Ասում ա՝ մնացել ա Հիսուս Քրիստոսը իջնի
Վիշապի գրառումներն արժի հաճախ կարդալ. լեզուն շատ լավն ա, նույնիսկ բովանդակությունն ա դրանից շահում![]()
Ասում ա՝ մնացել ա Հիսուս Քրիստոսը իջնի
Վիշապի գրառումներն արժի հաճախ կարդալ. լեզուն շատ լավն ա, նույնիսկ բովանդակությունն ա դրանից շահում![]()
Freeman (05.08.2023), One_Way_Ticket (05.08.2023)


ivy (06.08.2023)
@Sambitbaba, գիրքը հասավ ինձ, շնորհակալությո՜ւն
Ուրախացա՝ Մատեանի վերաբերյալ իմ ակումբային մեկնաբանությունները նախաբանում տեսնելով, պաչիկներ քեզ։
••Սեղմել՝ ցույց տալու համար
Freeman (05.08.2023), Sambitbaba (15.08.2023), Tiger29 (05.08.2023), Աթեիստ (08.08.2023), Ծլնգ (05.08.2023)
Էէէ, բա սեփական ռեստորան չունես ու չես ուզու՞մ։ Անունը կլիներ "Վիշապի մոտ", մենյուն կետո-կառնիվոր, GF-ի ու V-ի փոխարեն քո հապավումները կունենայիր (ասենք SF - sugar free), ինտերյերը որսորդական ոճով, լիքը ֆանտազիայի տեղ կա։ Այցելուներդ էլ համախոհներդ կլինեին, համայնքի զգացողություն կառաջանար։
ինչ բան ա չէ՞ սերնդափոխությունը .
մենք ակումբ մտնում էինք 16,17 տարեկանում: Լավ, թող լինի՝ 20-21 քարը տրաքի:
Էսօրվա 19-20 տարեկաններին չեմ պատկերացնում ստեղ մտնելուց:
Աթեիստ (08.08.2023)

Adam (05.08.2023)

Մտածել եմ ձախողված բիզնես է, իսկ ռոմանտիզմի համար չարժի դրա վրա ժամանակ վատնել։ Էդ ոնց որ գնաս անֆետամինի դլիերների զոնայում փորձես օրգանիկ ափիոն ծախել, կլինես կլիենտ չունեցող, մեյնսթրիմի կողմից վարկաբեկված մեկը, լուզեռ։
ՈՒ հասարակ բան ասեմ՝ ակումբում էսքան գովազդելս քանի՞ հոգու վրա է ազդել։ Համախո՞հ, բլին, fuck it.
Որ հիմա գնամ մի հատ պիցերիայի կողքը մի հատ էլ պիցերիա սարքեմ, միլիոն անգամ ավելի հաջող բիզնես կլինի։
Si vis pacem, para bellum

Ուրեմն սեփական կորելացիոն հետազոտությանս արդյունքում պարզել եմ, որ սևերի, գեյերի ու մեկ էլ շաքար շատ ուտողների մոտ իրականության ընկալման խնդիրների ու ռացիոնալ որոշումներ կայացնելու դժվարությունների հավանականությունը 18.5 տոկոսով ավելի է նույն ռազմերի տռուսիկ ու կոշիկ հագնող սպիտակամորթ, ուղղասեռ, ուղղափառ, միս ու կարագ ուտողներից։
Եվ բացի այդ, Ադամ ջան, ես ուզում եմ, որ դու առողջ մեռնես, ու ոչ թե կյանքիդ վերջին 30 տարիները անցկացնես հիվանդանոցների ճամփեքին ու դժգոհես ցածր լիբիդոյից ու մեռնես այտուցված ոտքերով ու քայքայված լյարդով ու երիկամներով։
Իսկ բնության մեջ ոչ մի իրեն հարգող կենդանի իր առողջությունը չի քայքայում հանուն ինչ-որ խնձորի նաչինկայով կարկանդակի, օրինակ շնագայլերը գերադասում են ծոմ պահել, մինչև հերթական խոտակերի լեշին ռաստվելը և բնավ ստամոքսները չեն ծանրաբեռնում ախմախ սնեքներով ու չեն դժգոհում դեպրեսիայից ու էմոցիաների անկառավարելի պոռթկումներից։
Si vis pacem, para bellum
Adam (06.08.2023)
Jarre (07.08.2023)
Ադամ, բայց ստեղ խոսքը վերաբերվում ա, ոչ թե վերջում մի 3-4 տարի կամ ասենք 10 տարի ավել ապրելուն (ինչը իհարկե չի խանգառի ոչ մեկին)։ Այլ ամեն օր, ավելի լավ ապրելուն։ Դա խի՞ չես հաշվի առնում։ Ցանկացած մարդ ուզում ա, ավելի լավ ու առողջ ապրի, ինչ ուզում ես արա, ոմանց թվում ա, թե ավելի լավ ապրելու են 5 տարի հետո, իսկ ոմանք գիտեն, որ կյանքը օրերից ա բախկացած, կարաս հենց էսօր ավելի լավ ապրես, ոմանց համար էդ շաբաթներ ա, ոմանք էլ ընդհանրապես սպասում են, մեկը մի բոչկա նաֆթ քցի գլխներին, որ հարստանան ու սկսեն լավ ապրեն։

Անառողջ սովորություններն ու սննդակարգը արդարացնելու ամենատարածված արտահայտությունն էդ ա. «Ոչինչ, թող մի երկու տարի էլ պակաս ապրենք»: Կարծես խնդիրը զուտ ապրելու տևողությունն ա, ընդ որում` ասողների պատկերացմամբ` էդ տարբերությունը միշտ «մի երկու տարի ա» ա ընդամենը: Իսկ մինչև մեռնելն ապրած կյանքի որակի մասին` ոչ մի խոսք: Հենց գիտեն` ինչքան ապրեն, առողջ ու կայֆերի ընդունակ վիճակում են ապրելու, ուղղակի ինչ-որ պահի հեշտ ու հանգիստ մեռնելու են, պրծնեն:)
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
ivy (08.08.2023), Sambitbaba (15.08.2023), Ուլուանա (08.08.2023)

Sambitbaba (15.08.2023), Աթեիստ (08.08.2023)
Ան ջան, կյանքի որակ հասկացությունը շատ սուբյեկտիվ բան ա: Մարդ կա՝ կույր ա ծինվել, բայց կարա 20 անգամ ավելի երջանիկ ապրի ներքուստ, քան մենք՝ տեսնողներս, ու 20 անգամ կարա իր կյանքն ավելի՛ որակով որակի, քան մենք:
Հետո՝ կյանքի որակը, երջանկության պես, էլի պահերից ա բաղկացած:
Մարդը կարա լինի չաղ, խոլեստերինով լեցուն, երբեմն տառապի դրա ձեռը, հիվանդանոցից հիվանդանոց վազի, բայց էդ ընթացքում իրեն զգա 20 անգամ ավելի fulfilled, քան նիհար, դիետա պահող արշավորդը, որի կյանքը կանցնի ավելի անգույն (չաղի համար. այսինքն՝ էլի՛ սուբյեկտիվություն), քան որևէ ''առողջ'' ապրելակերպ ունեցող ու մեդիտացիա անող մարդ: Ավելին ասեմ՝ ճակատագիրն ու տիեզերքը նենց հակասական բնավորություն ունեն, որ կարող ա՝ էդ դիետա անող արշավորդին մեքենայի ավարիայից սպանեն 26 տարեկանում (կամ անհասկանալի քաղցկեղից), իսկ էդ յուղոտ խոլեստերինոտին ապրացնեն մինչև 84 տարեկան՝ իրեն աննախադեպ fulfillment-ի զգացողություն պատճառելով իր ապրած ամեն օրվա ընթացքում (կողքից նաև տառապացնելով, քանի որ էս երկակի աշխարհում առանց էդ տառապանքի գույնը զգալու՝ կողքից քո ուրիշ առավելությունները չես գնահատի):
Ամեն մարդ յուրովի ա տառապում: Բայց տառապում ա: Հիմա ինձ ինչքան էլ ասես, որ դու ներքուստ չես տառապում ինչ-որ հարցով՝ ես քեզ չեմ հավատա:
Տառապանքն անպայման չի՝ ամբողջ օրը աչքերդ կապտած նստես լաց լինես՝ մազերդ պոկռտելով: Տառապանք կարող են լինել փոքրիկ անբավարարվածությունները: Նույնիսկ ձանձրույթը կարա լինի փոքրիկ տառապանք՝ քո կյանքի մնացած բարիքների ու ‘’որակի’’ գինը վճարելու համար: Բայց պիտի վճարես, քանի որ էս երկրում ես ապրում, որտեղ տիեզերքն ամեն մեկին տալիս ա իր բնույթին ու խառնվածքին համապատասխան տառապանք:
Հիմա երևի կասես՝ ի՞նչ ձանձրույթ, ինչ բան, ես ժամանակ նույնիսկ չունեմ ձանձրանալու, էս ինչեր ես խոսում, ես չեմ տառապում:
Դա ընդամենը օրինակ էր: Դա մենակ դու՛ կարաս իմանաս՝ ինչից ես տառապում: Բայց տառապում ես ինչ-որ բանից/բանով, էդ հաստատ ա ու ինձ հակառակը չես համոզի՝ նույնիսկ Հիսուսին իջեցնելով երկնքից:
Վիշապը կարա տուն ու բոթաս ունենա, բայց կյանքում ինքը ինձ չի կարա համոզի, որ ինքն էս աշխարհում տառապելու էլ ոչինչ չունի: Դա կլինի՝ ասել՝ ես էս աշխարհի վրա չեմ ապրում:
Տառապանքը կարա լինի ինչ-որ տեսակի frustration, որը տառապանք ա՝ ծառայելով գին, որը դու վճարում ես տանդ, ավտոյիդ, բոթասիդ, կետոյիդ, նիհար մարմնիդ, արշավներիդ ու քո որակմամբ ընդհանուր wholesome և արդյունավետ կյանքի համար: Այսինքն՝ «աչքդ էլի՛ միշտ ինչ-որ չափով դուրսն ա լինելու» (էս արտահայտությունը, գիտեմ, օգտագործում են սեքսուալ ու ռոմանտիկ կոնտեքստում, բայց ես էս դեպքում կկիրառեմ սա՝ կյանքի մնացած այլ կոնտեքստներն ակնարկելով):
Հա, միշտ ուրիշի ունեցածը (սեր, մարմին, ազգություն, նյութ, տեսք, բնավորություն, ճակատագիր, հումոր, երկիր, տաղանդ, անցյալ) քեզ թեթև frustration-ի պահեր ա պատճառելու կյանքիդ ընթացքում՝ « the grass is always greener … »-ի շրջանակներում՝ քեզ քո որակմամբ կյանքիդ 100 %-անոց fulfilment-դ 5-10 տոկոսով կրճատելով:
Freeman (08.08.2023), StrangeLittleGirl (08.08.2023)
Այս պահին թեմայում են 17 հոգի. (0 անդամ և 17 հյուր)
Էջանիշներ