Ջանիկ (սիրելուց է, վատ չզգաս), սթրեսից սովորաբար մեր խելացի օրգանիզմը արյան մեջի շաքարը բարձրացնում է, fight or flight ռեակցիան է, դու դա պիտի բժկությունից իմանաս։
Սթրեսից հիպոգլիկեմիան լավ բան չի, էդ ինսուլինի mess up-ի նշան է, ու քո սիրուն թխվածքի պատմությունը սրտաճմլիկ է նայվում։
Հենց էսօր մեր օֆիսում շատ սիրուն պիռոգներ էին դրել սեղանին, հնդիկ գործընկերս, որ հաճախակի խուճապային ռեակցիաներ ունի,
միանգամից գայթկղվեց ու առանց զգուշացմանս բանի տեղ դնելու սկսեց կուլ տալ մի երկու կտոր, 10 րոպե հետո վարի գնաց, նոր գնաց հետ տալու։
Դուք ենթադրում եմ կմտածեք, որ Վիշապի նավսից ու չար աչքից ա, ո՞նց կարող ա մարդ պուպուշ ու համով թխվածքներից վատ զգա։
Si vis pacem, para bellum
Հա, վերջերս ինչ թեմա ակտիվանում ա, միանգամից վերածվում ա նույն թեմային. Կարնիվորի, տագնապների, մետաբոլիզմին թեմաներն ու թեմայից դուրսը` էս բոլորի վերջին էջերում լրիվ նույն թեման ա քննարկվում: Ես լրիվ նորմալ եմ համարում էդ թեմայի քննարկումը, թեկուզ տասնյակ էջերով, բայց որ ցանկացած թեմա ակտիվանալուն պես վերածվում ա կարնիվորի ու առողջ սննդակարգի վերաբերյալ քննարկման, նորմալ չի:
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
enna (17.08.2023), Աթեիստ (24.08.2023), մարդ եղած վախտ (17.08.2023)
Բարեկամ (18.08.2023)
Համ էլ ծանր գնահատական տվողներդ հետաքրքիր թեմաներ բացեք, չլինի՞ կարնիվորն է խանգարողը։
Սույնով ես ակումբից երկարաժամկետ արձակուրդ եմ վերցնում, որ մի քիչ հանգստանաք ինձնից ու կարնիվորից։ Պաչեր։
Si vis pacem, para bellum
Վայ չէ, ինձ էս թեման շատ հետաքրքիր ա։ Հետաքրքիր ա ոչ թե բանավիճելու համար, այլ բացահայտումների։ Համարյա ամեն տեսակետ, որ արտահայտվում ա, բացահայտում ա, ու դրանից թե' սովորում եմ, թե՜ աշխարհայացքս ա ընդլայնվում։ Էն առումով, որ ամեն մեկը ոչ թե "տուպը" հակառակվում ա` իր սեփական էշը առաջ բրթելու համար, այլ իրոք իր "ճշտից" ա խոսում` այսպես ասած, ու էդ ճշտերին ծանոթանալը բավական ուսանելի ա։ Ու նույնիսկ երբ թվում ա, թե էջերով նույն բանն ա ասվում ու "խցանվել ա", ինձ տենց չի թվում. ամեն գրառման մեջ նոր գույն ու բացահայտում կա։
Ուրիշ` թե ինչու ա մենակ էս թեման սենց ակտիվ էս հարթակում, կամ ինչ սկսվում ա, դառնում ա էս թեմա։ Ակումբի ներկայիս տարիքից ա ոնց որ
Հ.Գ. Երեկ ամուսինս շոկոլադ առաջարկեց աղջկաս (17 տ.), ֊ աղջիկս քաղցրակեր չի, բայց մենակ էդ մի տեսակի շոկոլադից փոքրուց միշտ սիրել ա, հրաժարվեց` ասելով, որ շոկոլադ էլ ինքը ընդհանրապես չի ուտում։ Նշեմ, որ աղջիկս միշտ (անկեղծ որ ասեմ) կատարյալ կազմվածք է ունեցել և ունի, առանց որևէ ջանքի (մի կողմից բնատուր շատակեր չի, մյուս կողմից` բնությունն է օժտել), այսինքն` նիհարելու նպատակով չի էդ հրաժարվելը։ Բայց ես վախեցա հարցնել, թե էս ինչ բան էր. ինչու՞ չի ուտում, մեկ էլ ու պարզվի, Ծլնգի ասած էն psyop-ը Վիշապի տելեպատիկ էլ ա գործում ։))
Վերջին խմբագրող՝ Բարեկամ: 18.08.2023, 01:19:
մարդ եղած վախտ (18.08.2023)
Եկեք նորություններ կարդալը քննարկենք։ Բարեկամը գրել էր, որ ոչ մի նորություն չի կարդում։ Մինչև պանդեմիան ես էլ չէի կարդում, նույնիսկ չգիտեի, թե երկրի վարչապետը ով է։ Պանդեմիայի ժամանակ իհարկե կարդում էի, որ իմանայի՝ վաղը կարող եմ խանութ գնալ, թե ոչԴա այլևս ակտուալ չէ, իսկ սովորությունը մնաց։ Պատճառների մասին որոշ պատկերացում ունեմ, թե ինչու եմ կարդում, սակայն պետք է մտքերս ի մի բերել։ Մինչ այդ հետաքրքիր կլիներ ձեզ լսել։ Նորություններ կարդու՞մ եք, երբվանի՞ց եք կարդում։ Կամ հակառակը, երբվանի՞ց եք թարգել։ Ինչու՞։
մարդ եղած վախտ (18.08.2023)
Հանուն արդարության ասեմ, որ էս վերջին 2 օրը էդ խցանված զգացումը պակասել ա, ու համաձայն եմ, որ համամարդկային ճշտից ու հիսուսարժան իմաստնություններից անցել ենք մի քիչ ավելի անձնական "ճշտերի" ու անորոշությունների դաշտ։ Սենց շատ ավելի հետաքրքիր ա, քան աբստրակտ բայց ունիվերսալ "մի(իմ) ճիշտ, մի(իմ) աստված" տիպի ձեռնաշարժություններից։
Իսկ սա ինձ թվում ա "սռաչի ձգողականության օրենքից ա"։ Վիշապը գալիս ա էս թեմայում աջ ու ձախ բշտում ա, պիտակները շարում ա, տեղն եկած տեղը վիրավորում ա, ու վերջ, էս սռաչը դառնում ա էմոցիոնալ ամենագրավիչ ու դիշովի կայֆերի տարածքը (ակումբում սռաչ կարդալն էլ իմ դիշովի կայֆն ա, հատկապես երբ չեմ մասնակցում. Ադամի ծորացնելու կայֆերն ա լրիվ (նկատի ունեմ նման ուժգնության հաճույք ))։
Վերջին խմբագրող՝ մարդ եղած վախտ: 18.08.2023, 01:46:
Չհասկացանք։ Կարնիվորի էներգիան չպիտի թույլ տա էդքան շուտ հանձնվել․ դու դեռ ապացուցելու բան ունես։ Եթե իհարկե կարնիվորի պատճառով խիղճդ էլ չես կորցրել (բուսակերների ականջը կանչի) ու թքած ունես, թե չենք կործանվի։
Իրականում ասեմ, թե ես էս փուլում ինչ եմ մտածում։ Մտածում եմ, որ ձեր լավ զգալը ավելի շուտ քչակերության հետևանքով քաշ կորցնելու արդյունք ա, իսկ սննդակարգ սահմանելը ուզած-չուզած բերում ա ոչ միայն սննդատեսակների,այլև չափի սահմանափակման։ Իսկ քաշ կորցնելը (չափի մեջ, իհարկե) միշտ էլ հանգեցնում ա թե՛ ֆիզիկական, թե՛ հոգեկան ինքնազգաղոցության բարելավմանը։
Դրանով հանդերձ, չեմ բացառում, որ դուք ճիշտ եք՝ շաքարի ու ածխաջրերի արգելափակումն ա հրաշքներ գործում։ Բայց եթե անգամ դա ա գլխավոր պատճառը, ես դեռ հակված եմ կարծելու, որ ուխտավորի երդվյալությամբ մեկընդմիշտ հրաժարվելը դեղատոմս չի, այսինքն՝ բոլորի համար պարտադիր դեղատոմս չի։ Հավատա, մարդը եթե ինչ-ինչ առիթով մի հատ կարկանդակ կամ շոկոլադ կծի, դա պարտադիր չի բերում կախվածության՝ թե դրանից հետո սպասելու ա հաջորդ կծելուն։ Ես, օրինակ, շատ մարդ չգիտեմ, որ, քաղցրեղենից չհրաժարված լինելով՝ ապրում ա քաղցրեղենի հանդեպ look forward վիճակներով, ավելի շատ մարդ գիտեմ, որ էդպես չեն։ Իսկ երդվյալ հրաժարվելը կախվածություն ա հենց էդ հրաժարականից։ Ձեր մոտեցումը կամ սկզբունք կարող ա լինել, կամ վախ՝ ընկնելու մյուս ծայրահեղության գիրկը․ եթե մի անգամ խախտել ես, հա էլ խախտելու ես, Ադամը կասեր՝ jamais deux sans trois (երբեք երկու առանց երեքի)։ Թե՛ սկզբունքը, թե՛ վախը որ կախվածություն չեն, բա ի՞նչ են։
Վերջին խմբագրող՝ Բարեկամ: 18.08.2023, 05:18:
մարդ եղած վախտ (18.08.2023)
Վիշապ ջան, այո, բարձրանում ա, բայց երբ էդ շաքարի կարիքը կա, ու շատ արագ գործածվում ա, օրգանիզմը չի հասցնում շաքարի մակարդակն ապահովել։
Բայց քեզ անիմաստ ա որեւէ բան բացատրել։ Արի դու քեզ ու քեզ որոշի, որ սաղ սթրեսը խմորեղեն տեսնելուց էր, այ որ խմորեղեն չլիներ, կարող ա էդքան դաժան չլիներ։
Վերջին խմբագրող՝ StrangeLittleGirl: 18.08.2023, 09:57:
enna (18.08.2023)
Լավ թեմա ա։ Հայաստանի նորություններին մինչև 2018 չէի հետևում։ Հեղափոխությունից հետո սկսեցի հետևել, իսկ պատերազմից հետո՝ ավելի ինտենսիվ։ Դանիայի նորություններին առաջին օրվանից հետևում եմ։ Էստեղ շատ մշակութային բան ա տեղական քաղաքական անցուդարձից տեղյակ լինել։ Էստեղ չկա «ես քաղաքականությամբ չեմ զբաղվում» տեսակ, բոլորը քաղաքականության մեջ են, ու եթե նույնիսկ որոշես ինքդ ոչինչ չկարդալ, մեկ ա, տարբեր սոցիալական իրավիճակներում լիքը տարբեր նորություններ քննարկվում են։
Իսկ 2020 թվի պատերազմից հետո լուրեր կարդալու դոզաս շատացրել եմ։ Հայաստանում կատարվող ամեն ինչի մասին կարդում եմ, ամենատարբեր աղբյուրներից, մինչև վերջին կաթիլը տեղեկացված եմ։ Կարդում եմ նաև աշխարհի ցանկացած քունջուպուճախում կատարվողի մասին, ու հատկապես արտաքին քաղաքական թեմաներով։ Կարդում եմ մեյնսթրիմ մեդիա ու որոշ ֆրինջ աղբյուրներ, որոնք գաղափարապես համապատասխանում են իմ հայացքներին, այսինքն՝ ինձ հետաքրքրող թեմաներն են վեր հանում։
Ինչու՞ եմ կարդում։ Ուրեմն սթրեսված-տագնապած շատ մարդկանց խորհուրդ են տալիս լուրերից կտրվել։ Չգիտեմ, կարող ա իսկապես ոմանց հոգեկանի վրա դրական ազդեցություն ա ունենում լուրերից կտրվելը։ Բայց ինձ մոտ հակառակն ա։ Այսինքն, էնպես չի, որ հաճույք եմ ստանում աշխարհի դարդուցավի մասին տեղեկանալուց։ Բայց դա ինձ տոկունություն ա տալիս ու պլյուս ապագան կանխատեսելու հնարավորություն, իսկ երբ իմանում ես, թե ինչ ա սպասվում, համ հոգեպես ես նախապատրաստվում, համ էլ կարողացածդ ու չկարողացածդ փորձում ես անել դա կանխելու համար։
Կարծում եմ՝ լուրեր կարդալը գիտելիք ձեռք բերել ա, իսկ գիտելիք ունենալն ամենալավ զենքերից ա էս անարդար աշխարհում կռվելու համար։
Մի շատ տրիվիալ օրինակ բերեմ, թե ոնց լուրերին հետևելն ինձ ավելորդ սթրեսից ազատեց։ 2021 թվի վերջերն էր։ Դանիական մամուլում էդ ժամանակվա կառավարության ապագա ծրագրերից բաներ էին գրվում ու քննարկվում։ Մի տեղ, տողերի արանքում շատ թեթևակի գրված էր, որ պատրաստվում են մագիստրոսական ծրագրերը մի տարի սարքել։ Ես էս թեման դուրս բերեցի, սկսեցի ակադեմիկ կոլեգաներիս հետ քննարկել, սաղ թե բա՝ չէ, սենց բան չի լինի։ Քանի որ ես լուրերին շատ մոտիկից եմ հետևում, ու կառավարության քաղաքական ընդհանուր գծից լավ տեղյակ էի, ես ավելի լուրջ ընդունեցի էդ թեթևակի հիշատակված լուրը ու առանց խղճի խայթի դուրս էկա ակադեմիայից (իհարկե, ուրիշ պատճառներ էլ կային, բայց դե սա էլ նպաստեց)։
Հասանք 2023։ Դանիայում ընտրություններ են եղել, կոալիցիոն կառավարություն ա ձևավորվել (թեև վարչապետը նույնն ա մնացել)։ Օրինագիծը պառլամենտում քննարկվել ա, ու որոշվել ա, որ 50+ ուսումնական ծրագրեր մի տարի են դառնալու։ Իմ ակադեմիկ ընկերների շրջանում մի սթրես, մի անորոշություն. սա նշանակելու ա անխնա կրճատումներ ապագայում։ Ու իհարկե, թեև ցավում եմ ընդհանուր կրթական համակարգի ու ընկերներիս ապագայի համար, իմ ներվերը հանգիստ են։ Եթե ակադեմիայում մնայի, էլի ներվերս հանգիստ կլինեին, որովհետև հաստատ պլան B, C մշակած կլինեի, իսկ եթե դուխս հերիքեր, նաև մարդկանց ոտքի կհանեի։
Freeman (18.08.2023), One_Way_Ticket (18.08.2023)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ