Sambitbaba-ի խոսքերից
Ես համաձայն եմ Քիբորդի հետ այն առումով, որ, եթե կենդանիներին խղճալը որպես բուսակերություն չքննարկվեր, բուսակերության մասին զրույցներն ավելի լուրջ բնույթ կունենային: Եթե հարցը ցավ զգալ-չզգալն է, ուրեմն եթե կենդանիներին սպանելուց առաջ ցավազրկեին, բուսակերը մսակեր կդառնա՞ր...
Կարծում եմ, Քիբի դրած հարցն այստեղ ավելի լուրջ է, քան ցավի մասին խոսելը, քանզի նա ոչ թե ցավի մասին է խոսում, այլ սպանության: Եվ ինչու՞ ուրեմն բույսին կարելի է զրկել կյանքից, իսկ կենդանուն` ոչ: Կամ ինչու՞, ասենք, կովին սպանելը կովի համար ցավալի է, իսկ մոծակին սպանելը մոծակի համար` ոչ: Կամ... հետաքրքիր է, բուսակեր որսորդներ չկա՞ն... Կամ բուսակեր դիկտատորներ, բուսակեր մանյակներ...
Իսկ եթե երեխային ասես, որ մի բան ուտելու համար պետք է սպանել ինչպես կովին, այնպես էլ կաղամբին, - առանց ցավի մասին հիշատակելու, - երեխան ի՞նչ ընտրություն կկատարի:
Ասում են, որ առաջին մարդկանց սնունդը եղել է օդն ու ջուրը միայն: Ու ես բոլորովին չէի զարմանա, եթե մի օր պարզվեր, որ այդ ժամանակներում կովեր ու խոզեր էլ չեն եղել: Բայց մի օր մարդիկ հոգնել են միապաղաղ հավերժությունից և իրենց կյանքի մեջ հետաքրքրություն մտցնելու համար սկսել են տարբեր խաղեր հնարել, և առաջին խաղերից են հենց ուտելն ու մեռնելը: Իսկ յուրաքանչյուր խաղ կամ սպորտ, ենթադրում է մարմնի որոշ մասերի փոխակերպում: Եվ ուրեմն, սովորեցնելով իր մարմինը սնունդին, հավանաբա՞ր մարդ մարմինն օժտել է հատկություններով, որոնք այն ի սկզբանե չուներ... Օրինակ, մարսողունակությունը: Իսկ մարմինն էլ, փոխակերպվելով, սկսել է սննդից վերցնել իրեն անհրաժեշտ տարբեր բաներ, առանց որի նա այսօր անկարող է գոյատևել նույնիսկ ինչ-որ խղճուկ 70-80 տարի:
Ես գիտությունից բան չեմ հասկանում իհարկե, և Բյուրն ու շատերն ինձ մոծակի պես կճզմեն: Բայց ինձ թվում է, որ կազմավորվող մարմին անհրաժեշտ են նաև շատ բաներ, որոնք իր մեջ պարունակում է միսը: Իսկ երբ մարմինն արդեն սկսում է դադարել աճել, այդ ժամանակ կարելի է արդեն միս ուտելն էլ դադարել:
Երբ եկա ԱՄՆ, մի հարևան ընտանիք ունեինք, որտեղ մայրը բուսակեր էր և կրտսեր որդուն էլ բուսակեր էր դարձրել: Երկու եղբայրների մեջ սարերի տարբերություն կար. ավագը փարթամ ու բարձրահասակ էր, իսկ կրտսերը` ճլեզ ու փոքրիկ. 14 տարեկանում 8-9 տարեկան երեխայի տեսք ուներ: Բնավորությանբ էլ ներվային էր, նախանձկոտ ու նվնվան... Միգուցէ դպրոցում դասընկերներն էին ձեռք առնում թե ինչ, բայց մի օր այս երեխան սկսեց միս ուտել: Ընդամենը երկու տարվա ընթացքում համարյա հասավ ավագ եղբոր բոյին...
Չգիտեմ, կարող է դա կապ էլ չունի... Ասում եմ, ես գիտությունից շատ եմ տուպոյ: Բայց ես ինքս էլ, երիտասարդ տարիներիս ահավոր մսակեր եմ եղել, իսկ այսօր, եթե կինս ամիսներով միս չդնի առջևս, ես չեմ էլ հիշի մսի գոյության մասին...
Էջանիշներ