Ուզում ես ասես, որ Աստծո հետ խոսացող բոլոր հավատացյալներին պետք ա հոգեբուժարան տանե՞լ: Դաժան ա![]()
Ապեր, Աստծո հետ բոլոր ուղղակի խոսացողները իմ իմանալով մեռել են վաղուց, Ադամն էր, Մովսեսն էր, ընդեղ ... Աբրահամն էր .. էլ ո՞վ կար:Ու բոլորը ապրել են երկար ու երջանիկ: Մի քանիսը նույնիսկ մի քանի կնիկ են ունեցել, մի ղուրուշ սիրած, մի քան կիլոմետր հարճ, լիքը փող, ու ահագին մարդու գլուխ են կերել: Նենց որ, ես տենց դուխով չէի խոսա…
Մեֆ ջան, ախր հենց սկզբից ասեցի, որ բանավեճը չեմ կարդացել ու գրառումս բանավեճի կոնտեքստում չի:
Աթեիզմի մասին թեմա ա, աթեիզմին առնչվող մեկնաբանություն էի արել: Հեչ պարտադիր չի, որ եթե տենց դիտարկում եմ անում, անդրադառնամ թեմայում շոշափված բոլոր հարցերին:
Մեկնաբանությունս վերաբերում էր աթեիստների ու հավատացյալների որոշակի տիպի ու դրանց նույնականացմանը:
Գրառումս բոլորովին աթեիզմին դեմ չէր: Գրառումս բոլորովին աթեիստների դեմ չէր, այլ իրանց որոշ տիպի մասին կարծիք էր:
Ավելին, եթե էս հարցն ես բարձրացնում, ասեմ. ես էլ եմ դեմ կրոնի ումքին կրթական սիստեմ: Բայց էդ իմ ասելիքի հետ կապ չուներ:
Բայց մեր մեջ ասած ես գիտեմ աթեիստ, որ դուռս ծեծել ու բրոշյուր ա տվել, որ հավատամ էվոլյուցիոն տեսությունը: Կենսաբիս դասատուն էր (նենց էլ ջղայն դեմքով կնիկ էր, տնաշենը): Տված բրոշյուրն էլ կենսաբի դասագիրքն էր: Ասում են՝ սաղ աշակերտներին տալիս են:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Չուկ ջան, հետդ համաձայն եմ էն առումով, որ շատ դեպքերում աթեիստներն ու հավատցյալները հավասար են։ Հավասար են իրենց վերլուծական մակարդակով, կարծիք կազմելու մեթոդներով, ինչ որ մի բանում վստահ լինել-չլինելու հարցում, մտածելակերպի մոդելներով։
Ասեմ ավելին։ Երբ մոռանանք հավատացյալ ու աթեիստ պիտակները ու նայենք միմիայն ԳՈՐԾԵՐԻՆ, ՄՏԱԾԵԼԱԿԵՐՊԻՆ, որ էտ պիտակները կրող մարդիկ անում են, կտեսնես շատ կետերի համընկնում։ Այսինքն մտածելակերպի մոդելները շատ հարցերում նույնն են։ Ուղղակի կոնտեքստն ա տարբեր։ Մեկը հավատի կոնտեքստ ա լցնում մտածելակերպի շաբլոնի մեջ, մյուսը աթեիզմի։ Տարբերվում են պարունակությունները, բայց մոդելները նույնն են։
Հազարից մի մարդ կա, որը կարա փայլի իր վերլուծական ունակություններով։ Ես որպես օրինակ կարամ բերեմ երկու գիտնականի՝ Ռոբերտ Անտոն Ուիլսոնին և Սթիվեն Հոքինգին։ Սրանց կարամ ավելացնեմ նաև Արթուր Քլարքին։ Իրանք աթեիստական աշխարհահայացքի կրող լինելով չեն բացառում ոչ մի բան։ Անգամ փորձում են ապացուցել, որ այսօրվա գիտական, մաթեմատիկական հիմնական օրենքները, որոնց վրա հիմնվում ա ողջ գիտությունն ու տնտեսություն, որոնք մեզ թվում են անխախտ ճշմարտություններ, իրականում հարյուր տոկոսանոց փաստեր չեն ու ունեն հնարավորություն ապագայում սխալ դուրս գալու։ Երբ էս գիտնականներին համեմատում եմ Ռիչարդ Դոքինզի հետ, մեծ տարբերություն եմ տեսնում։ Ռիչարդ Դոքինզը հավատացյալ-աթեիստ ա։ Իրանք՝ ազատամիտ ու չկաղապավորված մարդիկ։ Իմ կարծիքով Դոքինզը իրան կաղապարել ա աթեիզմով, մեկ ուրիշը հավատքով, իսկ էս նշածս մարդիկ, ոչ մի բանով։ Իրանք անընդհատ առաջ են գնում։ Չեն սառացնում իրենց մտածելակերպը։
Հիմա երբ Ակումբին ես նայում, ի՞նչ ա դուրս գալիս։ Կրոն բաժնի վերջին ժամանակվա քննարկումներում ես բացահայտել եմ երեք կատեգորիայի մարդ։
ՏԱՊՈՌ ՀԱՎԱՏԱՑՅԱԼ (անգամ եթե կպնում են եկեղեցուն ու աղանդներին)
ՏԱՊՈՌ ԱԹԵԻՍՏ (ես պատկանում եմ էս շարքին)
ՍԱՀՄԱՆԻՆ ԿԱՆԳՆԱԾՆԵՐ (մարդիկ որ փորձում են համ էս կողմում լինեն համ էն)
Իսկ այ չորրորդ կատեգորիան, որոնք միստիկայով ու կրոնով նույնքան հետաքրքրված են, որքան որ գիտությամբ, ինչպիսիք են արդեն նշածս Ռոբերտ Ուիլսոնը, Հոքինգը ու Քլարքը, Ակումբում չկա, Արտ ջան։
Իսկ ինչ վերաբերում գիտության ու կրոնի ընկերությանը ես կտրկանապես դեմ եմ։ Հետո կփորձեմ հիմնավորել։
Ժող, ստեղ մի հատ ֆունդամենտալ հարց կա… ի՞նչ ա նշանակում հավատալ… արդյոք դա ներառում ա նաև վստահելը…
առանց վստահության կա՞ հավատք…
Jarre (20.11.2013), Sambitbaba (20.11.2013)
խոսելը չգիտեմ, բայց երկխոսելու դեպքում յա բանտ յա հոգեբուժարան… որտև եթե աստված պատասխանում ա իրանց հարցին ուրեմն իրանք կամ հիվանդ են, կամ էլ ստախոս/հանցագործ…
բոլորը չէ Բուշը հլա սաղ ա…Ապեր, Աստծո հետ բոլոր ուղղակի խոսացողները իմ իմանալով մեռել են վաղուց, Ադամն էր, Մովսեսն էր, ընդեղ ... Աբրահամն էր .. էլ ո՞վ կար:Ու բոլորը ապրել են երկար ու երջանիկ: Մի քանիսը նույնիսկ մի քանի կնիկ են ունեցել, մի ղուրուշ սիրած, մի քան կիլոմետր հարճ, լիքը փող, ու ահագին մարդու գլուխ են կերել: Նենց որ, ես տենց դուխով չէի խոսա…
ոնց չէմ սիրում էս կարգի հարցումները, որ մարդկան պարտադիր փորձում են կրոնական որևէ խմբի դասակարգել: Ախր կան մարդիկ, որոնք ընդհանրապես կորնական որևէ կատեգորիայի մեջ չեն մտնում, իրանց էտ ամեն ինչը «պո բառաբանու». ոչ թե իրանք Աստծուն չեն հավատում, այլ դրա շուրջ գլուխ չեն ցավցնում:
Նայի ոնց որ մեկը գա ասի՝
-Սպայդերմենին հավատու՞մ ես,
-Չէ, ինքը հնարովի ա,
-Բայց դու Տիեզերքի ու ողջ գոյության մասին գրեթե ոչինչ չգիտես,
-Հա,
-Այսինքն՝ տեսականորեն քեզ ու մնացած մարդկությանը անհայտ էտ անսահման «գոյության» մեջ կարղ ա ամենինչ էլ գոյություն ունենալ,
-Հնարավոր ա, հակառակը չեմ կարող ապացուցել, քանի որ, ինչպես ասեցի, ամբողջ գոյության մասին գրեթե գաղափար չունեմ,
-ՈՒրեմն էտ գոյության մեջ մի տեղ սպայդերմենն է նստած,
-Չգիտեմ,
-Հա՛, փաստորեն դու ագնոստիկ-սպադերմենական էս,
-Չէ, ինձ ձեր թեման չի հետաքրքրում,
-Ասյինքն՝ դու աթեիստ-սպայդերմենակա՞ն ես
-Չէ, ոչ մի -ական էլ չեմ, ինձ ձեր տեսությունները չեն հետաքրքրում:
Հիմա էս հարցն ա, թե ողջ գոյությունը մի հատ «Աստված» ա ստեղծել ու մեզ հետևում ա, թե մեր ողջ Տիեզերքը մի հատ գերօրգանիզմի (հասարակության) լաբարատորային սրվակներում ա, ու իրանք մեր վրա փորձարկումներ են անում, թե էս ամենը ուղղակի «թաքնված տեսախցիկ» ա, չգիտեմ, տարբերակներ են. թե որքա՞ն հավանական, էլի չգիտեմ: Բայց մի բան հաստատ գիտեմ, էս մոլորակի ցանկացած երկոտանի էս հարցի շուրջ էնքան գաղափար ունի, որքան ես, ասյինքն՝ զրո:
Դրա համար, ինչպես կասեր Սունդուկովը՝
Влюбляйтесь, женитесь, топитесь – море рядом![]()
Jarre (20.11.2013), Sambitbaba (20.11.2013), Տրիբուն (20.11.2013)
Մեկ այլ օրինակ՝
Ռեալի ֆանը հարցնում ա՝
-Ռեալ սիրու՞մ ես,
-Չէ,
-Փաստորեն Բարսայի ֆան ես,
-Չէ,
-Ո՞նց,
-Այ մա՛րդ, ես չեմ սիրում ձեր իսպանական ֆուտբոլը:
Անվերնագիր (20.11.2013), Տրիբուն (20.11.2013)
Դու իրականում հետաքրքիր հարց ես բարձրացնում։
Ըստ «Արդի հայերենի բացատրական բառարանի» հավատալ բառն ունի հետևյալ իմաստները.
1. Հավատ ընծայել, հաստատուն համոզմունք ունենալ մեկի կամ մի բանի նկատմամբ
2. Վստահել
3. Որևէ կրոնի հետևել, դավանել
4. Իբրև ճշմարտություն ընդունել, հավաստի համարել
5. Վստահելով ավանդել՝ հաղորդել՝ հանձնել
Ինչի՞ եմ ասում, որ սա հետաքրքիր հարց է, քանի որ շատ դեպքերում մարդը հավատ ասելով նկատի ունի վստահություն և համոզվածություն։ Ես ընդհանրապես ատում եմ էս ընդհանուր բառերը։ Որովհետև հազար էջ գրում ենք, հետո պարզվում ա, որ մարդը էտ բառի տակ լրիվ այլ բան նկատի ունի։
Դրա համար ես կողմնակից եմ բացատրելով գրելուն, արտահայտվելուն։ Որ հավատի փոխարեն ես գրեմ, թե ինչ նկատի ունեմ։ Ի՞նչ ա հավատը իմ պատկերացմամբ։ Ոչ թե վերցնեմ էտ ընդհանուր բառը, որի տակ դու նկատի ունես դաշտ, իսկ ես նկատի ունեմ հեռուստացույց ու սկսենք բանավիճել։ Առանց էս հարցը բացահայտելու անիմաստ ա զրույցը։
Մեֆ ջան, երբ ես կրոնի մասին էտքան խոսում եմ ու նյարդայնացնում մարդկանց, պատճառը հենց էս քո նշածն ա։ Որովհետև հավատացյալների մեջ շատ-շատ են էնպիսի մարդիկ, որոնք հենց նման արժեհամակարգով են ապրում։
Պատմությունը նայի։ Մի ամբողջ հրեա ազգ ժամանակին հենց էս սկզբունքով ա ապրել ու ըստ մովսիսական օրենքի մասնակցել են իրենց երեխաների մահապատժին միայն էն բանի համար, որ նրանք դադարել են հավատալ Աստծուն։
Իսկ էսօր երեխա, ընտանիք ընկնում ա երկրորդական տեղ։
Ու մարդ պատրաստ ա հանուն հավատի, հանուն կրոնական դոգմայի հրաժարվելու բժշկական միջոցներից իրա երեխայի կյանքը փրկելու համար։ Բա դա ի՞նչ ա։ Զոհել չի՞։
Իսկ մարդկանց թվում ա, որ բան ու գործ չունեմ սաղ օրը անկապ ուրիշներին եմ քննադատում։ Ուղղակի ես էղել եմ դրա մեջ ու տեսել էտ ամենը։ Ապրել եմ դրանով։ Տեսել եմ նման մարդկանց։
Ու ես կոնկրետ Եհովայի վկաների մասին չեմ խոսում։ Այլ իրանց պես միլիոնավոր այլ հավատացյալների։
Գիտե՞ս, մարդիկ շատ են խոսում հավատացյալ լինելու մասին, որ հավատում են աստծուն, բայց վստահությունը, դա, իմ անձնական կարծիքով, հավատքի չափն ա որոշում… էս բոլոր ծիսակատարությունները, եկեղեցի գնալն ու մնացած բաներն արդեն ստացել են սովորույթի բնույթ… համայնքային բնույթ ա կրում… ոչ ոք չի վստահում աստծուն, վստահում են էն ժամանակ երբ արդեն բան չկա անելու, ոչինչ հնարավոր չի անել, կամ իրենցից կախված չի… մարդիկ միշտ աստծու համար տեղ են ման գալիս. ոմանք աստծուն խառնում են իրենց առօրյա գործերին, ոմանք էնքան հեռու են դնում որ ընդհանրապես չխառնվի որևէ գործի, ոմանք աստծուն պահում են իրենց խորքում որ հաստատի իրենց ասածն ու արածը… մարդիկ աստծուն դարձրել են անձնական օգտագործման, սուբյելկտիվ, պայմանավոտրվախ միայն իրենցով… իրենք ունեն իրենց սահմանումը… սրանք կոչվում են չափավոր հավատացյալներ…
իսկական հավատացյալները ովքեր վստահում են աստծուն ու համարում են որ աստված օբյեկտիվ իրականություն ա, դրանց դու ճանաչում ես…
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ