Լրիվ համաձայն եմ, այնպես ինչպես գիտություն=կրոն, եթե ուսումնասիրության մեթոդիկան դնենք մի կողմ: Նույնիսկ Հռոմի Պապն ա հատուկ հայտարարում, որ ժամանակակից գիտության ու կրոնի մեջ հակասություններ չկան, ու պատճառներ ունի նման հայտարարություն անելու համար: Եթե միջին դարերում հակասությունները կրոնի ու գիտության միջև հստակ էին, քանի որ մեխանիկայի օրենքները բոլորի համար հասկանալի են, ու ոչ մի կերպ չէին տեղավորվում Աստվածաշնչյան պատկերացումների մեջ, ապա 21-րդ դարի քվանտային մեխանիկան նույնքան ու նույն բնույթի բաց հարցեր ա թողնում, որքան կրոնը:
Ու իտոգում, քվանտային մեխանիկայի օրենքները կամ տարրական մասնիկների ստանդրատ մոդելը իրա մեջ էնքան անհայտներ ու արտաքին պարամետրեր ունի, որ նույնիսկ գիտնականները վերջում գալիս ու հանգում են <չէ, վայթեմ վյսո տակի կրոնը ճիշտ ա> պարզագույն եզրահանգմանը: Ու էտ Աստծո անունը հիմա արդեն ոչ թե Ահրումազդ, Զեվս, Յուպիտեր, Եհովա, Բուդդայա, այլ Հիքսի Բոզոն (կամ ուրիշ բոզոն, առանց նեղանալու), նախնական սինգուլյարություն, կոսմոլոգիական հաստատուն, գրավիտացիա, քվարկ .... կամ ուրիշ մի բան:
Էջանիշներ