Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
Ժառ, ի՞նչ ես ասում, մի հատ մարդավարի կասե՞ս բան հասկանամ:
Բյուր, ի՞նչն ա անմարդավարի։ Պարզ գրել եմ.
1. եթե իմ իմացած գիտական փաստերին հակափաստարկ բերես ու ցույց տաս, որ այն սխալ ա, շատ շնորհակալ կլինեմ ու կքչփորեմ, որ ավելի կոնկրետ ու ճշգրիտ տեղեկություններ ունենամ ասածիս վերաբերյալ։
2. ու եթե նույնիսկ քո ասածը լինի այնպիսի տոնով, որը իմ դուրը չի գալիս, ես ավելի շատ կփորձեմ ուշադրություն դարձնել ասածիդ իմաստին ոչ թե տոնիդ։ Որովհետև եթե մածունին նվիրված թեմայում դու ինձ ապացուցում ես, որ մածունը սպիտակ ա, այլ ոչ թե սև, ես չպիտի ասածդ ապացույցները թողնեմ ու կենտրոնանամ ապացույցներդ մատուցելու ձևի վրա։

Հիմա պարզ ա՞։