Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
Քնարկումը չեմ կարդացել, միանգամից ասեմ:
Էս մտքին արձագանքս էլ պայմանավորած ա նրանով, որ վաղուց ասելիք կա, ոչ թե հենց սրան եմ ուզում հակադարձել: Իրականում ասելիքս հիմա էլ լավ չեմ ձևակերպի, հոգնած եմ, բայց գոնե հիմքը կդնեմ, հետո գուցե շարունակենք:

Իրականում իսկապես կրոնի ու աթեիզմի մեջ հավասարության նշան դնելն անհնար ա: Որտև մեկը հիմնվում ա հավատի վրա, մյուսը իմացականի: Չես կարող համեմատել ուղղակի հավատացածդ մի բանի հետ, որն ինչ-որ փաստարկներով հիմնավորված ա: Ու հեչ կապ չունի, հիմնավորումդ ճիշտ ա, թե սխալ: Գիտության մեջ միշտ էլ լինում են հիմնավորումներ, որոնք հետո հերքվում են: Կարևորն էն ա, որ հենվում ա էդ պահիդ իմացականիդ, այլ ոչ թե ուղղակի հավատիդ, վստահությանդ վրա:

Բայց այ աթեիստներից շատերի ու հավատացյալներից շատերի մեջ ես հանգիստ խղճով դնում եմ հավասարության նշան: Որովհետև իմ շուրջն իրենց քրիստոնյա հռչակածներից շատերը ուղղակի ծանոթ չեն իրենց հավատին, իրենց ուսմունքին, պարբերաբար խախտում են այն օրենքները, որոնք չպետք է խախտեին: Բայց իմ շուրջը եղած ու իրենց աթեիստ հռչակած շատերն էլ ծանոթ չեն էն իմացականին, որը մարդուն աթեիստ ա դարձնում: Սրանցը նույնքան հավատ ա, որքան հավատացյալինը: Իրենք ոչ թե ուսումնասիրել են գիտությունը, այլ գիտեն, որ ինչ-որ մեկն էդ գիտությունն ուսումնասիրել ա: Իրենք կարող է ծանոթանան ու հերքեն տեսությունները, բայց իրենք ծանոթ չեն: Իրենք ուղղակի իրենց լավ են զգում, որ ավելի «առաջադեմ» են, բայց իրենց առաջադիմությունն ավելին չի քան բթամտությունը, որտև ոչինչ չգիտեն:

Ես էս գրառումովս ոչ իրական հավատացյալին եմ կպնում, ոչ էլ իրական աթեիստին: Կպնում եմ նրանց, ովքեր իրենք էլ չգիտեն թե ինչին են հավատում ու ինչին են կողմ: Ու սրանք, վախենամ, աշխարհում ամենաշատն են:
Չուկ ջան, անգամ ոչ-իրական՝ տգետ հավատացյալի ու ոչ-իրական՝ տգետ աթեիստի միջև, չես կարող հավասարության նշան դնել…

հենց թեկուզ մի հասատակ փաստ, ոչ ոք աթեիզմի անունից փոխ չի հավաքում… ոչ մի կլույբի անդամ պետք չի լինես աթեիստ լինելու համար…