Հարգում են
Ծաղրում են
Շինարար (07.11.2013)
Գալ ջան, տատս հավատացյալ կին էր` աղոթք ասող, ժամ գնացող, տերտերի վրա ծիծաղող, իսկական հայ հավատցյալ: Իր սեղանի գրքերից էր, քանի դեռ կարդում էր, Տաքսիլի Զվարճալի աստվածաշունչը: Ինքը տեսնում էր, որ ծաղրում ա Տաքսիլը` անխնա կերպով, բայց տեսնում էի, որ հավեսով կարդում ա: Որակը երբեք չի վանում:
Գալաթեա (07.11.2013)
Շին, ինձ վաղուց մի հատ միտք ա տանջում, արի քեզ հետ կիսվեմ, հետաքրքիր ա, դու ինչ ես մտածում:
Միշտ մտածել եմ, որ հավատացող մարդու համար կյանքը միշտ պակաս ցավոտ ու բարդ ա, քան չհավատացողի համար: Որտև հավատացողի կյանքում եթե ինչ-որ վատ բան ա լինում, ինքը մտածում ա՝ վերուստ կանխորոշված էր, չխառնվեմ լավ, էս անգամ սենց արեց, մյուս անգամ իմ հանդեպ ավելի ուշադիր կլինի, մանավանդ որ ես ինձ ավելի խելոք կպահեմ:
Չհավատացողի մոտ, որ վատ բան ա լինում, սկսվում են հարցերը: Ինչո՞ւ, ինչի՞ համար, ի՞նչ վատություն էի արել: Ու չկա բացատրություն:
Ու տենց ողջ կյանքում, շատ ավելի լուրջ պատճառներով՝ հարցեր, հարցեր, հարցեր, որ պատասխան չունեն:
Իսկ անպատասխան հարցը ծանր բան ա:
Հիշում ե՞ս "Աշխարհի վերջը" ֆիլմը:
Էն սատանան մեջը մտած մարդը որ ասում ա՝ եթե լավ բանա լինում՝ փառք իրեն, եթե վատն ա լինում՝ անքննելի են իր ճանապարհները:
Ամեն ինչ պատասխան ունի:
Ճիշտ ե՞մ քո կարծիքով:
boooooooom (07.11.2013), Jarre (07.11.2013), Շինարար (07.11.2013)
Կամ ավելի շուտ ենթադրվում էր, որ պետք ա տենց մտածի, բայց չեմ հավատում, որ իր հետ վատ բան կատարված մեկը տենց հեշտ հաշտվի Աստծո կամքի հետ, երևի տենց դեպքերում՝ մարդիկ սկսում են մտածել, որ ուրեմն Աստված չկա: Ու տենց դեպքերում ա դա էդ չեղած Աստծո հանդեպ չարության վերածվում: Բայց նաև ախր ինչ-որ կարևոր ուժ կա էդ հավատի, էդ եկեղեցի ասածի մեջ, որ իրոք հեշտացնում ա մեր կյանքը կամ ավելի սիրուն ա դարձնում: Ես էսօր երկար ընդմիջումից հետո Ժամում մոմ եմ վառել, որովհետև մամաս էր խնդրել, բայց մտա Ժամ՝ նենց լավ էր:
Էդ հավատալ-չհավատալու ընտրության հետ կապված Նոյի թվի մի գրառում ունեմ, ինձ թվաց քո ասածի հետ կապ ունի, պեղեցի, ոնց որ էդքան էլ կապ չունի, ու ոնց որ էդքան էլ լավ չեմ բացել էդ ապրելը հեշտացնելու պահը, բայց որ պեղել եմ, կիսվում եմ:
Վիրավորանքի գլխավոր պատճառներից մեկն այն է, երբ մարդ մտածում է, որ իր դիմացինն, իրավունք չունի էս, էս, էս բանն ասելու: Շատ հավատացյալ մարդիկ մտածում են, որ չի կարելի Քրիստոսի մասին վատ բաներ խոսել: Երբ իրենք, Քրիստոսի մասին որևէ բացասական, իրենց համար ո՛չ ընդունելի կարծիք են լսում, ապա այդ կարծիքներն իրենց համար դառնում են, անընդունելի և վիրավորական: Խնդիրն այստեղ, ո՛չ թե կարծիք հայտնողի մեջ է, այլ այն մարդու, ով մտածում է, որ դիմացինն, «իրավունք չունի »հայտնելու ցանկացած կարծիք: Եթե մարդիկ ուզում են ազատվել նմանատիպ խնդիրներից, ապա ցանկալի է, որ իրենք փորձեն մտածել, որ դիմացինն, «իրավունք ունի» արտահայտելու ցանկացած կարծիք, նույնիսկ՝ եթե այդ կարծիքն իրենց դուր չի գալիս: Օրինակ՝ եթե ես հավատացյալ լինեի և մտածեի, որ դիմացինս, Ժառն, ըստ իս իրավունք ունի հայտնի բացասական կարծիք, Քրիստոսի մասին, շատ հավանական է, որ ես ինձ վիրավորված չզգամ:![]()
Վերջին խմբագրող՝ erexa: 07.11.2013, 02:51:
Բարությունը միակ զգեստն է, որը երբեք չի հնանում:
Հենրի Թորո
Jarre (07.11.2013), Mephistopheles (07.11.2013), Rhayader (07.11.2013), Աթեիստ (07.11.2013)
Բարությունը միակ զգեստն է, որը երբեք չի հնանում:
Հենրի Թորո
Jarre (07.11.2013)
Mephistopheles (07.11.2013)
Սա իմ հիմնական խնդիրներից մեկն է՝ միշտ հաշվի առնել դիմացինի զգացմունքները։ Երբ դեռ փոքր էի դա շատ չէր երևում, ավելի ճիշտ դրա հետևանքները։ Բայց մեծանալու հետ ու ավելի լուրջ որոշումներ կայացնելու հետ ավելի ակնհայտ դարձավ այս մտածելակերպի բացասական ազդեցությունը իմ կյանքի վրա։ Մինչև հիմա էլ աշխատում եմ այս հարցի վրա։
Ու շատ հաճախ երբ կրոնական թեմաներով զրույցներ են լինում, դիմացինի զգացմունքների մասին մտածելը ինձ թույլ չի տալիս ասել այն, ինչ ես մտածում եմ։
Ու այստեղ հարց է առաջանում, թե արդյոք իմաստ կա՞ ասելու այն, ինչ ես մտածում եմ։ Գիտե՞ս ինչու եմ այս հարցը տալիս։
Որովհետև մեծ հաշվով վերցրած ես ընդամենը ք*ք-ի կենդանի գործարան եմ։ Վերցնում եմ բնության բարիքները ու մի քանի ժամ հետո արտադրում էն ինչ ամենալավն ա մոտս ստացվում։ Ու ինչի՞ հիման վրա եմ ես ենթադրում, որ ինչ որ մեկին պիտի հետաքրքիր լինի թե ես ինչպես եմ տեսնում այս կամ այն հարցը։ Եկավ մի ժամանակ, երբ ինձ թվում էր, թե անձնական կարծիքս արտահայտելը հավասարազոր է մտային անբարոյության։ Որովհետև մարդ ինչքան պիտի սիրահարված լինի իրան, որ մտածի, որ անպայման պիտի արտահայտվի։ Էտ պատճառով Ակումբում պասիվացա մի որոշ ժամանակ։
Չեմ ասի, թե հիմա կարծիքս փոխվել է։ Ուղղակի երբ հասկացա մարդու անձնական կյանքում կրոնական մտածելակերպի ազդեցության մաշտաբների մասին ուղղակի ինչ որ բնազդային ցանկություն դրդեց խոսալ այդ մասին։ Խոսալ էն առումով, որ կարող ա օգտակար լինի ինչ որ մեկին։
Ու հետո որ ասում են, թե փաստ ունես մեջդ պահի։ Է ավելի լավ չի լինի ես իմը բերեմ դու քոնը։ Բայց երբ զրույցի ժամանակ դու քո փաստերն ես բերում, որոնց դիմաց իմ բերած փաստերը չեն աշխատում, ես սկսում եմ արդեն պահանջել, որ դու այդ մասին չխոսես։ Ինչո՞ւ։
Բայց մոդերավորվեց, առանց նույնիսկ զգուշացնելու կամ նման բանի: Աստվածաշունչն իր տեքստում բոլոր կրոնների հետևորդներին է կպնում: Եթե այդքան օբյեկտիվ է մեր օդմինությունը, թող արգելի աստվածաշունչ մեջբերելն Ակումբում ընդհանրապես:
Գիտե՞ս որն է մոդերության ու իմ խնդիրը: Մոդերները խնդիրը չեն տեսնում, մինչև բավարար չափով մարդիկ, ում կարծիքի հետ իրենք հաշվի են նստում, չվիրավորվեն: Ես խնդիրը տեսնում եմ: Աստվածաշունչը չե՞ք ուզում արգելել: Խնդրեմ, ես «Մայն Կամպֆ» կցիտեմ: Մինչև կամ Աստվածաշունչն արգելեն, կամ կանոնները թեթևացնեն, կամ ինձ արգելափակեն: Սովորաբար տեղի է ունենում երրորդը:
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Ժառ, էս թեման կրոնական զգացմունքների մասի՞ն էր, թե՞ կինոյի տղեքի![]()
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Jarre (07.11.2013)
Չէ, ապ, ինձ լրիվ մեկ ա, թե խտրականությունն ում նկատմամբ ա իրականացվում ու ում կրոնական հայացքներն են վիրավորվում: Եթե պիտի վիրավորվեն, ուրեմն թող բոլորինը վիրավորվեն, եթե ոչ, եկեք բաժինը փակենք ու կրոն չքննարկենք:
Իսկ հիմա նայենք, թե ովքեր են համարում, որ թեման կրոնական զգացմունքներ էր վիրավորում ու պիտի փակվեր.
Chuk (03.11.2013), keyboard (03.11.2013), Kuk (03.11.2013), Rammstein (03.11.2013), Vaio (04.11.2013), Vardik! (03.11.2013), Արամ (03.11.2013), Արէա (03.11.2013), Նաիրուհի (03.11.2013), Շինարար (03.11.2013)
Կարող եմ վերլուծել բոլորի մոտիվացիան, բացի keyboard-ից (իր անունը որ տեսա ցուցակում, ինձնից անկախ վեր թռա ու գոռացի՝ et tu, Brute)![]()
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Սոֆ, կարող ես չչարչարվել, իմ մոտիվացիան շատ պարզ էր: Աստվածաշնչի ցանկացած դրվագ քննարկելը ես նորմալ եմ համարում: Սակայն դու թեման բացել էիր ակնհայտ ծաղրի ու ղժալու տանող նախաբանով: Ավելին, դու հենց սկզբից սադրել էիր հակառակ տեսակետ ունեցողներին: Դա ես գտնում եմ անթույլատրելի: Միաժամանակ այո, եղավ քննարկում, ղեկավար կազմով ու որոշվեց որ թեման վերաբացվում է, բայց էնպես, որ դրանում բացառվի ղժժոցին ու ծաղրը մարդկանց նկատմամբ:
Ու այո՛, իմ համար կարևոր են հավատացյալների զգացմունքները ու ինձնից հասանելի ամեն ինչ անելու եմ, որ իրենց զգացմունքների հետ չխաղան:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Mephistopheles (07.11.2013), VisTolog (07.11.2013)
Ի դեպ, եթե խոսում ենք շնորհակալությունների մասին: Քո թեմայի նախաբանին շնորհակալություն էին հայտնել.
Jarre (04.11.2013), Աթեիստ (03.11.2013), Վահե-91 (03.11.2013)
Ես կարող եմ բացատրել նրանցից յուրաքանչյուրի մոտիվացիան: Բայց դա չի կարևորը: Ես ավելի կարևոր եմ համարում, որ դու մի հատ փորձես մտածել, թե ինչի իսկապես հետաքրքիր թեմադ էդքան քիչ մարդիկ էին հավանության արժանացրել: Գուցե՞ պատճառն իսկապես քո անտակտ նախաբանն էր, ու կարելի էր էնպես սկսել թեման, որ ոչ մեկի մտքով չանցներ փակել, մարդիկ էլ հետաքրքրված քննարկեին: Մտածիր էս մասին, դու կարող ես:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ