Մեկ մեկ ես ել եմ հասկանում, որ քո ասածը դառը իրականություն ա ու բավականին դժվար կլինի հայաստանը բերել նորմալ մակարդակի: Դժվարը ի դեպ անհնարինը չիԵս ամեն ինչ կանեմ, որ նպաստեմ հայաստանի զարգացմանը և իմ խորին համոզմամբ, հայի պոտենցիալը շատ ավելի մեծ ա: Դրա համար բավականաչապ շփվել եմ եվրոպացիների ու ամերիկացիների հետ, էլ չասեմ ծայրահեղության՝ վրացիների մասին
Շնորհակալ եմ բախտիցս որ ծրագրավորող եմ: Մեր ասպարեզում բավականին լղոզված էն աշխարհամասային դիրքերը և պահանջները նույնն են, սակայն էլի որոշ տարբերություններ մոտեցումների մեջ անկհայտ են: Հակառակ դեպքում գուցե ես էլ չկարողանայի սենց մեծ մեծ հայրինասիրական խոսեի:
Հայկ, համաձայն եմ, որ մեր պոտենցիալը բավական մեծ ա, բայց դա իրացնելու տեղ չկա Հայաստանում, էդ ա տխուրը: Ու չգիտեմ՝ երբևէ կլինի՞, թե՞ չէ, քանի դեռ կոմպետենտ մարդկանց ոչ կոմպետենտ մարդիկ են ղեկավարում: Հա, ծրագրավորողների վիճակը մի քիչ ավելի լավ ա, բայց հաշվի առնելով, որ արտագաղթող ծրագրավորողների թիվն էլ փոքր չի, ուրեմն էդտեղ էլ խնդիր կա:
Jarre (20.05.2014), John (20.05.2014), Sambitbaba (20.05.2014), Նարե91 (20.05.2014)
Իսկ ես մտածում եմ, թե ո՞րն է դրա իմաստը...
Եթե պատճառն էգոյից ազատվելն է, ձգտումը` ամբողջականանալ բոլորի հետ, ցույց տալ, որ մենք բոլորս Մեկ Ենք այս ամբողջական Տիեզերքում, - ասեք, ես էլ միանամ ձեզ:
Եթե պատճառը ստվերում մնալն է և անճանաչելի լինելը, ուրեմն նիկերից էլ հրաժարվեք ու համարակալվեք. No.56912 կամ No.Ճ37ՌՌ419 կամ...
Իսկ եթե ցանկանում եք նաև գաղտնի ու անհասկանալի մնալ, առաջարկում եմ սկսել գրել... սեպագրերով:![]()
Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267
Ես ինձ համար պատասխանեմ, մյուսների դրդապատճառները չգիտեմ։ Ինչ–որ առումով էդ ասածդ ա՝ ստվերում մնալն ու անճանաչելի լինելը։ Մեկ–մեկ անդեմ ու չեզոք տեսք ունենալու կարիք ա լինում։ Համենայնդեպս, ես ունենում եմ։ Ավատարից հրաժարվելու ձև չկա, ինչը մեր հնարավորության սահմաններում ա, նրանից ենք հրաժարվում։ Էս անգամ, ճիշտն ասած, էն զգացողությունը չեղավ, ինչ որ անցյալ անգամ, երբ սենց էլի ամեն ինչը հանել–անջատել էի։ Էն անգամ նենց հետաքրքիր ազատության, թեթևության ու անկախության զգացողություն էր։ Էդ ամեն ինչը՝ ավատար, կարգավիճակ, սստորագրություն և այլն, շատ լուրջ ազդեցություն ունի մարդու ենթագիտակցության վրա, ընկալման վրա էլ ա ահագին ազդում։ Ինչքան էլ չգիտակցենք, մենք ցանկացած թեմա կարդալիս նախ և առաջ էդ ամեն ինչն եք տեսնում, հետո նոր գրառումը, ու գրառումն արդեն կարդում ենք համապատասխան տրամադրվածությամբ։ Իսկ երբ չկա էդ ամբողջ թաշախուստը, մի քիչ ավելի մեծ ա հավանականությունը, որ առաջինը գրառումներդ կտեսնեն ու գրառումներդ էլ ավելի չեզոք վերաբերմունքի կարժանանան։ Չեմ ասում՝ բացարձակ տենց ա, բայց ավելի շատ ա տենց, քան երբ ամեն ինչ միացրած ա ու դու քո կաղապարված կերպարի մեջ ես։ Հա, դրանք բոլորը կաղապարում են մարդուն։
Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 20.05.2014, 19:09:
John (20.05.2014), Sambitbaba (20.05.2014)
Ստեղ մի հատ էլ ախմախ ստերեոտիպ կա: Ես արդեն քանի անգամ բախվել եմ էտ խնդրին: Ասում են ծրագրավորող ես, ասում եմ հա: Ասում ա բա ինչքան վախտ ա էտ գործին ես, ասում եմ դե համարյա 10 տարի… ու ամեն անգամ էտքանը լսելուց հետո գիտես ինչ են ասում.
- Հա՜, փաստորեն նենց ուժեղ չես հա, որ մինչև հիմա դուրս չես գնացել:
Ան ջան, ազնվորեն ասած, քանի դեռ չէիր ասել, որ ավատարդ հանել ես, - ես չէի էլ նկատել, որ ավատարդ հանել ես...
Հասկանում ես, ինձ թվում է, թե մարդուն ճանաչել-չճանաչելը հենց իրենից` մարդուց է կախված: Նրա ներքին էներգիայից, ուժից: Նրա ինքնատիպությունից, մտածլակեպից և այլն: Ու կոնկրետ դու, ասենք, կուզես նիկդ էլ հանիր, բայց միևնույն է, բոլորը ճանաչելու են քեզ, չե՞ս կարծում...
Հին անեկդոտ է.
Մի օր գործարանի դիրեկտորը որոշում է բոլորի պես կենտրոնական մուտքով մտնել գործի:
Մեկ էլ տեսնում է. մուտքի մոտ կանգնած անցաթղթերը ստուգող հսկիչը` ճիշտ ասես Վլադիմիր Լենինը լինի... Հագին նույն վերարկուն, նույն կոստյումը, նույն կեպին: Բեղ-մորուսն էլ լրիվ նույնն են...
Բարկացած գնում է կաբինետ ու կարգադրում է կանչել հսկիչին: Սա գալիս է:
- Լսիր, - գոռում է վրան դիրեկտորը, - չե՞ս ամաչում... Զուգվել-զարդարվել ես Լենինի նման... մի անծանոթ զավոդ մտնի` ի՞նչ է մտածելու... Վլադիիր Իլիչին պահակ ենք սարքել... Կգնաս ու պալտոդ կհանե՛ս:
- Լավ, - փորձում է գնալ:
- Չէ՛: Կգնաս էդ կաստում-շալվարդ էլ կփոխե՛ս:
- Լավ: - Փորձում է գնալ:
- Չէ՛: Կգնաս էդ կեպիդ էլ կհանես:
- Լավ: Կարո՞ղ եմ գնալ...
- Հա՛: Չէ՛... կգնաս, էդ բեղ-մորուսդ էլ կթրաշես: Գնա՛:
- Լավ: - Մի քանի քայլ է անում դեպի դուռը, բայց հետ է վերադառնում, կանգնում է դիրեկտորի առջև ու սկսում է ձեռքով հարվածել իր ճակատին. - Իսկ մտքերս ինչպե՞ս փոխեմ... մտքե՜՜՜րս...![]()
Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267
Sambitbaba (20.05.2014)
ով որ հիշեցնի, թե ես ե՞րբ եմ վերջին անգամ նորմալ ստորագրություն ունեցել, կամ, նորմալ ավատար, ու էդ գրառմանը 5 հոգի հավանություն տա, ես իրան մի մե՜ծ ձմերուկ պարտք կմնամ
Այ դրա համար եմ հանելվարկանիշս փակել եմ, որտև մեկ ա չի երևում ումն ա երկար ումն ա կարճ
եթե շա՜տ մեծ չի տարբերությունը:
Անտեսանելի եմ, որտև սաղ օրը ինտիմ անկյունում եմ, չեմ ուզում, որ մարդիկ տեսնեն ինչ թեմաներ եմ կարդում![]()
Մոդեր-ադմինները տեսնում եմ, հարց չկա, իրանց մեջ չկան մարդիկ, ումից Ակումբի սահմաններում թաքցնելու բան ունեմ))
Մի տեսակ շատ ճիշտ էր ամեն ինչ, դուրըս էկավ, ասեցի ֆեյսբուքից ստեղ բերեմ :
© ոմն Արշակ ՀակոբյանՖեյսբուքյան սութի “դոնժուանչիկ” չատիստներին, հայկական ավանդական քյառթուիզմի նվիրյալ հետնորդներին՝ պատվիրաններ՝ գրված՝ Ռամշտայնի և Բուռզումի չքնաղ հնչյունների ներքո:::գնացինք - Nun liebe Kinder gebt fein acht (А теперь, милые детишки, прошу внимания!) – Mein Herz Brennt!
1 Եթե աղջնակը լայքումա նկարդ, դա չի նշանակում որ աղջնակը քեզ ուզումա, դա ուղակի նկար էր, դու տարբեր ես, դու քո նկարը չես, հետեվաբար սուս մնա: մի գրի քո մյուս օգտատեր ընկերներին որ քո համար խելագարվում ա սույն օգտատեր աղջնակը: սուս մնա:
2 Եթե դու ունես 500+ օգտատեր “ընկերներ” և մի գեղեցիկ օր մայթում դու տեսնում ես քո օգտատերերից մի աղջնակ ով կա քո լիստում, որը առիթ կտա մի քանի բառ փոխանակելու, դա չի նշանակում, որ ինքը եկել ու քնել էր պատուհանիդ ներքո որ տենար քեզ: Մի պատմի փողոցիդ որ աղջնակը քեզ ուզումա: ինքը քեզ չի ուզում բ..ը:
3 Եթե դու գնացել ես քաղաք ու ձեր գեղի ուսանողուհի աղջնակի մոտ գիշերել ես, մի շտապի գեղամիջում պատմել որ քնել ես քաղաքի ամենասիրուն աղջկա հետ, ախր միգուցե նա քո քույրն էր և դու հյուրընկալվել ես մյուս անկողնուն: գոնե հիմա սուս մնա:
4 Եթե աղջնակը մերժումա քեզ, երկու անգամ քեզ իրականում տեսնելուց հետո քո ֆբ չաթից հետո և չի ուզում այլեվս տեսնել քեզ, դա չի նշանակում որ դու իրա մի քանի տարվա բօյֆրենդն ես, ոոոոչ, դու իրա բ.ֆ-ը չես: մի պատմի գեղիդ որ էտ աղջիկը քո համար գժվում էր, հետո դուրդ չեկավ ռադ արեցիր, հակառակը ախպերիկ հակառակը:
5. Եթե դու գնացել ես հյուսային կիսագնդում, այսինքն սիբիրներում, բանվորություն անելու, հետ գալուց մի պատմի գեղիդ որ էնտեղի սաղ կանայք քնում էին պատուհանիդ տակ, դու իրականում չես տեսել ոչ մի այլ արարած քո բանվոր ընկերներից բացի, քանզի դու քնել ես տվյալ շինարարության տեղը::: սուս մնա:
6. Եթե ձեր քուչում բնակվում է մի կին ով ունի երեխաներ բայց բաժանված է, դա չի նշանակում որ տվյալ բնակիչը հասանելի է քեզ սեռապես, ոչ ախպեր, ոչ, հակառակը, ինքը ավելի դժվար հասանելի է, քանզի չիիի ուզում նորից սխալվի դրա մերը.. իսկ քո սպասումները չեն արդարանա ու դու մերժված համբալի պես կսկսես պատմել բակի սեռաքաղց որձերին որ դու իրան տիրացել ես գրողը տանիիիիիի::::մուտիտներ՝ բակից բակ, թաղից թաղ, քաղաքից քաղաք,,, երկրից երկիիիր և իհարկե ֆբում::::ֆաք յեահ: սուս մնա ք::::ծըըըըը: դա տղամարդկություն չի
Ցավոք սրտի սույն նողկալի և հետաքրքիր դեպքերը տեղի են ունենում միայն ու միայն Հայաստանի Հանրապետությունում, քանզի այլ երկրների տղամարդիկ իրենց ճանաչած աղջիկներին վարկաբեկելու և բամբասելու փոխարեն զբաղված են սեքսով իրենց սիրելի անձի հետ, իսկ շատ հայ աղջիկները զզված այս ամենից համակրում են եվրոպացի, ամերիկացի տղամարդկանց, որը գրգռում է մեր քյառթուիստ էակների նախանձը, ստիպելով իրենց զգալ մերժված լոխեր վառած պագռիշկեքի կույտում:
Եւ վերջին պատվիրան - եթե ուզում եք լինի ամեն ինչ հրաշալի աղջկա հետ,:: ապա իրեն պետք չի անպայման հրավիրել փաբ կամ ռեստորան, փաբի էպոխան ավարտվելա դեռ 100 տարի առաջ, մարդիկ հմի դուրս են գնում բնություն, բոբիկ ոտերով զգում ԲՆՈՒԹՅՈՒՆԸ: իսկ հայկական փաբերը հիշեցնում են մութ կուրիլկա, պարբերաբար ըտեղ գտնվելով գանգատուփդ հնարավոր է վերածվի մեծ մոխրամանի: դուրս եկեք խավարից վերջապես:: տար աղջկան դուրս, մի սիրուն փողոցի մայթի բորդուրին նստեք, երկու բաժակ գինիով ու զրուցեք::: հեծանիվով դուրս գնացեք քաղաքից, զամբյուղի մեջ դնելով երկու հատ սենդվիչ, մեկ գինի ու երկու խնձոր, դա մոտ 2000դրամա, նստեք մի թեկուզ ոչ սիրուն տեղ ու վայելեք::: հաաա հեծանիվ չունեք:: այոր երեք ամիս պիվա չներծծեք հաստատ կգնեք մի հեծանիվ::: գնացեք միասին մի հեռավոր գյուղ, օգնեք միասին մի ընտանիքի՝ այգում մաքրելով խնձորի ծառերի տակը, հետո երբ խնձորը հասնի, միգուցե ձեր հարաբերությունն էլ հասնի հետո վերադառնաք ու միասին հավաքեք, հետո նստեք սեղան ընտանիքի հետ::: համոզված եղեք կտպավորեք աղջկան:: գնացեք մանկատուն մի երեխու գտեք ու իրեն միշտ միասին նամակներ գրեք, մի օր էլ կարողա ինքը ՁԵԶ նկարի ջրաներկով ու նվիրի աղջկադ: տնկեք ձեր անվանական ծառը մի տեղ, ջրեք, թեկուզ շշերով::միգուցե մի օր երեխաներիդ հետ պիկնիկ անես դրա տակ:
այսքանը: ներողություն ամբաղ-զամբաղի համար: հաջողություն ձեզ:
Հ. Գ. ճիշտ ա՝ կետադրական ու ուղղագրական լիքը սխալներ ուներ Արշակը, բայց դա կարևոր չի:
Why is the truth always being raped?...because its naked and beautiful.
Աթեիստ (21.05.2014)
Այս պահին թեմայում են 5 հոգի. (0 անդամ և 5 հյուր)
Էջանիշներ