Վիրավորանքի գլխավոր պատճառներից մեկն այն է, երբ մարդ մտածում է, որ իր դիմացինն, իրավունք չունի էս, էս, էս բանն ասելու: Շատ հավատացյալ մարդիկ մտածում են, որ չի կարելի Քրիստոսի մասին վատ բաներ խոսել: Երբ իրենք, Քրիստոսի մասին որևէ բացասական, իրենց համար ո՛չ ընդունելի կարծիք են լսում, ապա այդ կարծիքներն իրենց համար դառնում են, անընդունելի և վիրավորական: Խնդիրն այստեղ, ո՛չ թե կարծիք հայտնողի մեջ է, այլ այն մարդու, ով մտածում է, որ դիմացինն, «իրավունք չունի »հայտնելու ցանկացած կարծիք: Եթե մարդիկ ուզում են ազատվել նմանատիպ խնդիրներից, ապա ցանկալի է, որ իրենք փորձեն մտածել, որ դիմացինն, «իրավունք ունի» արտահայտելու ցանկացած կարծիք, նույնիսկ՝ եթե այդ կարծիքն իրենց դուր չի գալիս: Օրինակ՝ եթե ես հավատացյալ լինեի և մտածեի, որ դիմացինս, Ժառն, ըստ իս իրավունք ունի հայտնի բացասական կարծիք, Քրիստոսի մասին, շատ հավանական է, որ ես ինձ վիրավորված չզգամ:![]()
Էջանիշներ