Շինարար-ի խոսքերից
Երևի ճիշտ ես, չգիտեմ: Ուղղակի ինձ էլ դուր չի գալիս էդ զարդով ցեղասպանության ամյակը նշանավորելը նախ և առաջ: Որիշ կերպ էր պետք: Պետք էր հայտարարել, որ աշխարհի բոլոր հալածյալներին պատրաստ ենք ընունել, որովհետև մենք գիտենք, թե ինչ է նշանակում անհանդուրժողականության զոհ լինել, աշխատանք չենք կարող ապահովել, բայց եկեք ապրեք, ոչ ոք չի ասի ձեզ էս երկրում, որ դուք եզդի եք, դուք քրիստոնյա եք, դուք մուսուլման եք, դուք աթեիստ եք կամ սատանիստ եք, դուք արաբ եք, դոքւ թալիշ եք, դուք ռուս կամ ուկրաինացի եք, դուք թուրք կամ արդբեջանցի եք, դուք մեծ քթեր ունեք, դուք պոչուպոզ ունեք, ով իրեն նեղված ա զգում, սաղդ համեցեք, էստեղ ձեզ գորովանքով կշրջապատեն: Գիտեմ, որ աբսուրդի նման ա հնչում ասածս, բայց ես ոզում էի էդպիսի մի Արշակավան դառնար Հայաստանը ամբողջ աշխարհի համար: Էդ ժամանակ մենք կվայելեինք միջազգային առաջադեմ հանրության հարգանքն էլ, ցեղասպանության ճանաչման հարցն էլ ավելի հեշտ կլիներ առաջ տանել, նոււյնիսկ պետք չէր լինի դա մեր երկրի արտաքին քաղաքականության օրակարգ մտցնել, մարդիկ կպայքարեին դրա համար, Արցախի հարցում էլ մեզ հեշտ կլիներ մեր ճիշտ լինելը հասկանալի դարձնել այլոց, թե չէ սենց մեր պետությունը մեկ ա ոչ մի վստահություն չի ներշնչում: Կրծքանշան, 3000 դրամ, ֆեյսում գրել Արմգենոցիդ100: Կներես, որ աբսւորդ բաներ գրեցի, որ ըստ էության քո գրածի հետ կապ չուներ:
Էջանիշներ