Վիշապ (11.08.2023)
Բարեկամ ջան, էն որ ասում էի՝ հայերս դժվար ենք հասկանում, հիմար-հիմար դուրս եմ տվել, իրականում՝ մենք անհույս ենք
Մի հատ խնդրում եմ բացատրիր առողջական մոտիվներով շարժվող մարդու համար ստամոքսը ալյուրով ու շաքարով լցնելու իմաստը։
Լրիվ նույնն է, ոնց որ ասես՝ հիմա որ մի հատ էլ հավեսով Southern Cut Marlboro ծխես ամերիկանոյի հետ, նկարագրածդ երջանկությունը կպակասի՞, թե՞ կավելանա։
Si vis pacem, para bellum
Վիշապ ախպեր, զուգարանում ունիտազ ունե՞ս։ Շատ անբնական ձև է քաքելու, ու ըստ որոշ հետազոտությունների՝ վնասակար։
Freeman (11.08.2023)
StrangeLittleGirl (11.08.2023)
ivy (13.08.2023)
Ժամանակի ու էներգիայի ծախի առումով օգտակար չեն, բայց ոնց էլ չլինի, մարդկանց ենագիտակցության մեջ ինչ-որ բան տպվում ա, ու հիմնականում դա վաղ թե ուշ էս կամ էն չափով ազդում ա մարդու պահվածքի վրա: Կարող ա` ուղղակիորեն ու ակնհայտորեն չազդի, բայց, ասենք, հաջորդ կամ չգիտեմորերորդ անգամ նաչինկայով կարկանդակ ուտելիս ներսում ինչ-որ բան կշարժվի, ու կարող ա, ասենք, մի քանի հատի փոխարեն մի հատով բավարարվեն, կամ ուղղակի էդ պահին որոշեն չուտել` գուցե իրանք էլ չգիտակցելով, թե ինչի չուզեցին ուտել: Ու սենց լիքը բաներ: Նենց որ իրականում էն որ ասում են` վիճելն անիմաստ ա, մեկ ա, բոլորը մնում են իրանց կարծիքներին, իրականում հեչ էլ տենց չի: Հա, էդ պահին, իհարկե, հիմնականում մնում են իրանց կարծիքին ու նույնիսկ պնդում են իրանց կարծիքը, բայց դա ոչինչ չի նշանակում:
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Այ որ ըստ քեզ ծխախոտի գլանակը = նաչինկայով մի բաժին կարկանդակին, խորտակում ա քո ամբողջ տեսության հավաստիությունը։
Ու որ շտ խորանանք, էսօրվա դրությամբ որևէ բան ստամոքսը լցնելն էլ ա վնասակար, էդ որ շատ խորանանք։
Իսկ թե մարդու օրգանիզմին արդյոք միսն ա պետ, շաքարը, թե խմորը, ու թե որը ինչ չափով, ես զարմանում եմ, որ դու մարդու օրգանիզմի աշխատանքի մեխանիզմը տենց "լավ" իմանալու էդ պատասխանատվությունը վերցրել ես ու մարտահրավեր ես նետում դարերի փորձին ու սովորույթներին։
StrangeLittleGirl (12.08.2023)
Դրա խնդիրը էն ա, որ էդքանով սահմանափակվելը (ասենք ամեն առավոտ մի հատ թխվածք) շատ ավելի շատ բարդ ու անիրագործելի ա քան - կտրականապես թարգելը։ Որովհետև առաջին մի շաբաթն ա, էդ կարկանդակը մի հատիկ կայֆ տալու, հետո պերերիվին էլ ես սուրճ խմելու, անընդհատ ասես, բա էդ մի հատ առավոտվանից չանեմ, ու մանր ման, ասենք մի տարվա կտրվածքով, ինքնախաբեությամբ քեզ հայտնաբերես մի իրավիճակում, որ ամեն պահի դոպամին ես սրսկվում, առանց ոչ մի բան անելու։
Իդեպ էսօր կետո/շաքարից հրաժարվելու մի ամիսը լրացավ։ Ու էս ընթացքում դե օֆիսում ա ընկերական շրջապատում ա, պատմում էի, ոնց եմ սկսել, ակումբի քննարկումները, հետո ինչ ինֆո եմ գտել, ինչ չեմ գտել և այլն, ու ես էլ խայտառակ բան նկատեցի շրջապատումս։ Շաքար ուտողները ռեալ ոնց որ նարկման լինեն։ )) Չգիտեմ նախանձից եմ էս հայտնաբերել թե չէ։ Բայց ամեն դեպքում, օրինակ մոտիկ ընկերս, որ խոսում ենք, ասում ա, ախպեեր ես հազարից մեկ եմ շաքար ուտում, կոլան զեռո եմ խմում և այլն, մի օր ասեցի ուշադրություն դարձնեմ (մեև օֆիսում ա աշխատում) - օրվա ընթացքում առնվազն 5 անգամ գնաց շաքարի սնեք վերցնել ուտելու։ Քարը իրա գլուխը, բայց փաստորեն շաքար ուտողները իրանք էլ լավ գիտեն որ լավ բան չեն անում (օրգանիզմը մի ձև ասում ա) դրա համար ինքնապաշտպանական իլուզյոն մեխանիզմներ ունեն։ Հիմա ես որ ինձ եմ վերլուծում, ես էլ ասում էի, (քանի որ նիհար եմ) նայեք ես էսքան շաքար եմ ուտում ու չեմ չաղանում, ուրեմն իմ օրգանիզմի համար օքեյ ա։
Իմ համար սա ինչ-որ ուրիշ աշխարհից է հնչում։ Հա, կապ նկատել եմ, որ եթե մի օր թխվածք կերա, մյուս օրը ավելի շատ կուզեմ, քան երեկ էի ուզում, բայց ախր էդ անտերն էդքան թունդ կայֆ չի տալիս, որ քո նկարագրածի պես տենչաս։ Նոր ապրանք (թեկուզ մանրուք) գնելն ինձ ավելի շատ դոֆամին է տալիս, քան ինչ-որ նաչինկայով կարկանդակը։ Էն է, կմտնեմ ինտերնետ, մի բան կպատվիրեմ, ավելի լավ չէ՞, քան կուշտ փորին զոռով ուտելիք խցկելը։
Վերջին խմբագրող՝ One_Way_Ticket: 12.08.2023, 23:48:
Freeman (13.08.2023)
Արամ ջան, մարդիկ տարբեր են ոչ միայն իրենց՝ շաքարի նկատմամբ սիրով, այլև նրանով, թե ինչ քանակի շաքար ա պետք կոնկրետ օրգանիզմին վնաս տալու համար։ Ես իմ կողմից կարամ ասեմ, որ ես վերամշակված շաքար ընդհանրապես չեմ օգտագործում, բացի սոցիալական իրավիճակներով պարտադրվածներից ու այլ խիստ անհրաժեշտ դեպքերից։ Ու էդքանով հանդերձ ես գիտեմ, որ շաքարն իմ օրգանիզմին ավելի շատ վնաս ա տալիս, քան ուրիշներին. մեր ընտանիքում բոլորը դիաբետ ունեն։ Ես բավարարվում եմ տարին մեկ ստուգվելով. առայժմ ամեն ինչ նորմալ ա։ Եթե հանկարծ մի օր դիաբետ ունենամ, կարող ա էդ մի քիչն էլ թարգեմ։ Բայց առայժմ կարիք չկա, սոցիալական իրավիճակներին չմասնակցելու տված վնասն ավելի մեծ ա, քան մի երկու շաբաթը մեկ մի փոքր կտոր խմորեղենինը։
ivy (13.08.2023), One_Way_Ticket (13.08.2023)
Էն որ քաղցրից կամ որևէ բանից պարտադիր կախվածություն ա առաջանում, եկեք որպես բացարձակ ճշմարտություն չներկայացնենք։
Անձամբ ես եթե մի օր թխվածք կերա, հետո ոչ թե էլի եմ ուզում, այլ հակառակը` որոշ ժամանակ հեչ չեմ ուզում, կարծես հագենում ա օրգանիզմս, ու առհասարակ կոնկրետ տեսակի սննդի պահանջներ ես չեմ ունենում։ Նենց որ չափի մեջ ամեն ինչից ուտելը և ուզենալ ուտելը լրիվ ռեալ ա, ու իմ շրջապատում, հիմա որ հատուկ դիտարկում եմ, լիքն են տենց մարդիկ։ Բայց եթե մարդիկ կան, որոնց պետք ա իսպառ հրաժարվել, որ չչարաշահեն, դրան էլ եմ հավատում (տենց մարդկանց էլ գիտեմ), բայց իրենց խաթր որևէ սննդակարգ դոգմա սարքել ոչ միայն չարժե, այլև անիմաստ ա ու թերևս վնաս` մի շարք առումներով։
Freeman (13.08.2023), ivy (13.08.2023), StrangeLittleGirl (13.08.2023), Նաիրուհի (17.08.2023)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ