Շինարար-ի խոսքերից
Այվ, չեմ նկատում, կներես: Ու կարամ հիմնավորեմ: Եթե մոդերատորները թեմա են բացում իրենց մոդերատորման սկզբուքները ճշգրտելու նպատակով, ինձ թվում ա (գուցե սխալ ա, որ տենց ա թվում), իրանց միակ ու միակ նպատակը տվյալ թեմայում լսելն ա կարծիքներ, ու վերջում ընդւոնել կամ չընդունելը, բայց երբ ընթացքում մոդերատորը անընդհատ իր կողմն ա առաջ տանում, կիսվում իր անձնական կենսափորձով, փորձում տարբեր կերպ համոզել, որ գուցե ես եմ մեղավոր, որ ինձ վատ եմ զգում և այլն, և այլն, ու սա պարբերաբար ու ընդամենը կարծիքներ ասող մի կողմի հետ զրույցում, ես տեսնում եմ, որ ոչ թե իմ կարծիքն են լսում, այլ ինձ համոզում են: Ես կարծում եմ, որ վերջում վերջնական որոշում ասելիս կողմերին լսած լինելուց և ճիշտը ու սխալը որոշելիս հետո, էդ որոշումը հիմնավորելիս դա երևի ընդունելի կլիներ, բայց ընթացքում պետք չի, որ ես զգամ, թե մոդերատորը ինչ հակվածություն ունի:
Ինձ վերաբերում ա իմ վատ զգալուն: Ես ասեմ, որ վատ չեմ զգում, որ հենց կրոնին են կպչում, ես հավատացյալ չեմ, մկրտված չեմ, չեմ էլ երբևէ պատրաստվում, ինձ համար հավատալ-չհավատալու թեման իմ կյանքի համար կարևորություն չունեցող թեմա ա, ես ընդհանրապես չեմ հավատում, որ էսօր հնարավոր ա, որ ինչ-որ մեկը ակումբում գրառում անել կարողացող անվերապահորեն հավատա: Իմ բոլոր գրածները ոչ մեկ էդպես էլ չկարդաց, որ իմանա, թե ինչի եմ վատ զգում: Ես ուղղակի վատ եմ զգում, որ իմ կարծիքով անընդունելի պահվածք եմ տեսնում:
Էջանիշներ