աթեիզմ=կրոն
որ ոչ մեկդ չնեղանա, կամ սաղդ միասին նեղանաք![]()
աթեիզմ=կրոն
որ ոչ մեկդ չնեղանա, կամ սաղդ միասին նեղանաք![]()
Sambitbaba (20.11.2013), Անվերնագիր (20.11.2013), Տրիբուն (20.11.2013)
Լրիվ համաձայն եմ, այնպես ինչպես գիտություն=կրոն, եթե ուսումնասիրության մեթոդիկան դնենք մի կողմ: Նույնիսկ Հռոմի Պապն ա հատուկ հայտարարում, որ ժամանակակից գիտության ու կրոնի մեջ հակասություններ չկան, ու պատճառներ ունի նման հայտարարություն անելու համար: Եթե միջին դարերում հակասությունները կրոնի ու գիտության միջև հստակ էին, քանի որ մեխանիկայի օրենքները բոլորի համար հասկանալի են, ու ոչ մի կերպ չէին տեղավորվում Աստվածաշնչյան պատկերացումների մեջ, ապա 21-րդ դարի քվանտային մեխանիկան նույնքան ու նույն բնույթի բաց հարցեր ա թողնում, որքան կրոնը:
Ու իտոգում, քվանտային մեխանիկայի օրենքները կամ տարրական մասնիկների ստանդրատ մոդելը իրա մեջ էնքան անհայտներ ու արտաքին պարամետրեր ունի, որ նույնիսկ գիտնականները վերջում գալիս ու հանգում են <չէ, վայթեմ վյսո տակի կրոնը ճիշտ ա> պարզագույն եզրահանգմանը: Ու էտ Աստծո անունը հիմա արդեն ոչ թե Ահրումազդ, Զեվս, Յուպիտեր, Եհովա, Բուդդայա, այլ Հիքսի Բոզոն (կամ ուրիշ բոզոն, առանց նեղանալու), նախնական սինգուլյարություն, կոսմոլոգիական հաստատուն, գրավիտացիա, քվարկ .... կամ ուրիշ մի բան:
Quyr Qery (30.01.2020), Sambitbaba (20.11.2013), Արէա (20.11.2013)
կրոնի ու գիտության միջև երբեք հակասություն չի եղել… գիտությունը բնական երևույթներին բացատրյություն ա տալիս ու ուսումնասիրում ա,… գիտությունը երբեք իրա առաջ խնդիր չի դրել ապացուցելու կամ շխտելու աստծո գոյությունը… հակասությունը եկեղեցու ու գիտության միջև ա…
…այ սրա հետ լրիվ համաձայն եմ… օրինակ երբ որ հանցագործին չես կարում բռնես ուրեմն սանանեն ա արել… կամ երբ որ չգիտես թե ոնց ա լինում որ մի հատ կնիկ հղիանում ա ուրեմն հաստատ աստծո "մատն" էս գործի մեջ խառն ա… բա հո իրան-իրան կնիկը չի հղիանա, չէ՞…
guys, stop putting my reasoning in the same shelf with you fantasy, ok?
Jarre (20.11.2013)
Ապեր, հիմա վայթեմ եկեղեցու ու կրոնի մեջ էլ հակասություն չկա: Ես ամաձայն եմ, որ ծայրահեց դեպքեր են լինում, երբ ինչ-որ տերտեր կարող ա հելնի ու ասի, որ գիտությունը ֆուֆլոյա, գնացեք եկեղցի, կբուժվեք, կփրկվեք, երջանիկ կլինեք ու կստանաք ձեզ հուզող բոլոր հարցերի պատասխանները: Կարծում եմ, որ նաև ծայրահեղ աթեիստական մոտեցումներ են լինում, որոնք կարծում են, որ կրոնից ու եկեղեցուղ բացի վնասից ուրիշ բան չես կարա ակնկալես, ու պետք ա սաղին փակել ու ուղարկել գրողի ծոցը:
Բայց ընդհանուր առմամբ, լուսավոր 21-րդ դարում, եթե խոսքը չի գնում ինչ-որ հեռավոր ու կորած գեղի մասին, որոնք աշխարհի մասին տեղեկությունները փոստատար աղավնիով են ստանում, մարդիկ հիմնականում բավարար ինֆորմացված են, որ ամեն եկեղեցու հայաթում կանգնած ամեն տերտերի դուրս տվածին լուրջ չվերաբերվեն: Ձեր ԱՄՆ-ում ամեն տիեզերք թռնելուց տիեզերագնացները եկեղեցի են գնում ու աղթոք են անում, սրան ինչ անուն դնե՞նք: Մարդը գիտության առաջընթացին ա նպաստում, բայց հավատք ունի մեջ, եկեղեցի ա գնում, կարող ա տերտերի մոտ էլ հաղորդույուն ու մեղքերի թողություն ա ստանում:
Sambitbaba (20.11.2013)
Տրիբուն ջան, համաձայն եմ ապեր… բայց արի մի հատ նայենք էլի… քանի՞ հատ աթեիստ գիտես որ աբորտի կլինիկա ա պայթացրել, քանի հատ աթեիստ գիտես որ իրա վրա բոմբ ա կապել ու տրաքացրել ա հանուն աթեիզմի, քանի՞ հատ աթեիստ գիտես որ իրա հարևան հավատացիալին սպառնալիքներ ուղարկում իրա հավատքի համար, աթեիստներն ե՞ն որ birth control ու պահպանակներն արգելում են էնպիսի երկրներում ինչպիսին աֆրիկական երկրներն են որտեղ սպիդը մոլեգնում ա… քանի՞ հատ աթեիստ գիտես որ իրա աթեիզմի համար մարդ ա սպանել…
այո աթեիստների մեջ էլ կան մոլիներ հավատացյալների մեջ էլ… հավատացյալներից շատերն էլ պայքարում են գիտության համար, որ կրոնը չմտնի դպրոց, բայց արի ճիշտն ասենք աթեիստի մոլին ոչ մի կերպ չես համեմատի կրոնամոլի հետ… կրոնամոլությունը մի ամբողջ երկիր ու ժողովուրդ ա դարերով հետ գցնում…
erexa (20.11.2013), Sambitbaba (20.11.2013), Աթեիստ (20.11.2013)
Ապեր, արի առանձին թեմա բացենք ու քննարկենք ծայրահեղ կրոնամոլությունը ... ի՞նչ ասեմ .. իմ վրա էլ են դրանք ազդում: Իմ վրա մեր սաղ տերտերներն են իրանց շեֆի հետ միասին վերցրած ազդում: Բայց եթե աթեիստը հավատացյալին չի պայթացնում այլ միայն նվաստացնում ա, կամ համարում ա երկրորդ սորտի տգետ, էտ էլ մի ձևի պայթացնել ա:
Sambitbaba (20.11.2013)
ապեր, հավատացյալները աստծո հետ խոսում են, աստված իրանց խորհուրդներ ա տալիս, ասում ա որն ա ճիշտը, որն ա սխալը, ասում ինչ անեն, ինչ չանեն ու սա համարվում ա լրիվ նորմալ, բայց հանկարծ մի հատ աթեիստ ասի որ խոսում ա իրա գոյություն չունեցող ընկերոջ հետ, կտանեն մի անգամից հոգեբուժարան…
Քնարկումը չեմ կարդացել, միանգամից ասեմ:
Էս մտքին արձագանքս էլ պայմանավորած ա նրանով, որ վաղուց ասելիք կա, ոչ թե հենց սրան եմ ուզում հակադարձել: Իրականում ասելիքս հիմա էլ լավ չեմ ձևակերպի, հոգնած եմ, բայց գոնե հիմքը կդնեմ, հետո գուցե շարունակենք:
Իրականում իսկապես կրոնի ու աթեիզմի մեջ հավասարության նշան դնելն անհնար ա: Որտև մեկը հիմնվում ա հավատի վրա, մյուսը իմացականի: Չես կարող համեմատել ուղղակի հավատացածդ մի բանի հետ, որն ինչ-որ փաստարկներով հիմնավորված ա: Ու հեչ կապ չունի, հիմնավորումդ ճիշտ ա, թե սխալ: Գիտության մեջ միշտ էլ լինում են հիմնավորումներ, որոնք հետո հերքվում են: Կարևորն էն ա, որ հենվում ա էդ պահիդ իմացականիդ, այլ ոչ թե ուղղակի հավատիդ, վստահությանդ վրա:
Բայց այ աթեիստներից շատերի ու հավատացյալներից շատերի մեջ ես հանգիստ խղճով դնում եմ հավասարության նշան: Որովհետև իմ շուրջն իրենց քրիստոնյա հռչակածներից շատերը ուղղակի ծանոթ չեն իրենց հավատին, իրենց ուսմունքին, պարբերաբար խախտում են այն օրենքները, որոնք չպետք է խախտեին: Բայց իմ շուրջը եղած ու իրենց աթեիստ հռչակած շատերն էլ ծանոթ չեն էն իմացականին, որը մարդուն աթեիստ ա դարձնում: Սրանցը նույնքան հավատ ա, որքան հավատացյալինը: Իրենք ոչ թե ուսումնասիրել են գիտությունը, այլ գիտեն, որ ինչ-որ մեկն էդ գիտությունն ուսումնասիրել ա: Իրենք կարող է ծանոթանան ու հերքեն տեսությունները, բայց իրենք ծանոթ չեն: Իրենք ուղղակի իրենց լավ են զգում, որ ավելի «առաջադեմ» են, բայց իրենց առաջադիմությունն ավելին չի քան բթամտությունը, որտև ոչինչ չգիտեն:
Ես էս գրառումովս ոչ իրական հավատացյալին եմ կպնում, ոչ էլ իրական աթեիստին: Կպնում եմ նրանց, ովքեր իրենք էլ չգիտեն թե ինչին են հավատում ու ինչին են կողմ: Ու սրանք, վախենամ, աշխարհում ամենաշատն են:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Jarre (20.11.2013), Sambitbaba (20.11.2013), Տրիբուն (20.11.2013)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ