Ուլուանա-ի խոսքերից
Շին, բայց չե՞ս կարծում, որ էս աշխարհում ցանկացած բանի մասին էլ իրավունք ունենք կարծիք հայտնելու ու քննարկելու։ Ինչի՞ հիման վրա Աստվածաշունչը չպիտի իրավունք ունենանք քննարկել, չեմ հասկանում։
Ես աթեիստ չեմ, ինձ հավատացյալ եմ համարում, թեև որևէ կոնկրետ կրոնի դավանորդ չեմ։ Բայց թեկուզ իմ հայացքները, որ, բնականաբար, ճիշտ եմ համարում ու առնվազն ինձ համար համարյա անառարկելի են, նորմալ եմ համարում քննարկելն ու քննադատելը, եթե մարդը չի ընդունում, սխալ ա համարում դրանք։ Ինչպես որ իմ իրավունքն ա էդ գաղափարներին հավատալն ու ճիշտ համարելը, էնպես էլ ցանկացած մարդու իրավունքն ա չհավատալն ու քննադատելը։ Ես չեմ վիրավորվի, քանի դեռ իմ անձը չեն վիրավորել քննարկման ու քննադատության մեջ։ Իմ կարծիքով, առանց ծաղրի քննադատությունը շատ օգտակար ու ուսանելի բան ա՝ անկախ ամեն ինչից։ Ուղղակի էստեղ հիմնական խնդիրը հենց էն ա, որ շատ քչերին ա հաջողվում քննադատել առանց ծաղրելու։ Իսկ եթե նույնիսկ առողջ քննադատության դեպքում են մարդիկ վիրավորվում, ի՞նչ ասեմ, իմ խորին համոզմամբ, դա արդեն միմիայն էդ մարդկանց խնդիրն ա։
Էջանիշներ