրը … դրանք ամեն մեկը իրանցից փոքրիկ զգայարանիկներ են չէ՞ ներկայացնում, որոնցով ընկալում ու գունավորում ես էս խավար աշխարհը

    ինչի՞ զրկել քեզ:
    Դու փորձիր հասկանալ, որ էդ նշածդ, իրականում՝ հավայի բաների նկատմամբ, մարդս հետաքրքրությունը կորցնում է, երբ որ սկսում է մարդավարի բաներ ուտել։ Այսինքն էն կայֆը, որ դու ստանում էիր կարկանդակից (դե հասկացար՝ ինչով), փոխարենը սկսում ես ստանալ ձվից, մսից, կարագից, բեկոնից։ Ու դա իրականում քո ստացած կայֆը չի, աղիքներիդ բակտերիաների կայֆերն են, որ մի պուճուր էլ քեզ են բաժին տալիս։ Ու մի փունջ էլ հաստ բոնուսներ են հետը գալիս՝ կայուն բարձր էներգիա, որակյալ քուն, լիբիդո, ուղեղի պայծառություն, թեթևություն ու դրանք ի տարբերություն ինտոքսիկացիայից բխող հալուցինացիաների, մի քիչ ավելի բնական զգացողություններ են, էն ինչ որ fucking բնությունը տալիս է քեզ, այսինքն օրիգինալ վերսիան ա, խակեռական վերսիան չի, capisce?
    Si vis pacem, para bellum

  15. #16302
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,474
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Բարեկամ-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ էդ ասածդ մռայլ իրականությունը տեսնելն ինչու՞ ա կամ ինչո՞վ ա քեզ համար նախընտրելի։
    The Matrix-ը հիշու՞մ ես։ Ես ընտրում եմ կարմիր կոճակը։
    Si vis pacem, para bellum

  16. #16303
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    40
    Գրառումներ
    3,624
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Դու փորձիր հասկանալ, որ էդ նշածդ, իրականում՝ հավայի բաների նկատմամբ, մարդս հետաքրքրությունը կորցնում է, երբ որ սկսում է մարդավարի բաներ ուտել։ Այսինքն էն կայֆը, որ դու ստանում էիր կարկանդակից (դե հասկացար՝ ինչով), փոխարենը սկսում ես ստանալ ձվից, մսից, կարագից, բեկոնից։
    Էս մասը, ինձ թվում է, հոգիդ ծռում ես (кривишь душой): Շաքարի նկատմամբ հետաքրքրությունը կորցնելու զգացումն ինձ քաջ ծանոթ է, ինչը չի նշանակում, որ միսն ու ձուն էդ նույն կայֆը տալիս են։ Ոչ էլ նշանակում է, որ մսի կայֆն ավելի վատն է, այն պարզապես ուրիշ է։

    Թերևս միակ լուրջ արգումենտը տարիքի հետ խրոնիկ հիվանդություններ ձեռք չբերելն է։ Բայց կյանքից հաճույք ստանալն էլ ամենաթույլ արգումենտը չէ։

  17. #16304
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,677
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    The Matrix-ը հիշու՞մ ես։ Ես ընտրում եմ կարմիր կոճակը։
    Հա, ես էլ մատրիքսը նկատի ունեի, ու իմ հարցը հետևյալն էր․ ինչու՞ ես նախընտրում կարմիր կոճակը։

  18. #16305
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,474
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը
    Էս մասը, ինձ թվում է, հոգիդ ծռում ես (кривишь душой): Շաքարի նկատմամբ հետաքրքրությունը կորցնելու զգացումն ինձ քաջ ծանոթ է, ինչը չի նշանակում, որ միսն ու ձուն էդ նույն կայֆը տալիս են։ Ոչ էլ նշանակում է, որ մսի կայֆն ավելի վատն է, այն պարզապես ուրիշ է։

    Թերևս միակ լուրջ արգումենտը տարիքի հետ խրոնիկ հիվանդություններ ձեռք չբերելն է։ Բայց կյանքից հաճույք ստանալն էլ ամենաթույլ արգումենտը չէ։
    Շաքարեղենի դոֆամինային էֆեկտը ուժեղ է ու կարճատև, ճարպերի դոֆամինային էֆեկտը թույլից միջին է, բայց երկարատև:
    Եթե ժամանակաամպլիտուդային մակերես նկարենք մեր երևակայության մեջ, ապա իմ կարծիքով երջանկության գումարային չափով ճարպայինը կրում է շաքարայինին, բայց ամպլիտուդային չափով զիջում է: Բայց կտրուկ ամպլիտուդները թանկ են նստում, միշտ կարելի է համեմատել նարկոտիկների հետ:
    Մարդկանց մեծամասնությունը երբեք իրենց ծեր, կամ մեռնելուց առաջ չեն պատկերացնում, այ որ շանս ունենան մի հատ ծերանան ու նորից հետ գան, ինձ թվում է, միանգամից «նաչինկայով կարկանդակի» սինդրոմից կբուժվեն:
    Si vis pacem, para bellum

Էջ 1087 1113-ից ԱռաջինԱռաջին ... 87587987103710771083108410851086108710881089109010911097 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. «Քնած», բայց հետաքրքիր թեմաների «արթնացում»
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 11
    Վերջինը: 20.03.2019, 00:37
  2. Հոմսքուլինգի թեմայից դուրս գրառումներ
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 126
    Վերջինը: 24.10.2016, 20:12
  3. Գրառումներ: 3
    Վերջինը: 24.04.2010, 18:59

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •