Բյուր, դու շատ իրար հակասող բաներ ես ասում… իրականում հավատացյալ հասկացությունը ռեզինի նման ձգում ես ու դա մենակ դու չես անում… աշխարհում ավետարանը 100 ձևի մեկնաբանող կա ու ամեն մեկը իր մեկնաբանությունը հակադրում ա մյուսին էն աստիճանի որ իրար սպանում են…
քոնը դրանցից մեկն ա որ ասում ա որ ընդունում ա էվոլյուցիան… մի խոսքով գիտությունը ընդունվում ա գերակա ավետարանից… էն որ ասում ես չի հակասում, դա ավետարանի քո մեկնաբանությունն ա… ըստ էության դու շարժվում ես դեպի աթեիզմը… էս վիճակով ոնց որ ես եմ հասկանում քո համար աստծո գոյությունը կամ չգոյությունը ոչ մի կերպ չի փոխում քո աշխարհընկալումը…
մեր բանավեճը երբեք ծաղրի չի հասնի քո մոտեցման դեպքում որովհետև դու փաստն ընդունում ես… գիտությունը քո համար հիմք ա ու առաջնային ա բանավեճում ու կարծիք կազմելու մեջ… ես արդեն չեմ հասկանում թե դու ինչ տեսակի հավատացյալ/քրիստոնյա ես… դուք՝ հավատացյալներդ չափից ավելի շատ տեսակներ ունեք ու բոլորդ էլ իրար հակասող, բայց միասնական եք միայն աթեիզմի դեմ ելնելուց… Աթեիստները շատ տեսակներ չունեն… աթեիզմը կրոնի պատճառով ա որ գոյություն ունի…
էնպես որ երբ խոսքը գնում ա կրոնական զգացմունքների վիրավորելուն միայն աթեիստներին հիշելը ՇԱՏ անարդար ա… կրոններն ու դրա ուղղությունները իրար ոչ միայն զգացմունքներն են վիրավորում, այլև հասցնում մարմնական վնասվածքներ ու սպանությունների…
Բյուր ջան ավելի շուտ կրոնականներն են մեզ նկարագրում իբր մենք մեզ բարձր ենք դասում, մենք մեզ կենդանական աշխարհի մաս ենք համարում ու կապիկներին էլ մեր ոչ շատ հեռավոր նախնիները… unlike կրոնականները ովքեր իրենց աստծո ընտրյալն են համարում և վեր դասում իրենց կենդանական աշխարհից… և ի վերջո, Բյուր ջան աթեիստներից եք պահանջում "ըմբռնումով մոտենալ" ու չվիրավորել կրոնականների զգացմունքները, դրանով զիջում պահանջելով աթեիստներից… զիջում ա ուժեղը…
Բյուր, կրոնականն ու աթեիստը տարբեր կերպ են ընկալում հարցի պատասխանները… կրոնականի համար հարցի պատասխանը կապվում ա գործած մեղքերի հետ, իսկ աթեիստի համար հարցի պատասխանը պատճառահետևանքային ա… սրա մեջ շատ չեմ խորանա, բարդ թեմա ա ես էլ էդքան կոմպոտենտ չեմ… բայց բախումները լինում են նաև էս հողի վրա…Գալ, նույն կերպ էլ էստեղ... Հավատացյալի համար շատ հարցեր ավելի բարդ են, քան աթեիստի, որովհետև երբ մի վատ բան ա լինում, շուռ են գալիս ու ասում` ինչու՞, այ Աստված, որ դու բարի ու սիրող էիր, ինչու՞ սենց բան թույլ տվեցիր: Բացի դրանից, էդպիսի բան չկա, որ ամեն ինչ կանխորոշված ա: Ժամանակին մենք ընկերներներով Աստվածաշունչը լիքը փորփրեցինք ու աստվածաբանների հետ խոսեցինք էդ թեմայով: Չէ, ըստ քրիստոնեության, ամեն ինչ մարդու ընտրությունն ա, ու էդ ընտրություններից ա կախված, թե մարդը հետագայում ինչ ճամփով կգնա: Իհարկե, կան բաներ, որոնք «ի վերուստ» տրված են, բայց դրանց կարծեմ աթեիստներն էլ դեմ չեն. կարո՞ղ ա ի վերուստ չի որոշված յուրաքանչյուրիս սեռը, ծնողները, ազգությունը և այլն: Իսկ մնացած ամեն ինչը մեր բոլորի էշ խելքի արդյունքն ա, անգամ էն անձը, որի հետ կընտրես ամուսնանալ:
Բյուր կարա՞ս ասես թե դու ի՞նչ տեսակի քրիստոնյա ես ու ոնց ես հավատում աստծուն… հետաքրքիր ա ուղակի…Ու հա, անպատասխան հարցեր հավատացյալներն էլ ունեն, աթեիստներն էլ: Նայի, վերցնենք հենց կյանքի իմաստը: Հավատացյալներից շատերը կարծում են, թե իրանց կյանքն իմաստ ունի, բայց երբ մի քանի հարց ես տալիս, կախում ա: Ինձ համար բավարար չի աստվածաշնչյան պնդումը, որ մենք էստեղ հայտնվել ենք Աստծո ծրագրի համաձայն: Էդ ի՞նչ ծրագիր ա, ինչի՞ համար: Ասում են` որպեսզի Աստված մենակ չմնար: Է չէր ուզում մենակ մնար, թող մի երկու հատ մարդ ստեղծեր, պրծներ, ինչի՞ համար էս սաղ յոթ միլիարդը: Ու սենց շարունակ...
Էջանիշներ