Արէա (26.03.2011)
Էս էլ ձեր գիտությունը, ծիծաղելի վարկած ունի :
http://limon-online.ru/news/zhizn_v_...011-03-07-8715
Գայլ ջան, ասածս այն է, որ եթե մեր կյանքում գերակշռում է չարը, ուրեմն մարդկության ապրած հազարամյակների մեջ այնքան շատ են եղել չարի կարծեցյալ հաղթանակները, որ, եթե դրանք իրականություն լինեին, ուրեմն վաղուց արդեն եկած պետք է լիներ մեր վերջը: Վաղուց արդեն, գոնե ֆիզիկապես, մենք վերջացած պետք է լինեինք: Իսկ այսօր մենք նստած խոսում ենք այս ամենի մասին միմիայն այն պատճառով, որ վերջում միշտ էլ բարին է հաղթում:
Հ.Գ. Իսկ դու քո օրինակները բեր, եթե ցանկանում ես, մենք այդ մասին կխոսենք:
Այն որ չարը գերակշռել է և գերակշռում է դա անկասկած այդպես է և անգամ այս դեպքում ինչու պետք է վերացած լինեինք, չէ որ մենք երկուսով այս պահին իրար ենք գրում: Շաաատ մարդիկ չարի դեմ կռվում են ոչ թե աղոթում
:
Եվ հետո եթե ես Աստծոն չեմ հավատում ապա դա չի նշանակում, որ իմ մեջ չարն է ապրում:
Sambitbaba (27.03.2011)
Լավ, ուրեմն մենք խոսում ենք նույն աստծո մասին, որովհետև իմ մոտ էն տպավորությունն էր, թե դուք ինչ որ ուրիշ աստծո մասին եք խոսում: Վերևում օրինակ բերեցի, թե ինչ արեց աստված եգիպտացիների հետ, որոնք չէին ուզում ազատել իսարայելցիներին, փաստորեն նա թույլ չտվեց փարավոնին դրսևորել ազատ կամք, բազմաթիվ են օրինակներն ասվածաշնչում թե ինչպես աստված այս կամ այն մարդուն ուղղակի, կամ անուղղակի կերպով ասում է, թե նրանք ինչ պետք է անեն: Եվ ի վերջո պատվիրանները, դու իհարկե ասելու ես, թե նա չի ստիպում կատարել պատվիրանները, ուղղակի ասում է ինչն է ճիշտ, հիմա մի օրինակ բերեմ, կներես եթե մի քիչ կոպիտ ստացվի: Հորիցդ թույլտվություն ես խնդրում տանից դուրս գալու, որին ի պատասխան հայրդ ասում ա. բալես, ես քեզ կամքի ազատություն եմ տալիս, ինչ ուզում ես արա, բայց եթե տնից դուրս եկար գլուխդ կջարդեմ: Հիմա հարց, արդյո՞ք նա քեզ տվեց կամքի ազատություն:
Skeptic (27.03.2011)
Դա անկասկած է քե՛զ համար, Գայլ ջան, այսինքն, դա քո անհատակա՛ն կարծիքն է: Ինձ համար, օրինակ կասկածելի է չարի գերակշռումը, առավել ևս, որ, ինչպես դու ես ասում, եկուսով նստած իրար ենք գրում: ՈՒրեմն, միգուցե թույլ տաս քեզ գոնե կասկածել, որ այնուամենայնիվ վերջում հաղթում է բարի՞ն:
Ես այնքան էլ չհասկացա, թե իմ որ միտքն է ստիպել քեզ գրել վերջին երկու նախադասություններդ, բայց քանի որ գրել ես, ասեմ կարծիքս.
1.Ես ընդհանրապես դեմ եմ յուրաքանչյուր կռվի և համարում եմ, որ պայքարն իր մեջ արդեն իսկ պարտություն է պարունակում: Իսկ աղոթելը... ճիշտն ասած, ես էլ դեռևս այդ շնորհին չեմ տիրապետում:
2.Լրիվ համաձայն եմ երրորդ մտքիդ հետ, և դեռ ավելին կասեմ. ես այն խորին համոզմունքին եմ, որ չարը` իրականություն չէ, այն ֆիկցիա է, հնարովի մի բան, որպեսզի, ինչպես Վիստն է ասում, մենք հասկանանք, թե ինչ է բարին:
եգիպտացիների գլխին եկածը շատ արդարացի էր։եթե տեղյակ ես այդ պատմությանը. ապա պետք է իմանաս. թէ ինչքան նախազգուշացումներ էր ստացել փարավոնը Նախքան նրանց առաջնեկների մահը։Նախազգուշացումների ձևը ծանրանում էր աստճանաբար։Ուստի կարելի է ասել.որ փարավոնը հենց իր վարմունքով ու կամքով եկավ իր պատժին։
Մելակուս. եթե քո ատամը նոր նոր սկսում է փջանալ ու դու քայլեր չես ձեռնարկում այն բուժելու. մինչև որ ատամդ հեռացնում են.ապա համաձայնվիր որ քո կամքը եղել է ատամիդ հեռացման գործում։Այ եթե Աստված փարավոնին զոմբիացներ ու ծրագիր տար նրան որ արձակի հրեաներին այդ դեպքում կստացվեր որ Աստված թույլ չտվեցփարավոնին դրսևորել ազատ կամք ։
Քո օրինակը ազատ կամքին չի վերաբերվում Մելակուս։Քո օրինակը ամենաթողությանն է վերաբերվում։եթե քեզ տրված է ազատ կամք. ապա դա չի նշանակում. որ կարող ես ինչ ուզես անել ու չպատժվել։եթե հայրը երեխային որևե հանձնարարություն է տալիս՝ դա չի նշանակում. որ բռնանում է իր երեխայի կամքի վրա։Մելակուս իմ հայրը երբևե ինձ չի ասել եթե տնից դուրս եկար գլուխդ կջարդեմ։Այո՛ եթե դրսում իմ կյանքին վտանգ սպառնա ապա նա սկզբում սիրով կբացատրի որ եթե դուրս գաս կյանքդ կկորցնես։Իսկ եթե ես ամեն դեպքում հաստակեղև գտնվեմ ու փորձեմ դուրս գալ. ապա բնական է. որ ցանկացած մի սիրող հայր. գուցե և դիմի կոշտ միջոցների. որը՝ թեև տվյալ ժամանակ չեմ գիտակցի. բայց հետո. անպայման կզգամ. որ նա ճիշտ էր և համապատասխան կոշտությունը իմ օգտին էր։
Չնայած հարցն ինձ չէր ուղղված ու չեմ էլ ուզում այս թեմայով բանավիճել,ամեն դեպքում պատասխանում եմ.Իմ կարծիքով այս օրինակն այնքան էլ տեղին չէ՝ավելի տեղին է այս համեմատությունը՝դու ուզում էս տանից դուրս գալ,հորիցդ թույլտվություն ես հարցնում,նա քեզ կամքի ազատություն է տալիս՝ ասում է,որ կարող ես դուրս գալ,բայց այնտեղ վատ է(օր.ցուրտ է,քեզ ոչ-ոք չի կերակրի և այլն):
Նույն ձևով,եթե չես թողնում Աստծուն քո կյանք՝զրկվում ես նրա ներկայությունից, նրա բացակայությունը բարու բացակայությունն է,ինչը հենց չարն է:Դա իմ կարծիքով դրսևորվում է հետմահու՝դրախտը՝Աստծո ներկայության մեջ գտնվելու վիճակն է,դժոխքը՝ նրա բացակայությունը:
The cake is a lie.
eduard30 (27.03.2011), Moonwalker (27.03.2011), Ավետիք (27.03.2011), ՆանՍ (28.03.2011)
Իսկ ինչ վերջի մասին է խոսքը գնում, ես վերջը չեմ տեսնում, չեմ էլ ուզում տեսնել:
Մտածիր ինչպես ցանկանում ես, բայց գոնե պատմության դառը էջերը մեկ-մեկ հիշի ու կհասկանաս, որ այս մոլորակում չարիքը շատ ավելի շատ է քան բարին:
Ես էլ եմ դեմ, բայց ոչ դու ոչ էլ ես դրախտում չենք ապրում այլ երկիր մոլորակի վրա, իսկ այստեղ այն մարդը ով չի պայքարում նա պարտվում և ոչնչացվում![]()
Քանի որ մասամբ համակերպվել եմ էն մտքի հետ, որ էս տիպի թեմաներում երկար գրառումներ անելը ժամավաճառություն ա, սուսուփուս 2 հատ յուղը վրան վիդեո, 1 հատ էլ հնոտ նկար դնեմ, դուրս գամ:![]()
••Սեղմել՝ ցույց տալու համար
••Սեղմել՝ ցույց տալու համար
••Սեղմել՝ ցույց տալու համար
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ