User Tag List

Էջ 587 1112-ից ԱռաջինԱռաջին ... 874875375775835845855865875885895905915976376871087 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 8,791 համարից մինչև 8,805 համարի արդյունքները՝ ընդհանուր 16677 հատից

Թեմա: Թեմայից դուրս, բայց հետաքրքիր կամ կարևոր գրառումներ

  1. #8791
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,054
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեր ընտանիքը բուսակեր է։ Արեգն էլ չորս տարեկան է, ու ծնված օրվանից միս կերած չկա։ Մինչև վերջերս նույնիսկ չգիտեր մսի գոյության մասին։ Իմանալուց հետո էլ որոշ ժամանակ չգիտեր, թե միսն ինչ է իրենից ներկայացնում։ Իսկ որ իմացավ՝ ուրիշ շատ մարդիկ ուտում են, դե, բնական է, հետաքրքրություն առաջացավ, ինքն էլ ցանկություն հայտնեց ուտելու։ Ես էլ իրեն բացատրեցի, թե միսն իրականում ինչ է։ Շատ ազդվել էր։ Ասեց՝ չեմ ուզում կենդանիներին միս դարձնեն, ու որոշեց, որ չի ուտի միս։
    Երեկ էլ մսի մասին էլի խոսակցություն եղավ, ասեց.
    – Ես մսին կծեծեմ, կջարդեմ ու մեջից խեղճ կենդանուն կհանեմ ։
    Աչքիս՝ լավ չէի բացատրել. երեխեն կարծել էր, թե միսն ինչ–որ բան է, որի մեջ կենդանիներին փակում և ազատազրկում են, ինքն էլ որոշել էր հերոսաբար ազատագրել խեղճերին ։
    Այ սենց ենք էլի մեր սեփական գաղափարներն ու համոզմունքները փորձում երեխեքինը դարձնել: Բուսակերություն լինի, կրոն, թե ուրիշ մի բան: Էն դեպքում, որ իրենք դեռ ընդունակ չեն դա լիովին ընկալել ու գիտակցված որոշումներ կայացնել:
    Պատասխանից էլ է զգացվում, որ բան չի հասկացել երեխեն, թե ինչ է էդ միսը, ինչ կապ ունի կենդանու հետ ու ինչի ինքը պիտի դա չուտի:
    Եսիմ, չգիտեմ որն է ճիշտը: Բայց երևի սենց հարցերի դեպքում արժի սպասել, մարդ մի քիչ հասունանա՝ ինքը որոշի որն է իր համար լավն ու վատը, ճիշտն ու սխալը: Թող էլի բուսակեր լինի, բայց հասկանալով, գիտակցված ընտրությամբ:
    Բայց գիտեմ, որ վիճելի հարց է: Ու ի վերջո ամեն ընտանիք ինքն է իր համար որոշում էդ հարցի լուծումը:

  2. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (22.02.2015), Chuk (22.02.2015), Rammstein (24.02.2015), Sambitbaba (22.02.2015), Skeptic (22.02.2015), Tiger29 (22.02.2015), Աթեիստ (22.02.2015), Գալաթեա (22.02.2015), Լեո (22.02.2015), Հայկօ (22.02.2015)

  3. #8792
    Վերադարձ Լեո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.10.2007
    Հասցե
    Երևակայություն
    Գրառումներ
    6,253
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Այ սենց ենք էլի մեր սեփական գաղափարներն ու համոզմունքները փորձում երեխեքինը դարձնել: Բուսակերություն լինի, կրոն, թե ուրիշ մի բան: Էն դեպքում, որ իրենք դեռ ընդունակ չեն դա լիովին ընկալել ու գիտակցված որոշումներ կայացնել:
    Պատասխանից էլ է զգացվում, որ բան չի հասկացել երեխեն, թե ինչ է էդ միսը, ինչ կապ ունի կենդանու հետ ու ինչի ինքը պիտի դա չուտի:
    Եսիմ, չգիտեմ որն է ճիշտը: Բայց երևի սենց հարցերի դեպքում արժի սպասել, մարդ մի քիչ հասունանա՝ ինքը որոշի որն է իր համար լավն ու վատը, ճիշտն ու սխալը: Թող էլի բուսակեր լինի, բայց հասկանալով, գիտակցված ընտրությամբ:
    Բայց գիտեմ, որ վիճելի հարց է: Ու ի վերջո ամեն ընտանիք ինքն է իր համար որոշում էդ հարցի լուծումը:
    Ես չեմ կարծում, որ բուսակերությունը մի առանձնակի հերոսություն է, ու դա երեխային պարտադրելն էլ կրկնակի հերոսություն:
    Բնությունն ունի օրենքներ, որոնցով մենք ապրում ենք: Էդ օրենքները հաճախ դաժան են, բայց եթե դու մի ընդհանուր բանի մասնիկ ես, ապա պետք է էդ ընդնանրության որոշակի օրինաչափություններին համակրեպվես: Ու դա երեխան պիտի ամենավաղ հասակից հասկանա, այլապես հետագայում հոգեկան տրավմաներից խուսափելը դժվար կլինի: Երեխային բուսակերություն պարտադրելը նշանակում է ցնցումների ենթարկել նրա դեռ նոր-նոր ձևավորվող աշխարհընկալումն ու ինքնաճանաչողությունը:
    Մարդ պիտի բանական ընտրությամբ դրան գնա: Ըստ իս ոչ մի նպատակ չի կարող արդարացնել նմանատիպ միջոցները:

  4. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (22.02.2015), Sambitbaba (22.02.2015), Smokie (22.02.2015), Tiger29 (22.02.2015), Աթեիստ (22.02.2015)

  5. #8793
    Պատվավոր անդամ Tiger29-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.07.2007
    Գրառումներ
    500
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ամեն ինչը չափի մեջ է գեղեցիկ: Գալիս է մի պահ, երբ հակառակ կողմից էլ են չափն անցնում:
    Երեխաներին, ընդհանուր աշխարհից դուրս պահելը, անհնար է:

  6. #8794
    . keyboard-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2007
    Գրառումներ
    4,771
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իսկ կա՞ ապացույց, որ բույսերը կենդանիներից ավելի քիչ են ցավում, երբ իրանց սպանում, ուտում կամ որպես անշունչ մի բան են ներկայացնում:

  7. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (22.02.2015), Smokie (22.02.2015), Լեո (22.02.2015)

  8. #8795
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բուսակերությունն ընտրություն ա՝ տարբեր դրդապատճառներով: Սկսած առողջական նկատառումներից, վերջացած աշխարհընկալումից:
    Իսկ ընտրել բոլորս էլ ունենք իրավունք:
    Այ երեխու փախարեն ընտրելուց ես էլ եմ մի տեսակ լինում, բայց բոլոր երեխաներն էլ, ուզենք-չուզենք, մեծանում են, սեփական կամքի տեր են դառնում, ու եթե մի օր անկախ ամեն ինչից որոշում են ծնողներից տարբերվող սննդակարգ ունենալ, մի քիչ կասկածում եմ, որ որևէ ծնող կապում է իր երեխուն սեղանի ոտքից ու կստիպում բանջարեղեն ուտել:

  9. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (22.02.2015), Շինարար (22.02.2015), Ուլուանա (22.02.2015)

  10. #8796
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էրեխեք, էդ նույն կերպ վիճելի ա մսակերության պարտադրումը երեխաներին: Բնական ա, որ բուսակեր ընտանիքում երեխան բուսակեր ա լինելու, ուրիշ էլ ո՞նց:


    Ոչ մի երեխա չի ընտրում ինչ ընտանիք ծնվի. եթե էդ ընտանիքում խոսում են հայերեն, ուզած չուզած ինքը հայերեն ա խոսում, չնայած իր առջև ավելի մեծ հնարավորություններ կբացվեին եթե ինքը անգլերենի լեզվակիր լիներ այսպես ասած, եթե ընտանիքը մուսուլման ա, խոզի միս չեն ուտում, ասենք՝ Հայաստանում՝ շան միս չեն ուտում և այլն, զրկո՞ւմ են երեխաներին շան մսից դուրս ա գալիս: Ինձ թվում ա պետք չի ծայրահեղացնել ու ամեն ինչում պարտադրանք տեսնել, պարզ ա, եթե տանը միս չի եփվում, երեխան միս չի ուտելու տանը, հո չե՞ն արգելում էդ նույն երեխային դրսում ուտել:

  11. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (22.02.2015), Srtik (23.02.2015), Ուլուանա (22.02.2015)

  12. #8797
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,054
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Էրեխեք, էդ նույն կերպ վիճելի ա մսակերության պարտադրումը երեխաներին: Բնական ա, որ բուսակեր ընտանիքում երեխան բուսակեր ա լինելու, ուրիշ էլ ո՞նց:


    Ոչ մի երեխա չի ընտրում ինչ ընտանիք ծնվի. եթե էդ ընտանիքում խոսում են հայերեն, ուզած չուզած ինքը հայերեն ա խոսում, չնայած իր առջև ավելի մեծ հնարավորություններ կբացվեին եթե ինքը անգլերենի լեզվակիր լիներ այսպես ասած, եթե ընտանիքը մուսուլման ա, խոզի միս չեն ուտում, ասենք՝ Հայաստանում՝ շան միս չեն ուտում և այլն, զրկո՞ւմ են երեխաներին շան մսից դուրս ա գալիս: Ինձ թվում ա պետք չի ծայրահեղացնել ու ամեն ինչում պարտադրանք տեսնել, պարզ ա, եթե տանը միս չի եփվում, երեխան միս չի ուտելու տանը, հո չե՞ն արգելում էդ նույն երեխային դրսում ուտել:
    Իհարկե արգելում են։ Բայց դե նորից եմ ասում, միանշանակ չի էս հարցի հանդեպ վերաբերմունքը։
    Ես ինքս բուսակեր եմ, պստոյիս համար մսով ճաշեր սարքում եմ, մնգոյում էլ էն ա ուտում, ինչ բոլորը։ Ուղղակի իմ մոտեցումը բուսակերությանը սկզբունքային չի։ Հնարավոր է, ես էլ ուրիշ վերաբերմունք ունենայի երեխայիս սննդի հարցում, եթե «գաղափարային» բուսակեր լինեի։

  13. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (22.02.2015), Chuk (22.02.2015), Rammstein (24.02.2015), Sambitbaba (22.02.2015), Skeptic (22.02.2015), Աթեիստ (22.02.2015), Լեո (22.02.2015), Շինարար (22.02.2015)

  14. #8798
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    47
    Գրառումներ
    8,712
    Mentioned
    50 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Իհարկե արգելում են։ Բայց դե նորից եմ ասում, միանշանակ չի էս հարցի հանդեպ վերաբերմունքը։
    Ես ինքս բուսակեր եմ, պստոյիս համար մսով ճաշեր սարքում եմ, մնգոյում էլ էն ա ուտում, ինչ բոլորը։ Ուղղակի իմ մոտեցումը բուսակերությանը սկզբունքային չի։ Հնարավոր է, ես էլ ուրիշ վերաբերմունք ունենայի երեխայիս սննդի հարցում, եթե «գաղափարային» բուսակեր լինեի։
    +1
    Ես էլ կարտոֆիլ ու բիբար չեմ ուտում, բայց երեխաներիս ռացիոնը իմ ճաշակով չպիտի որոշվի։
    Կամ ես զզվում ա արամաստրյանական «երաժշտությունից» ու տանը նման բան չի հնչում, բայց դա չի նշանակում, որ երեխաներին արգելելու եմ լսել։
    Ճաշակը անհատական բան ա։

    Շին, հիմի որ երեխես գա խնդրի շան միս ուտել ու ես ձև գտնեմ հայթայթելու, խի՞ պտի արգելեմ։
    Ճիշտ ես, ինչ տեսնում, էն են ուզում, բայց տեսնելը մենակ տանը չի վերաբերում, երեխան տնից դուրս էլ ա գալիս, դուրսն էլ ա շատ բան տեսնում։

    Կարա՞ս գուշակես, թե ես քանի անգամ ես տղուս ասել աստված չկա։ Ոչ մի։ Որտև դա էլ պարտադրանքով չպիտի լինի։
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  15. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (22.02.2015), Cassiopeia (23.02.2015), Chuk (22.02.2015), ivy (22.02.2015), Rammstein (24.02.2015), Sambitbaba (22.02.2015), Skeptic (22.02.2015), Լեո (22.02.2015), Հայկօ (22.02.2015)

  16. #8799
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Իհարկե արգելում են։ Բայց դե նորից եմ ասում, միանշանակ չի էս հարցի հանդեպ վերաբերմունքը։
    Ես ինքս բուսակեր եմ, պստոյիս համար մսով ճաշեր սարքում եմ, մնգոյում էլ էն ա ուտում, ինչ բոլորը։ Ուղղակի իմ մոտեցումը բուսակերությանը սկզբունքային չի։ Հնարավոր է, ես էլ ուրիշ վերաբերմունք ունենայի երեխայիս սննդի հարցում, եթե «գաղափարային» բուսակեր լինեի։
    Այվ, ուղղակի ասենք քո մոտեցումն էլ ձևավորվել ա լայն առումով նրանով, որ էն միջավայրում որում մեծացել ես ու ապրել, միս են ուտում, չէ՞: Ինչո՞ւ ես միս եփում երեխայիդ համար, չէ՞ որ դու մանկուց սովորեցնում ես նրան միս ուտել, իսկ հետո գուցե ինքը համարի, որ դա սխալ ա: Ես էլ միանշանակ մոտեցում չունեմ, եթե էդ հարցը քննարկում եմ, թե չէ էլ ինչո՞ւ պիտի քննարկեի, եթե հասկանալու ցանկություն չլիներ:

    Իսկ արգելել ուղղակի չեն կարող, որովհետև երեխան հիմա փոքր ա, հետո կմեծանա, մի անգամ կփորձի, դուրը կգա, ի՞նչ պիտի անեն տանը, ծեծելո՞ւ են: Չեմ պատկերացնում էս մսակեր աշխարհում ոնց կարաս արգելքով երեխային հեռու պահել մսից:
    Վերջին խմբագրող՝ Շինարար: 22.02.2015, 19:49:

  17. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Arpine (22.02.2015)

  18. #8800
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Աթեիստ-ի խոսքերից Նայել գրառումը
    +1
    Ես էլ կարտոֆիլ ու բիբար չեմ ուտում, բայց երեխաներիս ռացիոնը իմ ճաշակով չպիտի որոշվի։
    Կամ ես զզվում ա արամաստրյանական «երաժշտությունից» ու տանը նման բան չի հնչում, բայց դա չի նշանակում, որ երեխաներին արգելելու եմ լսել։
    Ճաշակը անհատական բան ա։

    Շին, հիմի որ երեխես գա խնդրի շան միս ուտել ու ես ձև գտնեմ հայթայթելու, խի՞ պտի արգելեմ։
    Ճիշտ ես, ինչ տեսնում, էն են ուզում, բայց տեսնելը մենակ տանը չի վերաբերում, երեխան տնից դուրս էլ ա գալիս, դուրսն էլ ա շատ բան տեսնում։

    Կարա՞ս գուշակես, թե ես քանի անգամ ես տղուս ասել աստված չկա։ Ոչ մի։ Որտև դա էլ պարտադրանքով չպիտի լինի։
    Արտ, չես արգելի, բայց մեկը ես ոչ մի կերպ չեմ էլ փորձի հայթայթել, ու ասեմ խի, որովհետև էն ընտանիքում, որում մեծացել եմ, ինձ «պարտադրվել» ա (ձեր ասելով) ահագին անտարբեր մոտեցում սննդի նկատմամբ, էնքան ա կշտանալ ու անհրաժեշտ ռացիոնը ունենալ՝ էդ էլ էլի նախ և առաջ մրգերի ու բանջարեղենի առումով, ու էդ համով ուտել կամ սիրտս էս ա ուզում կամ էսինչ բանը լիներ ուտեի և այլն թեմաները ահագին խորթ են ինձ համար՝ շնորհիվ էն միջավայրի, որում մեծացել եմ, ոչ թե իմ ընտրությամբ, ու ես չեմ կարծում, եթե երեխայի համար շան միս չհայթայթեմ մեծ զրկանքների կդատապարտեմ նրան:
    Վերջին խմբագրող՝ Շինարար: 22.02.2015, 19:48:

  19. #8801
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Համենայն դեպս էդ գրառման մեջ արգելքի մասին խոսք չկա:
    Վերջին խմբագրող՝ Շինարար: 22.02.2015, 19:47:

  20. #8802
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Աթեիստ-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարա՞ս գուշակես, թե ես քանի անգամ ես տղուս ասել աստված չկա։ Ոչ մի։ Որտև դա էլ պարտադրանքով չպիտի լինի։
    Հրանտին որ տեսնես, էս պահերը բացատրի էլի

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  21. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (22.02.2015)

  22. #8803
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Աթեիստ-ի խոսքերից Նայել գրառումը



    Կարա՞ս գուշակես, թե ես քանի անգամ ես տղուս ասել աստված չկա։ Ոչ մի։ Որտև դա էլ պարտադրանքով չպիտի լինի։
    Կներես, գրառման էս մասը բաց էի թողել, ողջունում եմ դա: Ու պետք էլ չի ասել, գիտե՞ս խի: Որովհետև ես չեմ հավատում խոսքով, խրատով դաստիարակելուն, ես հավատում եմ օրինակով դաստիարակելուն, որովհետև երեխան ուղղակի կրկնօրինակում ա իր ծնողին: Կարա՞ս գուշակես՝ ինչի՞ եմ ես տենց մտածում: -Որովհետև ինձ իմ ընտանիքում էդ մոտեցումն ա «պարտադրվել», ինձ չեն խրատել, ես տեսել եմ ու կրկնօրինակել: Էրեխեք, որ ծայրահեղացնենք, ամեն ինչում էլ կարանք պարտադրանք տեսնենք:



    հ. Գ. Բայց Արամ Ասատրյան մեր տանը մենակ ես եմ սիրում, դե մեկ-մեկ դրսում վատ ազդեցության տակ ենք ընկնում
    Վերջին խմբագրող՝ Շինարար: 22.02.2015, 19:49:

  23. #8804
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Ասեցի մի քիչ շեղեմ թեման:

    Սենց հանճարեղ սայթ դուք հաստատ չեք տեսել

    http://www.lingscars.com/

    Զգուշացնեմ, որ ինքնաշխատ երաժշտություն ունի:

    Հա, ու հանճարեղը կատակ չեմ անում, իրա անասունության մեջ հանճարեղ ա

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  24. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Skeptic (22.02.2015), Աթեիստ (22.02.2015)

  25. #8805
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    հ.գ. ինձ ամենաշատը մեջ պարող Չուկիկներ են դզել

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

Էջ 587 1112-ից ԱռաջինԱռաջին ... 874875375775835845855865875885895905915976376871087 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 8 հոգի. (0 անդամ և 8 հյուր)

Համանման թեմաներ

  1. «Քնած», բայց հետաքրքիր թեմաների «արթնացում»
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 11
    Վերջինը: 20.03.2019, 00:37
  2. Հոմսքուլինգի թեմայից դուրս գրառումներ
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 126
    Վերջինը: 24.10.2016, 20:12
  3. Գրառումներ: 3
    Վերջինը: 24.04.2010, 18:59

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •